Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ են մտածում Հայաստանում Մոսկվայի օգնության մասին և ինչպե՞ս են վերաբերում ռուսներին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

kp.ru-ն գրում է, որ հրատարուկության հատուկ թղթակից Դինա Կարպիցկայան մեկ շաբաթ անց է կացրել Երևանում և Ղարաբաղում և պարզել է, թե ինչ են մտածում Հայաստանում ռուսների ու Ռուսաստանի մասին: Նրան հիմա գործընկերները հաճախ հարցնում են թե ինչպե՞ս են իրեն ընդունել Հյաստանում, արդյոք չե՞ն նեղացրել: Ինքնըստինքյան նման հարց առաջանալը դեռևս վերջերս կարող էր տարօրինակ թվալ: Բայց հիմա դա առաջացել է, և ոչ դատարկ տեղը: Հարցի պատասխանը ընդհանուր առմամբ այն է, որ շատ լավ են վերաբերում, հայերը սիրում են և Ռուսաստանը և ռուսներին, բայց կան որոշակի նրբերանգներ: Ցանկացած բառից ավելի լավ ռուս խաղաղապահին ընդունելը նկարագրում է այն դրվագը, երբ խանութում մի  վաճառողուհի հրաժարվել է ռուս խաղաղապահից գումար վերցնել: Ռուս զինվորականները Լեռնային Ղարաբաղ են ժամանել ընդամենը մեկ շաբաթ առաջ և արդեն արմատապես շրջել են հայերի կյանքը. այլևս չկա վախ, որ գիշերը ռմբակոծելու են, կամ վաղը նոր զոհվածի մասին են լսելու: Դա է գլխավորը այնտեղ, և բոլորի համար:

Առանձնահատուկ շնորհակալություն են հայտնում ռուսներին այն փաստի համար, որ նրանք հենակետեր են տեղադրել Ադրբեջանին վերադարձվող տարածքներում գտնվող քրիստոնեական եկեղեցիների մոտ: Իսկ երբ եկեղեցու մոտ կանգնած ռուս լեյտենանտը ասել է, որ Ղարաբաղ թռչելուց առաջ ինքը կարդացել է այդ հողերի ողջ պատմությունը, տեղի բնակիչների հարգանքի չափը նրանց հանդեպ էլ ավելի է աճել: Բայց այս ամենը զգում են ոչ միայն խաղաղապահները: Սրճարանում գտնվող ռուս լրագրողներին հաճախ են թեյով, թխվածքով և կոնյակով հյուրասիրում: «Օգտվեք, շնորհակալություն ձեր աշխատանքի համար»: Եվ դա զարմանալի չէ, քանի որ այստեղ՝ Հայաստանում շատերը իրենց երկրի մասին տեղեկություններ են ստացել հենց ... ռուսական կայքերից և հեռուստաալիքներից:

Այնուամենայնիվ Հայաստանը ներկայումս շատ բարդ վիճակում է հայտնվել, և պարզ է, որ հնչում են մեղադրանքներ և փնտրվում են մեղավորներ: Այդ ամենից ինչ որ բան էլ հասնում է Ռուսաստանին: Վերջին երկու տարիներին Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները որոշակիորեն սառել էին, բայց չէին փչացել: Դրա վրա ազդել էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի «բազմաուղղվածության» քաղաքականությունը: Չնայած երկրները կարծես թե դաշնակիցներ են ՀԱՊԿ-ում և ԵԱՏՄ-ում,  այնուամենայնիվ, Փաշինյանի «հայացքը» դեպի Արևմուտք էր: Ձերբակալվել են Մոսկվային հավատարիմ քաղաքական գործիչները՝ թե՛ նախկին նախագահ Քոչարյանը, թե՛ ՀԱՊԿ-ում Հայաստանի ներկայացուցիչ, գեներալ Խաչատուրովը: Ըստ երևանցի ինժեներ Ալլա Հակոբյանի, որը ներկայումս ինչպես հիմա շատերը, գնում է հակակառավարական ցույցերի, Փաշինյանը խայտառակ անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել, երբ չի դիմավորել Պուտինին օդանավակայանում... ինքը ամաչում է դրա համար, բայց Ռուսաստանը պետք է իմանա, որ հայ ժողովուրդը սիրում է իրեն և ոչ ոք չի կարող քանդել դարավոր բարեկամությունը: Ալլայի նման մարդիկ մեծամասնություն են Երևանում և ամբողջ Հայաստանում:

Այնուամենայնիվ, ըստ մոտավոր հաշվարկների, յուրաքանչյուր 10 հայից 2-ը ասում է, որ ցավալի է, բայց Ռուսաստանը ավելի շուտ պետք է խառնվեր գործին: Անգամ կան այնպիսի նախկինում ծանոթ հայ լրագորղներ, որոնք փորձում են խուսափել ռուս գործընկերներին հանդիպելուց, անգամ եթե հանդիպում են, ապա միայն չոր բարևում են: Հետաքրքիր է այն, որ նման խոսքերը, որ Ռուսաստանը «ուշացավ», «չպաշտպանեց», սոցցանցերում փայլատակում են հիմնականում Հայաստանում չբնակվողների էջերում: Իսկ ինչու՞ իրենք չեն ուշացել և կամավորագրվել Հայաստանը պաշտպանելու համար: Գուցե և ճիշտ են արել, քանի որ անգամ հայաստանցի կամավորագրվածներից շատերը չեն կարողացել ճակատ ընկնել: Ըստ հեռուստապրոդյուսեր Արմեն Գրիգորյանի տասնյակ հազարավոր մարդիկ են կամավորագրվել, իսկ Փաշինյանը հեքիաթ է պատմում, որ ժողովուրդը վատ է կռվել... նա և ամբողջ արքունիքը (նկատի ունի Սորոսի հիմնադրամը և արևմտամետ հայ քաղաքական գործիչները) պարզապես իրենց մեղքը բարդում են Ռուսաստանի վրա,  ամբողջ պատերազմում ասում էին, որ ճակատներում ամեն ինչ կարգին է, և որ մեր հերոսները ծեծում են թշնամուն, բայց հիմա պարզվում է հակառակը, ասում էին, որ ռուսական զենքը իրենց չի հասել, չնայած հասել է,  ստացվում է, որ առաջին օրերից Ռուսաստանը հակամարտությանը վերջ տալու տարբերակներ է առաջարկել, բայց  իշխանությունը համաձայն չի եղել:

Իսկ հայտնի ռեժիսոր, հայտնի խորհրդային դերասան Ֆրունզիկ Մկրտչանի եղբորորդին՝ Մհեր Մկրտչանը ցանկանում է, որ  Ռուսաստանը իրենց ավելի շատ տեղեկատվություն հաղորդի, քանի որ իրենց տղան (Փաշինյանը) ստում է, ամեն օր է ստում: Ի՞նչ անել: Պետք է հեռացնել դավաճան կառավարությանը, և այդ նպատակով էլ հանրահավաքներ են լինում: Այնպես է ստացվել, որ Նիկոլ Փաշինյանը, իր իսկ ժողովրդի մի մասի աչքում, դարձել է «Արևմուտքի նախագիծ Ռուսաստանը Կովկասից դուրս մղելու համար»: Միևնույն ժամանակ, ինչպես որոշներն են կարծում, նա Հայաստանի համար շատ լավ բաներ է արել.  սկսել է ճանապարհներ կառուցել, պայքարել է կոռուպցիայի դեմ, գործարարներն իրենց ավելի ազատ են զգում: Եվ Փաշինյանը հույս ունի, որ մարդիկ կաջակցեն իրեն, ինչպես ժամանակին հարևան Վրաստանում Սահակաշվիլուն: Բայց չմոռանանք, որ Սահակաշվիլին նույնպես պարտվել է պատերազմում և կորցրել Վրաստանի տարածքների մի մասը: Կարծես Փաշինյանը երկրորդ Սահակաշվլին լինի:

Փաստացի ներկայումս Հայաստանը պառակտված է: Փաշինյանի կողմնակիցներն ու նրա հակառակորդները հերթով դուրս են գալիս փողոց: Այնպես որ, կարծես քաղաքացիական պատերազմն էլ հեռու չէ: Իսկ Փաշինյանի հրաժարականը ցանկացողների մի հսկայական զանգված դեռ լռում է: Եվ միայն մեկ պատճառով: «Բոլորն էլ հասկանում են, որ Արցախում տեղի ունեցածից հետո Փաշինյանը պետք է հեռանա,- ասում է քաղաքագետ Հակոբ Մարտիրոսյանը, -բայց ոչ այսքան կտրուկ, այլապես վտանգ կա, որ իշխանության վակուումը կլցնեն օլիգարխները իրենց հսկայական գումարներով կամ հակառուսական գործակալներով, Թուրքիան ևս կարող է օգտվել անիշխանությունից, հետևաբար,  պետք է իշխանությունը փոխանցվի «սթափ» գլխով՝ առանց հիստերիայի»:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Չնայած ՀՀ որոշակի տարածքներ օկուպացված են, այդ տարածքները ռազմական ճանապարհով վերադարձնելու խնդիր և օրակարգ չունենք․ ԱԳՆԱռաջիկա օրերին Բագրատաշեն, Բավրա և Գոգավան մաքսային անցակետերի թողունակությունը կնվազիՈստիկանության Նոր Նորքի բաժնում ահաբեկչություն կատարելու դեպքի նախաքննությունն ավարտվել է․ 3 անձի մեղադրանքով վարույթի նյութերն ուղարկվել են դատարանԱկնհայտ է պատճառահետևանքային կապերի խեղաթյուրումը. երկրորդ նախագահի գրասենյակը՝ Միքայել Սրբազանի հայտարարության մասինԹմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ սեպտեմբերին ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերըԹեհրանը չի ծրագրում շարունակել հարձակումները, սակայն եթե Իսրայելը որևէ քայլ ձեռնարկի Իրանի դեմ, պատասխանն ավելի կոշտ կլինի. ԱրաղչիԱռևտրային պատերш՞զմ. ԵՄ-ն պատժիչ մաքսատուրքեր է սահմանել Չինաստանից ներկրվող էլեկտրական մեքենաների համարՎանաձորում շտապօգնությունն առանց բժշկի է գնացել կանչի ՀՀ ՊՆ-ն զգուշացնում է․ պայթյուն է լինելու «Կարգո» բեռնային համալիր այցելելու անհրաժեշտություն չկա Միկրոավտոբուս է վթարվել․ տուժածների մեջ կա երեխաԱճառյան փողոցի մի հատվածում կարգելվի մեքենաների կանգառըՅուրա և Անգելինա Համբարձումյանները՝ շախմատի մրցաշարի հաղթողներ Արմավիրցի Մելքոն Վարդանովը կերգի «Ռոսիա» հեռուստաալիքի եթերում Գազ չի լինիԵրրորդ նախագահի գործով արդարացնող վճիռ կայացրած դատավորին իշխանությունը չներեց․ Տիգրան ԱբրահամյանՄեքսիկայի ընտրանու ֆուտբոլիստը ճայթռուկ է պայթեցրել մամուլի ասուլիսի ժամանակ ՆԳՆ-ն՝ Կիրանցում երեխա առևանգելու մասին Մեկնարկում է հոկտեմբեր ամսվա լավագույն ուսուցչի հայտերի ընդունումը Բրունո Ֆերնանդեշը վերջին 2 խաղերում ստացել է ավելի շատ կարմիր քարտ, քան նախորդ 241 խաղերում «Զգուշացնում եմ․ Հայաստանը չպետք է մոռանա Ղարաբաղյան 2-րդ պատերազմը»․ ԱլիևՔՊ-ում դեռ չեն կողմնորոշվել նախարարի հարցումՎթարվել է Էջմիածնի տարածաշրջանը սնող ջրատարը. մի շարք հասցեներում 36 ժամ ջուր չի լինի Ադրբեջանի պահանջները գնալով լկտիանում են Ի՞նչ կփոխի Գուրգեն Արսենյանը Արքեպիսկոպոսը ուղիղ եթերում խոստացել է տապալել Փաշինյանին  Ջերմաստիճանի բարձրացում է սպասվումԾանոթ ու միաժամանակ անհայտ … պարկուր«Հայաստանը հրաժարվում է պետականության հիմքերից. երկիրը փաստացի չեղյալ է հայտարարել Անկախության հռչակագիրը»Երևանում կասեցվել է հացի արտադրամասի արտադրական գործունեությունը««Փաշինյանի աթոռները». Երևանը սերտ կապի մեջ է Կիևի, ՆԱՏՕ-ի և ԵԱՏՄ-ի հետ»Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ հայկական կողմը հեռահար հրթիռներով ռմբակոծել է Գյանջա քաղաքի օդանավակայանը․ պատմության այս օրը (04 հոկտեմբեր)Իրանում երկրաշարժ է գրանցվելBrent-ի գինը կտրուկ անկումից հետո կայունացել է մեկ բարելի դիմաց 77,5 դոլարի մակարդակում Քննարկվել է Քաջարան-Ագարակ 32կմ երկարությամբ ճանապարհի կառուցման ընթացքը Հայաստանում ստեղծվել է իշխող վարչախմբի գործողություններին հանրային գնահատական տալու նախադեպ ԱՊՀ հատուկ ծառայությունների ղեկավարների հանդիպում կլինի․ մանրամասներ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի արտաքին քաղաքականությունը. Հայաստանին միակողմանի տոմս են վաճառում Արժանի էինք այս հաղթանակին. «Նոա»-ի գլխավոր մարզիչ «Համահայկական ճակատ» կուսակցությունը ակցիաների շարք է իրականացրել Երևանում Կրակոց՝ Սուրենավան գյուղի գազալցակայանում. տղամարդու են տեղափոխել հիվանդանոցՌուբլու նվազագույն արժեք է սահմանվելՓարսյանի եղբորը ձերբակալել են․ «Հրապարակ» 13 մլն 740 հազար դրամ` ուսուցչի տոնին. ի՞նչ միջոցառում է նախատեսում Երեւանի քաղաքապետարանը․ «Ժողովուրդ» Ինչպես իշխանությունն է, այնպես էլ՝ իր ոստիկանապետը․ «Հրապարակ» Ովքե՞ր են հրաժարվել Արդարադատության նախարարի պաշտոնից. «Ժողովուրդ» Քաղաքը չբեռնաթափվեց, բայց քաղաքապետարանի բյուջեն լցվեց․«Հրապարակ» Տղամարդը փորձել է Կիրանցի երեխաներին առևանգելՈստիկանները ծեծում են, ո՛չ թե սահման պահում. Փաշինյանը խաբել է. Մաս 226․ «Ժողովուրդ» Նախարարի փնտրտուքը շարունակվում է․ «Հրապարակ»
Ամենադիտված