Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իշխանությունը չունի անհրաժեշտ կամք առկա իրողությունների հետ առերեսվելու համար․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

44 օր տևած պատերազմն ավարտվեց հայ ժողովրդի համար ամոթալի պայմաններով։ Եվ եթե պատերազմի ընթացքում Փաշինյանը խոսում էր անգամ ցավոտ փոխզիջումների մասին, ապա կրակի դադարեցման մասին եռակողմ հայտարարության ստորագրումը ոչ թե փոխզիջում էր, այլ փաստացի կապիտուլյացիա։ Պայմանավորվածությամբ հայկական կողմը զիջեց ինչ հնարավոր էր՝ չհաշված ռազմական գործողությունների ընթացքում մարդկային և նյութական մեծ կորուստները։ Եվ այս իրավիճակի շուրջ տարբեր վերլուծություններ են արվում՝ հատկապես մատնանշելով, որ հնարավոր էր ռազմական գործողությունների առավել վաղ փուլում ձեռք բերել հրադադարի համաձայնությունը և հնարավորինս քիչ կորուստներով դուրս գալ պատերազմից։

Եվ պատահական չէ, որ գնալով ավելանում է այն մարդկանց թիվը, ովքեր Նիկոլ Փաշինյանի ստորագրած համաձայնությանը տալիս են ամենակոշտ գնահատականները։ Իսկ ինչպե՞ս ստացվեց, որ պատերազմի արդյունքում չկարողացանք նվազագույն կորուստներով դուրս գալ և կորցրեցինք գրեթե ամեն ինչ։ Դրա պատճառներն առանձին վերլուծության թեմա են։ Սակայն տեսնում ենք, որ Փաշինյանն ինչպես իր կառավարման ողջ ընթացքում, այնպես էլ հիմա փորձում է բոլոր ձախողումների համար մեղավորներ փնտրել։ Այս գործելակերպի արդյունքում իշխանությունները ոչ միայն կտրվեցին իրականությունից, այլև գլորվեցին դիլետանտիզմի խորը փոսի մեջ։ Իսկ սրա պատճառներից մեկն այն է, որ երկուսուկես տարի նրանց պատել է ամենագիտության և մեծամտության սինդրոմը, երբ իրենց ընդունած յուրաքանչյուր որոշում ներկայացվում է որպես անբեկանելի և ամենավերջին ճշմարտություն։

Հետաքրքրական է, որ հենց պետական ապարատի բարձր էշելոններում պաշտոններ զբաղեցրած մարդիկ են բարձրաձայնում այսպիսի խնդիրների մասին։ Մասնավորապես ԱԱԾ տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար, գնդապետ Միքայել Համբարձումյանը իր հայտարարության մեջ նշել էր, որ Փաշինյանը դյուրագրգիռ է ու ոչ ճկուն և որոշումներ է կայացնում պահի ազդեցության տակ։ Եվ ամենավատն այն է, որ, ըստ նման մարդկանց կարծիքի, վարչապետի մակարդակով կայացված որոշումներն ու քայլերը շատ դեպքերում անարդարացի են։ Ուշադրության է արժանի, որ դրա մասին են վկայում ոչ միայն տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչները, այլև հենց երկրի անվտանգության տեսանկյունից պատասխանատու պաշտոններ զբաղեցրած մարդիկ, ինչպես, օրինակ՝ Միքայել Համբարձումյանը, իսկ դրանից առաջ նաև ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։

Նախօրեին նախկին ոստիկանապետն էլ հայտարարեց, որ իրեն էլ է Փաշինյանը անօրինական հանձնարարություններ տվել, բայց ինքը չի կատարել: Այս մարդիկ, ինչպես նաև Փաշինյանի հետ աշխատելուց հրաժարված այլ նախկին պաշտոնյաներ ևս փաստում են, որ նրա քայլերն ու որոշումներն ադեկվատության սահմաններից դուրս են, քանի որ վերջինս ներում է իր հետ իշխանության եկած յուրայինների բոլոր` նույնիսկ երկրի համար հետևանքներ առաջացնող սխալները, բայց միևնույն ժամանակ անողոք է և խիստ միջոցներ է ձեռնարկում իր քաղաքական թիմի անդամ չհանդիսացող և իր հետ ոչ համակարծիք մարդկանց փոքր սխալների դեպքում։ Ընդդիմադիրների նկատմամբ տարատեսակ ճնշումների վրա կենտրոնանալու արդյունքում է, որ իշխանության ուշադրությունից դուրս է մնացել իր՝ տարբեր թևերի թերացումներն ու սխալները, որոնք ժամանակի ընթացքում ավելի անտանելի ու բացահայտ են դառնում։ Թերևս նաև այս հանգամանքով է պայմանավորված, որ այս ընթացքում ուժային կառույցների ղեկավարների պարբերական փոփոխություններ տեղի ունեցան, աննախադեպ պարբերական:

Շատ է խոսվում այն մասին, որ անհրաժեշտ փորձ և գիտելիքներ ունեցող անձինք, ինչ է թե իշխանություններից տարբերվող քաղաքական մոտեցումների կողմնակից էին, դրա համար պատերազմի ընթացքում մեկուսացվել էին և չէին կարողանում ամբողջովին իրենց նպաստը բերել հայրենիքի պաշտպանության գործում։ Բայց իշխանությունը չունի անհրաժեշտ կամք առկա իրողությունների հետ առերեսվելու համար և շարունակում է բռնաճնշումների գործելակերպն ընդդիմադիր գործիչների նկատմամբ։ Իսկ ինչպես ցույց է տալիս փորձը, ինչի մասին իր հայտարարությունում նշել էր նաև 22 տարի ազգային անվտանգության համակարգում ծառայած ու ղեկավար պաշտոններ զբաղեցրած Համբարձումյանը, «ձերբակալություններով, խուզարկություններով և այլ ռեպրեսիվ միջոցներով եթե ստացվի էլ որևէ արդյունքի հասնել, ապա այս իրավիճակում այն կլինի խիստ ժամանակավոր»։

Մեծ հաշվով, ճնշումներն ավելի ու ավելի են ընդլայնում դժգոհությունների աշխարհագրությունը, իսկ ընդդիմության սկսած շարժումը դրանից առավել մեծ թափ է ստանում։ Արդյունքում մեծանում է քաղաքացիական պատերազմի և զինված բախումների հավանականությունը, որը կարող է կործանարար լինել։ Արդեն շատերն են բարձրաձայնում այն մասին, որ եթե երկրի վարչապետը հայտարարում է, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին և վստահ է իր քայլերի արդարացիության մեջ, ապա պետք է իշխանության ճակատագիրը թողնի ժողովրդի որոշելուն։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ի՞նչ փոփոխություններ են սպասվում բուհերի մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկում. «Փաստ»Վահան Քերոբյանը վաճառել է menu.am-ը. «Փաստ»«Նիկոլ Փաշինյանը չի կարող զարգացնել երկիրը. նա ղեկավար չէ, կառավարիչ չէ ու այդպիսին երբեք չի եղել». «Փաստ»COP29-ի յուրատեսակ «շարունակություն» արդեն Հայաստանում. էլի շարունակում են Ադրբեջանի ջրաղացին ջուր լցնել. «Փաստ»Աբովյանի 34-ամյա բնակիչը ձերբակալվել է ապօրինի թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով (տեսանյութ) Թրամփի երդմնակալությանը ՌԴ-ից հատուկ ներկայացուցիչ չի լինի Ադրբեջանը սպառնում է «համապատասխան դիվանագիտական ​​միջոցներ կիրառել» ի պատասխան Լեհաստանի նախագահի՝ հայ-ադրբեջանական սահման այցին Արցախի Տանձատափի եկեղեցին ոչնչացնելով՝ Ադրբեջանը վերացնում է երկրամասի հայկականությունը ցուցող վերջին վկայությունը Առաջին ձյուն․ ի՞նչ տեղի ունեցավ երեկ՝ տեղումների հետևանքով (տեսանյութ)Փաշինյանը չի մասնակցի վաղն Աստանայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին Ռուսական արժույթը հերթական լուրջ անկումն է ապրում. ռուբլին 4-րդ օրն անընդմեջ կորցնում է արժեքը Հիանալի է Մեսսիի և Ռոնալդուի հետ նույն առաջնությունում լինելը. Լևանդովսկին՝ ՉԼ-ում 101 գոլի մասին «Հաճախ աջակցելու փոխարեն կանանց զրպարտում ու մեղադրում են». Անահիտ Սիմոնյանը բացել է «կանանց ակումբ», որը կաջակցի ամուսնալուծված կանանց Ինչպես է աշխարհն արձագանքել Լիբանան-Իսրայել hրադադարին 2025թ. խմելու ջրի սակագինը սպառողների համար չի բարձրանա Առաջիկա օրերին ԱՄՆ-ն կփորձի հասնել Գազայում հրադադարին, պատանդների ազատ արձակմանը և պատերազմի ավարտին. Բայդեն Վրաստանի 49 ընդդիմադիր պատգամավորներ հրաժարվել են վերցնել մանդատը Երեք տարեկան երեխան մահացել է գիշերը շոկոլադ ուտելուց հետո Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև հրադադարն ուժի մեջ է մտել Apple-ը գրեթե դադարեցրել է կարմիր սմարթֆոնների և այլ սարքերի արտադրությունը ՀՀ ԱԳՆ-ն ողջունում է Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարի համաձայնությունը Նոր մանրամասներ՝ Դավիթի սպանության գործովՆոր Եվրահանձնաժողովը կսկսի ռուսական բնական գազի դուրսբերումը եվրոպական շուկայից Մինչև 18 տարեկան անձանց էներգետիկ ըմպելիքների վաճառքը կարգելվի Արագածոտնի և Լոռու մարզերում 300-ից ավելի ավտոմեքենա հայտնվել են ճանապարհին ու չեն կարողանում տեղաշարժվել Թմրամիջոց 18-ամյա երիտասարդի մոտ. «անձնական օգտագործման համար է» Հիանալի է Մեսսիի և Ռոնալդուի հետ նույն առաջնությունում լինելը. Լևանդովսկին՝ ՉԼ-ում 101 գոլի մասին Տհաճ անակնկալ՝ Հայաստանի բնակիչների համար (տեսանյութ)Ի՞նչ է կատարվել. փորձել են կրակել տեսախցիկի ուղղությամբՋրի գնի հարցով նոր որոշում կա Ծանոթ ու միաժամանակ անհայտ … փախլավաՆոր «Օրեշնիկ» հրթիռն ունակ է ոչնչացնել ստորգետնյա բունկերները «Միայն ավելի վատ կլինի»  ««Հայաստանը Եվրոպա՞ է». Փաշինյանը գնում է ԵԱՏՄ-ից դուրս գալու ճանապարհով»  ՃՏՊ Շիրակի մարզում. 20 համարի երթուղայինը բախվել է ծառին. 5 վիրավոր կա Նոյեմբերյան համայնքի Դեբեդավան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի մասով նոր որոշում կա Փաշինյանը լուրջ բարդությունների է բախվել Գյումրիում Իրավիճակը՝ Վերին Լարսում Երբ ցիկլոնը կկորցնի ուժըԿոռուպցիան «պոզով-պոչով» չի լինում Հրդեհ՝ Բալահովիտի չշահագործվող մանկապարտեզում Արտակ Աղաբեկյանը դարձավ ոսկե մեդալակիր Թրամփն ուզում էր իմանալ՝ ինչ կարծիք ունեմ Պուտինի մասին. Ավստրիայի կանցլեր Լեհաստանի նախագահը Արևմուտքի զգուշացումներն է բերել Փաշինյանին Հրդեհ-վթար՝ Կոտայքի մարզում․ վիրավոր կա7 ոստիկան հեռացվել է համակարգից. մանրամասներ Ստեփանակերտում բացվել է առաջին դպրոցը պատերազմից հետո. պատմության այս օրը (27 նոյեմբեր)ՀՀ մեծ մասը ծածկված է ձյան շերտով․ հաստությունը կազմում է 30-40 սմԲազմաթիվ հասցեներ կհոսանքազրկվեն
Ամենադիտված