Թորոսյանը հանդիպել է Փաշինյանին՝ պայմանավորվել, որ մինչև 2021թ-ի բյուջեի բաշխումը ձեռնպահ մնա իրեն աշխատանքից ազատելուց. Mediaport
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
«Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը գիշերը հանդիպել է Նիկոլ Փաշինյանին՝ պայմանավորվել, որ մինչև 2021թ-ի բյուջեի բաշխումը ձեռնպահ մնա իրեն աշխատանքից ազատելուց՝ հիմնավորելով, թե իբր իր ազատումը կվնասի բյուջեի ապագան։ Արդեն երկու օր է՝ Թորոսյանը հանձնարարել է նախարարությունում արագացված կարգով պատրաստել 2021 թվականի պետպատվերի հայտերի քննարկման ու բաշխման գործընթացը։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, Թորոսյանը եկող տարվա բյուջեի բաշխումից արդեն իսկ խոշոր ատկատներ է ստացել և դա է պատճառը, որ ամեն գնով «ատամներով» պահում է աթոռը։
Ավելի վաղը հայտնել էինք, որ երեկ կառավարությունում պատրաստվել է Թորոսյանի ազատման հրամանը, որին այսօր ընթացք չի տրվել»: