Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Կա­ռա­վա­րու­թյան կող­մից անհ­րա­ժեշտ են կտրուկ քայ­լեր, որոնք ես դեռ չեմ տես­նում». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

«Փաստի» զրուցակիցն է Երևանի պետական համալսարանի կիսահաղորդչային սարքերի և նանոտեխնոլոգիայի կենտրոնի գիտաշխատող, ֆիզմաթ գիտությունների թեկնածու Հայկ Զաքարյանը:

-Պարոն Զաքարյան, մշտապես խոսվում է այն մասին, որ երկրի տնտեսության հիմքում պետք է լինի գիտությունը։ Ի՞նչ քայլեր են արվել ու արվում մեր երկրում գիտության զարգացման ուղղությամբ։

-Իսկապես, մշտապես խոսվում է գիտելիքահեն տնտեսության մասին։ Սակայն այդ խոսակցությունների մեջ չեն նշվում այդպիսի համակարգ կառուցելու ո՛չ ճանապարհը, ո՛չ էլ մեխանիզմները։ Որպեսզի նման համակարգ կառուցվի, առաջին հերթին պետք է հասկանալ՝ ինչ է տալիս գիտությունը, և ինչ է պահանջում տնտեսությունը։ Գիտությունը ստեղծում է գիտելիք, որը կարող է լինել ինչպես տեսական, այնպես էլ փորձարարական։ Իսկ տնտեսության զարգացման համար անհրաժեշտ է մի արտադրանք, որը հնարավոր է վաճառել։ Ակնհայտ է, որ գիտնականը՝ գիտելիք ստեղծողը, չի կարող վաճառքով զբաղվել։ Գիտելիքից արտադրանք ճանապարհը բազում քայլերից է բաղկացած, և այդ քայլերից միայն առաջին մի քանիսում են մասնակցում գիտնականները։ Ըստ իս, հիմնական խնդիրը այդ կապի բացակայությունն է։

-Գիտությունը պետք է լինի նաև ռազմարդյունաբերության հիմքում։ Այս առումով քայլեր կատարվե՞լ են։

 

-Արդյունաբերությունում՝ մեծածավալ արտադրության մեջ անհրաժեշտ են տարբեր մասնագիտություններ ունեցող մարդիկ՝ ինչպես ճարտարագետներ, տնտեսագետներ, կառավարիչներ, այնպես էլ գիտնականներ։ Թե ինչն է ընկած արդյունաբերության հիմքում, դժվարանում եմ ասել, սակայն համոզված եմ, որ որևէ բան զարգացնելու համար անհրաժեշտ են նոր գիտելիք ստեղծողներ։ Մեր հասարակության մեջ թյուր կարծիք կա, թե գիտելիքի պաշար աշխարհում շատ կա, և այդ գիտելիքի վրա արդեն կառուցված են զենքեր, որոնք մեր դեմ են օգտագործվել, օրինակ՝ ԱԹՍ-երը։ Սակայն հաշվի չեն առնում, որ այդ գիտելիքը փակ է՝ գաղտնիք է։ Որպեսզի վերարտադրվի այն, անհրաժեշտ են հենց գիտնականներ ճարտարագետների հետ միասին, որ հնարավոր լինի ոչ միայն կրկնել, այլ նաև ուժեղացնել և մտնել մրցավազքի մեջ։ Ինչ վերաբերում է ռազմարդյունաբերությանը, ասեմ, որ անձամբ իմ գիտական հետազոտությունները մինչև պատերազմը ուղիղ որևէ կապ չունեին ռազմական խնդիրների հետ, և ես ներգրավված չեմ եղել նման խնդիրներ լուծելու գործընթացների մեջ։ Այդ իսկ պատճառով չեմ կարող ասել՝ ինչ քայլեր են արվել, բայց պետք է շեշտեմ՝ նման ոլորտում գործունեությունը գաղտնի է։

-Հաճախ նշվում է, որ կան գիտական լավ գաղափարներ, սակայն դրանք չեն ներդրվում տնտեսության, ռազմարդյունաբերության մեջ։ Ինչո՞վ է սա պայմանավորված։

-Ապրիլ յան պատերազմից հետո և հատկապես այս պատերազմի շրջանում բազում գիտնականներ, ճարտարագետներ հանդես եկան առաջարկներով, դրանցից մի փոքր մասն էր, որ կարճ ժամանակում իրականանալի էր, իսկ մեծ մասը հեռանկարային էին։ Կարճաժամկետներից ոմանք կյանքի կոչվեցին և օգտագործվեցին։ Փորձելով մասնակցել և առաջարկել մի քանի գաղափարներ՝ հասկացա, որ առկա են լուրջ խնդիրներ։ Առաջինը՝ երկարաժամկետ ծրագրերի համար անհրաժեշտ է ոչ միայն ֆինանսավորում, այլ նաև կազմակերպչական մեծ ներուժ։ Այդ կազմակերպչական գործունեությունը հիմնականում ընկած է պետական կառույցների վրա, քանի որ այն պարունակելու է գաղտնիքներ։ Երկրորդ խնդիրը գիտական և տեխնիկական խնդիրների ձևակերպումն է պետական կառույցների կողմից։ Որպեսզի հասկանալի լինի, բերեմ օրինակ՝ պատրաստել կամ արտադրել ԱԹՍ՝ գիտական կամ տեխնիկական խնդիր չէ, դա նպատակ է, որին հասնելու համար պետք է ձևակերպվեն գիտական և տեխնիկական խնդիրներ։ Օրինակ՝ գիտական խնդիր կարող է լինել գտնել նյութեր, որոնք ունեն հստակ մատնանշված բնութագրեր՝ եղած նյութերից թեթև են, բայց միաժամանակ ավելի կարծր են և փխրուն չեն։ Այդ նյութի պատրաստմամբ և որոնմամբ պետք է զբաղվեն գիտնականները, սակայն թե ինչ բնութագրերով նյութ պետք է գտնվի, դա արդեն գիտնականը չէ որ պետք է ասի, քանի որ չի տիրապետում դրա կիրառության ոլորտին։ Հետևաբար, անհրաժեշտ է, որ լինեն մի խումբ մարդիկ, որոնք մանրամասնորեն տեղյակ են կիրառությունից և կարող են այդ խնդիրները ձևակերպել գիտականորեն։ Նույնիսկ այժմ նման կերպ խնդիրները չեն ձևակերպվում ոչ մի պետական կառույցի կողմից, ինչի հետևանքը այն է, որ գիտական ներուժը չի օգտագործվում պետության առջև ծառացած խնդիրները լուծելու համար։

-Ի՞նչ որակի ու տեսակի փոփոխությունների կարիք ունի գիտական ոլորտը մեր երկրում։Ինչո՞ւ գիտությամբ զբաղվելը գրավիչ չէ երիտասարդների համար։

-Գիտական ոլորտում առկա են բազում խնդիրներ, և այդ խնդիրների հիմնական լուծողը կառավարությունն է։ Գիտական խնդիրների մասին բազմիցս խոսել եմ, կարճ թվեմ՝ խայտառակ ցածր ֆինանսավորում, աղետալի քիչ գիտնականներ։ Նշեմ, որ վերջին տարում մի քանի հաջող ծրագրեր են իրականացվել Գիտության կոմիտեի կողմից երիտասարդներին գիտություն բերելու ուղղությամբ, սակայն դա ընդամենն առաջին քայլն է, որից հետո այլ քայլեր պետք է լինեն։ Այս հարատև պատերազմական վիճակին դիմակայելու համար անհրաժեշտ են կտրուկ քայլեր կառավարության կողմից, որոնք անձամբ ես դեռ չեմ տեսնում։

-Բավարա՞ր են ֆինանսական ներդրումները գիտական ոլորտում, թե՞ ոչ։

-Ոչ թե բավարար չեն, այլ խայտառակ ցածր են։ Ինչու խայտառակ, որովհետև գիտության ամբողջ բյուջեն ավելի քիչ է, քան հինգ թուրքական բայրաքթար ԱԹՍ (ըստ որոշ` ոչ պաշտոնական աղբյուրների նշված գնի)։ Ակնհայտ է, որ նման ֆինանսավորմամբ հնարավոր չէ հասնել հաջողության։ Վերջում ավելացնեմ նաև, որ գիտության նորմալ զարգացման համար անհրաժեշտ է տրամադրել ՀՆԱ-ի 1 %-ի չափով ֆինանսավորում, իսկ այս պահին այն 0,25 % է։ Ոչ մի զարգացող, առավել ևս պատերազմական վիճակում գտնվող երկիր չունի նման ցուցանիշ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Աբովյանի 34-ամյա բնակիչը ձերբակալվել է ապօրինի թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով (տեսանյութ) Թրամփի երդմնակալությանը ՌԴ-ից հատուկ ներկայացուցիչ չի լինի Ադրբեջանը սպառնում է «համապատասխան դիվանագիտական ​​միջոցներ կիրառել» ի պատասխան Լեհաստանի նախագահի՝ հայ-ադրբեջանական սահման այցին Արցախի Տանձատափի եկեղեցին ոչնչացնելով՝ Ադրբեջանը վերացնում է երկրամասի հայկականությունը ցուցող վերջին վկայությունը Առաջին ձյուն․ ի՞նչ տեղի ունեցավ երեկ՝ տեղումների հետևանքով (տեսանյութ)Փաշինյանը չի մասնակցի վաղն Աստանայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին Ռուսական արժույթը հերթական լուրջ անկումն է ապրում. ռուբլին 4-րդ օրն անընդմեջ կորցնում է արժեքը Հիանալի է Մեսսիի և Ռոնալդուի հետ նույն առաջնությունում լինելը. Լևանդովսկին՝ ՉԼ-ում 101 գոլի մասին «Հաճախ աջակցելու փոխարեն կանանց զրպարտում ու մեղադրում են». Անահիտ Սիմոնյանը բացել է «կանանց ակումբ», որը կաջակցի ամուսնալուծված կանանց Ինչպես է աշխարհն արձագանքել Լիբանան-Իսրայել hրադադարին 2025թ. խմելու ջրի սակագինը սպառողների համար չի բարձրանա Առաջիկա օրերին ԱՄՆ-ն կփորձի հասնել Գազայում հրադադարին, պատանդների ազատ արձակմանը և պատերազմի ավարտին. Բայդեն Վրաստանի 49 ընդդիմադիր պատգամավորներ հրաժարվել են վերցնել մանդատը Երեք տարեկան երեխան մահացել է գիշերը շոկոլադ ուտելուց հետո Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև հրադադարն ուժի մեջ է մտել Apple-ը գրեթե դադարեցրել է կարմիր սմարթֆոնների և այլ սարքերի արտադրությունը ՀՀ ԱԳՆ-ն ողջունում է Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարի համաձայնությունը Նոր մանրամասներ՝ Դավիթի սպանության գործովՆոր Եվրահանձնաժողովը կսկսի ռուսական բնական գազի դուրսբերումը եվրոպական շուկայից Մինչև 18 տարեկան անձանց էներգետիկ ըմպելիքների վաճառքը կարգելվի Արագածոտնի և Լոռու մարզերում 300-ից ավելի ավտոմեքենա հայտնվել են ճանապարհին ու չեն կարողանում տեղաշարժվել Թմրամիջոց 18-ամյա երիտասարդի մոտ. «անձնական օգտագործման համար է» Հիանալի է Մեսսիի և Ռոնալդուի հետ նույն առաջնությունում լինելը. Լևանդովսկին՝ ՉԼ-ում 101 գոլի մասին Տհաճ անակնկալ՝ Հայաստանի բնակիչների համար (տեսանյութ)Ի՞նչ է կատարվել. փորձել են կրակել տեսախցիկի ուղղությամբՋրի գնի հարցով նոր որոշում կա Ծանոթ ու միաժամանակ անհայտ … փախլավաՆոր «Օրեշնիկ» հրթիռն ունակ է ոչնչացնել ստորգետնյա բունկերները «Միայն ավելի վատ կլինի»  ««Հայաստանը Եվրոպա՞ է». Փաշինյանը գնում է ԵԱՏՄ-ից դուրս գալու ճանապարհով»  ՃՏՊ Շիրակի մարզում. 20 համարի երթուղայինը բախվել է ծառին. 5 վիրավոր կա Նոյեմբերյան համայնքի Դեբեդավան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի մասով նոր որոշում կա Փաշինյանը լուրջ բարդությունների է բախվել Գյումրիում Իրավիճակը՝ Վերին Լարսում Երբ ցիկլոնը կկորցնի ուժըԿոռուպցիան «պոզով-պոչով» չի լինում Հրդեհ՝ Բալահովիտի չշահագործվող մանկապարտեզում Արտակ Աղաբեկյանը դարձավ ոսկե մեդալակիր Թրամփն ուզում էր իմանալ՝ ինչ կարծիք ունեմ Պուտինի մասին. Ավստրիայի կանցլեր Լեհաստանի նախագահը Արևմուտքի զգուշացումներն է բերել Փաշինյանին Հրդեհ-վթար՝ Կոտայքի մարզում․ վիրավոր կա7 ոստիկան հեռացվել է համակարգից. մանրամասներ Ստեփանակերտում բացվել է առաջին դպրոցը պատերազմից հետո. պատմության այս օրը (27 նոյեմբեր)ՀՀ մեծ մասը ծածկված է ձյան շերտով․ հաստությունը կազմում է 30-40 սմԲազմաթիվ հասցեներ կհոսանքազրկվենԴոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացելՔԿ-ում իսկական քաոս է. Ովքե՞ր են ազատման դիմում գրել. «Հրապարակ» Փաշինյանի կախարդական փայտիկը ՔՊ-ից Ալխաս Ղազարյանի մոտ է. «Ժողովուրդ» Մանդատը հանձնածը վերջին կռիվը տվեց․ «Հրապարակ»
Ամենադիտված