Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչ խնդիրներ է դրել վարչապետը նորանշանակ նախարարի առջև

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն և աշխատակազմին ներկայացրել նորանշանակ նախարար Վահրամ Դումանյանին: Կառավարութան ղեկավարը շնորհակալություն է հայտնել նախկին նախարար Արայիկ Հարությունյանին կատարած աշխատանքի համար և արդյունավետ գործունեություն մաղթել Վահրամ Դումանյանին:

«Հարգելի գործընկերներ, մենք շատ ենք խոսում երկրում ինստիտուտների կայացվածության աստիճանի մասին, և իմ համոզմունքն այն է, որ մեր բոլոր պրոբլեմները կապ ունեն ինստիտուտների կայացվածության աստիճանի հետ: Բայց նաև կարևոր եմ համարում, որպեսզի մենք ամենևին չանտեսենք մտածողությունը՝ որպես ինստիտուտ: Կարծում եմ նաև, որ մենք այս հարցն ընդհանուր առմամբ պետք է քննենք, հասկանանք, պատկերացնենք, թե ինչ մտածողությամբ ենք առաջնորդվում, այդ ինստիտուտն ինչքանով է համապատասխանում մեր կարիքներին, պահանջներին և շահերին, և, իհարկե, ինչպիսի՞ բարեփոխումների պետք է ենթարկվի մտածողությունը, որպեսզի կարողանանք հասնել այն նպատակներին, որոնք ձևակերպում ենք», – իր խոսքում նշել է երկրի վարչապետը:

Արայիկ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել ԿԳՄՍ նախարարության թիմին համատեղ աշխատանքի համար՝ նշելով, որ կառույցը՝ որպես ինստիտուտ, ձևավորվել է և գտնվում է աշխատանքային լավ վիճակում: Նրա խոսքով՝ պատերազմի ընթացքում, Covid-ի ժամանակ ստեղծված իրավիճակին արձագանքը եղել է համապատասխան, և դա տեղի է ունեցել այս գերատեսչությունում աշխատող մարդկանց շնորհիվ: Ա Հարությունյանը շնորհակալություն է հայտնել վարչապետ Փաշինյանին նախարարության գործունեությանը ցուցաբերած աջակցության համար և նշել. «Այն բարեփոխումները, որոնք սկսվել են նախարարությունում, իրենց բարերար և դրական ազդեցությունն են ունենալու ներհայաստանյան հարաբերություններում, մեր տնտեսության վրա, միջազգային հարաբերություններում մեր դիրքի վրա: Եվ, իմ կարծիքով, այն լավ հիմքերը, որ դրվել են, պետք է, շարունակական լինեն»: ԿԳՄՍ նախկին նախարարը պատրաստակամություն է հայտնել շարունակել կուտակած փորձը և տեղեկատվությունը փոխանցել նորանշանակ նախարարին՝ ի աջակցություն բարեփոխումների գործընթացի:

Իր հերթին ԿԳՄՍ նորանշանակ նախարար Վահրամ Դումանյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին վստահության համար՝ նշելով. «Լիովին պատասխանատու ձևով ես համաձայնվել եմ ընդունել առաջարկը և զգացված եմ վստահության համար: Պատրաստ եմ ուժերիս ներածի ողջ ծավալով նվիրվել մեր պետությանը, մեր երկրին և այս ոլորտում անել առավելագույնը»: Նա շնորհակալություն է հայտնել Արայիկ Հարությունյանին համագործակցության պատրաստակամության համար:

Հանդիպման ավարտին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաջողություններ է մաղթել գործընկերներին հետագա աշխատանքային գործունեության մեջ:

Առևտրային պատերш՞զմ. ԵՄ-ն պատժիչ մաքսատուրքեր է սահմանել Չինաստանից ներկրվող էլեկտրական մեքենաների համարՎանաձորում շտապօգնությունն առանց բժշկի է գնացել կանչի ՀՀ ՊՆ-ն զգուշացնում է․ պայթյուն է լինելու «Կարգո» բեռնային համալիր այցելելու անհրաժեշտություն չկա Միկրոավտոբուս է վթարվել․ տուժածների մեջ կա երեխաԱճառյան փողոցի մի հատվածում կարգելվի մեքենաների կանգառըՅուրա և Անգելինա Համբարձումյանները՝ շախմատի մրցաշարի հաղթողներ Արմավիրցի Մելքոն Վարդանովը կերգի «Ռոսիա» հեռուստաալիքի եթերում Գազ չի լինիԵրրորդ նախագահի գործով արդարացնող վճիռ կայացրած դատավորին իշխանությունը չներեց․ Տիգրան ԱբրահամյանՄեքսիկայի ընտրանու ֆուտբոլիստը ճայթռուկ է պայթեցրել մամուլի ասուլիսի ժամանակ ՆԳՆ-ն՝ Կիրանցում երեխա առևանգելու մասին Մեկնարկում է հոկտեմբեր ամսվա լավագույն ուսուցչի հայտերի ընդունումը Բրունո Ֆերնանդեշը վերջին 2 խաղերում ստացել է ավելի շատ կարմիր քարտ, քան նախորդ 241 խաղերում «Զգուշացնում եմ․ Հայաստանը չպետք է մոռանա Ղարաբաղյան 2-րդ պատերազմը»․ ԱլիևՔՊ-ում դեռ չեն կողմնորոշվել նախարարի հարցումՎթարվել է Էջմիածնի տարածաշրջանը սնող ջրատարը. մի շարք հասցեներում 36 ժամ ջուր չի լինի Ադրբեջանի պահանջները գնալով լկտիանում են Ի՞նչ կփոխի Գուրգեն Արսենյանը Արքեպիսկոպոսը ուղիղ եթերում խոստացել է տապալել Փաշինյանին  Ջերմաստիճանի բարձրացում է սպասվումԾանոթ ու միաժամանակ անհայտ … պարկուր«Հայաստանը հրաժարվում է պետականության հիմքերից. երկիրը փաստացի չեղյալ է հայտարարել Անկախության հռչակագիրը»Երևանում կասեցվել է հացի արտադրամասի արտադրական գործունեությունը««Փաշինյանի աթոռները». Երևանը սերտ կապի մեջ է Կիևի, ՆԱՏՕ-ի և ԵԱՏՄ-ի հետ»Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ հայկական կողմը հեռահար հրթիռներով ռմբակոծել է Գյանջա քաղաքի օդանավակայանը․ պատմության այս օրը (04 հոկտեմբեր)Իրանում երկրաշարժ է գրանցվելBrent-ի գինը կտրուկ անկումից հետո կայունացել է մեկ բարելի դիմաց 77,5 դոլարի մակարդակում Քննարկվել է Քաջարան-Ագարակ 32կմ երկարությամբ ճանապարհի կառուցման ընթացքը Հայաստանում ստեղծվել է իշխող վարչախմբի գործողություններին հանրային գնահատական տալու նախադեպ ԱՊՀ հատուկ ծառայությունների ղեկավարների հանդիպում կլինի․ մանրամասներ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի արտաքին քաղաքականությունը. Հայաստանին միակողմանի տոմս են վաճառում Արժանի էինք այս հաղթանակին. «Նոա»-ի գլխավոր մարզիչ «Համահայկական ճակատ» կուսակցությունը ակցիաների շարք է իրականացրել Երևանում Կրակոց՝ Սուրենավան գյուղի գազալցակայանում. տղամարդու են տեղափոխել հիվանդանոցՌուբլու նվազագույն արժեք է սահմանվելՓարսյանի եղբորը ձերբակալել են․ «Հրապարակ» 13 մլն 740 հազար դրամ` ուսուցչի տոնին. ի՞նչ միջոցառում է նախատեսում Երեւանի քաղաքապետարանը․ «Ժողովուրդ» Ինչպես իշխանությունն է, այնպես էլ՝ իր ոստիկանապետը․ «Հրապարակ» Ովքե՞ր են հրաժարվել Արդարադատության նախարարի պաշտոնից. «Ժողովուրդ» Քաղաքը չբեռնաթափվեց, բայց քաղաքապետարանի բյուջեն լցվեց․«Հրապարակ» Տղամարդը փորձել է Կիրանցի երեխաներին առևանգելՈստիկանները ծեծում են, ո՛չ թե սահման պահում. Փաշինյանը խաբել է. Մաս 226․ «Ժողովուրդ» Նախարարի փնտրտուքը շարունակվում է․ «Հրապարակ» ՔՊ-ում քննարկել են ֆինանսների նախարարության կողմից կատարվող աշխատանքները«Մերձավոր Արևելքի առյուծը» շատ լավ գիտակցում է, որ պատերազմն այս տարածաշրջանում գրեթե հավերժական է. իրանագետՄոտ ապագայում Փաշինյանը մեզ կհամոզի, թե պետք է պատժել արցախյան առաջին պատերազմի հերոսներին. Սուրեն ՍուրենյանցՍյունիքի Խոտ-Որոտան ճանապարհի մի հատվածում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվիՈվ է հովանավորում Հայաստանից մանր եղջերավոր անասունների արտահանման բիզնեսը․ Հովիկ Աղազարյանը՝ կոռուպցիոն սկանդալի կենտրոնումԻրանը զգուշացրել է ԱՄՆ-ին, որ միակողմանի զսպվածություն չի ցուցաբերի
Ամենադիտված