Իմքայլականները շտապում են կառավարության շենք. ինչ հանդիպում է նախատեսված (տեսանյութ)
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՔիչ առաջ Telegram-ի ինֆորմացիոն ալիքներից մեկը տեղեկություն շրջանառեց, որ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Կառավարությունում ընդունում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին և ԶԼՄ-ների ղեկավարներին: ԼՈՒՐԵՐ.com-ի տեսախցիկը ֆիքսեց, թե ինչպես են մի քանի իմքայլականներ Կառավարության շենք մուտք գործում: Իմքայլական պատգամավորներից էին` Արման Եղոյանը, Հայկ Սարգսյանը, Սիսակ Գաբրիելյանը և այլք:
Քիչ առաջ Կառավարության շենքից դուրս եկան նաև Զարուհի Բաթոյանը, Արման Բաբաջանյանը, Արմեն Փամբուխչյանը, որոնք Կառավարության շենք էին եկել արցախցիների հարցերով զբաղվող հանձնաժողովի նիստին մասնակցելու համար: