Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Եթե ուզում ենք ստեղծ­ված իրա­վի­ճա­կից դուրս գալ, ապա չկա այլ ճա­նա­պարհ, քան այս իշ­խա­նու­թյան հե­ռա­ցումն է». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Ստորագրված փաստաթղթով մենք զրկվեցինք մեր հայրենիքի շատ մեծ հատվածից, և դրանով իսկ, բացի մարդկային և տարածքային մեծ կորուստներից, նաև անվտանգային շատ մեծ սպառնալիքներ ստեղծեցինք Արցախի՝ մեր վերահսկողության տակ գտնվող հատվածների և հենց ուղիղ Հայաստանի համար: «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանի դիտարկումն է, որի հետ զրուցել ենք նոյեմբերի 10-ին ստորագրված կապիտուլ յացիոն փաստաթղթի տեսանելի բնույթի ու արդեն առկա հետևանքների մասին, անդրադարձել նաև քաղաքական որոշ հարցերի:

«Այս պայմանագրի չերևացող կողմերը պետք է ամրագրված լինեին դրանց իրականացման մեխանիզմների կամ ճանապարհային քարտեզի մեջ, իսկ ստորագրված փաստաթղթով որոշակի գործընթացներ դեռևս հստակ տեսանելի չեն, բացի նրանից, որ դրանով ամրագրված ժամանակացույցով մեր հայրենիքի շատ հատվածներ փոխանցվում են Ադրբեջանին: Խոսքը կազմակերպչական մասի, նաև որոշակի կետերի իրականացման և դրանց հետևանքով ստեղծված իրավիճակի մասին է: Դրանք բոլորը դեռևս որևէ ձևով տեսանելի չեն: Նման իրավիճակում չի բացառվում, որ այս իշխանությունը նաև համաձայնեցված այդ մեխանիզմը ունի, որը դեռ չի հրապարակվել:

Չի բացառվում նաև, որ չկա մեխանիզմ, ինչը մեզ համար շատ ավելի ծանր դրություն է ստեղծում. դեռևս պարզ չեն դրանց իրականացման մեխանիզմները, ըստ այդմ էլ՝ մեծ թվով վտանգներ դեռ դժվար է հաշվարկել»,-ասաց Տ. Աբրահամյանը: Այս համատեքստում անդրադառնալով այն երևույթին, որ Արցախի մի քանի շրջանների մի շարք համայնքների բնակիչներ միայն 1-2 օր առաջ են տեղեկանում իրենց բնակավայրերը լքելու մասին, և կան անգամ մարդիկ, որ նույնիսկ դա չեն կարողանում հասցնել, Տ. Աբրահամյանը նկատեց. «Սա խոսում է այն մասին, որ իշխանություն գոյություն չունի, և մարդիկ մեն-մենակ են մնացել սպառնալիքների դեմ՝ ընդհուպ ադրբեջանցի զինվորականների հետ բանակցություններում, որովհետև սոցցանցերում արդեն իսկ կան տեսանյութեր, որտեղ ակնհայտ երևում է, թե ինչպես են մեր բնակիչներն ադրբեջանցի զինվորականների հետ բանակցում ունեցվածքի տեղափոխման և այլ հարցերի շուրջ:

Այսինքն, երբ պետական կառավարման համակարգը պարալիզացված է, ապա քաղաքացիների համար միակ ելքը մնում է բանակցությունների միջոցով անձամբ կարգավորել իրենց խնդիրները: Ունենք մի իրավիճակ, երբ մի կողմից տեսնում ենք ոստիկանության մեծ կուտակումներ Երևանի ամենատարբեր հատվածներում, մյուս կողմից՝ չենք տեսնում այդ նույն ոստիկանների ներկայությունն այն բնակավայրերում, որտեղ ռեալ հասարակական կարգի խնդիր կա»: Անդրադառնալով իշխանության վարքագծին, այն իրողությանը, ըստ որի՝ կապիտուլ յացիայի փաստաթուղթ ստորագրելուց հետո որևէ կերպ հեռանալու ցանկություն չկա, Տ. Աբրահամյանը նշեց. «Նիկոլ Փաշինյանի չհեռանալն առաջին հերթին խոսում է նրա բարոյական նկարագրի մասին, որովհետև այսպիսի իրավիճակի, նման արդյունքի պարագայում ինչ իշխանություն էլ լիներ, անունը ինչ էլ լիներ, պետք է հեռանար՝ հենց միայն բարոյական կոնտեքստը հաշվի առնելով:

Եթե մենք ուզում ենք ստեղծված իրավիճակից դուրս գալ, ապա չկա այլ ճանապարհ, քան այս իշխանության հեռացումն է: Չեմ խոսում մնացած գործընթացների մասին, բայց քաղաքական առաջին քայլը հեռացումն է, ինչը հնարավորություն կտա գալ մարդկանց, որոնք կարող են այս իրավիճակում ինչ-որ բան փոխել, Հայաստանի այս ողբերգական իրավիճակից ելքեր գտնելու հնարավորություն ստանալ: Այս իշխանությունն ուղղակի ունակ չէ դրանք իրականացնել»: Ինչ վերաբերում է հեռացման պահանջին զուգահեռ դաշտ նետվող թեզերին, օրինակ՝ նաև «նոր պատերազմ ցանկանալու» տրամաբանության մեջ, մեր զրուցակիցը մի քանի հանգամանք առանձնացրեց. «Փորձում են պատերազմով վախեցնել մեր հանրությանը, հատկապես նրանց, ովքեր զինծառայողներ, պահեստազորով կամ կամավորական խմբերով Արցախ մեկնած հարազատներ ունեն:

Փորձում են պատերազմով վախեցնել և քողարկել այն ամենը, ինչ արել են: Իրականում ես Հայաստանում չեմ հանդիպում քաղաքական խմբերի, որոնք պատերազմական գործողությունների վերսկսում են պահանջում: Կամ եթե, միգուցե, կան, ապա մեծ թիվ չեն կազմում: Իմ տեսած հիմնական ուժերը, փորձագետները և ուղղակի ակտիվ քաղաքացիներն այս իշխանության հեռացում են պահանջում, ինչը պետք է հնարավորություն տա հաջորդ իշխանությանը գալ ու որևէ արդյունքի հասնել գոնե այն ուղղություններում, որտեղ բանակցելու տեղ է մնացել: Մենք վերոնշյալում խոսում էինք մեխանիզմների մասին: Եթե չկա մեխանիզմ, նշանակում է՝ դեռևս դա բանակցված չէ, թեպետ ես նշել էի նաև երկրորդ տարբերակի մասին: Ամեն դեպքում, եթե բանակցված չէ, ապա հասկանալի է, որ խայտառակ փաստաթուղթ ստորագրած ու իրավիճակը նույնքան խայտառակ աստիճանի հասցրած թիմն ունակ չէ որևէ ձևով մեզ համար շահեկան դիրքավորում ապահովել»:

Տիգրան Աբրահամյանի խոսքով, մեզ պետք են մարդիկ, ովքեր կարող են նորմալ բանակցել, ովքեր կարող են Ռուսաստանի հետ նորմալ աշխատել: «Ինչու, որովհետև բացի նրանից, որ Ռուսաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է, Ռուսաստանը նաև էականորեն մեծացրել է իր ազդեցությունը մեր տարածաշրջանում և հենց Հայաստանում, դեռ չեմ խոսում Արցախի մասին: Այս պարագայում շատ կարևոր է, որ լինեն մարդիկ, ովքեր կարող են Ռուսաստանի հետ աշխատել ու գոնե ստեղծված իրավիճակում Ռուսաստանի հետ շահերի համադրման միջոցով Հայաստանի և Արցախի համար գոնե եղածների մեջ լավ արդյունք արձանագրել:

Նորից եմ կրկնում՝ այս իշխանությունն ուղղակի ունակ չէ դա անել»,-ընդգծեց նա: Խոսելով ընդդիմախոսներին լռեցնելու քայլերի, նրանց բերման ենթարկելու ու նաև խուզարկությունների մասին՝ Տ. Աբրահամյանը շեշտեց. «Այս իշխանությունն ավելի է բարդացնում իրավիճակը՝ քաղաքական ընդդիմախոսներին բերման ենթարկելու, ձերբակալումների կամ կալանավորման փորձերի միջոցով: Բայց պետք է հաշվի առնել, որ սա ուղղակի պարզ ինչ-որ քաղաքական կամ ներքաղաքական իրավիճակ չէ: Այս գործընթացում ներգրավված են մարդիկ, որոնք, ինձանից սկսած, որևէ ներքաղաքական խնդիրներ չեն լուծում: Այստեղ պարզապես դրված է երկիրը կորցնելու հարցը, իսկ մենք մեր հայրենիքի էական հատված արդեն իսկ կորցրել ենք: Այստեղ դրված է նաև Հայաստանը կորցնելու խնդիրը, և այս իրավիճակում լռելն անընդունելի եմ համարում: Այն գիտակից մարդիկ, ովքեր հասկանում են, թե իրականում ինչ է կատարվում մեր շուրջը, կարևոր չէ՝ որ օղակներում են աշխատում, ինչ պաշտոններ են զբաղեցնում, նրանք ուղղակի լռելու իրավունք չունենք»:

Տիգրան Աբրահամյանի դիտարկմամբ՝ նախարարների փոփոխություններով կամ հրապարակված ճանապարհային քարտեզով որևէ խնդիր չի լուծվելու. «Դրանք ուղղակի հանրությանը մեր գլխավոր խնդիրներից շեղելու փորձ են՝ ցույց տալու, թե իբր իրենց կյանքում փոփոխություններ են փորձում մտցնել, բայց դա որևէ խնդիր չի լուծելու: Նիկոլ Փաշինյանը փորձում է երկարաձգել իր պաշտոնավարումը, և այդ բոլոր քայլերը դրան են ուղղված»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Աբովյանի 34-ամյա բնակիչը ձերբակալվել է ապօրինի թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով (տեսանյութ) Թրամփի երդմնակալությանը ՌԴ-ից հատուկ ներկայացուցիչ չի լինի Ադրբեջանը սպառնում է «համապատասխան դիվանագիտական ​​միջոցներ կիրառել» ի պատասխան Լեհաստանի նախագահի՝ հայ-ադրբեջանական սահման այցին Արցախի Տանձատափի եկեղեցին ոչնչացնելով՝ Ադրբեջանը վերացնում է երկրամասի հայկականությունը ցուցող վերջին վկայությունը Առաջին ձյուն․ ի՞նչ տեղի ունեցավ երեկ՝ տեղումների հետևանքով (տեսանյութ)Փաշինյանը չի մասնակցի վաղն Աստանայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին Ռուսական արժույթը հերթական լուրջ անկումն է ապրում. ռուբլին 4-րդ օրն անընդմեջ կորցնում է արժեքը Հիանալի է Մեսսիի և Ռոնալդուի հետ նույն առաջնությունում լինելը. Լևանդովսկին՝ ՉԼ-ում 101 գոլի մասին «Հաճախ աջակցելու փոխարեն կանանց զրպարտում ու մեղադրում են». Անահիտ Սիմոնյանը բացել է «կանանց ակումբ», որը կաջակցի ամուսնալուծված կանանց Ինչպես է աշխարհն արձագանքել Լիբանան-Իսրայել hրադադարին 2025թ. խմելու ջրի սակագինը սպառողների համար չի բարձրանա Առաջիկա օրերին ԱՄՆ-ն կփորձի հասնել Գազայում հրադադարին, պատանդների ազատ արձակմանը և պատերազմի ավարտին. Բայդեն Վրաստանի 49 ընդդիմադիր պատգամավորներ հրաժարվել են վերցնել մանդատը Երեք տարեկան երեխան մահացել է գիշերը շոկոլադ ուտելուց հետո Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև հրադադարն ուժի մեջ է մտել Apple-ը գրեթե դադարեցրել է կարմիր սմարթֆոնների և այլ սարքերի արտադրությունը ՀՀ ԱԳՆ-ն ողջունում է Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարի համաձայնությունը Նոր մանրամասներ՝ Դավիթի սպանության գործովՆոր Եվրահանձնաժողովը կսկսի ռուսական բնական գազի դուրսբերումը եվրոպական շուկայից Մինչև 18 տարեկան անձանց էներգետիկ ըմպելիքների վաճառքը կարգելվի Արագածոտնի և Լոռու մարզերում 300-ից ավելի ավտոմեքենա հայտնվել են ճանապարհին ու չեն կարողանում տեղաշարժվել Թմրամիջոց 18-ամյա երիտասարդի մոտ. «անձնական օգտագործման համար է» Հիանալի է Մեսսիի և Ռոնալդուի հետ նույն առաջնությունում լինելը. Լևանդովսկին՝ ՉԼ-ում 101 գոլի մասին Տհաճ անակնկալ՝ Հայաստանի բնակիչների համար (տեսանյութ)Ի՞նչ է կատարվել. փորձել են կրակել տեսախցիկի ուղղությամբՋրի գնի հարցով նոր որոշում կա Ծանոթ ու միաժամանակ անհայտ … փախլավաՆոր «Օրեշնիկ» հրթիռն ունակ է ոչնչացնել ստորգետնյա բունկերները «Միայն ավելի վատ կլինի»  ««Հայաստանը Եվրոպա՞ է». Փաշինյանը գնում է ԵԱՏՄ-ից դուրս գալու ճանապարհով»  ՃՏՊ Շիրակի մարզում. 20 համարի երթուղայինը բախվել է ծառին. 5 վիրավոր կա Նոյեմբերյան համայնքի Դեբեդավան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի մասով նոր որոշում կա Փաշինյանը լուրջ բարդությունների է բախվել Գյումրիում Իրավիճակը՝ Վերին Լարսում Երբ ցիկլոնը կկորցնի ուժըԿոռուպցիան «պոզով-պոչով» չի լինում Հրդեհ՝ Բալահովիտի չշահագործվող մանկապարտեզում Արտակ Աղաբեկյանը դարձավ ոսկե մեդալակիր Թրամփն ուզում էր իմանալ՝ ինչ կարծիք ունեմ Պուտինի մասին. Ավստրիայի կանցլեր Լեհաստանի նախագահը Արևմուտքի զգուշացումներն է բերել Փաշինյանին Հրդեհ-վթար՝ Կոտայքի մարզում․ վիրավոր կա7 ոստիկան հեռացվել է համակարգից. մանրամասներ Ստեփանակերտում բացվել է առաջին դպրոցը պատերազմից հետո. պատմության այս օրը (27 նոյեմբեր)ՀՀ մեծ մասը ծածկված է ձյան շերտով․ հաստությունը կազմում է 30-40 սմԲազմաթիվ հասցեներ կհոսանքազրկվենԴոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացելՔԿ-ում իսկական քաոս է. Ովքե՞ր են ազատման դիմում գրել. «Հրապարակ» Փաշինյանի կախարդական փայտիկը ՔՊ-ից Ալխաս Ղազարյանի մոտ է. «Ժողովուրդ» Մանդատը հանձնածը վերջին կռիվը տվեց․ «Հրապարակ»
Ամենադիտված