Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Խայ­տա­ռակ անլր­ջու­թյուն է տի­րում կա­ռա­վար­ման ապա­րա­տում. վի­ճա­կը ճգնա­ժա­մա­յին է». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Կառավարման կոլապսի առաջ շատ վաղուց էինք կանգնած, բայց վերջին երկուսուկես տարում այդ խնդիրն ավելի ընդգծված է, քանի որ կառավարմամբ զբաղվում են կառավարիչ չհանդիսացող անձինք:

«Փաստի» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց կառավարման խորհրդատու Բաբկեն Մկրտչյանը, որի հետ զրույցում անդրադարձել ենք նաև այս շրջանում կառավարման համակարգի տեսանելի պատկերին: «Մարդիկ, որոնք իրենց կյանքում անգամ 4-5 անձնակազմ ունեցող որևէ ձեռնարկություն, թեկուզ փոքր խանութ ռեալ ու արդյունավետ չեն կառավարել, զբաղվում են լուրջ մակրոկառավարումով՝ մարզպետներ, նախարարներ են աշխատում: Կառավարման տեսանկյունից սա անթույլատրելի է, բայց, կարծես, մենք ուզում ենք, որ այդպես լինի: Այդպես լինում է, ու, մենք, ի վերջո, հայտնվում ենք կոլապսի առաջ»,-ասաց նա: Բաբկեն Մկրտչյանի խոսքով, Նիկոլ Փաշինյանը կառավարիչ չէ. «Դա պարզ է. ինչպես էլ պտտվենք այդ հարցի շուրջ, նույն տեղն ենք գալու:

Առավել ևս՝ գերագույն գլխավոր հրամանատար չէ: Դա նման է մի իրավիճակի, երբ, օրինակ, ինձ՝ բիզնես ոլորտի կառավարչիս, որոշեն ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ նշանակել, ու ասեն՝ կառավարիր: Նախ՝ հիմար կլինեմ, եթե համաձայնեմ, իսկ ովքեր ծափ կտան ու կնշանակեն ինձ, եռակի հիմար կլինեն, եթե անգամ ինձ ամենամոտ ու հարազատ մարդիկ են: Ընդհանուր առմամբ, իրականում կառավարման տեսակետից վիճակը ճգնաժամային է: Եվ եթե ճգնաժամը շարունակում են կառավարել ընդհանրապես կառավարումից հեռու մարդիկ, այդ ճգնաժամը խորանալու է: Եվ, այո, դա շատ լուրջ վնասների է հասցնելու, ինչպիսին քաոսն է: Այսինքն, հասարակությունը չի հասկանալու՝ ինչ է անելու, և հասարակություն-պետություն առանց այն էլ ոչ հստակ հարաբերություններն ավելի են խաթարվելու»:

Մեր զրուցակցի դիտարկմամբ, տպավորություն է, որ պետությունը սեփական մեքենայի սկզբունքով է կառավարվում, որն ինչպես ուզում, այնպես էլ վարում են. «Օրինակ՝ որ փողոցով ուզում, վարում են, անգամ կարմիր լույսի տակ չկանգնելով են վարում՝ դուրս գալով նաև հանդիպակաց գոտի: Իրականում խայտառակ, անբացատրելի վիճակ է: Կառավարման տեսակետից որևէ բացատրություն չունեմ, խայտառակ անլրջություն է տիրում կառավարման ապարատում: Ու երբ նկատում եմ, որ ԱԺում մարդիկ երկիրն այս պահին փրկելու կամ ավելի լավ կառավարելու մասին մտքեր են արտահայտում, ինձ մոտ հարց է առաջանում. բա երկուսուկես տարի ինչո՞ւ ավելի լավ չկառավարեցիք, որ հիմա հայտնվել ենք այս իրավիճակում:

Ո՞վ էր խանգարում: Ես այն կարծիքին եմ, որ ոչ ոք էլ չէր խանգարում: Նախ՝ պետք է կառավարել իմանալ, հետո մտածել լավ կառավարելու մասին, բայց եթե մարդիկ կառավարել չգիտեն, ինչի՞ մասին է խոսքը: Հմտությունների, նախապատվությունների, ինչպես նաև ռազմավարական մտածելակերպի պակասը հանգեցնում է նրան, որ կառավարիչները միանշանակ ձախողում էին իրենց ոլորտը, բայց այստեղ ուրիշ խնդիր կա նաև հասարակության մասով: Հասարակությունը, որն այս դեպքում գործատուն է, չունի այն չափանիշները, որոնցով պետք է գնահատի իր աշխատողի աշխատանքի արդյունավետությունը: Վստահ եմ՝ «Իմ քայլը» դաշինքին քվե տված քաղաքացիների մեծամասնությունը չգիտի այն չափանիշները, որոնցով պետք է գնահատեն, թե իրենց ընտրած կառավարիչները լավ, թե վատ են աշխատում: Ի դեպ՝ շատ հաճախ է առաջանում հարցը՝ իսկ ո՞վ կա, որ լավ կառավարի:

Օրինակ՝ եթե ես զգամ, որ հասարակությունը գնահատման չափանիշներ չունի, կխուսափեմ ստանձնել այդ պատասխանատվությունը, քանի որ չհասկացված պետք է լինեմ: Սա լուրջ հարց է. այսինքն, առաջնորդը կգա այն ժամանակ, երբ կհասկանա, որ պահանջված են իր հմտությունները, փորձառությունները, բարոյական տեսակը, արժեհամակարգն ընկալված է ու գնահատված»: Անդրադառնալով իշխանության երեք թևերին ու պետական կառավարման արդյունավետությանը՝ Բ. Մկրտչյանը նշեց. «Հիմա ունենք երկու թև, որտեղ տոտալ կոլապս է: Այսինքն, կառավարման համակարգն ասում է՝ ես ամեն ինչ ճիշտ եմ անում ու եթե անգամ սխալ եմ անում, հիմա ավելի ճիշտ կանեմ: Օրենսդիր մարմինն այս պահին ընդհանրապես անգործության է մատնված, թեպետ այնպես չէ, որ նախկինում շատ լուրջ գործերով էին զբաղված:

Զբաղված էին ամբողջ դաշտն իրենց, մեղմ ասած, պսևդո հեղափոխական նպատակներին հարմարեցնելու գործով: Ինչ վերաբերում է դատական իշխանությունը, ապա այն երկուսուկես տարվա ընթացքում չէր կողմնորոշվում ինչ անել, ում պատվերը կատարել՝ արդարության, հասարակության, թե իշխանության: Այսօր ազգային կորուստ ունենք: Այն, ինչ ունենք այս պահին, ազգային ողբերգություն է: Դատական իշխանությունն այս պահին անհատների մակարդակով ապրում է այդ ողբերգությունը, բայց համակարգի առումով ինձ համար նկատելի չէ, որ փորձում են լուրջ հակակշիռ լինել մյուս երկու օղակներին: Ընդհանուր առմամբ, այս պահին նորից երկմտանքի առաջ են, թեպետ իրենց առաքելությունը միայն օրենքին ծառայելն է: Իսկ գործադիրը չձախողելու պատասխանատուն էր: Երկուսուկես տարի ասում էին, որ ավելի լավ են կառավարում, բայց մենք ազգային խայտառակություն ունեցանք:

Հիմա նույն ձախողված գործադիրը, այս պահին գտնվելով կոլապսի ու ճգնաժամի մեջ, հերթական անգամ փորձում է ներկայացնել ավելի արդյունավետ կառավարման իր բարի ցանկությունները: Առհասարակ, եթե կառավարիչը մեկ անգամ ձախողում է, չպետք է թույլ տալ, որ նա կրկին ձախողի, որովհետև այդ հնարավորությունն իրեն արդեն մեկ անգամ տրվել է»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Աբովյանի 34-ամյա բնակիչը ձերբակալվել է ապօրինի թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով (տեսանյութ) Թրամփի երդմնակալությանը ՌԴ-ից հատուկ ներկայացուցիչ չի լինի Ադրբեջանը սպառնում է «համապատասխան դիվանագիտական ​​միջոցներ կիրառել» ի պատասխան Լեհաստանի նախագահի՝ հայ-ադրբեջանական սահման այցին Արցախի Տանձատափի եկեղեցին ոչնչացնելով՝ Ադրբեջանը վերացնում է երկրամասի հայկականությունը ցուցող վերջին վկայությունը Առաջին ձյուն․ ի՞նչ տեղի ունեցավ երեկ՝ տեղումների հետևանքով (տեսանյութ)Փաշինյանը չի մասնակցի վաղն Աստանայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին Ռուսական արժույթը հերթական լուրջ անկումն է ապրում. ռուբլին 4-րդ օրն անընդմեջ կորցնում է արժեքը Հիանալի է Մեսսիի և Ռոնալդուի հետ նույն առաջնությունում լինելը. Լևանդովսկին՝ ՉԼ-ում 101 գոլի մասին «Հաճախ աջակցելու փոխարեն կանանց զրպարտում ու մեղադրում են». Անահիտ Սիմոնյանը բացել է «կանանց ակումբ», որը կաջակցի ամուսնալուծված կանանց Ինչպես է աշխարհն արձագանքել Լիբանան-Իսրայել hրադադարին 2025թ. խմելու ջրի սակագինը սպառողների համար չի բարձրանա Առաջիկա օրերին ԱՄՆ-ն կփորձի հասնել Գազայում հրադադարին, պատանդների ազատ արձակմանը և պատերազմի ավարտին. Բայդեն Վրաստանի 49 ընդդիմադիր պատգամավորներ հրաժարվել են վերցնել մանդատը Երեք տարեկան երեխան մահացել է գիշերը շոկոլադ ուտելուց հետո Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև հրադադարն ուժի մեջ է մտել Apple-ը գրեթե դադարեցրել է կարմիր սմարթֆոնների և այլ սարքերի արտադրությունը ՀՀ ԱԳՆ-ն ողջունում է Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարի համաձայնությունը Նոր մանրամասներ՝ Դավիթի սպանության գործովՆոր Եվրահանձնաժողովը կսկսի ռուսական բնական գազի դուրսբերումը եվրոպական շուկայից Մինչև 18 տարեկան անձանց էներգետիկ ըմպելիքների վաճառքը կարգելվի Արագածոտնի և Լոռու մարզերում 300-ից ավելի ավտոմեքենա հայտնվել են ճանապարհին ու չեն կարողանում տեղաշարժվել Թմրամիջոց 18-ամյա երիտասարդի մոտ. «անձնական օգտագործման համար է» Հիանալի է Մեսսիի և Ռոնալդուի հետ նույն առաջնությունում լինելը. Լևանդովսկին՝ ՉԼ-ում 101 գոլի մասին Տհաճ անակնկալ՝ Հայաստանի բնակիչների համար (տեսանյութ)Ի՞նչ է կատարվել. փորձել են կրակել տեսախցիկի ուղղությամբՋրի գնի հարցով նոր որոշում կա Ծանոթ ու միաժամանակ անհայտ … փախլավաՆոր «Օրեշնիկ» հրթիռն ունակ է ոչնչացնել ստորգետնյա բունկերները «Միայն ավելի վատ կլինի»  ««Հայաստանը Եվրոպա՞ է». Փաշինյանը գնում է ԵԱՏՄ-ից դուրս գալու ճանապարհով»  ՃՏՊ Շիրակի մարզում. 20 համարի երթուղայինը բախվել է ծառին. 5 վիրավոր կա Նոյեմբերյան համայնքի Դեբեդավան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի մասով նոր որոշում կա Փաշինյանը լուրջ բարդությունների է բախվել Գյումրիում Իրավիճակը՝ Վերին Լարսում Երբ ցիկլոնը կկորցնի ուժըԿոռուպցիան «պոզով-պոչով» չի լինում Հրդեհ՝ Բալահովիտի չշահագործվող մանկապարտեզում Արտակ Աղաբեկյանը դարձավ ոսկե մեդալակիր Թրամփն ուզում էր իմանալ՝ ինչ կարծիք ունեմ Պուտինի մասին. Ավստրիայի կանցլեր Լեհաստանի նախագահը Արևմուտքի զգուշացումներն է բերել Փաշինյանին Հրդեհ-վթար՝ Կոտայքի մարզում․ վիրավոր կա7 ոստիկան հեռացվել է համակարգից. մանրամասներ Ստեփանակերտում բացվել է առաջին դպրոցը պատերազմից հետո. պատմության այս օրը (27 նոյեմբեր)ՀՀ մեծ մասը ծածկված է ձյան շերտով․ հաստությունը կազմում է 30-40 սմԲազմաթիվ հասցեներ կհոսանքազրկվենԴոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացելՔԿ-ում իսկական քաոս է. Ովքե՞ր են ազատման դիմում գրել. «Հրապարակ» Փաշինյանի կախարդական փայտիկը ՔՊ-ից Ալխաս Ղազարյանի մոտ է. «Ժողովուրդ» Մանդատը հանձնածը վերջին կռիվը տվեց․ «Հրապարակ»
Ամենադիտված