Պատմության այս օրը (նոյեմբերի 17)
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՈՐՈՇ ՏՈՆԵՐ
Ուսանողների միջազգային օր, Չեխիա և Սլովակիա՝ Ազատության և ժողովրդավարության համար մղվող պայքարի օր, Ադրբեջան՝ Ազգային վերածննդի օր, Հայաստան՝ Ռազմական բժշկի օր։
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
1840 – ծնվել է նշանավոր բանասեր-բանահավաք, ազգագրագետ, հասարակական գործիչ Գարեգին Սրվանձտյանը։
1861 – վախճանվել է բանասեր, բժիշկ, տնտեսագետ, հասարակական գործիչ Գևորգ Ախվերդյանը։
1877 – ծնվել է դրամատուրգ, թարգմանիչ և բառարանագիր Մամիկոն Գևորգյանը։
1886 – ծնվել է բժիշկ, քաղաքական գործիչ Արտաշես Բաբալյանը։
1891 – ծնվել է ճարտարապետ Տիրան Երկանյանը։
1892 - իր ծննդյան նույն օրը 52 տարեկան հասկում վախճանվել է բանասեր-բանահավաք, ազգագրագետ, հասարակական գործիչ Գարեգին Սրվանձտյանը։
1896 – ծնվել է բանաստեղծ և գրականագետ Արշալույս Արշարունին։
1904 – ծնվել է քիմիկոս-օրգանիկ Ալեքսանդր Հակոբյանը։
1920- հայ-թուրքական պատերազմի ժամանակ հուսալքված հայկական բանակը թողել է Շախտախտին և ամբողջ Շարուրը առանց դիմադրության և միայն կանգնեցրել է թուրք-խորհրդային հարձակումը Դավալուի շրջանում։
1924 – ծնվել է գրականագետ Սերգեյ Սարինյանը։
1927 – ծնվել է գեղանկարիչ Առաքել Առաքելյանը։
1938 – ծնվել է ֆուտբոլիստ Սարգիս Հովիվյանը։
1988 - Բաքվի Լենինի հրապարակում սկսվել է անկառավարելի ցույց, ցույցի մասնակիցների նպատակը եղել է ոչ թե այսպես կոչված «Ղարաբաղի պաշտպանությունը» այլ Ադրբեջանի գործող ղեկավար Վեզիրովի հեռացումը։
1992 - Ղարաբաղյան հակամարտության ժամանակ հայերի Կիչան-Վաղահուս ուղղությամբ հարձակումը բեկում է մտցրել հակամարտության ընթացքում։
-ավարտվել են Հայաստանի Զինված ուժերի բժշկական հոսպիտալի ձևավորման աշխատանքները։
2005 - Շոտլանդիայի մայրաքաղաք Էդինբուրգի քաղաքային խորհուրդը ձայների 29 «կողմ» եւ 16 «դեմ» հարաբերակցությամբ ընդունել է քաղաքային խորհրդի նախագահ Դոնալդ Անդերսոնի կողմից պատրաստված և ներկայացված Հայոց ցեղասպանության ճանաչման մասին որոշման նախագիծը:
2006 - Մուրմանսկում սպանվել է հայ գործարար, Ռուսաստանի հայերի միության տարածաշրջանային կառույցի ղեկավար Արթուր Հարությունյանը:
2011- Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը ԱՄՆ-ի 70-ամյա գործարար քաղաքացի Սերոբ Տեր-Պողոսյանին 15 տարվա ազատազրկման է դատապարտվել մանկապղծության մեղադրանքով։
2016 - Խորհրդարանն ընդունել է «Հազար դրամների օրինագիծը», որը հայտնի է նաև որպես հայրենիքի պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառած վնասների հատուցման մասին օրենքի նախագիծ։
ԱՇԽԱՐՀՈՒՄ
9 —ծնվել է Հռոմի կայսր Վեսպանսիանը։
1558 — կաթոլիկ-թագուհի Մարի Թյուդորի մահից հետո գահ է բարձրացել նրա բողոքական քույր Ելիզավետա 1-ինը, որը եղել է թագավոր Հենրիխ 8-րդի և Աննա Բոլեյնի աղջիկը։
1796 – վախճանվել է Ռուսաստանի կայսրուհի Եկատերինա 2-րդը։
1800 — ԱՄՆ-ի կոնգրեսսը առաջին անգամ հավաքվել է Վաշինգտոնում։
1853 — աշխարհում առաջին անգամ տեղի է ունեցել շոգեֆրեգատների ճակատամարտ։
1855 — Աֆրիկայի հետազոտող Դեվիդ Լիվինգտոնը դարձել է առաջին եվրոպացին, որը տեսել է Զամբեզի գետի վրա գտնվող 120 մետր բարձրությամբ ջրվեժը, և անվանել է այն իր թագուհու անունով՝ Վիկտորիա ջրվեժ։
1858 - վախճանվել է անգլիացի փիլիսոփա Ռոբերտ Օուենը։
1869 – բացվել է Սուեզի ջրանցքը, որը Միջերկրական ծովը կապել է Կարմիր ծովին։
1902 – ծնվել է ծագումով՝ հունգարացի ամերիկյան ֆիզիկոս-տեսաբան Յուջին Վիգները։
1903 – Պետրոպոլիսյան հաշտության պայմանագրով ավարտվել է Ակրիի պատերազմը Բրազիլիայի և Բոլիվիայի միջև, ըստ որի Բոլիվիան Բրազիլիային է զիջել իր տարածքի մի մասը որպես փոխհատուցում երկաթուղու և ջրմուղի կառուցման։
1913 - Պանամայի ջրանցքով անցել է առաջին նավը։
1917- բրիտանական զորքերը Պաղեստինում թուրքերից գրավել են Յաֆֆան։
1917- վախճանվել է ֆրանսիացի քանդակագործ Օգյուստ Ռոդենը։
1920 - Ղրիմը գրավվել է Կարմիր բանակի կողմից։
1929 - վախճանվել է ամերիկացի գյուտարար Հերման Հոլերիթը։
1933 – ԱՄՆ-ը ճանաչել է Խորհրդային Միությունը։
1942 – ծնվել է ամերիկացի հայտնի ռեժիսոր, պրոդյուսեր և սցենարիստ Մարտին Սկորսեզեն։
1944 – ծնվել է ամերիկացի դերասան, ռեժիսոր և պրոդյուսեր Դենի Դե Վիտոն։
1948 — «Ավրորա» հածանավը կանգնել է հավերժական կայանի Պետերբուրգի ափամերձ Մեծ Նևկայում։
1966 — գիշերը գրանցվել է Լեոնիդ մետեորային խմբի ամենամեծ մետեորային անձրևը, որը զգալի է եղել ԽՍՀՄ-ի արևելյան հատվածում և Հյուսիսային Ամերիկայում։
1978 — ԽՍՀՄ-ը հայտարարել է նեյտրոնային ռումբի հաջողված փորձարկման մասին։
1988 - Բենազիր Բհուտտոն դարձել է Պակիստանի վարչապետ, որով իսկ դարձել է մուսուլմանական պետության առաջին ղեկավարը։
1997– Եգիպտոսի Լուքսոր քաղաքում «ալ-Գամմա ալ-Իսլամ» խմբավորման իսլամ ահաբեկիչների կողմից սպանվել է Լուքսորի հուշարձանները նայող 58 արտասհմանցի տուրիստ և 4 եգիպտացի, 26-ը վիրավորվել են։
2001 — Աֆղանստանի նախկին նախագահ Բուհրաննուդին Ռաբբանին վերադարձել է Քաբուլ այն բանից հետո, երբ 5 տարի առաջ հեռացվել է պաշտոնից «Թալիբան» շարժման կողմից։
2003 – Ռուս ուղղափառ եկեղեցին հայտարարել է ԱՄՆ-ի եպիսկոպոսյան եկեղեցու հետ հարաբերությունների դադարեցման մասին, այն պատճառով որ այդ եկեղեցում որպես եպիսկոպոս ձեռնադրվել է միասեռական անձնավորություն։
2011 — սկսել են վաճառել «Հարրի Փոթերը և Մահվան բարիքները» ֆիլմի DVD-ներ։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը