Չթռան. փորձագետը բացատրել է, թե ինչու հայերը այդպես էլ չօգտագործեցին ռուսական կործանիչները
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆsev.tv-ն գրում է, որ 2019 թվականին Հայաստանը Ռուսաստանից գնել էր չորս Су-30СМ կործանիչ: Այնուհետև վարչապետ Նիկոլ Փաշինյանը այդ օդանավերն անվանել էր տարվա գլխավոր ձեռքբերում: Սակայն Ադրբեջանի դեմ պատերազմի ժամանակ այդ ինքնաթիռները անգամ չեն օգտագործվել՝ չնայած այն հանգամանքին, որ հայկական կողմը բազմիցս հայտարարել է՝ դրանք ռազմական գործողություններում օգտագործելու իր պատրաստակամության մասին:
Ռուսաստանի Միջազգային հարաբերությունների խորհրդի փորձագետ Ալեքսանդր Երմակովը բացատրել է, թե ինչու հայերը այդպես էլ խաղասեղանին չդրեցին այդ հաղթաթուղթը: Ըստ նրա՝ Հայաստանի կողմից Су-30СМ- ների գնումը ի սկզբանե շատերի կողմից տարակուսանքով էր ընկալվել: Ամենախնդրահարույց հարցը այն էր, թե ինչու գնել լիարժեք թռիչքուղի պահանջող ինքնաթիռներ, եթե երկրի աշխարհագրական դիրքն այնպիսին է, որ թշնամին կարող է հարվածել այդ թռիչքուղուն ոչ թե նույնիսկ մարտավարական հեռահար հրթիռներով, այլ ծանր զենիթահրթիռային համակարգերով և նման կերպ դուրս հանել խաղից այդ զինատեսակը: Բացի այդ, տարածաշրջանը գերհագեցած է հակաօդային պաշտպանության համակարգերով:
Ի դեպ, Ադրբեջանը գումարներ չի ծախսել «մեծ» ավիացիայի վրա (չհաշված իտալական ուսումնական ինքնաթիռների հնարավոր պայմանագրը, որը դեռ չի կատարվել), չնայած որ պարբերաբար գներ է ճշտել և փորձել մոտենալ «ծանրաձողին»: Դա, հավանաբար, համարվել է ոչ առաջնային: Նման գնումը հասկանալի և պատշաճ բացատրություն ունի՝ «ինչու՞ են գնել»-բացառությամբ ազգային հեղինակության պատճառով:
Իսկ ընդհանրապես, այն թե ինչու հայերը չօգտագործեցին՝ հասկանալի է: Վերոհիշյալ խնդիրներին և քաղաքական նկատառումներին ավելացել է նաև այն փաստը, որ անձնակազմը ժամանակ չի ունեցել նոր տեխնիկան լավ յուրացնելու: Բացի այդ, ընդհամենը չորս միավոր ցանկացած տեսակի կործանիչ ի վիճակի չէ լուծել որևէ կոնկրետ առաջադրանք: Նշենք նաև, որ նախատեսված էր գնել առնվազն 10-12 միավոր Су-30СМ կործանիչ: Այնուամենայնիվ, անգամ 10-ը կամ 20 միավոր լինելու դոպքում էլ, հավանաբար, նույն կերպ չէին օգտագործվի:
2020 թվականի պատերազմը Ղարաբաղում տեղի է ունեցել գրեթե առանց երկու կողմերից մարտական ինքնաթիռների օգտագործման: Չնայած անօդաչու թռչող սարքերը շատ ակտիվ են օգտագործվել, բայց «սովորական» մարտական ավիացիան հազվադեպ է հայտնվել օդում:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը