ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (14 ՆՈՅԵՄԲԵՐԻ)․ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագիրը սահմանադրական է ճանաչվել ՍԴ-ի կողմից․ «Փաստ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Փաստ» օրաթերթը գրում է
ՏՈՆԵՐ
Շաքարախտի դեմ պայքարի համաշխարհային օր, Հնդկաստան՝ Ջավահարլալ Ներուի ծննդյան օրը, Կոլումբիա՝ Կոլումբիացի կանանց օր:
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
1882 –ծնվել է բոլ շևիկյան կուսակցական գործիչ Միհրան Խոջամիրյանը:
1914– Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Դրոյի, Արմեն Գարոյի և այլոց ջանքերի շնորհիվ ստեղծվել է հայկական կամավորական 2-րդ ջոկատը, որը Բայազետի մոտ առաջին անգամ մտել է ճակատամարտի մեջ:
1921 –ծնվել է սփյուռքահայ ֆրանսագիր բանաստեղծ Ռուբեն Մելիքը (Մելիք Մինասյանց):
1922- ծնվել է թատերական ռեժիսոր Հրաչյա Ղափլանյանը: - ծնվել է կոմպոզիտոր Էդուարդ Բաղդասարյանը:
1926 –ծնվել է հայազգի ֆրանսիացի և բելգիացի երգիչ, կոմպոզիտոր և բանաստեղծ Մարկ Արյանը (Անրի Մարկարյան)։
1932– վախճանվել է նշանավոր պատմաբան, հասարակական գործիչ, հրապարակախոս և գրող Լեոն, որը հրատարակել է «Մուրճ» թերթը:
1936- վախճանվել է լեզվաբան և հայագետ Գաբրիել Մենևիշյանը:
1946 – ծնվել է հայաստանյան պետական գործիչ Կովալենկո Շահգալդյանը:
1971- վախճանվել է հայ խորհրդային օպերատոր Սարգիս Գևորգյանը:
1975– վախճանվել է ճանաչված կոմպոզիտոր, խմբավար, թավջութակահար Արտեմի Այվազյանը:
1976– վախճանվել է նշանավոր գրող, բանաստեղծ Գեղամ Սարյանը:
1982-վախճանվել է հայ խորհրդային երկրաբան Հովհաննես Մաղաքյանը:
1988- Լեռնային Ղարաբաղում սկսվել է հերթական շաբաթական գործադուլը՝ արտակարգ դրության չեղարկման, Շուշիի հայ փախստականների վերադարձի և տարածքը ադրբեջանցիներով վերաբնակեցման դադարեցման պահանջներով:
2003-Ծաղկաձորում մեկնարկել է «Հայաստան - Սփյուռք» տեղեկատվության միջոցների ներկայացուցիչների առաջին համաժողովը, որին մասնակցել են Սփյուռքի և Հայաստանի շուրջ 150 լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
2007-Հայաստանի ժողովրդական կուսակցությունը (ՀԺԿ) քաղխորհրդի նիստում որոշել է առաջիկա նախագահական ընտրություններում պաշտպանել երկրի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը:
2014-ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագիրը սահմանադրական է ճանաչվել ՍԴ-ի կողմից:
2018- Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 11 քաղաքական ուժ: - «Գազպրոմ Արմենիայի» կողմից առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքերով քրեական գործ է հարուցվել:
2019-Վարչապետը ազգային անվտանգության ծառայության ղեկավարին հանձնարարել է պարզել՝ QR կոդի և սատանայի կապը: Փաշինյանի խոսքով, այդ հարցով առկա են մտահոգություններ։
ԱՇԽԱՐՀ
565 – վախճանվել է բյուզանդական կայսր Հուստինիանոս Ա-ն:
1263 – վախճանվել է ռուս իշխան Ալեքսանդր Նևսկին:
1716- վախճանվել է գերմանացի փիլիսոփա և իրավաբան Գոթֆրիդ Լայբնիցը:
1765 –ծնվել է ամերիկացի գյուտարար Ռոբերտ Ֆուլտոնը, որը ստեղծել է առաջին շոգենավը:
1770 -շոտլանդացի հետազոտող Ջեյմս Բրյուսը Եթովպիայի հյուսիս-արևմտյան հատվածում հայտնաբերել է Երկնագույն Նեղոսի ակունքը:
1797– ծնվել է շոտլանդացի փաստաբան և երկրաբան Չարլզ Լայելը:
1805 –ծնվել է գերմանացի դաշնակահարուհի Ֆաննի Մենդելսոնը:
1831- վախճանվել է գերմանացի հանրահայտ փիլիսոփա Գեորգ Հեգելը:
1840 –ծնվել է ֆրանսիացի նկարիչ Կլոդ Մոնեն:
1851 -ԱՄՆ-ում հրապարակվել է Գերման Մելվիլի «Մոբի Դիկ» ստեղծագործության ամբողջական տեքստը:
1860– Ռուսաստանի և չինական Ցին կայսրության միջև կնքվել է «Պեկինյան տրակտատը»:
1889 –ծնվել է Հնդկաստանի առաջին վարչապետ Ջավահարլալ Ներուն:
1900 -Ֆրանսիայի Սենատը կողմ է արտահայտվել դատախազությունում կանանց աշխատել թույլատրելու որոշմանը:
1901 -վիեննացի բժիշկ Կարլ Լանդշտեյները արյան բոլոր նմուշները բաժանել է երեք խմբի՝ А, В և 0:
1908- Ալբերտ Էյնշտեյնը ներկայացրել է լույսի քվանտային տեսությունը:
1918 - Չեխոսլովակիան դարձել է հանրապետություն: 1919 -Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի ժամանակ Կարմիր բանակը գրավել է Օմսկը, ադմիրալ Կոլչակի բանակը ջախջախվել է:
1922 - Մեծ Բրիտանիայում իր ռադիոհեռարձակումներն է սկսել BBC ընկերությունը:
1922- ծնվել է ազգությամբ ղպտի քաղաքական գործիչ Բուտրոս Բուտրոս-Ղալին:
1954– ծնվել է հույն երաժիշտ, երգահան Յաննին:
1960 - Չեխոսլովակիայում երկու ուղևորատար գնացքների բախման հետևանքով զոհվել է 110 մարդ:
1961 -ԳՖՀ-ում առաջին անգամ նշանակվել է կին նախարար՝ առողջապահության նախարար Էլիզաբեթ Շվարցհաուպտը:
1963– Ատլանտյան օվկիանոսում Իսլանդիայի մոտ ստորջրյա հրաբխից առաջացել է Սուրտսեյ կղզին, այն ներկայումս համարվում է Համաշխարհային ժառանգության օբյեկտ:
1968 - աշխարհում առաջին անգամ իրականացվել է թոքի փոխպատվաստում (Եվրոպայում):
1983 - Կիպրոսի թուրքական մասի օրենսդիր խորհուրդը միակողմանիորեն հայտարարել է իր անկախությունը և Կիպրոսի թուրքական պետության ստեղծումը:
1989- ԽՍՀՄ-ի վերակառուցման շրջանակներում ԽՍՀՄ Գերագույն խորհուրդը ընդունել է հռչակագիր, ըստ որի, անօրինական և դատապարտելի են համարվել ազգերի բռնի տեղահանումները:
1991-13-ամյա տարագրությունից հետո որպես երկրի ժամանակավոր ղեկավար Կամբոջա է վերադարձել թագաժառանգ Սիանուկը:
1994 – սկսել է գործել Լա Մանշի տակով կառուցված թունելը, որը կապել է Փարիզն ու Լոնդոնը:
2002 -Արգենտինայում տեղի է ունեցել դեֆոլտ:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում