Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ինք­նա­խոս­տո­վա­նա­կան ցուց­մունք­նե­րի՝ գնա­լով աճող շա­րան է»․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Վերջին օրերին տեղի ունեցածը մեր ամենանվիրական երազները կործանելուց, մեր ամենամեծ սրբությունները թշնամուն հանձնելուց, հազարավոր մարդկանց, հազարավոր զինվորների կյանքի համար պատասխանատվությունը տապալելուց հետո իշխող քաղաքական ուժի, ես կասեի՝ խմբակի կողմից աթոռները պահպանելու հուսահատ փորձ էր: «Փաստի» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը՝ նկատի ունենալով օրերս տեղի ունեցած և շարունակվող ձերբակալությունները, խուզարկություններն ու այլ գործողությունները: «Ես չեմ կարծում, թե Հայաստանում շատ էին մարդիկ, որոնց մտքով կանցներ, որ այս խայտառակ կապիտուլ յացիայից հետո Նիկոլ Փաշինյանը, որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ, դեռ ապագայի պլաններ է կազմելու:

Բայց արի ու տես, ոչ միայն կազմում էր այդ պլանները, այլև փորձում էր ռեպրեսիվ ճանապարհով չեզոքացնել այս ազգային աղետի հետևանքները՝ գոնե մի փոքր «թեթևացնելու» համար պայքարող քաղաքական ուժերի ներկայացուցիչներին»,-ասաց Ռ. Մելիքյանը: Անդրադառնալով այն դեպքերին, երբ ձերբակալությունները դատավորների կողմից ոչ իրավաչափ էին համարվում, նա հավելեց. «Դա մի բանի մասին է վկայում. առնվազն դատական համակարգը, այդուհանդերձ, ոչ միայն պրոֆեսիոնալիզմի, այլև արժանապատվության որոշակի մակարդակի է հասել: Ակնհայտ էր, որ կար անպատիվ և հակաօրինական վարքագիծ պատվիրելու փորձ ոչ միայն իրավապահ մարմիններից, այլև դատավորներից: Իրավապահ մարմինների մասով իշխող քաղաքական ուժին, ցավոք սրտի, դա հաջողվեց, որովհետև իրավապահ մարմինները չպետք է իրենց թույլ տային դառնալ ազգադավ գործչի գործիքը:

Բայց դատարանների մասով, բարեբախտաբար, իշխող ուժին դա չհաջողվեց: Սա երևի ամենալավ նորությունն է մեր հանրության համար առ այն, որ գոնե մեկ ինստիտուտ ունենք, որը դիմադրողականություն ունի անգամ ոչ թե բռնապետությանը, այլ ազգակործան քաղաքականությանը»: Նրա խոսքով, ԲԴԽ նախագահի հայտարարությանը պետք է նայել հենց այդ տրամաբանության մեջ: «Վերոնշյալ համոզմունքս ավելի է մեծանում այն անպատիվ, անբացատրելի ու անընկալելի գրառումից հետո, որը կատարեց Նիկոլ Փաշինյանը՝ ԲԴԽ նախագահի հայտարարությունից ժամեր անց: Խոսքը զինված մարդկանց՝ ընդդիմախոսների վրա հրապարակավ հարձակվելու հրահանգ տալու մասին է, ինչը հետո այլ կերպ ներկայացնելու փորձ կատարվեց:

Հիշենք, որ «պատերի տակ վնգստացող» արտահայտությունը Ն. Փաշինյանի անձնական բառարանում նշանակում է դատավորներ: Հիշենք, որ 2019 թ.-ին հենց այդպես նա դիմեց դատավորներին: Եվ ակնհայտ էր, որ իր կողմից երեկվա նշված արտահայտությունը առաջին հերթին ԲԴԽ նախագահի շատ համարձակ և միանշանակ բարձր պետական մտածողություն պարունակող հայտարարության պատասխանն էր: ԲԴԽ նախագահի հայտարարությունը, ի դեպ, հետապնդում էր սահմանադրական առաքելությունը կատարելու, ինչպես նաև դատական իշխանությունը և դատավորների անկախությունը պաշտպանելու նպատակ:

Բարեբախտաբար, պարզվեց, որ մեր համընդհանուր դիմադրողականությունը, այդուհանդերձ, որոշակի աստիճանի վրա է, և վարչապետի այդ գրառումը համատարած մերժման արժանացավ»,-ասաց նա՝ շեշտելով, որ որքան Ն. Փաշինյանը փորձում է արդարանալ, այնքան ավելի շատ հարցեր են առաջանում: Անդրադառնալով նաև այդ մասով ասուլիսին հնչեցրած մտքերին՝ նա ընդգծեց. «Դա ես ընդհանրապես արդարացում չէի անվանի, դա ինքնախոստովանական ցուցմունքների՝ գնալով աճող շարան է»: Ինչպես ԲԴԽ-ի դեպքում, Ռուբեն Մելիքյանը ողջունելի է համարում նաև ՀՀ ՄԻՊ-ի հայտարարությունները. «Ես ողջունում ՄԻՊ-ի համարձակությունը:

Մենք այսօր անդունդի մեջ ենք, բայց մի փոքր հույս է տալիս մեզ այն հանգամանքը, որ, այդուհանդերձ, պետության որոշակի ինստիտուցիոնալ մի հենք ունենք, որը կարող է մեր նոր վերելքի և մեր ժողովրդի պատմության նոր լուսավոր էջի համար սկիզբ հանդիսանալ: ՄԻՊ-ն իր բարձրության վրա էր, ՄԻՊ-ն իր բարձրության վրա էր նաև նոյեմբերի 9-ի լույս 10-ին, երբ խստորեն դատապարտող հայտարարությամբ հանդես եկավ ԱԺ նախագահի վրա հարձակման և, առհասարակ, բռնությունների մասով: Շատ անարդար էր, սխալ ու իրականությանը չհամապատասխանող այն միտքը, որ դատապարտում չի եղել: Եղել է, բայց մի կողմից էլ պետք է չմոռանանք, որ ՄԻՊ-ը, այդ ինստիտուտը կոչված է ոչ թե պետությանը քաղաքացուց, այլ քաղաքացուն պետությունից պաշտպանելու համար: Գիտեք, շատ անբարո փաստարկ էր բերվում վարչապետի կողմից, որը թիրախավորում էր ՄԻՊ-ին՝ ասելով, որ վերոնշյալ օրը չեղան հայտարարություններ:

Միևնույն ժամանակ, ՄԻՊ-ի արձագանքի մեջ շատ կարևոր միտք կար. անընդհատ պնդում եք, որ ոստիկանները բավարար չեն եղել, որ պաշտպանեն այդ կարևորագույն կառույցները, կառավարական ամառանոցը, որովհետև նրանք եղել են առաջնագծում: Բայց դուք չպե՞տք է հաշվի առնեիք իրավիճակը, որ 44 օր ստել եք մարդկանց ու մեկ էլ 44 օր «հաղթել ենք», «հաղթում ենք», «հաղթելու ենք» գոռգոռալուց հետո կապիտուլ յացիա եք հրամցնում: Որևէ մեկի համար կարո՞ղ էր անակնալ լինել, որ մարդիկ ցասում են ունենալու: Ուրեմն, դա ձեր պարտականությունն էր ապահովել բավարար պաշտպանություն այդ շենքերի համար:

Իմ անձնական կարծիքով, զարմանալի չի լինի, եթե պարզվի, որ այդ անկարգությունների հիմնական կազմակերպիչները հենց Ն. Փաշինյանի կողմնակիցներն են ու հենց Ն. Փաշինյանի կազմակերպածն է այդ ամենը, ինչը նրան ընդդիմության նկատմամբ բռնարարքներ իրականացնելու լեգիտիմ հիմք կտար: Ես ամենևին չեմ զարմանա, որ վաղը կամ մյուս օրը քննությամբ պարզվի, որ այդ ամենը կազմակերպված էր»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ի՞նչ փոփոխություններ են սպասվում բուհերի մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկում. «Փաստ»Վահան Քերոբյանը վաճառել է menu.am-ը. «Փաստ»«Նիկոլ Փաշինյանը չի կարող զարգացնել երկիրը. նա ղեկավար չէ, կառավարիչ չէ ու այդպիսին երբեք չի եղել». «Փաստ»COP29-ի յուրատեսակ «շարունակություն» արդեն Հայաստանում. էլի շարունակում են Ադրբեջանի ջրաղացին ջուր լցնել. «Փաստ»Աբովյանի 34-ամյա բնակիչը ձերբակալվել է ապօրինի թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով (տեսանյութ) Թրամփի երդմնակալությանը ՌԴ-ից հատուկ ներկայացուցիչ չի լինի Ադրբեջանը սպառնում է «համապատասխան դիվանագիտական ​​միջոցներ կիրառել» ի պատասխան Լեհաստանի նախագահի՝ հայ-ադրբեջանական սահման այցին Արցախի Տանձատափի եկեղեցին ոչնչացնելով՝ Ադրբեջանը վերացնում է երկրամասի հայկականությունը ցուցող վերջին վկայությունը Առաջին ձյուն․ ի՞նչ տեղի ունեցավ երեկ՝ տեղումների հետևանքով (տեսանյութ)Փաշինյանը չի մասնակցի վաղն Աստանայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին Ռուսական արժույթը հերթական լուրջ անկումն է ապրում. ռուբլին 4-րդ օրն անընդմեջ կորցնում է արժեքը Հիանալի է Մեսսիի և Ռոնալդուի հետ նույն առաջնությունում լինելը. Լևանդովսկին՝ ՉԼ-ում 101 գոլի մասին «Հաճախ աջակցելու փոխարեն կանանց զրպարտում ու մեղադրում են». Անահիտ Սիմոնյանը բացել է «կանանց ակումբ», որը կաջակցի ամուսնալուծված կանանց Ինչպես է աշխարհն արձագանքել Լիբանան-Իսրայել hրադադարին 2025թ. խմելու ջրի սակագինը սպառողների համար չի բարձրանա Առաջիկա օրերին ԱՄՆ-ն կփորձի հասնել Գազայում հրադադարին, պատանդների ազատ արձակմանը և պատերազմի ավարտին. Բայդեն Վրաստանի 49 ընդդիմադիր պատգամավորներ հրաժարվել են վերցնել մանդատը Երեք տարեկան երեխան մահացել է գիշերը շոկոլադ ուտելուց հետո Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև հրադադարն ուժի մեջ է մտել Apple-ը գրեթե դադարեցրել է կարմիր սմարթֆոնների և այլ սարքերի արտադրությունը ՀՀ ԱԳՆ-ն ողջունում է Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարի համաձայնությունը Նոր մանրամասներ՝ Դավիթի սպանության գործովՆոր Եվրահանձնաժողովը կսկսի ռուսական բնական գազի դուրսբերումը եվրոպական շուկայից Մինչև 18 տարեկան անձանց էներգետիկ ըմպելիքների վաճառքը կարգելվի Արագածոտնի և Լոռու մարզերում 300-ից ավելի ավտոմեքենա հայտնվել են ճանապարհին ու չեն կարողանում տեղաշարժվել Թմրամիջոց 18-ամյա երիտասարդի մոտ. «անձնական օգտագործման համար է» Հիանալի է Մեսսիի և Ռոնալդուի հետ նույն առաջնությունում լինելը. Լևանդովսկին՝ ՉԼ-ում 101 գոլի մասին Տհաճ անակնկալ՝ Հայաստանի բնակիչների համար (տեսանյութ)Ի՞նչ է կատարվել. փորձել են կրակել տեսախցիկի ուղղությամբՋրի գնի հարցով նոր որոշում կա Ծանոթ ու միաժամանակ անհայտ … փախլավաՆոր «Օրեշնիկ» հրթիռն ունակ է ոչնչացնել ստորգետնյա բունկերները «Միայն ավելի վատ կլինի»  ««Հայաստանը Եվրոպա՞ է». Փաշինյանը գնում է ԵԱՏՄ-ից դուրս գալու ճանապարհով»  ՃՏՊ Շիրակի մարզում. 20 համարի երթուղայինը բախվել է ծառին. 5 վիրավոր կա Նոյեմբերյան համայնքի Դեբեդավան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի մասով նոր որոշում կա Փաշինյանը լուրջ բարդությունների է բախվել Գյումրիում Իրավիճակը՝ Վերին Լարսում Երբ ցիկլոնը կկորցնի ուժըԿոռուպցիան «պոզով-պոչով» չի լինում Հրդեհ՝ Բալահովիտի չշահագործվող մանկապարտեզում Արտակ Աղաբեկյանը դարձավ ոսկե մեդալակիր Թրամփն ուզում էր իմանալ՝ ինչ կարծիք ունեմ Պուտինի մասին. Ավստրիայի կանցլեր Լեհաստանի նախագահը Արևմուտքի զգուշացումներն է բերել Փաշինյանին Հրդեհ-վթար՝ Կոտայքի մարզում․ վիրավոր կա7 ոստիկան հեռացվել է համակարգից. մանրամասներ Ստեփանակերտում բացվել է առաջին դպրոցը պատերազմից հետո. պատմության այս օրը (27 նոյեմբեր)ՀՀ մեծ մասը ծածկված է ձյան շերտով․ հաստությունը կազմում է 30-40 սմԲազմաթիվ հասցեներ կհոսանքազրկվեն
Ամենադիտված