Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ում կամ ինչ էր պաշտպանում ՌԴ նախագահ Պուտինը. Արմեն Գևորգյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Այլընտրանքային նախագծեր խումբը» հրապարակել է ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի «Ում կամ ինչ էր պաշտպանում նախագահ Պուտինը» վերտառությամբ հոդվածը ՌԴ նախագահի երեկվա հարցազրույցի կարևոր շեշտադրումների մասին:

Հոդվածը ներկայացնում ենք ստորև՝

«Վլադիմիր Պուտինի երեկվա հարցազրույցից հետո շատերն ինձ հարց են տալիս՝ ո՞ւմ էր պաշտպանում Պուտինը՝ Հայաստանի իշխանությա՞նը, թե՞ ընդդիմությանը։ Երկու տարբերակն էլ, իհարկե, սխալ են։ Պուտինը պաշտպանում էր Ռուսաստանի ռազմավարական շահերը, ինչպես անում է միշտ, իսկ այս անգամ արեց դա շատ կոռեկտ ձևով, ինչին մեզ մոտ, ցավոք, սովոր չեն։

Հիմնական դիտարկումներ.

•Հարցազրույցում տեսանելի էր որոշակի ձգտում՝ սփոփելու պարտություն կրած հայ ժողովրդին։ Պարտված Փաշինյանին արդարացնելու բոլոր փորձերը միայն հայ ժողովրդի առջև կատարած պարտքի զգացման դրսևորում էին։ 

•Մի պետության ղեկավարը չի կարող մեկ այլ պետության ղեկավարին համարել դավաճան, հատկապես, եթե իրենք միասին Արցախի շուրջ համաձայնագիր են ստորագրել։ Բացի այդ, կարևոր է հասկանալ, որ Փաշինյանը չի դավաճանել ռուսական շահերին, նա հայկական ազգային շահերն է «զգետնել», իսկ դա կարող է արձանագրել միայն հայ ժողովուրդը։ Նիկոլը, անկախ ամեն ինչից, արդեն իր գնահատականն ունի հայ ժողովրդի պատմության էջերում։

•Նախագահ Պուտինը հաստատեց մեր մտահոգություններն առ այն, որ Հայաստանի ղեկավարությունը ադեկվատ չի գնահատել իր հնարավորությունները և ռազմաճակատում տիրող իրավիճակը և, ըստ էության, պատերազմի ամեն նոր օրվա հետ ավելի ու ավելի մեծ ու չարդարացված մարդկային ու տարածքային կորուստներ էին տեղ գտնում, հատկապես՝ հոկտեմբերի 19-20-ի բանակցություններից հետո։ Այդ բանակցություններին զուգահեռ՝ նույն օրերին երկրի ներսում Փաշինյանը ցանկանում էր ոչ պոպուլյար որոշումների համար մանդատ ստանալ Անվտանգության խորհրդի, Արցախի իշխանությունների և հայաստանյան քաղաքական կուսակցություների կողմից, որպեսզի իր վրայից հանի անձնական պատասխանատվությունը։

•Վերջապես պարզ դարձավ Շուշիի մասին ճշմարտությունը. քաղաքը հանձնելու մասին հարցն առաջացել է միայն հոկտեմբերի քսանից հետո՝ հայկական կողմի թուլացման պատճառով։  

•Ռուսաստանն աջակցել է Հայաստանին, և սա փաստ է, սակայն հայերն իրենք են հայտնվել այս իրավիճակում։

•Պուտինը հասկացրեց, որ Արցախյան հարցի լուծումը միշտ եղել է ու շարունակում է մնալ Ռուսաստանի ձեռքում, այդ պատճառով մյուս երկրները չպետք է «նեղանան», դա օբյեկտիվ իրականություն է։                                      

•Արցախի կարգավիճակի հարցը փակված չէ, այն հետագա բանակցությունների առարկա է, որոնց ընթացքում Հայաստանն ինքը պետք է կողմնորոշվի՝ Արցախի անկախության ճանաչման հարցում։

Արցախյան հարցից զատ

•«Փողոցից եկած» իշխանությունը չէր կարող արդյունավետ լինել, և ներհասարակական պառակտման քաղաքականությունը գուցե հենց բերեց Հայաստանի համար նման հետևանքների։

•Հայաստանում կան մարդիկ, որոնց Պուտինը համարում է իրեն ընկեր, և կան մարդիկ, որոնց հետ պահում է միջպետական հարաբերություններ։ Զգացեք տարբերությունը։

Ինչո՞ւ այս հայտարարությունները հիմա´ հնչեցին

 Երեկվա հայտարարություններն ուղղված էին երկու հիմնական թիրախային լսարանի։ Առաջինը՝ հայկական։ Կարծում եմ՝ ռուսական ղեկավարությունն արդեն հասկացել է, որ Փաշինյանի մոտալուտ հրաժարականն արդեն անխուսափելի է, և նրա մնալը կարող է բերել ներքին սուր հակամարտության։ Այդ պատճառով կարևոր էր, որպեսզի երկրի պոտենցիալ նոր ղեկավարությունը գիտակցեր, որ ստորագրված Հայտարարությունը չունի այլընտրանք։

Երկրորդ լսարանը ադրբեջանաթուրքական կոալիցիայի ռազմաքաղաքական վերնախավն էր։ Նրանց հասկացրին, որ բոլոր հիմնական որոշումներն այս պահին արդեն ընդունված են, և պետք է ելնել ստեղծված ստատուս-քվոյից ու դադարել «մկանների խաղ» ցույց տալ։ Ռուսաստանը Հարավային Օսիայի օրինակով գիտե, թե ինչպես պիտի վարվի, եթե հանկարծ խաղաղապահների առկայությամբ փորձ արվի՝ նորից լարել իրավիճակը»։

Չնայած ՀՀ որոշակի տարածքներ օկուպացված են, այդ տարածքները ռազմական ճանապարհով վերադարձնելու խնդիր և օրակարգ չունենք․ ԱԳՆԱռաջիկա օրերին Բագրատաշեն, Բավրա և Գոգավան մաքսային անցակետերի թողունակությունը կնվազիՈստիկանության Նոր Նորքի բաժնում ահաբեկչություն կատարելու դեպքի նախաքննությունն ավարտվել է․ 3 անձի մեղադրանքով վարույթի նյութերն ուղարկվել են դատարանԱկնհայտ է պատճառահետևանքային կապերի խեղաթյուրումը. երկրորդ նախագահի գրասենյակը՝ Միքայել Սրբազանի հայտարարության մասինԹմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ սեպտեմբերին ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերըԹեհրանը չի ծրագրում շարունակել հարձակումները, սակայն եթե Իսրայելը որևէ քայլ ձեռնարկի Իրանի դեմ, պատասխանն ավելի կոշտ կլինի. ԱրաղչիԱռևտրային պատերш՞զմ. ԵՄ-ն պատժիչ մաքսատուրքեր է սահմանել Չինաստանից ներկրվող էլեկտրական մեքենաների համարՎանաձորում շտապօգնությունն առանց բժշկի է գնացել կանչի ՀՀ ՊՆ-ն զգուշացնում է․ պայթյուն է լինելու «Կարգո» բեռնային համալիր այցելելու անհրաժեշտություն չկա Միկրոավտոբուս է վթարվել․ տուժածների մեջ կա երեխաԱճառյան փողոցի մի հատվածում կարգելվի մեքենաների կանգառըՅուրա և Անգելինա Համբարձումյանները՝ շախմատի մրցաշարի հաղթողներ Արմավիրցի Մելքոն Վարդանովը կերգի «Ռոսիա» հեռուստաալիքի եթերում Գազ չի լինիԵրրորդ նախագահի գործով արդարացնող վճիռ կայացրած դատավորին իշխանությունը չներեց․ Տիգրան ԱբրահամյանՄեքսիկայի ընտրանու ֆուտբոլիստը ճայթռուկ է պայթեցրել մամուլի ասուլիսի ժամանակ ՆԳՆ-ն՝ Կիրանցում երեխա առևանգելու մասին Մեկնարկում է հոկտեմբեր ամսվա լավագույն ուսուցչի հայտերի ընդունումը Բրունո Ֆերնանդեշը վերջին 2 խաղերում ստացել է ավելի շատ կարմիր քարտ, քան նախորդ 241 խաղերում «Զգուշացնում եմ․ Հայաստանը չպետք է մոռանա Ղարաբաղյան 2-րդ պատերազմը»․ ԱլիևՔՊ-ում դեռ չեն կողմնորոշվել նախարարի հարցումՎթարվել է Էջմիածնի տարածաշրջանը սնող ջրատարը. մի շարք հասցեներում 36 ժամ ջուր չի լինի Ադրբեջանի պահանջները գնալով լկտիանում են Ի՞նչ կփոխի Գուրգեն Արսենյանը Արքեպիսկոպոսը ուղիղ եթերում խոստացել է տապալել Փաշինյանին  Ջերմաստիճանի բարձրացում է սպասվումԾանոթ ու միաժամանակ անհայտ … պարկուր«Հայաստանը հրաժարվում է պետականության հիմքերից. երկիրը փաստացի չեղյալ է հայտարարել Անկախության հռչակագիրը»Երևանում կասեցվել է հացի արտադրամասի արտադրական գործունեությունը««Փաշինյանի աթոռները». Երևանը սերտ կապի մեջ է Կիևի, ՆԱՏՕ-ի և ԵԱՏՄ-ի հետ»Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ հայկական կողմը հեռահար հրթիռներով ռմբակոծել է Գյանջա քաղաքի օդանավակայանը․ պատմության այս օրը (04 հոկտեմբեր)Իրանում երկրաշարժ է գրանցվելBrent-ի գինը կտրուկ անկումից հետո կայունացել է մեկ բարելի դիմաց 77,5 դոլարի մակարդակում Քննարկվել է Քաջարան-Ագարակ 32կմ երկարությամբ ճանապարհի կառուցման ընթացքը Հայաստանում ստեղծվել է իշխող վարչախմբի գործողություններին հանրային գնահատական տալու նախադեպ ԱՊՀ հատուկ ծառայությունների ղեկավարների հանդիպում կլինի․ մանրամասներ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի արտաքին քաղաքականությունը. Հայաստանին միակողմանի տոմս են վաճառում Արժանի էինք այս հաղթանակին. «Նոա»-ի գլխավոր մարզիչ «Համահայկական ճակատ» կուսակցությունը ակցիաների շարք է իրականացրել Երևանում Կրակոց՝ Սուրենավան գյուղի գազալցակայանում. տղամարդու են տեղափոխել հիվանդանոցՌուբլու նվազագույն արժեք է սահմանվելՓարսյանի եղբորը ձերբակալել են․ «Հրապարակ» 13 մլն 740 հազար դրամ` ուսուցչի տոնին. ի՞նչ միջոցառում է նախատեսում Երեւանի քաղաքապետարանը․ «Ժողովուրդ» Ինչպես իշխանությունն է, այնպես էլ՝ իր ոստիկանապետը․ «Հրապարակ» Ովքե՞ր են հրաժարվել Արդարադատության նախարարի պաշտոնից. «Ժողովուրդ» Քաղաքը չբեռնաթափվեց, բայց քաղաքապետարանի բյուջեն լցվեց․«Հրապարակ» Տղամարդը փորձել է Կիրանցի երեխաներին առևանգելՈստիկանները ծեծում են, ո՛չ թե սահման պահում. Փաշինյանը խաբել է. Մաս 226․ «Ժողովուրդ» Նախարարի փնտրտուքը շարունակվում է․ «Հրապարակ»
Ամենադիտված