Հայաստանին առաջարկել են դրամական վճարումները փոխարինել տարածքային զիջումներով
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆsev.tv-ն գրում է, որ Երևանից պահանջում են ավելի քան 50 միլիարդ դոլլար` որպես կոնտրիբուցիա։ Ընդ որում, հայկական կողմին առաջարկվում է հսկայական կանխիկ վճարումների փոխարեն վճարել իր տարածքով: Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային կոմիտեի (CIPDH) ներկայացուցիչ Էլչին Ախունդզադեի կարծիքով, Զանգեզուրը կարող է արժանի փոխհատուցում դառնալ նման վնասի համար: Սահմանային այդ տարածքը գտնվում է երկրի հարավում և Նախիջևանը բաժանում է մնացած Ադրբեջանից:
«Մենք գիտենք, որ Հայաստանն այդպիսի փող չունի: Պատմության մեջ արդեն եղել են դեպքեր, երբ փոխհատուցման դիմաց դրամական վճարները փոխարինվել են տարածքային զիջումներով»,- Ախունդզադեին է մեջբերել Oxu.Az կայքը: Ավելի վաղ Հայաստանի նախկին դատախազ Գևորգ Կոստանյանն ասել էր, որ եռակողմ պայմանագրի ստորագրումից հետո հայկական կողմը պետք է հաղթողին վճարի ավելի քան 50 միլիարդ դոլլար: Ըստ Սպուտնիկ-Ադրբեջանի Բաքուն արդեն իսկ հայտարարել է Ղարաբաղում` վնասի գնահատման գործում ՄԱԿ-ին ու Համաշխարհային բանկին ներգրավելու պատրաստակամության մասին:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը