Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եթե շա­րու­նա­կենք ներ­սից փչա­ցած մնալ, մեզ փրկու­թյուն չի լի­նի․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Այս օրերին իմ զրուցակիցներին, նաև ինքս ինձ ամենահաճախը երկու հարց եմ տալիս՝ կհաղթահարե՞նք այս մղձավանջը, և երկրորդը՝ տեսնես այսքանից հետո կխրատվե՞նք։ Անուղղելի լավատես լինելով՝ անկեղծորեն պետք է ասեմ՝ առաջին հարցի պատասխանը չունեմ։ Վստահ չեմ՝ անձնապես և որպես պետություն կկարողանա՞նք դուրս գալ այս իրավիճակից, այս սարսափից, կկարողանա՞նք ուղղել մեր ողնաշարը։ Սա անհիմն հոռետեսություն չէ, բնավ, ուղղակի ցավալի իրականությունը թակել է մեր դուռը, մենք էլ բացել ենք ու ներս թողել նրան։ Խրատվելու մասին։

Դե, իհարկե, չենք խրատվի։ Առավոտյան աշխատանքի ես շտապում, մեկ էլ նկատում ես՝ մի մարդ անհուսորեն նայում է աղբարկղի մեջ, տեսնելու՝ ուտելու ինչ կգտնի։ Մեկ ուրիշը մտամոլոր քայլում է փողոցով, մեկն էլ մտել է խանութ ու չգիտի, թե առաջինն ինչ գնի տան համար, գումարն ինչի՞ համար կբավականացնի։ Մարդիկ փոխվել են, մի տեսակ կռացել, բոլորի աչքերում անորոշություն կա, ցավ ու տխրություն։ «Մի տնից չենք, բայց մի օր ենք» խոսքն այս օրերին լավագույնս է նկարագրում մեր կյանքն ու առօրյան։ Բոլորս ենք կորցրել, ինչ-որ կարևոր բան մեզանից խլեցին ու տարան, երևի ամենակարևորը՝ արժանապատիվ ապրելու իրավունքը, որը մեր հայրերն ու եղբայրներն այնքան մեծ դժվարությամբ նվաճեցին անկախության տարիներին և որպես սուրբ մասունք փոխանցեցին մեզ։

Մեր լուսավոր տղերքն էլ պատվով կրեցին այդ պատասխանատվությունը՝ Ապրիլ յան և, ինչպես հիմա հաճախ են ասում, Արցախյան երրորդ պատերազմի ժամանակ։ Իրենք արեցին հնարավորն ու անհնարինը, ցավոք, իրենց կյանքի գնով պահպանեցին մեր՝ արժանապատիվ ապրելու հնարավորության փշրանքները։ Այո, բանակն ու քաղաքացին, որն ամուր պահում էր զինվորի թիկունքը, չպարտվեցին, չնահանջեցին, բայց, ավաղ, մեր պետության ոչ հեռատես, ոչ հայանպաստ քաղաքականություն իրականացնող ղեկավարությունն այս ճակատամարտում պարտվեց թշնամուն։ Սարսափելի դժվար է ամեն օր արթնանալ այն գիտակցությամբ, որ պարտվել ես ոչ միայն քո երկրի սահմանների պաշտպանության հարցում, այլ նաև երկրիդ ներսում, որպես քաղաքացի։

Սարսափելի է այն գիտակցումը, որ այս օրերին, երբ մայրերը փնտրում են իրենց որդիներին, զավակները՝ հայրերին, կանայք՝ ամուսիններին, փնտրում են նրանց ողջերի ու մահացածների մեջ, ավելի հաճախ՝ մահացածների, որպեսզի կարողանան գոնե հուղարկավորել և այդ կերպ սփոփանք գտնել, ոմանք շարունակում են հրճվել մարդկանց մահով՝ լինի դա գեներալ Մանվել Գրիգորյանը, թե ՀՀ երրորդ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանը, գուցե նաև մեկ ուրիշը։ Ինձ համար շատ դժվարությամբ, բայց կարող է ընկալելի ու նաև ինչ-որ առումով հասկանալի լինի այն, որ դուք հրճվում եք ադրբեջանցի գեներալի մահով՝ պատճառաբանելով, թե որքան հայ զինվորի մահվան կամ վիրավորվելու պատճառ է նա դարձել, բայց, մարդի՛կ, չեմ հասկանում ձեր ուրախությունը, երբ հայ մարդ է մահանում։

Գուցե ունեք ներքին տարաձայնություններ այդ մարդկանց հետ, գուցե չեք ընդունում նրանց ապրելակերպը, չեք ներում սխալները, բայց դա պատճառ չէ նրանց մահով հրճվելու և մահվան «տարոսը» մեկ ուրիշին մաղթելու համար։ Չեմ ուզում հավատալ այս իրականությանը, որ դուք մեր կողքին եք ապրում, մեզ հետ նույն օդը շնչում, ես ավելի շուտ ինձ կխաբեմ, որ դուք ֆեյք էջեր եք, բայց, ցավոք, ձեր նմանները կան իմ ընկերների, հարազատների ցանկում։ Որքան էլ խոսենք տնտեսական, գիտական առաջընթացի, որպես պետություն ավելի ուժեղ դառնալու մասին, եթե շարունակենք ներսից փչացած մնալ, մեզ փրկություն չի լինի։ Ի՞նչ է, մեզ համար իրո՞ք ամեն ինչ կորած է։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Աբովյանի 34-ամյա բնակիչը ձերբակալվել է ապօրինի թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով (տեսանյութ) Թրամփի երդմնակալությանը ՌԴ-ից հատուկ ներկայացուցիչ չի լինի Ադրբեջանը սպառնում է «համապատասխան դիվանագիտական ​​միջոցներ կիրառել» ի պատասխան Լեհաստանի նախագահի՝ հայ-ադրբեջանական սահման այցին Արցախի Տանձատափի եկեղեցին ոչնչացնելով՝ Ադրբեջանը վերացնում է երկրամասի հայկականությունը ցուցող վերջին վկայությունը Առաջին ձյուն․ ի՞նչ տեղի ունեցավ երեկ՝ տեղումների հետևանքով (տեսանյութ)Փաշինյանը չի մասնակցի վաղն Աստանայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին Ռուսական արժույթը հերթական լուրջ անկումն է ապրում. ռուբլին 4-րդ օրն անընդմեջ կորցնում է արժեքը Հիանալի է Մեսսիի և Ռոնալդուի հետ նույն առաջնությունում լինելը. Լևանդովսկին՝ ՉԼ-ում 101 գոլի մասին «Հաճախ աջակցելու փոխարեն կանանց զրպարտում ու մեղադրում են». Անահիտ Սիմոնյանը բացել է «կանանց ակումբ», որը կաջակցի ամուսնալուծված կանանց Ինչպես է աշխարհն արձագանքել Լիբանան-Իսրայել hրադադարին 2025թ. խմելու ջրի սակագինը սպառողների համար չի բարձրանա Առաջիկա օրերին ԱՄՆ-ն կփորձի հասնել Գազայում հրադադարին, պատանդների ազատ արձակմանը և պատերազմի ավարտին. Բայդեն Վրաստանի 49 ընդդիմադիր պատգամավորներ հրաժարվել են վերցնել մանդատը Երեք տարեկան երեխան մահացել է գիշերը շոկոլադ ուտելուց հետո Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև հրադադարն ուժի մեջ է մտել Apple-ը գրեթե դադարեցրել է կարմիր սմարթֆոնների և այլ սարքերի արտադրությունը ՀՀ ԱԳՆ-ն ողջունում է Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարի համաձայնությունը Նոր մանրամասներ՝ Դավիթի սպանության գործովՆոր Եվրահանձնաժողովը կսկսի ռուսական բնական գազի դուրսբերումը եվրոպական շուկայից Մինչև 18 տարեկան անձանց էներգետիկ ըմպելիքների վաճառքը կարգելվի Արագածոտնի և Լոռու մարզերում 300-ից ավելի ավտոմեքենա հայտնվել են ճանապարհին ու չեն կարողանում տեղաշարժվել Թմրամիջոց 18-ամյա երիտասարդի մոտ. «անձնական օգտագործման համար է» Հիանալի է Մեսսիի և Ռոնալդուի հետ նույն առաջնությունում լինելը. Լևանդովսկին՝ ՉԼ-ում 101 գոլի մասին Տհաճ անակնկալ՝ Հայաստանի բնակիչների համար (տեսանյութ)Ի՞նչ է կատարվել. փորձել են կրակել տեսախցիկի ուղղությամբՋրի գնի հարցով նոր որոշում կա Ծանոթ ու միաժամանակ անհայտ … փախլավաՆոր «Օրեշնիկ» հրթիռն ունակ է ոչնչացնել ստորգետնյա բունկերները «Միայն ավելի վատ կլինի»  ««Հայաստանը Եվրոպա՞ է». Փաշինյանը գնում է ԵԱՏՄ-ից դուրս գալու ճանապարհով»  ՃՏՊ Շիրակի մարզում. 20 համարի երթուղայինը բախվել է ծառին. 5 վիրավոր կա Նոյեմբերյան համայնքի Դեբեդավան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի մասով նոր որոշում կա Փաշինյանը լուրջ բարդությունների է բախվել Գյումրիում Իրավիճակը՝ Վերին Լարսում Երբ ցիկլոնը կկորցնի ուժըԿոռուպցիան «պոզով-պոչով» չի լինում Հրդեհ՝ Բալահովիտի չշահագործվող մանկապարտեզում Արտակ Աղաբեկյանը դարձավ ոսկե մեդալակիր Թրամփն ուզում էր իմանալ՝ ինչ կարծիք ունեմ Պուտինի մասին. Ավստրիայի կանցլեր Լեհաստանի նախագահը Արևմուտքի զգուշացումներն է բերել Փաշինյանին Հրդեհ-վթար՝ Կոտայքի մարզում․ վիրավոր կա7 ոստիկան հեռացվել է համակարգից. մանրամասներ Ստեփանակերտում բացվել է առաջին դպրոցը պատերազմից հետո. պատմության այս օրը (27 նոյեմբեր)ՀՀ մեծ մասը ծածկված է ձյան շերտով․ հաստությունը կազմում է 30-40 սմԲազմաթիվ հասցեներ կհոսանքազրկվենԴոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացելՔԿ-ում իսկական քաոս է. Ովքե՞ր են ազատման դիմում գրել. «Հրապարակ» Փաշինյանի կախարդական փայտիկը ՔՊ-ից Ալխաս Ղազարյանի մոտ է. «Ժողովուրդ» Մանդատը հանձնածը վերջին կռիվը տվեց․ «Հրապարակ»
Ամենադիտված