Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մար­դի՛կ, այդ ո՞ւմ կամ ին­չի՞ն եք ան­վե­րա­պահ հա­վա­տում․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Ամեն մեկս ունենք մեր վախերը: Վախենում ենք սև կատվից, սև ու սպիտակ նկարներից, գերեզմանատներից, բարձրությունից, փակ տարածությունում հայտնվելուց և այլն։ Ես վախենում եմ, ավելին՝ սարսափում եմ մարդկանցից, որոնք ինչ-որ տեղ թաքցրել են իրենց մտածելու ունակությունը և առաջնորդվում են չգիտեմ էլ, թե ինչով։ Չէի ցանկանա մտածել, որ իրենք խորքային առումով չեն գիտակցում, թե ինչ է կատարվում մեր շուրջբոլորը, որ իրենք չեն հասկանում, թե ինչի մեջ է հայտնվել մեր երկիրը ու մեր սերունդների ապագան, մեր ապագան, որովհետև մենք մեր երկրից գնալու տեղ չունենք։ Վերջին շրջանում ինչ ասես տեսանք, հավատացինք ու մերժեցինք իրականությունը, չենք համակերպվում, բայց ձեռքներս ճար չկա, ի՞նչ անենք, ո՞նց անենք, հատկապես, երբ տեսնում ենք, որ մարդկանց ինչ-որ մասը շարունակում է երկրպագել իր կուռքին։ Այն էլ ինչպես երկրպագել։

Հիմա սոցիալական հարթակում շատ հաճախ կարելի է հանդիպել ոգեցունց գրառումների՝ Նիկոլ Փաշինյանի լուսանկարն է, իսկ վերևում գրված՝ «անվերապահ», «հետդ ենք»: Նույն պատկերն է նաև տարբեր հրապարակումների մեկնաբանություններում։ Այդ ո՞ր որոշմանն եք անվերապահ վստահում, դուք իրոք համոզվա՞ծ եք, որ ամեն ինչ ճիշտ է արվում, անվերապահ հավատո՞ւմ եք, որ զարգացման ճիշտ ուղիով ենք ընթանում: Երբեմն նույնիսկ Աստծուն անվերապահ չենք հավատում, պատկերացնո՞ւմ եք Աստծուն, ում գործերն անքննելի են, բայց վիճում ենք, քննարկում նրա «որոշումները», կռիվ տալիս նրա հետ, թե ինչո՞ւ մահացան մեր հարազատները, ինչո՞ւ մեզ հենց այս փորձությունն ուղարկվեց, վատագույն դեպքում անգամ մերժում նրա գոյությունը, հետո արդեն կրքերը հանդարտվում են, հասկանում ենք՝ կյանքի դրվածքն է այդպիսին։

Անվերապահ չենք հավատում մեր ծնողներին, որոնց ոչ թե չենք սիրում, չենք վստահում, այլ համարում ենք, որ իրենք չեն կարող անսխալ լինել, ցանկանում ենք առաջ շարժվել մեր ճանապարհով, կարծում ենք, որ իրենց մատնանշած ուղին մեզ այլ տեղ է տանում, երբեմն կռիվ ենք տալիս իրենց որոշումների դեմ։ Անվերապահ չենք հավատում մեր ընկերներին ու հարազատներին ոչ այն պատճառով, որ նրանք կարող են դավաճանել, հարվածել թիկունքից, այլ այն պատճառով, որ նրանք էլ են մարդ և գուցե պահի թելադրանքով վարվեն այնպես, ինչպես իրենց է հարմար, ինչպես իրենց շահն է թելադրում։ Դուք, մարդի՛կ, որ անվերապահ վստահում եք երկրի վարչապետին, այդ ի՞նչ «դուխի» տեր եք։ Դուք ասում եք «հետդ ենք» անգամ այն դեպքում, երբ նա մեր պետության, մեր սերունդների, մեր հայրենիքի համար ակնհայտ սխալ է գործում, զարգացման սխալ ուղի է ընտրում, ուղի, որը չի տանում դեպի պայծառ ապագա, իսկ որքան ավելի շատ ես ուսումնասիրում ու հետազոտում, ոչ մի տեղ չի տանում։ Եվ դո՛ւք, մարդի՛կ, դեռ շարունակում եք անվերապահ վստահել։

Դուք լայքում, սրտիկում, կիսվում եք մի գրառմամբ, որտեղ մեր երկրում մեր երկրի ղեկավարը քաղաքացիական պատերազմի կոչ է անում։ Ես վախենում եմ ձեզանից, մարդի՛կ։ Ես նույնիսկ ինձ՝ սեփական «ես»-իս մինչև վերջ չեմ վստահում, նույնիսկ իմ ստվերին չեմ վստահում։ Լսած կլինեք՝ մթության մեջ անգամ ստվերդ է լքում քեզ, ու դու մնում ես միայնակ։ Չեմ ուզում վատատես լինել, բայց գուցե հենց այդ մթության մեջ ենք հիմա։ Մենք այս ամենում ունենք մեր մեղավորությունը, որովհետև կուռքեր ենք ստեղծում, երբ պետք է բացառեինք դա։ Կուռք ստեղծեցինք երկրի ղեկավարից այն դեպքում, երբ պետք է ընդամենն ընդունեինք այն փաստը, որ նա Հայաստանի Հանրապետության վարչապետն է և նրան, որպես ղեկավարի, պահանջներ ներկայացնեինք, ոչ թե հանդիպելիս ինքնամոռաց նետվեինք այտերը համբուրելու կամ էլ առաջը ծնկի գալու փորձեր անեինք։ Մենք պահանջատեր չեղանք, ընդ որում՝ ոչ միայն վերջին 2,5 տարում, այլ շատ ավելի վաղ:

Մենք միշտ տուժեցինք մեր խելքից, առաջնությունը տվեցինք այլ բաների։ Շատերս ընտրության գնացինք և չընտրեցինք մեր սրտի կամոք, այլ որովհետև... Ամեն դժվարություն ու փորձություն չսկսվեց վերջին 2,5 տարում։ Չեմ կարծում, թե կան մարդիկ, որոնք համարում են, թե մեր բոլոր խնդիրների մեղավորը Նիկոլ Փաշինյանն է։ Իհարկե, ինքը չէ, բայց նա եկել էր փոխելու, նա եկել էր և պետք է դառնար մեր լավ, «հպարտ» ապրելու երաշխավորը։ Իսկ արդյունքը, դե, արդյունքը բոլորդ էլ տեսաք։ Հիմա կասեք՝ 2,5 տարվա մեջ ի՞նչ աներ։ Գուցե աշխարհացունց փոփոխություններ չկարողանար անել, բայց սայլը տեղից վաղուց արդեն պետք է շարժված լիներ ու որոշակի ճանապարհ էլ անցած, բայց սայլը տեղից չշարժվեց, դեռ մի բան էլ հետ ընկավ։ Սրա մեղավորը նաև մենք ենք, մարդի՛կ, որ կուռքեր ստեղծեցինք ու սկսեցինք պաշտել նրանց, մենք ենք, որ երբ «մեր վարչապետին» մի թթու բառ են ասում, հարձակվում ենք ասողի վրա, անպատվում ամենավերջին բառերով։

Նույնիսկ մեր պետության համար վատագույն օրերում չեմ հիշում, որ մարդիկ այսքան չարացած լինեին, ո՞վ է սրա պատասխանատուն, գոնե սրա համար մեղավորություն զգո՞ւմ է: Չենք խրատվում, դասեր չենք քաղում, շարունակում ենք կենացներ ասել, տնտեսությունը զարգացնելու փոխարեն, շարունակում ենք հայրենասիրական երգեր երգել, զինված ուժերը կատարյալ կառույց դարձնելու փոխարեն շարունակում ենք հեռվից սիրել հայրենիքը, այնտեղ տուն գնել և միայն որպես հյուր գալ այստեղ, բայց ֆիզիկապես չենք բնակվում այդ նույն հայրենիքում։ Պահանջատեր չէինք, չեղանք ու երևի չենք էլ լինի։ Մենք դասեր չենք առնում, ի վերջո, արցախցին «դարձավ Դեր Զորի ճամփորդը», և հենց սա է ցավեցնում: Ես մեղքի զգացում ունեմ մարդկանց հանդեպ, որոնք այրում են իրենց տները, երեխաների հանդեպ, որոնք լքում են իրենց դպրոցը, մարդկանց, որոնք տեղափոխում են իրենց ննջեցյալների շիրիմները։ Ես ու իմ նման շատերն իրենց առաջ ամոթով ենք։

Բայց գուցե ելք կա, գուցե ամեն ինչ կորած չէ։ Ճիշտ է Հովհաննես Թումանյանը. «Ուրիշ ճանապարհ չկա. ներսից է լինելու հաստատ փրկությունը, որովհետև ներսից ենք փչացած»։ Ուրեմն, մեջքներս ուղղելու ժամանակն է, դեռ մի բան էլ անցել է, ժամանակն է առաջնահերթությունները փոխելու, ուժեղ երկիր կառուցելու, իսկ դրա հիմքում պետք է լինի գիտությունը, կրթությունը, բանակը, մշակույթը, բայց ոչ երբեք կուռք դարձած ղեկավարները։ Ողջախոհություն ու խաղաղություն բոլորիս։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ի՞նչ փոփոխություններ են սպասվում բուհերի մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկում. «Փաստ»Վահան Քերոբյանը վաճառել է menu.am-ը. «Փաստ»«Նիկոլ Փաշինյանը չի կարող զարգացնել երկիրը. նա ղեկավար չէ, կառավարիչ չէ ու այդպիսին երբեք չի եղել». «Փաստ»COP29-ի յուրատեսակ «շարունակություն» արդեն Հայաստանում. էլի շարունակում են Ադրբեջանի ջրաղացին ջուր լցնել. «Փաստ»Աբովյանի 34-ամյա բնակիչը ձերբակալվել է ապօրինի թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով (տեսանյութ) Թրամփի երդմնակալությանը ՌԴ-ից հատուկ ներկայացուցիչ չի լինի Ադրբեջանը սպառնում է «համապատասխան դիվանագիտական ​​միջոցներ կիրառել» ի պատասխան Լեհաստանի նախագահի՝ հայ-ադրբեջանական սահման այցին Արցախի Տանձատափի եկեղեցին ոչնչացնելով՝ Ադրբեջանը վերացնում է երկրամասի հայկականությունը ցուցող վերջին վկայությունը Առաջին ձյուն․ ի՞նչ տեղի ունեցավ երեկ՝ տեղումների հետևանքով (տեսանյութ)Փաշինյանը չի մասնակցի վաղն Աստանայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին Ռուսական արժույթը հերթական լուրջ անկումն է ապրում. ռուբլին 4-րդ օրն անընդմեջ կորցնում է արժեքը Հիանալի է Մեսսիի և Ռոնալդուի հետ նույն առաջնությունում լինելը. Լևանդովսկին՝ ՉԼ-ում 101 գոլի մասին «Հաճախ աջակցելու փոխարեն կանանց զրպարտում ու մեղադրում են». Անահիտ Սիմոնյանը բացել է «կանանց ակումբ», որը կաջակցի ամուսնալուծված կանանց Ինչպես է աշխարհն արձագանքել Լիբանան-Իսրայել hրադադարին 2025թ. խմելու ջրի սակագինը սպառողների համար չի բարձրանա Առաջիկա օրերին ԱՄՆ-ն կփորձի հասնել Գազայում հրադադարին, պատանդների ազատ արձակմանը և պատերազմի ավարտին. Բայդեն Վրաստանի 49 ընդդիմադիր պատգամավորներ հրաժարվել են վերցնել մանդատը Երեք տարեկան երեխան մահացել է գիշերը շոկոլադ ուտելուց հետո Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև հրադադարն ուժի մեջ է մտել Apple-ը գրեթե դադարեցրել է կարմիր սմարթֆոնների և այլ սարքերի արտադրությունը ՀՀ ԱԳՆ-ն ողջունում է Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարի համաձայնությունը Նոր մանրամասներ՝ Դավիթի սպանության գործովՆոր Եվրահանձնաժողովը կսկսի ռուսական բնական գազի դուրսբերումը եվրոպական շուկայից Մինչև 18 տարեկան անձանց էներգետիկ ըմպելիքների վաճառքը կարգելվի Արագածոտնի և Լոռու մարզերում 300-ից ավելի ավտոմեքենա հայտնվել են ճանապարհին ու չեն կարողանում տեղաշարժվել Թմրամիջոց 18-ամյա երիտասարդի մոտ. «անձնական օգտագործման համար է» Հիանալի է Մեսսիի և Ռոնալդուի հետ նույն առաջնությունում լինելը. Լևանդովսկին՝ ՉԼ-ում 101 գոլի մասին Տհաճ անակնկալ՝ Հայաստանի բնակիչների համար (տեսանյութ)Ի՞նչ է կատարվել. փորձել են կրակել տեսախցիկի ուղղությամբՋրի գնի հարցով նոր որոշում կա Ծանոթ ու միաժամանակ անհայտ … փախլավաՆոր «Օրեշնիկ» հրթիռն ունակ է ոչնչացնել ստորգետնյա բունկերները «Միայն ավելի վատ կլինի»  ««Հայաստանը Եվրոպա՞ է». Փաշինյանը գնում է ԵԱՏՄ-ից դուրս գալու ճանապարհով»  ՃՏՊ Շիրակի մարզում. 20 համարի երթուղայինը բախվել է ծառին. 5 վիրավոր կա Նոյեմբերյան համայնքի Դեբեդավան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի մասով նոր որոշում կա Փաշինյանը լուրջ բարդությունների է բախվել Գյումրիում Իրավիճակը՝ Վերին Լարսում Երբ ցիկլոնը կկորցնի ուժըԿոռուպցիան «պոզով-պոչով» չի լինում Հրդեհ՝ Բալահովիտի չշահագործվող մանկապարտեզում Արտակ Աղաբեկյանը դարձավ ոսկե մեդալակիր Թրամփն ուզում էր իմանալ՝ ինչ կարծիք ունեմ Պուտինի մասին. Ավստրիայի կանցլեր Լեհաստանի նախագահը Արևմուտքի զգուշացումներն է բերել Փաշինյանին Հրդեհ-վթար՝ Կոտայքի մարզում․ վիրավոր կա7 ոստիկան հեռացվել է համակարգից. մանրամասներ Ստեփանակերտում բացվել է առաջին դպրոցը պատերազմից հետո. պատմության այս օրը (27 նոյեմբեր)ՀՀ մեծ մասը ծածկված է ձյան շերտով․ հաստությունը կազմում է 30-40 սմԲազմաթիվ հասցեներ կհոսանքազրկվեն
Ամենադիտված