Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Սա նոր վերջի սկիզբն է. կետերից յուրաքանչյուրն առնչվում է հազարավոր, տասնյակ հազարավոր մարդկանց ճակատագրերին»․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն, սահմանադրագետ Գոհար Մելոյանի հետ զրույցում անդրադարձել ենք նոյեմբերի 10-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից Լեռնային Ղարաբաղում պատերազմը դադարեցնելու մասին հայտարարության շուրջ առկա մի շարք հարցերի: Մինչև փաստաթուղթն իրավական հարթության մեջ դիտարկելը, Գ. Մելոյանը ստորագրվածը ազգադավ փաստաթուղթ որակեց: «Իմ գնահատմամբ, սա երբևիցե բանակցային սեղանին եղած ամենաանբարենպաստ փաստաթղթերից է: Հայկական կողմը հրաժարվել է ստորագրել սրանից մի քանի անգամ լավ պայմաններով փաստաթղթերը:

Հանրության շրջանում այնպիսի կարծիքներ են փորձում շրջանառել, թե իբրև այս փաստաթղթով խաղաղություն է հաստատվելու, և այն կարող է արցախյան հարցի լուծման հիմք հանդիսանալ: Դրանք բոլորը սին հույսեր են, որովհետև սա հայաթափման նոր հիմք է, և արդեն ոչ միայն Արցախյան, այլ ՀՀ հարց ունենք. սպառնալիք կա ՀՀ անվտանգությանը, որին ավելի ուշ կանդրադառնամ: Ընդհանուր առմամբ, որպես պաշտոնական փաստաթուղթ, մեզ ընդամենը հայտարարություն է հրամցվել: Հայտարարությունը, որպես այդպիսին, իրավական կատեգորիա չէ, իրավական փաստաթղթի տեսակ չէ:

Բացի այդ, դեռ ոչ ոք չի մանրամասնել՝ որևէ իրավական այլ փաստաթուղթ ստորագրվե՞լ է, որի հիման վրա էլ հրամցվել է այս հայտարարությունը, թե՞ հենց հայտարարությունն է հանդիսանում հիմնական փաստաթուղթը»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Գ. Մելոյանը՝ շեշտելով, որ ավելի հավանական է համարում այն տարբերակը, որ խոսքը հենց այս հայտարարության մասին է, որի կետերը հետագայում պետք է կյանքի կոչեն ու արդեն այդ կետերի հիման վրա առանձին ու յուրաքանչյուր պետության շրջանակներում ներպետական ակտեր ընդունվեն: «Հնարավոր է նաև այլ լրացուցիչ, միջազգային պայմանագրերի տեսակ ունեցող փաստաթղթեր ընդունվեն: Բայց անգամ այդ պարագայում է խնդրահարույց. անկախ նրանից, որ այս փաստաթուղթը միջազգային փաստաթղթի տեսակ չէ, մենք դրան բովանդակային պետք է անդրադառնանք: Սա ավելի շատ դիվանագիտական բնույթի քաղաքական փաստաթուղթ է: Բայց այն կոնկրետ պետությունների համար պարտավորություններ է նախատեսում»,-ասաց նա: Հաշվի առնելով վերոնշյալ բովանդակային անդրադարձը՝ նա մատնանշեց հայտարարության 9-րդ կետը:

«Ըստ այդ կետի՝ տարածաշրջանում բացվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը, ՀՀ-ն ապահովում է տրանսպորտային հաղորդակցությունը Ադրբեջանի Հանրապետության և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության արևմտյան շրջանների միջև՝ երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել երթևեկություն կազմակերպելու նպատակով: Այսինքն, ՀՀ տարածքի շրջանակներում կոնկրետ պարտավորվածություններ են նախատեսվում, որի առումով ՀՀ անկախության հռչակագրի և գործող Սահմանադրության 205-րդ հոդվածի համաձայն, որով կարգավորում են տարածքային ամբողջականության հետ կապված փոփոխությունների հարցերը, հստակ ընթացակարգեր են սահմանված: Այդ ընթացակարգերի համաձայն՝ պետք է հանրաքվե իրականացվեր: Եվ եթե անգամ դիտարկում ենք, որ սա տարածքային ամբողջականությանն առնչվող փաստաթուղթ չէ, այլ զուտ միջազգային բնույթի փաստաթուղթ է, միջիրավական ակտ, ապա այդ դեպքում էլ առնվազն պետք է ընթացակարգ անցներ, ստանար ՍԴ դրական եզրակացությունն առ այն, որ այն չի հակասում Սահմանադրության կարգավորումներին, այնուհետև ընդունվեր ու վավերացվեր ԱԺ-ի կողմից:

Ամենևին պատահական չէ, որ մեր Սահմանադրությունը միջազգային փաստաթղթերի համար նման կարգավորումներ է նախատեսում: Սրանք զսպող և հակակշռող մեխանիզմներ են իշխանությունների տարանջատման սկզբունքի կյանքի կոչման համատեքստում: Դրանք այն զսպող մեխանիզմներն են, որ մեկ պաշտոնյան չկարողանա միանձնյա այդպիսի ճակատագրական որոշումներ կայացնել, ինչը և եղավ: Ամբողջ հայ ազգով ու պետականությամբ կանգնեցինք խնդրի առջև, երբ առանց որևէ նախնական քննարկման, մեկ անձի կողմից ստորագրվեց փաստաթուղթ: Ամեն դեպքում, որ կողմից էլ մոտենանք, մեր ներպետական օրենսդրության համատեքստում փաստաթուղթը խնդրահարույց է: Իսկ միջազգային իրավունքի տեսանկյունից ունենք Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին կոնվենցիա, որով սահմանվում է, որ պայմանագիրը համարվում է առոչինչ, եթե այն կնքված է ուժի սպառնալիքի կամ այլ կիրառելի միջոցով ՄԱԿ-ի կանոնադրությամբ համադրված միջազգային իրավունքի սկզբունքների խախտմամբ»,-ասաց Գ. Մելոյանը:

Նշված համատեքստում դիտարկելով Ն. Փաշինյանի հրաժարականի պահանջը՝ նա ընդգծեց. «Իշխանությունից եկող ազդակներով շատերը փորձում են հանրության վրա ազդել՝ հիմնավորելով, որ այս պահանջի հիմքում աթոռակռիվն է, ինչը էժան մանիպուլ յացիա է: Այս պահին ՀՀ-ի իրավիճակն օրհասական է, խնդիրն այն է, որ այս փաստաթուղթը կարող է մեզ պետականության գոյության վտանգի առաջ կանգնեցնել: Ըստ հայտարարության՝ մինչև 2020 թ. նոյեմբերի 15-ը պետք է կյանքի կոչվի առաջին կետը: Ես հղում կատարեցի Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին կոնվենցիային: Ն. Փաշինյանի հրաժարականը մեծ հիմք կտա կրկին նման հղում անելու ու նշելու, որ կոնկրետ այդ անձը միանձնյա է ստորագրել, ներպետական մեխանիզմները չեն ապահովվել, ու հանրության պահանջի հիման վրա դադարեցվեցին նրա լիազորությունները: Ըստ դրա՝ կարող ենք կողմերին բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու փորձ անել՝ միևնույն ժամանակ փորձելով կետերը գոնե մի փոքր հայանպաստ դարձնել:

Փաստաթուղթը չի կարող այսչափ միակողմանի լինել»: Խոսելով, իր բնորոշմամբ, զուտ դիվանագիտական բնույթի քաղաքական փաստաթղթի ձևաչափի մասին՝ նա հավելեց. «Իմ գնահատմամբ՝ նպատակը հենց ներպետական մեխանիզմներից խուսափելն է եղել, ինչպես նաև հանրությանն ու այլ մարմիններին դրա քննարկմանը մասնակից չդարձնելը: Այն իր տեսակով առոչինչ փաստաթուղթ է, և մենք պարտավոր էլ չենք կյանքի կոչել այդ կետերը, սակայն այս դեպքում միայն մեր ներպետական խնդիրը չէ. մեր երկրի գործադիրի ղեկավարը պայմանավորվածություններ է ձեռք բերել երկու այլ պետությունների հետ: Այստեղ ավելի շատ դիվանագիտական հարթություն պետք է տեղափոխվենք՝ ինչպես կարող ենք հնարավորինս խուսանավել այդ կետերից: Միակ լուծումը Փաշինյանի հրաժարականն է, որը կարող է բեկում լինել:

Ըստ իս, բոլոր քաղաքական ուժերի կարող մասնագետների ներգրավմամբ անհրաժեշտ է կոմիտե ձևավորել և փորձել կողմերին պարտադրել կրկին վերադառնալ բանակցային սեղանին՝ քննարկելու, գոնե ինչոր կերպ վերանայելու և հնարավորության դեպքում փոքր-ինչ հայամետ դարձնելու այդ անընդունելի կետերը: Մարդկանց գլխի տակ փափուկ բարձ է դրվում ու ներկայացվում է, թե այս փաստաթղթով ձերբազատվեցին պատերազմական իրավիճակից և հետագա վտանգներից: Բնավ այդպես չէ, սա նոր վերջի սկիզբն է: Մենք այս կետերի իմպլեմենտացիայի արդյունքում շատ խնդիրներ ենք ունենալու, բազմաթիվ հարցեր են առաջանում: Այս կետերից յուրաքանչյուրն առնչվում է հարյուրավոր, տասնյակ հազարավոր մարդկանց ճակատագրերին:

Անգամ բավականին կարճ ժամկետներ են նախատեսված: Մինչև նոյեմբերի 15-ը Քարվաճառի շրջանը պետք է հանձնվի ադրբեջանական կողմին, մինչդեռ մարդկանց բնակության, տեղահանման ու ունեցվածքի խնդրի առումով պետությունը որևէ պարտականություն չի ստանձնել: Ընդամենը մարդկանց ճակատագրերի հետ են խաղում՝ այս փաստաթուղթն ուղղակի փաթաթելով նրանց վզին: Արդյոք չպե՞տք է ապահովվեր նրանց հետագա սոցիալական ապահովության խնդիրը: Հարցական է, թե այդ մարդիկ ուր պետք է տեղափոխվեն, որտեղ պետք է բնակություն հաստատեն, ով է հատուցելու բնակավայրի կորստի համար և այսպես շարունակ»:

Գոհար Մելոյանի հետ զրույցում անդրադարձանք մի շարք քաղաքական ուժերի ներկայացուցիչների ձերբակալումներին, ապա դատարանի կողմից դրանք ոչ իրավաչափ ճանաչելուն. «Առհասարակ, իրեն համարելով ամենալեգիտիմ իշխանությունը և ունենալով հանրության աջակցությունը՝ այս իշխանությունն ամենաշատ իրավախախտումներն է թույլ տվել: Այսչափ իրավունքի չարաշահում, իրավունքի ոտնահարում, օրենքների չկատարում, Սահմանադրության դրույթների այսչափ խախտում որևէ իշխանության օրոք ՀՀ-ում տեղի չի ունեցել: Իրավական անարխիայի ժամանակաշրջանում ենք ապրում, և ընտրովի մոտեցում, ընտրովի արդարադատություն է իրականացվում: Շուրջ մեկ տարի արտակարգ դրությունն էր չարաշահվում՝ հավաքների ազատությունը անընդհատ ճնշելու համար:

Հիմա էլ ակնհայտ է, որ ռազմական դրության իրավական վիճակն է շահագործվելու, որ կրկին ոտնահարվեն մարդկանց հիմնարար իրավունքները: Զարհուրելի էր, որ քաղաքական ուժերի ղեկավարները բերման ենթարկվեցին: Բնականաբար, միտումը հանրահավաքը ճնշելն էր: Մի մասին մեղադրանք առաջադրվեց անկարգություններ հրահրելու, մի մասին էլ ռազմական դրության իրավիճակը խախտելու հոդվածներով: Բնականաբար, սա որևէ կերպ չէր կարող առնչություն ունենալ իրավաչափության հետ, սա հանրահավաքը ճնշելու փորձ էր:

Այնուամենայնիվ, վերջին ժամանակահատվածում մի շարք դատավորներ, ի պատիվ իրենց, կարողացել են ցույց տալ, որ անկախ ճնշումներից և քաղաքական պատվերներից, հավատարիմ են իրենց մասնագիտական որակներին: Բայց զարհուրելին այն է, որ բոլորս նման ճակատագրական խնդրի ենք բախվում, իսկ իշխանությունը նման փաստաթուղթ ստորագրելուց հետո լկտիաբար իրեն թույլ է տալիս մարդկանց նկատմամբ բռնություններ կիրառել: Բոլորս պետք է հասկանանք, որ այս փաստաթղթի հետևանքներից ոչ ոք չի խուսանավելու: Բոլորս մի նավի մեջ ենք, հետևանքները բոլորիս վրա են ազդեցություն ունենալու, և հերիք է խայտառակ մանիպուլ յացիոն մեթոդներով բևեռացնել հանրությանը»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ի՞նչ փոփոխություններ են սպասվում բուհերի մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկում. «Փաստ»Վահան Քերոբյանը վաճառել է menu.am-ը. «Փաստ»«Նիկոլ Փաշինյանը չի կարող զարգացնել երկիրը. նա ղեկավար չէ, կառավարիչ չէ ու այդպիսին երբեք չի եղել». «Փաստ»COP29-ի յուրատեսակ «շարունակություն» արդեն Հայաստանում. էլի շարունակում են Ադրբեջանի ջրաղացին ջուր լցնել. «Փաստ»Աբովյանի 34-ամյա բնակիչը ձերբակալվել է ապօրինի թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով (տեսանյութ) Թրամփի երդմնակալությանը ՌԴ-ից հատուկ ներկայացուցիչ չի լինի Ադրբեջանը սպառնում է «համապատասխան դիվանագիտական ​​միջոցներ կիրառել» ի պատասխան Լեհաստանի նախագահի՝ հայ-ադրբեջանական սահման այցին Արցախի Տանձատափի եկեղեցին ոչնչացնելով՝ Ադրբեջանը վերացնում է երկրամասի հայկականությունը ցուցող վերջին վկայությունը Առաջին ձյուն․ ի՞նչ տեղի ունեցավ երեկ՝ տեղումների հետևանքով (տեսանյութ)Փաշինյանը չի մասնակցի վաղն Աստանայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին Ռուսական արժույթը հերթական լուրջ անկումն է ապրում. ռուբլին 4-րդ օրն անընդմեջ կորցնում է արժեքը Հիանալի է Մեսսիի և Ռոնալդուի հետ նույն առաջնությունում լինելը. Լևանդովսկին՝ ՉԼ-ում 101 գոլի մասին «Հաճախ աջակցելու փոխարեն կանանց զրպարտում ու մեղադրում են». Անահիտ Սիմոնյանը բացել է «կանանց ակումբ», որը կաջակցի ամուսնալուծված կանանց Ինչպես է աշխարհն արձագանքել Լիբանան-Իսրայել hրադադարին 2025թ. խմելու ջրի սակագինը սպառողների համար չի բարձրանա Առաջիկա օրերին ԱՄՆ-ն կփորձի հասնել Գազայում հրադադարին, պատանդների ազատ արձակմանը և պատերազմի ավարտին. Բայդեն Վրաստանի 49 ընդդիմադիր պատգամավորներ հրաժարվել են վերցնել մանդատը Երեք տարեկան երեխան մահացել է գիշերը շոկոլադ ուտելուց հետո Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև հրադադարն ուժի մեջ է մտել Apple-ը գրեթե դադարեցրել է կարմիր սմարթֆոնների և այլ սարքերի արտադրությունը ՀՀ ԱԳՆ-ն ողջունում է Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարի համաձայնությունը Նոր մանրամասներ՝ Դավիթի սպանության գործովՆոր Եվրահանձնաժողովը կսկսի ռուսական բնական գազի դուրսբերումը եվրոպական շուկայից Մինչև 18 տարեկան անձանց էներգետիկ ըմպելիքների վաճառքը կարգելվի Արագածոտնի և Լոռու մարզերում 300-ից ավելի ավտոմեքենա հայտնվել են ճանապարհին ու չեն կարողանում տեղաշարժվել Թմրամիջոց 18-ամյա երիտասարդի մոտ. «անձնական օգտագործման համար է» Հիանալի է Մեսսիի և Ռոնալդուի հետ նույն առաջնությունում լինելը. Լևանդովսկին՝ ՉԼ-ում 101 գոլի մասին Տհաճ անակնկալ՝ Հայաստանի բնակիչների համար (տեսանյութ)Ի՞նչ է կատարվել. փորձել են կրակել տեսախցիկի ուղղությամբՋրի գնի հարցով նոր որոշում կա Ծանոթ ու միաժամանակ անհայտ … փախլավաՆոր «Օրեշնիկ» հրթիռն ունակ է ոչնչացնել ստորգետնյա բունկերները «Միայն ավելի վատ կլինի»  ««Հայաստանը Եվրոպա՞ է». Փաշինյանը գնում է ԵԱՏՄ-ից դուրս գալու ճանապարհով»  ՃՏՊ Շիրակի մարզում. 20 համարի երթուղայինը բախվել է ծառին. 5 վիրավոր կա Նոյեմբերյան համայնքի Դեբեդավան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի մասով նոր որոշում կա Փաշինյանը լուրջ բարդությունների է բախվել Գյումրիում Իրավիճակը՝ Վերին Լարսում Երբ ցիկլոնը կկորցնի ուժըԿոռուպցիան «պոզով-պոչով» չի լինում Հրդեհ՝ Բալահովիտի չշահագործվող մանկապարտեզում Արտակ Աղաբեկյանը դարձավ ոսկե մեդալակիր Թրամփն ուզում էր իմանալ՝ ինչ կարծիք ունեմ Պուտինի մասին. Ավստրիայի կանցլեր Լեհաստանի նախագահը Արևմուտքի զգուշացումներն է բերել Փաշինյանին Հրդեհ-վթար՝ Կոտայքի մարզում․ վիրավոր կա7 ոստիկան հեռացվել է համակարգից. մանրամասներ Ստեփանակերտում բացվել է առաջին դպրոցը պատերազմից հետո. պատմության այս օրը (27 նոյեմբեր)ՀՀ մեծ մասը ծածկված է ձյան շերտով․ հաստությունը կազմում է 30-40 սմԲազմաթիվ հասցեներ կհոսանքազրկվեն
Ամենադիտված