«ՀԺ». Ինչու են Սամվել Ալեքսանյանի ընկերությունների վճարած հարկերը տարեցտարի նվազում
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի (Լֆիկ Սամո) հետ կապված երեք խոշորագույն ընկերությունները այս տարվա առաջին 9 ամիսների ընթացքում նվազեցրել են պետբյուջե վճարվող կարկերը շուրջ երկու միլիարդ դրամով։
«Խոսքը «Ալեքս Գրիգ», «Նատալի ֆարմ» ու «Ա եւ Գ» ընկերությունների մասին է։ Անցած տարվա առաջին 9 ամիսների ընթացքում այս երեք ընկերությունները պետբյուջե էին վճարել ընդհանուր առմամբ 16.9 միլիարդ դրամի հարկ եւ տուրք, իսկ այս տարի՝ միայն 14.9 մլրդ։
Ուշագրավ է, որ նշված ընկերությունները այս ընթացքում ընդլայնել են իրենց գործունեությունը։ Օրինակ, օղիների կեղծմամբ զբաղվող «Ա եւ Գ»-ն այս տարի ահռելի քանակությամբ վիսկի է արտահանել։ Նշենք, որ Ալեքսանյանի ընկերությունների վճարած հարկերը տարեցտարի նվազում են, եւ դա տեղի է ունենում ստվերային տնտեսության դեմ պայքարի մասին հաճախակիացող ճառերին զուգընթաց»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում