Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ուզում էին պարզել՝ 2016-ին ինչն այնպես չէր արվել, սկսեցին գեներալներին՝ Մնացականյանին և այլոց հեռացնել, ես ասացի՝ պատերազմի շեմին ի՞նչ եք անում, այդպես Ստալինը վարվեց 1941 թվականին»․ Նորատ Տեր-Գրիգորյանց

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

1992-1995թթ. ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետ, 1993 թ. պաշտպանության նախարարի պաշտոնակատար, Արցախյան պատերազմի հերոս, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը Ռուսաստանից մեծ անհանգստությամբ է հետևել Արցախյան պատերազմին, տարբեր խողովակներով, տարբեր մարդկանց միջոցով փորձել խորհուրդներ փոխանցել հայկական ԶՈՒ-ին և ՊԲ-ին, իսկ եռակողմ համաձայնությունն ընդունել մեծ ցավով։ 168am-ի հետ զրույցում լեգենդար գեներալն ասաց՝ կարծում էր, թե Հայաստանից այլևս իրեն  չեն զանգահարի, իր կարծիքը տեղի ունեցածի մասին չեն հարցնի, քանի որ իր խորհուրդներն այլևս հարկավոր չեն պատերազմի ավարտից հետո։

Նորատ Տեր-Գրիգորյանցի հետ զրույցը երկար չտևեց, որպես իսկական զինվորական սառնասրտությամբ, սակայն ցավով ասաց, որ պատերազմ է՝ մեկը հաղթում է, մյուսը՝ ոչ, 1990-ական թթ. հայկական կողմը հաղթեց, այսօր՝ նրանք, սակայն սա ոչ թե Ադրբեջանի, այլ Թուրքիայի հաղթանակն է, ինչը շատ բացասական հանգամանք է Ռուսաստանի համար, քանի որ Թուրքիան ներխուժեց Անդրկովկաս։ Իսկ ռազմաճակատում, հայ ռազմաքաղաքական գործչի խոսքով, ուժերը հավասար չէին, քանի որ փոքրիկ Արցախը՝ իր 20 հազարանոց բանակով, պատերազմում էր միանգամից մի քանի հզոր և հարուստ երկրների դեմ։

Նա նշեց, որ զինվորականները հերոսաբար, ամենաբարձր ձևով պաշտպանել են սեփական հայրենիքը, իսկ շրջանները, նրա խոսքով, կարելի էր վաղուց տալ, սակայն պետք էր լավ պայմանավորվել, և, որպեսզի այնտեղ լինեին կարգին մարդիկ, ոչ թե հանցագործներ, բանակ՝ զինված ուժեր, ևս չպետք է լինի այնտեղ, բայց չպայմանավորվեցին, և տեղի ունեցավ սա։

«Այդ տարածքներն ավերված են, Լաչինը, Հադրութը և Քարվաճառն էին նորմալ վիճակում։ Ադրբեջանն ինքն է մշտապես ռմբահարել այդ բնակավայրերը, օդաչուներն իրենց կողմից ուկրաինացիներ էին առաջին պատերազմի ընթացքում ու անընդհատ ռմբահարում էին, մենք ավիացիա չունեինք, իսկ հիմա Ալիևը Հայաստանին գումարի փոխհատուցման պահանջ է ներկայացնում, սուտասան ու սրիկա է եղել, ու մնում է  այդպիսին։ Իսկ հայերը, ինչպես նուրբ ու անատամ էին, այդպես էլ մնացին։ Նրանք իրենց ռմբահարեցին, ավերեցին, հիմա հայերից են պահանջում։ Իսկ այն, որ ողջ Շահումյանի շրջանը գրավեցին, հայկական ամեն ինչը վերցրին, գումարներ վերադարձրե՞լ են այդ մարդկանց։ Իսկ 5 գյուղեր՝ առանց ոչնչի, ավերել են, ասում են՝ հայեր, փոխհատուցեք, նայեք՝ ինչպես է աշխատում Հայաստանը, ինչպես՝ իրենք։ Հիմա ստորագրեցին, դե ճիշտ է արել, որ վարչապետը ստորագրել է ՌԴ նախագահի շնորհիվ, այո»,- ասաց Նորատ Տեր-Գրիգորյանցը՝ ակնարկելով, որ այդ փուլում այլևս այլ ելք չի եղել։

Հայազգի գեներալը նշեց․ «Պրոֆեսիոնալներին չէին լսում, Աստված պատժեց նրան (ՀՀ ՊՆ ղեկավար Դավիթ Տոնոյանին։- Ա․Մ․)։ Պարզապես մեղք է մեր ժողովուրդը, մեր զինվորները, մեր սերժանտները, հրամանատարները, գեներալները․ նրանք պատերազմել են ու պատվով, արժանապատվությամբ իրենց պարտքը կատարել, պաշտպանել են, բայց առավելությունը հակառակորդի կողմն էր, նրանք ավելի հարուստ են, ավելի հագեցած, ողջ աշխատանքը կազմակերպում էր Թուրքիայի ԳՇ-ն, եթե Ադրբեջանը միայնակ սկսեր պատերազմ, երբեք, երբեք չէր հաղթի»։

Գեներալ Տեր-Գրիգորյանցն ասաց, որ բազմիցս փորձել է խորհրդատվական ծառայություն մատուցել ՊՆ-ին, փորձել հանդիպել հատկապես վերջին տարիներին, սակայն որևէ  դրական արձագանք չի  ստացել։ Իսկ այն, ինչ տեղի ունեցավ, նրա խոսքով, կանխատեսելի էր, Նախիջևանում ինտենսիվ թուրք-ադրբեջանական  զորավարժություններ էին տեղի ունենում, խոսել է այդ մասին, ուշադրություն է հրավիրել, ասել, որ Թուրքիայի նպատակն է՝ իրագործել իր Մեծ Թուրանի գաղափարը, որի ճանապարհին կարևոր են Զանգեզուրը, հետո՝ նաև Երևանը։

Ըստ նրա, Թուրքիայի ամրապնդումը Ռուսաստանի համար լավ չէ, քանի որ Ռուսաստանի համար Հարավում Հայաստանն է, ինչպես արևմուտքում՝ Բելառուսը, ու այս գոտում Թուրքիայի ռազմաքաղաքական դերի մեծացումը լուրջ խնդիր է Ռուսաստանի համար։

«Առաջիկայում որևէ կողմի համար անցանկալի է պատերազմ, քանի որ այն լինելու է Հայաստանի հետ, իսկ դա նշանակում է՝  պատերազմել ՀԱՊԿ անդամի հետ և հարձակում առավելապես Ռուսաստանի վրա, դա կլինի համաշխարհային պատերազմ։ Իսկ ՀԱՊԿ-ը մեծ դեր չի կարող ունենալ, քանի որ իսլամական երկրներ կան դրա կազմում՝ Ադրբեջանին և Թուրքիային բարեկամ, որոնք իրեն թուրանական միացյալ ՀԱՊԿ-ն են ցանկանում ստեղծել»,- ասաց Նորատ Տեր-Գրիգորյանցը։

Հարցին` արդյոք պատերազմի այսպիսի ավարտից հետո ՊՆ ղեկավարը պե՞տք է շարունակի պաշտոնավարել, Նորատ Տեր-Գրիգորյանցը պատասխանեց, որ նախարարն «անկիրթ զինվորական է, անշնորհք գործիչ», թեև եղել է փոխնախարար, մի քանի տարի՝  ՆԱՏՕ-ում ՀՀ ներկայացուցիչ։

«Հաշվի առնելով նրա աշխարհայացքը, մտածողությունն ու տրամաբանությունը, գիտելիքները՝ ես նրան մոտ չէի թողնի ԶՈՒ կառավարմանը, դա իմ անձնական  կարծիքն է, ես նրան չեմ վիրավորում՝ որպես մարդ, նա լավ մարդ է, սակայն ռազմական մասնագիտական առումով նա վնասակար անձ է»,- ասաց գեներալը՝ շարունակելով, որ  ինքը շատ հարցերում այլ կերպ կվարվեր, բայց չուներ իշխանություն, և իր հուշումները փորձել է տեղ հասցնել այլ տարբեր մարդկանց միջոցով։

Նրա խոսքով՝ այս ամենից հետո ռազմական առումով քննարկելու, վերլուծելու շատ բան կա, գործ չէր արվում, շատ էին խոսում՝ կգնանք մինչև Բաքու, գովերգում էին, այնինչ ռազմական գործում գովերգելը, անշնորհքությունը մահ է, պատերազմի բոլոր կանոնների խախտումը մահ է։

«Նրանք ուզում էին պարզել, թե 2016 թվականին ինչն այնպես չէր արվել, իսկ հետո  սկսեցին գեներալներին՝ Մնացականյանին և այլոց հեռացնել, իսկ ես ասացի՝ ի՞նչ եք  անում, Դուք պատերազմի շեմին եք, և ի՞նչ եք անում, պատերազմին մի քանի ամիս է մնացել, պատերազմ է լինելու, Դուք հեռացնում եք գեներալներին ու  սպաներին, ի՞նչ եք  անում, այդպես Ստալինը վարվեց 1941 թվականին, երբ  Ֆաշիստական Գերմանիայի հետ պատերազմի շեմին հեռացրեց բանակի կորպուսների, դիվիզիաների հրամանատարներին, իսկ հետո գերմանացիները Մոսկվայի տակ հայտնվեցին։ Նրանք չլսեցին, և այսպիսի պատիժ եղավ։ Ժողովուրդն է մեղք»,- ասաց գեներալ Նորատ Տեր-Գրիգորյանցը։

«Սրբազան պայքար» շարժումը հոկտեմբերի 6-ին հանրահավաք կանցկացնի Հանրապետության հրապարակումԵվրամիությունը հրաժարվում է հանդիպել Վրաստանի իշխանության ներկայացուցիչների հետ․ նաև նախապայման են հնչեցրել՝ որ դեպքում Վրաստանը չի դառնա ԵՄ անդամՀամայնքի կողմից իրականացված վարչարարությանը գնահատականներ տալը ՄԻՊ-ի իրավասություններից դուրս է. Ավինյանի խոսնակը պատասխանել է ՄԻՊ-ինՓաշինյանը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 19-րդ գագաթնաժողովի բացմանըՎանաձորի բանտում կալանավորը մեխեր ու ածելու սայր է կուլ տվելՉնայած ՀՀ որոշակի տարածքներ օկուպացված են, այդ տարածքները ռազմական ճանապարհով վերադարձնելու խնդիր և օրակարգ չունենք․ ԱԳՆԱռաջիկա օրերին Բագրատաշեն, Բավրա և Գոգավան մաքսային անցակետերի թողունակությունը կնվազիՈստիկանության Նոր Նորքի բաժնում ահաբեկչություն կատարելու դեպքի նախաքննությունն ավարտվել է․ 3 անձի մեղադրանքով վարույթի նյութերն ուղարկվել են դատարանԱկնհայտ է պատճառահետևանքային կապերի խեղաթյուրումը. երկրորդ նախագահի գրասենյակը՝ Միքայել Սրբազանի հայտարարության մասինԹմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ սեպտեմբերին ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերըԹեհրանը չի ծրագրում շարունակել հարձակումները, սակայն եթե Իսրայելը որևէ քայլ ձեռնարկի Իրանի դեմ, պատասխանն ավելի կոշտ կլինի. ԱրաղչիԱռևտրային պատերш՞զմ. ԵՄ-ն պատժիչ մաքսատուրքեր է սահմանել Չինաստանից ներկրվող էլեկտրական մեքենաների համարՎանաձորում շտապօգնությունն առանց բժշկի է գնացել կանչի ՀՀ ՊՆ-ն զգուշացնում է․ պայթյուն է լինելու «Կարգո» բեռնային համալիր այցելելու անհրաժեշտություն չկա Միկրոավտոբուս է վթարվել․ տուժածների մեջ կա երեխաԱճառյան փողոցի մի հատվածում կարգելվի մեքենաների կանգառըՅուրա և Անգելինա Համբարձումյանները՝ շախմատի մրցաշարի հաղթողներ Արմավիրցի Մելքոն Վարդանովը կերգի «Ռոսիա» հեռուստաալիքի եթերում Գազ չի լինիԵրրորդ նախագահի գործով արդարացնող վճիռ կայացրած դատավորին իշխանությունը չներեց․ Տիգրան ԱբրահամյանՄեքսիկայի ընտրանու ֆուտբոլիստը ճայթռուկ է պայթեցրել մամուլի ասուլիսի ժամանակ ՆԳՆ-ն՝ Կիրանցում երեխա առևանգելու մասին Մեկնարկում է հոկտեմբեր ամսվա լավագույն ուսուցչի հայտերի ընդունումը Բրունո Ֆերնանդեշը վերջին 2 խաղերում ստացել է ավելի շատ կարմիր քարտ, քան նախորդ 241 խաղերում «Զգուշացնում եմ․ Հայաստանը չպետք է մոռանա Ղարաբաղյան 2-րդ պատերազմը»․ ԱլիևՔՊ-ում դեռ չեն կողմնորոշվել նախարարի հարցումՎթարվել է Էջմիածնի տարածաշրջանը սնող ջրատարը. մի շարք հասցեներում 36 ժամ ջուր չի լինի Ադրբեջանի պահանջները գնալով լկտիանում են Ի՞նչ կփոխի Գուրգեն Արսենյանը Արքեպիսկոպոսը ուղիղ եթերում խոստացել է տապալել Փաշինյանին  Ջերմաստիճանի բարձրացում է սպասվումԾանոթ ու միաժամանակ անհայտ … պարկուր«Հայաստանը հրաժարվում է պետականության հիմքերից. երկիրը փաստացի չեղյալ է հայտարարել Անկախության հռչակագիրը»Երևանում կասեցվել է հացի արտադրամասի արտադրական գործունեությունը««Փաշինյանի աթոռները». Երևանը սերտ կապի մեջ է Կիևի, ՆԱՏՕ-ի և ԵԱՏՄ-ի հետ»Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ հայկական կողմը հեռահար հրթիռներով ռմբակոծել է Գյանջա քաղաքի օդանավակայանը․ պատմության այս օրը (04 հոկտեմբեր)Իրանում երկրաշարժ է գրանցվելBrent-ի գինը կտրուկ անկումից հետո կայունացել է մեկ բարելի դիմաց 77,5 դոլարի մակարդակում Քննարկվել է Քաջարան-Ագարակ 32կմ երկարությամբ ճանապարհի կառուցման ընթացքը Հայաստանում ստեղծվել է իշխող վարչախմբի գործողություններին հանրային գնահատական տալու նախադեպ ԱՊՀ հատուկ ծառայությունների ղեկավարների հանդիպում կլինի․ մանրամասներ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի արտաքին քաղաքականությունը. Հայաստանին միակողմանի տոմս են վաճառում Արժանի էինք այս հաղթանակին. «Նոա»-ի գլխավոր մարզիչ «Համահայկական ճակատ» կուսակցությունը ակցիաների շարք է իրականացրել Երևանում Կրակոց՝ Սուրենավան գյուղի գազալցակայանում. տղամարդու են տեղափոխել հիվանդանոցՌուբլու նվազագույն արժեք է սահմանվելՓարսյանի եղբորը ձերբակալել են․ «Հրապարակ» 13 մլն 740 հազար դրամ` ուսուցչի տոնին. ի՞նչ միջոցառում է նախատեսում Երեւանի քաղաքապետարանը․ «Ժողովուրդ» Ինչպես իշխանությունն է, այնպես էլ՝ իր ոստիկանապետը․ «Հրապարակ»
Ամենադիտված