Պատմության այս օրը (նոյեմբերի 20)
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՈՐՈՇ ՏՈՆԵՐ
Աֆրիկայի ինդուստրալացման համաշխարհային օր, Երեխաների համաշխարհային օր, Մեծ Բրիտանիա՝ Դրոշի օր, Մեքսիկա՝ Մեքսիկական հեղափոխության օր, Վիետնամ՝ Ուսուցչի օր, Ուկրաինա՝ Գյուղատնտեսական աշխատողների օր:
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
1876 - ծնվել է ճարտարապետ Ֆրեյդուն Աղալյանը:
1880 – Պետրոս Ադամյանը հայկական թատրոնի պատմության մեջ առաջին անգամ խաղացել է Համլետի դերը։
1894 - ծնվել է հայ խորհրդային բժշկապատմաբան Գաբրիել Հարությունյանը:
1898 - ծնվել է նկարիչ և արվեստաբան Օնիկ Ավետիսյանը:
1899 - ծնվել է նկարչուհի Գոհար Ֆերմանյանը:
1905 - Բաքվում սկսվել և այնտեղից Վրաստան և Հայաստան է տարածվել ջարդերի և կոտորածների նոր ալիք։ Սաստիկ կռիվներ են տեղի ունեցել Սյունիքում, որտեղ թաթարական մեծաթիվ ուժերին դիմագրավել և պարտության են մատնել հայկական փոքրաթիվ, բայց կազմակերպված խմբերը։
1910 - ծնվել է հայ խորհրդային անասնաբույժ Ալեքսանդր Մանասյանը:
1915- ծնվել է հանրահայտ գրող Սերո Խանզադյանը:
- ծնվել է երաժշտագետ, կոմպոզիտոր Ռոբերտ Աթայանը:
1919 - Հայաստանի և Ադրբեջանի վարչապետեր Խատիսյանը և Ուսուբբեկովը Թիֆլիսում ստորագրել են խաղաղության պայմանագիր:
1955 - վախճանվել է արձակագիր Հակոբ Արամյանը:
1959 – ծնվել է քաղաքական գործիչ, Հայաստանի արտաքին գործերի նախկին նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը:
1991 - Ղարաբաղյան հակամարտության ժամանակ հայկական ուժերը խփել են Ми-8 ուղղաթիռը, որի մեջ են եղել 19 անձ՝ խաղաղապահ առաքելության անդամներ Ռուսաստանից, Ղազախստանից և Ադրբեջանից:
2005 – տեղի է ունեցել Երևանի Սուրբ Երրորդություն եկեղեցու օծման հանդիսավոր արարողությունը։
2007– վախճանվել է գրականագետ, հրապարակախոս, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գառնիկ Անանյանը։
2007- Ֆրանսիական «Աքսա» ապահովագրական ընկերությունը որպես փոխհատուցում Օսմանյան Թուրքիայում ընկերությունում ապահովագրված, ապա ցեղասպանության զոհ դարձած հայերի ժառանգներին վճարել է առաջին միլիոնը 17,5 միլիոն դոլար ընդհանուր գումարից:
2010 - Հայաստանը ներկայացնող Վլադիմիր Արզումանյանը հաղթող է ճանաչվել Մինսկում անցկացված մանկական «Եվրատեսիլ-2010» երգի մրցույթում:
2012 - վախճանվել է երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանը:
2019 - Տավուշի մարզի Ենոքավան համայնքի մոտ գտնվող անտառում ընձառյուծը հարձակվել է որսորդի վրա, որը մոտ հինգ րոպե մարտնչել է գիշատչի դեմ, ինչից հետո ընձառյուծը թողել հեռացել է։ Նման կերպ հաստատվել է այդ տարածքում ընձառյուծի գոյությունը:
ԱՇԽԱՐՀՈՒՄ
284 — Դիոկլիտիանոսը (Գայ Ավրելիուս Գալերեյ) դարձել է Հռոմի կայսր:
1849 - Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում գործարկվել է Սեչենյիի շղթայակապ առաջին կամուրջը։
1889 – ծնվել է ամերիկացի աստղագետ Էդվին Հաբլը:
1894- վախճանվել է ռուս կոմպոզիտոր և դաշնակահար Անտոն Ռուբինշտեյնը:
1910- վախճանվել է ռուս գրող և փիլիսոփա Լև Տոլստոյը:
1917 - Ուկրաինան հռչակվել է հանրապետություն:
1925 – ծնվել է բալետի ռուս հանրահայտ պարուհի Մայա Պլիսեցկայան:
1935 — փորձարկող օդաչու Ստեպանովսկին «Օղակ» նախագծի շրջանակներում աշխարհում առաջին անգամ օդ է բարձրացրել ТБ-3 ծանր ռմբակոծիչը, որին ամրացված են եղել թվով հինգ կկործանիչ –ինքնաթիռներ:
1945 – գերմանական Նյուրինբերգում սկսվել է Նյուրնբերգյան դատավարությունը ընդդեմ Նացիստական Գերմանիայի պարագլուխների։
1962 — ավարտվել է Կարիբյան ճգնաժամը, որը քիչ էր վերածվեր բերեր ատոմային պատերազմի:
1977 - Եգիպտոսի նախագահ Անվար Սադաթը դարձել է Իսրայել այցելած առաջին արաբական երկրի ղեկավարը:
1979 — առաջին անգամ հիվանդին ներարկել են արհեստական արյուն:
1985 – թողարկվել է Մայքրոսոֆթ Վինդոուզ 1.0 օպերացիոն համակարգը։
1990 - Ռուսաստանում ձերբակալվել է սերիական մարդասպան և մարդակեր Անդրեյ Չիկատիլոն:
1998 - վախճանվել է ռուս քաղաքական և պետական գործիչ Գալինա Ստարովոյտովան:
2004 — Միս Կաննավերի տիեզերակայանից Դելտա-2 7320-10 հրթիռով տիեզերք է ուղարկվել Swift ուղեծրային աստղադիտարանը:
2008 - Դոու Ջոնսի գործակիցն անկում է ապրել հասնելով 1977 թվականից ի վեր ունեցած իր ամենացածր արժեքին:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը