Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հրա­դա­դա­րի եռա­կողմ հա­մա­ձայ­նու­թյան մա­նի­պու­լյա­ցի­ա­նե­րը. ին­չո՞ւ է աղա­վաղ­վում պա­հան­ջի բո­վան­դա­կու­թյու­նը․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Արցախյան պատերազմն ավարտվեց հայկական կողմի ծանր պարտությամբ։ Եվ ներկայիս փուլում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից ստորագրված հրադադարի մասին հայտարարության հետևանքների հարցը ակտիվ վերլուծությունների ու քննարկումների առարկա է դարձել։ Բնականաբար, հայկական կողմի համար ոչ ձեռնտու պայմաններով համաձայնությունը չէր կարող վրդովմունք չառաջացնել հանրության շրջանում։ Եվ հանրային ուշադրության կենտրոնում է հատկապես այդ հայտարարության մեջ ամփոփված առանձին կետերի իրականացման հարցը։

Քաղաքացիների ու քաղաքական ուժերի մեծամասնությունը Հայաստանին պարտադրված հրադադարի պայմանները ծանր հարված է համարում հայկական պետականության համար։ Ու հատկանշական է, որ այս համատեքստում որոշակի տեսակետներ են հասարակության մեջ ներմուծվում, թե ընդդիմությունը փորձում է հասնել նրան, որ չեղյալ հայտարարվի հրադադարի համաձայնությունը։ Ու այս կոնտեքստում շրջանառության մեջ է դրվում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի այն հայտարարությունը, թե Հայաստանում որոշ ուժեր փորձում են սպեկուլ յացիաներ անել Լեռնային Ղարաբաղում ձեռքբերված պայմանավորվածությունների շուրջ։ Սակայն պարզից էլ պարզ է, որ խոսքը հրադադարից հրաժարվելու մասին չէ, բոլորն էլ հասկանում են, որ ներկայիս իրավիճակում հրադադարի համաձայնությունից հրաժարվելը կարող է շատ բարդ իրավիճակ ստեղծել։

ՌԴ նախագահ Պուտինն էլ վերջերս իր խորհրդակցություններից մեկի ժամանակ զգուշացրեց, թե եռակողմ համաձայնագրի արգելակումը կնշանակի նոր պատերազմ, սակայն հայկական կողմը նոր պատերազմին այս պահին պատրաստ չէ, և այն կարող է կործանարար լինել։ Իրականում կան այնպիսի ուժեր, որոնք ինչ-ինչ հաշվարկներից ելնելով՝ հրադադարի պայմանավորվածությունը չեղարկելու անվան տակ փորձում են շահարկել իրավիճակը և սադրիչ գործողությունների արդյունքում հանրության շրջանում միավորներ վաստակել, այս թեման երեկ շահարկեց նաև Ալիևը, բայց հայաստանյան ընդդիմությունը և ընդդիմադիր ուժերի կողմից նախաձեռնված հանրահավաքները կապ չունեն նշված մոտեցումների հետ։ Իսկ այն տեղեկությունները, թե ընդդիմությունը փորձում է չեղարկել հրադադարի համաձայնությունն, ընդամենը իշխանական հերթական մանիպուլ յացիաներն են։

Չի եղել որևէ դեպք, որ 17 ընդդիմադիր կուսակցությունները դեմ արտահայտված լինեն ռուս խաղաղապահների տեղակայման կամ հրադադարի ապահովման հարցին. խնդիրը բացարձակ այլ է։ Պարզ է, որ հրադադարի համատեղ հայտարարության մեջ ընդգրկված կետերում անորոշությունները շատ են, և դրանց որոշակիացումը հետագա բանակցությունների հարց է։ Այսինքն՝ մեծ թվով հարցերի ճակատագիրը կախված է բանակցությունների շարունակությունից։ Բացի այդ, բացառված չէ, որ հրադադարի համաձայնության շուրջ բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի շրջանակ տեղափոխելու արդյունքում, երբ համանախագահող երկրներ Ֆրանսիան և ԱՄՆ-ը լիովին ներգրավվեն բանակցային գործընթացում, հնարավոր լինի ոչ հայանպաստ կետերից շատերը փոփոխության, խմբագրման ենթարկել։

Իսկ դրա համար պետք է, որ բանակցային հարթակում Հայաստանի դիրքերն ամուր լինեն։ Իսկ ո՞վ կարող է լավագույնս ներկայացնել Հայաստանը բանակցային հարթակում։ Ոչ միայն ընդդիմությունը, այլև հանրության գերակշիռ մեծամասնությունը գտնում է, որ բանակցությունների սեղանի շուրջ Հայաստանը պետք է ներկայացնի դրա համար անհրաժեշտ հմտություններ ունեցող և կարող անձնավորություն, ոչ այն անձը, որը ստորագրել է այս խայտառակ համաձայնագիրը։ Իսկ ինչ վերաբերում է վերջինիս, այսինքն՝ Նիկոլ Փաշինյանի ձգտումներին՝ ամեն կերպ կառչել աթոռից, ապա նա հանդես է գալիս որպես պարտված ղեկավար և իշխանական շրջանակների համար էլ պետք է պարզ լինի, որ նրա մասնակցությունը բանակցային գործընթացում նպատակահարմար չէ հայկական կողմի շահերի տեսանկյունից։

Վերջին օրերին ՌԴ արտգործնախարար Լավրովի, ՌԴ պաշտպանության նախարար Շոյգուի և Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ Փաշինյանի ունեցած հանդիպումները ցույց տվեցին, որ խնդիրն իր մեջ նաև բարոյահոգեբանական պահ է պարունակում։ Այդ հանդիպումների ժամանակ Փաշինյանը շատ խեղճացած և նյարդային տեսք ուներ։ Բացի այդ, ոչ արդյունավետ կառավարման և պարտության արդյունքում Փաշինյանն այսօր չունի այն հեղինակությունն ու հարգանքը, որը թույլ կտա ճկունություն ցուցաբերել դիվանագիտական հարթության վրա։ Չունի նաև սեփական հանրության վստահությունը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Աբովյանի 34-ամյա բնակիչը ձերբակալվել է ապօրինի թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով (տեսանյութ) Թրամփի երդմնակալությանը ՌԴ-ից հատուկ ներկայացուցիչ չի լինի Ադրբեջանը սպառնում է «համապատասխան դիվանագիտական ​​միջոցներ կիրառել» ի պատասխան Լեհաստանի նախագահի՝ հայ-ադրբեջանական սահման այցին Արցախի Տանձատափի եկեղեցին ոչնչացնելով՝ Ադրբեջանը վերացնում է երկրամասի հայկականությունը ցուցող վերջին վկայությունը Առաջին ձյուն․ ի՞նչ տեղի ունեցավ երեկ՝ տեղումների հետևանքով (տեսանյութ)Փաշինյանը չի մասնակցի վաղն Աստանայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին Ռուսական արժույթը հերթական լուրջ անկումն է ապրում. ռուբլին 4-րդ օրն անընդմեջ կորցնում է արժեքը Հիանալի է Մեսսիի և Ռոնալդուի հետ նույն առաջնությունում լինելը. Լևանդովսկին՝ ՉԼ-ում 101 գոլի մասին «Հաճախ աջակցելու փոխարեն կանանց զրպարտում ու մեղադրում են». Անահիտ Սիմոնյանը բացել է «կանանց ակումբ», որը կաջակցի ամուսնալուծված կանանց Ինչպես է աշխարհն արձագանքել Լիբանան-Իսրայել hրադադարին 2025թ. խմելու ջրի սակագինը սպառողների համար չի բարձրանա Առաջիկա օրերին ԱՄՆ-ն կփորձի հասնել Գազայում հրադադարին, պատանդների ազատ արձակմանը և պատերազմի ավարտին. Բայդեն Վրաստանի 49 ընդդիմադիր պատգամավորներ հրաժարվել են վերցնել մանդատը Երեք տարեկան երեխան մահացել է գիշերը շոկոլադ ուտելուց հետո Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև հրադադարն ուժի մեջ է մտել Apple-ը գրեթե դադարեցրել է կարմիր սմարթֆոնների և այլ սարքերի արտադրությունը ՀՀ ԱԳՆ-ն ողջունում է Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարի համաձայնությունը Նոր մանրամասներ՝ Դավիթի սպանության գործովՆոր Եվրահանձնաժողովը կսկսի ռուսական բնական գազի դուրսբերումը եվրոպական շուկայից Մինչև 18 տարեկան անձանց էներգետիկ ըմպելիքների վաճառքը կարգելվի Արագածոտնի և Լոռու մարզերում 300-ից ավելի ավտոմեքենա հայտնվել են ճանապարհին ու չեն կարողանում տեղաշարժվել Թմրամիջոց 18-ամյա երիտասարդի մոտ. «անձնական օգտագործման համար է» Հիանալի է Մեսսիի և Ռոնալդուի հետ նույն առաջնությունում լինելը. Լևանդովսկին՝ ՉԼ-ում 101 գոլի մասին Տհաճ անակնկալ՝ Հայաստանի բնակիչների համար (տեսանյութ)Ի՞նչ է կատարվել. փորձել են կրակել տեսախցիկի ուղղությամբՋրի գնի հարցով նոր որոշում կա Ծանոթ ու միաժամանակ անհայտ … փախլավաՆոր «Օրեշնիկ» հրթիռն ունակ է ոչնչացնել ստորգետնյա բունկերները «Միայն ավելի վատ կլինի»  ««Հայաստանը Եվրոպա՞ է». Փաշինյանը գնում է ԵԱՏՄ-ից դուրս գալու ճանապարհով»  ՃՏՊ Շիրակի մարզում. 20 համարի երթուղայինը բախվել է ծառին. 5 վիրավոր կա Նոյեմբերյան համայնքի Դեբեդավան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի մասով նոր որոշում կա Փաշինյանը լուրջ բարդությունների է բախվել Գյումրիում Իրավիճակը՝ Վերին Լարսում Երբ ցիկլոնը կկորցնի ուժըԿոռուպցիան «պոզով-պոչով» չի լինում Հրդեհ՝ Բալահովիտի չշահագործվող մանկապարտեզում Արտակ Աղաբեկյանը դարձավ ոսկե մեդալակիր Թրամփն ուզում էր իմանալ՝ ինչ կարծիք ունեմ Պուտինի մասին. Ավստրիայի կանցլեր Լեհաստանի նախագահը Արևմուտքի զգուշացումներն է բերել Փաշինյանին Հրդեհ-վթար՝ Կոտայքի մարզում․ վիրավոր կա7 ոստիկան հեռացվել է համակարգից. մանրամասներ Ստեփանակերտում բացվել է առաջին դպրոցը պատերազմից հետո. պատմության այս օրը (27 նոյեմբեր)ՀՀ մեծ մասը ծածկված է ձյան շերտով․ հաստությունը կազմում է 30-40 սմԲազմաթիվ հասցեներ կհոսանքազրկվենԴոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացելՔԿ-ում իսկական քաոս է. Ովքե՞ր են ազատման դիմում գրել. «Հրապարակ» Փաշինյանի կախարդական փայտիկը ՔՊ-ից Ալխաս Ղազարյանի մոտ է. «Ժողովուրդ» Մանդատը հանձնածը վերջին կռիվը տվեց․ «Հրապարակ»
Ամենադիտված