Մեկնում ենք դեպի Քարվաճառ և կոչ եմ անում միանալ մեզ. Ժիրայր Սեֆիլյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ«Սասնա Ծռեր» համահայկական շարժման ղեկավար անդամ Ժիրայր Սեֆիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Գնում ենք Քարվաճառ
Սիրելի՛ հայրենակիցներ
Դեռևս կա Քարվաճառը պահպանելու հնարավորություն, ուստի մեզանից կախվածը պետք է անենք դրա համար։
Քարվաճառն անառիկ պահող զինվորը պետք է տեսնի, որ ժողովուրդը կանգնած է իր թիկունքին և աջակցում է իրեն։
Աշխարհը պետք է տեսնի, որ մենք չենք հրաժարվում Քարվաճառից և ձգտում ենք պահպանել մեր լեռնային ամրոցը։
Այս նպատակով մեկնում ենք դեպի Քարվաճառ և կոչ եմ անում միանալ մեզ։
Մեկնումը վաղը՝ նոյեմբերի 14֊ին, առավոտյան։
Հ. Գ.
Մանրամասները կհրապարակվեն քիչ հետո՝ իվենթում։