Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Այդ մար­դու հետ պարտ­վե­լու ենք նաև տնտե­սա­կան պա­տե­րազ­մում»․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Մեր տնտեսությունը բավականին փոքր է, և յուրաքանչյուր թեկուզ փոքր խուճապ կարող է դրամի այսպիսի տատանման պատճառ հանդիսանալ, բայց ճգնաժամային ու անորոշ իրավիճակներում դա նորմալ երևույթ է: «Փաստի» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը՝ անդրադառնալով վերջին օրերին դոլարի փոխարժեքի աճին ու ՀՀ դրամի արժեզրկման միտումներին: «Տնտեսությունն աշխատում է սպասումներով, իսկ երբ ապագան անորոշ է, սպառողների ու բիզնեսի մոտ վարքագիծ է փոխվում:

Այսինքն, ծախսող վարքագծից անցում են կատարում խնայողական վարքագծի, ինչպես նաև բանկերից ավանդները շատ արագ հանում են, որովհետև բանկերի հետագա կայունության առումով այլևս վստահություն չկա. հայտնի չէ, թե ճգնաժամը մինչև ո՞ւր կհասնի, բանկերը կսնանկանա՞ն, թե՞ ոչ: Ավանդները հանում են, և մարդիկ խուճապից սկսում են շատ դոլար առնել, ինչը փոխարժեքների տատանման պատճառ է հանդիսանում: Բացի այդ, եթե մեր առևտրային գործընկերների մոտ տատանումներ են լինում, դա ևս իր ազդեցությունն է թողնում: Մեծ հաշվով, այս ամենը սպասելի էր, բայց պետք է շատ արագ դեմն առնել, հակառակ դեպքում շատ վատ պատկեր կունենանք»,-ասաց նա՝ կարևորելով Կենտրոնական բանկի միջամտության անհրաժեշտությունը:

Ն. Սարգսյանի խոսքով, սակայն, համալիր ջանքերի շնորհիվ է պետք կայունացնել իրավիճակը, և այդ առումով ԿԲ-ի քայլերը անհրաժեշտ, բայց ոչ բավարար հանգամանք են. «ԿԲ-ի ինտերվենցիան միանգամից ազդեցություն կունենա փոխարժեքի տատանման վրա և որոշակի առումով կզսպի, բայց դա միակ պայմանն ու գործիքը չէ: Տնտեսական կայունություն պետք է լինի, և ապագան պետք է կանխատեսելի լինի: Բիզնեսը և տնային տնտեսություններն ապագայի վերաբերյալ չպետք է որևէ մտավախություն ունենան: Եթե մտավախությունները չվերանան, իրավիճակը չկայունանա, ԿԲ-ի ինտերվենցիայի արդյունքում կուրսը որոշակի կնվազի, բայց հենց ԿԲ-ն սկսեց չմիջամտել, անմիջապես կբարձրանա»: Անդրադառնալով գնաճի հավանականությանը՝ նա շեշտեց. «ՀՀ առևտրային հաշվեկշիռը բացասական է՝ ավելի շատ ներմուծում ենք, քան արտահանում:

Արտահանման առումով վերոնշյալը դրական էֆեկտ է թողնում, ներմուծման առումով շատ վատ է, որովհետև այն միանշանակ գնաճի է հանգեցնելու: Մենք ավելի շատ ներմուծվող ապրանք ենք սպառում, և նշված միտումները ուղղակի չեն կարող չազդել այդ ապրանքների գնաճի վրա: Դրա հետևանքով աղքատության մակարդակը բարձրանալու է, որովհետև բնակչության եկամուտները նվազել են կամ իսպառ վերացել են: Երբ ամենօրյա ձեռք բերվող ապրանքները թանկանում են, գնողունակ պահանջարկն անընդհատ նվազում է, ապա այդ իրավիճակն ուղիղ համեմատական է աղքատության աճին»: Վերադառնալով համալիր ջանքերի հնարավորությանը՝ մեր զրուցակիցը շեշտեց. «Այս կառավարությունից միակ ու առավելագույն սպասելիքը, որը կա, հանցավոր անգործությունն է, եթե, իհարկե, չդիտարկենք ոչ նպատակաուղղված կամ անգրագիտության արդյունքում տարվող ավելի վատ տնտեսական քաղաքականությունը: 

2,5 տարվա ընթացքում հայտարարում են տնտեսական հեղափոխության մասին, բայց չեն ընկալում, թե ինչ է դա իրենից ներկայացնում: Այդ ընթացքում ամենօրյա ռեժիմով ասում էինք, որ ներդրումային իրավիճակը պետք է բարելավել, որի առաջին գործիքակազմը մասնավորապես հարկային օրենսդրության փոփոխությունն է, մարդիկ բարձր ամբիոնից հայտարարում էին, թե կնախաձեռնեն, բայց ոչինչ չէին անում: Այս ամենին հաջորդում են կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման որևէ էֆեկտ չթողնող ծրագրերը: Եվ երբ նշվածին հաջորդում է հետպատերազմյան ճգնաժամը, մենք այս մարդկանցից որևէ դրական սպասելիք չենք կարող ունենալ:

Անգրագետներից մեծ սպասում հնարավոր չէ ունենալ»: Նրա խոսքով, բիզնեսն ազատ տնտեսական որոշումների կայացման իրավունք ունի, այն ինքնուրույն է վերապրոֆիլավորվում, որոշում իր ուղղությունները, բայց բիզնեսը նույնպես աշխատում է սպասումներով՝ ունենալով ակնկալիքներ ու դրա վերաբերյալ կանխատեսումներ. «Երբ բիզնեսի առաջ ևս անորոշություն ու մշուշ է, բիզնեսը նույնպես չի կարողանում աշխատել: Անդրադառնանք ամենատուժած ոլորտներին՝ զբոսաշրջություն, հյուրանոցային տնտեսություններ, հանրային սննդի ոլորտ: Նրանց մոտ անորոշությունն այնպիսին է, որ նույնիսկ վերապրոֆիլավորման մասին չեն կարողանում մտածել, որ կազմակերպությունները շարունակեն գոյատևել, աշխատավարձերը վճարել: Այս կազմակերպությունները փակվում են:

Մյուս բիզնես ոլորտների մոտ էլ եթե շրջանառությունը չի նվազել, կնվազի՝ բացառությամբ մանրածախ առևտրի ոլորտի: Մարդիկ անցնում են խնայողական վարքագծի, որովհետև երբ չգիտեն երկրի հետագա ճակատագիրն ինչպիսին է լինելու, խնայում են այդ գումարը, որ հետո կապիտալն ուղղեն այն երկրներ, որտեղ ապահովություն, կայունություն ու կանխատեսելիություն կա: Եվ միամտություն է ասել, որ բիզնեսն առանց կառավարության ծրագրերի ու ջանքերի կզարգանա: Միևնույն ժամանակ, կառավարության նման ղեկավարի հետ հետագա ճանապարհ անցնելու դեպքում տնտեսական աղետալի հետևանքներ ասվածը շատ մեղմ է: Ինչպե՞ս է առհասարակ բիզնես վարքագիծ ձևավորվում: Որոշումներ են կայացնում՝ հիմնվելով կա՛մ նախորդ տարիների փորձի վրա, կա՛մ նայում են քաղաքական հայտարարություններին, հաշվի առնում իշխանության նկատմամբ ունեցած վստահությունը:

Երբ հետ ենք գնում, տեսնում ենք, որ այս իշխանությունը միշտ արել է հայտարարություն, որի վերաբերյալ գործողությունն անպայման հակասել է հայտարարությանը: Ուղղակի անհնար է, որ այս սուտասան, անգրագետ կառավարության հետ բիզնեսը կողմնորոշվի: Անընդհատ ասվում է՝ պարտված հրամանատարը պետք է հեռանա: Սրանք ողղակի խոսքեր չեն, ինչո՞ւ պետք է հեռանա. եթե անգրագետ, անկայուն որոշումների հետևանքով պարտվել ես մարտի դաշտում, ապա հետպատերազմյան ժամանակահատվածում, երբ արդեն տնտեսական պատերազմ պետք է տանենք, տնտեսություն պետք է զարգացնենք, այդ մարդու հետ պարտվելու ենք արդեն այդ պատերազմում: Ոչ ոք ներդրում չի անելու»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Աբովյանի 34-ամյա բնակիչը ձերբակալվել է ապօրինի թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով (տեսանյութ) Թրամփի երդմնակալությանը ՌԴ-ից հատուկ ներկայացուցիչ չի լինի Ադրբեջանը սպառնում է «համապատասխան դիվանագիտական ​​միջոցներ կիրառել» ի պատասխան Լեհաստանի նախագահի՝ հայ-ադրբեջանական սահման այցին Արցախի Տանձատափի եկեղեցին ոչնչացնելով՝ Ադրբեջանը վերացնում է երկրամասի հայկականությունը ցուցող վերջին վկայությունը Առաջին ձյուն․ ի՞նչ տեղի ունեցավ երեկ՝ տեղումների հետևանքով (տեսանյութ)Փաշինյանը չի մասնակցի վաղն Աստանայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին Ռուսական արժույթը հերթական լուրջ անկումն է ապրում. ռուբլին 4-րդ օրն անընդմեջ կորցնում է արժեքը Հիանալի է Մեսսիի և Ռոնալդուի հետ նույն առաջնությունում լինելը. Լևանդովսկին՝ ՉԼ-ում 101 գոլի մասին «Հաճախ աջակցելու փոխարեն կանանց զրպարտում ու մեղադրում են». Անահիտ Սիմոնյանը բացել է «կանանց ակումբ», որը կաջակցի ամուսնալուծված կանանց Ինչպես է աշխարհն արձագանքել Լիբանան-Իսրայել hրադադարին 2025թ. խմելու ջրի սակագինը սպառողների համար չի բարձրանա Առաջիկա օրերին ԱՄՆ-ն կփորձի հասնել Գազայում հրադադարին, պատանդների ազատ արձակմանը և պատերազմի ավարտին. Բայդեն Վրաստանի 49 ընդդիմադիր պատգամավորներ հրաժարվել են վերցնել մանդատը Երեք տարեկան երեխան մահացել է գիշերը շոկոլադ ուտելուց հետո Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև հրադադարն ուժի մեջ է մտել Apple-ը գրեթե դադարեցրել է կարմիր սմարթֆոնների և այլ սարքերի արտադրությունը ՀՀ ԱԳՆ-ն ողջունում է Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարի համաձայնությունը Նոր մանրամասներ՝ Դավիթի սպանության գործովՆոր Եվրահանձնաժողովը կսկսի ռուսական բնական գազի դուրսբերումը եվրոպական շուկայից Մինչև 18 տարեկան անձանց էներգետիկ ըմպելիքների վաճառքը կարգելվի Արագածոտնի և Լոռու մարզերում 300-ից ավելի ավտոմեքենա հայտնվել են ճանապարհին ու չեն կարողանում տեղաշարժվել Թմրամիջոց 18-ամյա երիտասարդի մոտ. «անձնական օգտագործման համար է» Հիանալի է Մեսսիի և Ռոնալդուի հետ նույն առաջնությունում լինելը. Լևանդովսկին՝ ՉԼ-ում 101 գոլի մասին Տհաճ անակնկալ՝ Հայաստանի բնակիչների համար (տեսանյութ)Ի՞նչ է կատարվել. փորձել են կրակել տեսախցիկի ուղղությամբՋրի գնի հարցով նոր որոշում կա Ծանոթ ու միաժամանակ անհայտ … փախլավաՆոր «Օրեշնիկ» հրթիռն ունակ է ոչնչացնել ստորգետնյա բունկերները «Միայն ավելի վատ կլինի»  ««Հայաստանը Եվրոպա՞ է». Փաշինյանը գնում է ԵԱՏՄ-ից դուրս գալու ճանապարհով»  ՃՏՊ Շիրակի մարզում. 20 համարի երթուղայինը բախվել է ծառին. 5 վիրավոր կա Նոյեմբերյան համայնքի Դեբեդավան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի մասով նոր որոշում կա Փաշինյանը լուրջ բարդությունների է բախվել Գյումրիում Իրավիճակը՝ Վերին Լարսում Երբ ցիկլոնը կկորցնի ուժըԿոռուպցիան «պոզով-պոչով» չի լինում Հրդեհ՝ Բալահովիտի չշահագործվող մանկապարտեզում Արտակ Աղաբեկյանը դարձավ ոսկե մեդալակիր Թրամփն ուզում էր իմանալ՝ ինչ կարծիք ունեմ Պուտինի մասին. Ավստրիայի կանցլեր Լեհաստանի նախագահը Արևմուտքի զգուշացումներն է բերել Փաշինյանին Հրդեհ-վթար՝ Կոտայքի մարզում․ վիրավոր կա7 ոստիկան հեռացվել է համակարգից. մանրամասներ Ստեփանակերտում բացվել է առաջին դպրոցը պատերազմից հետո. պատմության այս օրը (27 նոյեմբեր)ՀՀ մեծ մասը ծածկված է ձյան շերտով․ հաստությունը կազմում է 30-40 սմԲազմաթիվ հասցեներ կհոսանքազրկվենԴոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացելՔԿ-ում իսկական քաոս է. Ովքե՞ր են ազատման դիմում գրել. «Հրապարակ» Փաշինյանի կախարդական փայտիկը ՔՊ-ից Ալխաս Ղազարյանի մոտ է. «Ժողովուրդ» Մանդատը հանձնածը վերջին կռիվը տվեց․ «Հրապարակ»
Ամենադիտված