Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչու է վիրավոր զինծառայողի Հնդկաստան տեղափոխման հարցը ձգձգվում. ՊՆ պարզաբանումը

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը պարզաբանում է ներկայացրել հոկտեմբերի 29-ին NEWS.am-ում հրապարակված «Բուժման գումարն էլ հիմնադրամն է տալիս, բայց ՊՆ-ն ինքնաթիռ «չի գտնում». վիրավորված Ավետիսը դեռ այստեղ է» հոդվածի վերաբերյալ:

Պարզաբանման մեջ մասնավորապես ասվում է. «ՊԲ N զորամասի նախկին պարտադիր ժամկետային զինծառայող շարքային Ավետիս Զարգարյանը (ծնված 1996թ) հակառակորդի կողմից ապրիլի 4-ին ստացել է համակցված ողնաշար-ողնուղեղային կույր հրազենային վիրավորում եւ հաջորդ օրն ուղղաթիռով տեղափոխվել ՀՀ ՊՆ ԿԿԶՀ վերակենդանացման բաժանմունք:

Վիրավորման հետեւանքով առաջացել է ողնուղեղի պարանոցային եւ կրծքային հատվածի ծանր աստիճանի սալջարդ-ջնջխում:

Օգոստոսի 19-ին Ավետիս Զարգարյանը տեղափոխվել է հիվանդասենյակ, վիճակը գնահատվում է միջին ծանրության: Բուժման եւ կինեզոթերապիայի ընթացքում Ա.Զարգարյանի մոտ գրանցվել է դրական առաջընթաց, մասնավորապես՝ ձեռքերում եւ ոտքերում շարժումները մասամբ վերականգնվել են: Ներկա պահին ակտիվ Ա.Զարգարյանը ինքնուրույն կարողանում է կանգնել:

Բուժմանը զուգընթաց միջոցներ են ձեռնարկվել նաեւ Ա. Զարգարյանի վերականգնողական բուժումն օտարերկրյա պետություններում կազմակերպելու համար:

Բժշկական փաստաթղթերը թարգմանվել են անգլերեն լեզվով եւ կատարվել է համապատասխան հարցումներ՝ վերականգնողական բուժման ձեւերի, ժամկետների եւ բուժման համար անհրաժեշտ ծախսերի վերաբերյալ:

Արդյունքում Հունաստանի «Էվեքսիա» վերականգնողական կլինիկայից ստացվել է Ա.Զարգարյանի վերականգնողական բուժման վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն, ըստ որի վերականգնողական բուժման ծախսերը մեկ ամսվա համար կազմում են 8.900 եվրո, առանց ճանապարհածախսի եւ ուղեկցողի:

Ստացված եզրակացությունը պահանջվող մյուս փաստաթղթերի փաթեթով ս.թ. օգոստոսի 23-ին ուղարկվել է ՀՀ առողջապահության նախարարություն՝ ՀՀ կառավարության 2016 թվականի ապրիլի 21-ի N 410-Ն որոշմամբ սահմանված կարգով եւ պայմաններով՝ օտարերկրյա պետությունում վերականգնողական բուժման հնարավորությունները քննարկելու համար: Հանձնաժողովը տվել է բացասական եզրակացություն, քանի որ Ա.Զարգարյանը Հայաստանի Հանրապետության վերականգնողական կենտրոններում դեռեւս ակտիվ վերականգնողական բուժօգնություն չի ստացել եւ դեռեւս կարիք կա վիրաբուժական միջամտությունների: Նշանակվել է նաեւ ՀՀ առողջապահության նախարարության առաջատար մասնագետների կոնսիլիում ՀՀ ՊՆ ԿԿԶՀ-ում, որին մասնակցել են նաեւ նյարդավիրաբույժներ բ.գ.դ. պրոֆեսոր Ռուբեն Վիկտորի Ֆանարջյանը եւ բ.գ.թ. Անդրանիկ Իշխանի Քալաջյանն ու այլ մասնագետներ, ովքեր շատ բարձր են գնահատել Ա.Զարգարյանին ցուցաբերած բուօգնության որակը եւ ծավալները, տվել են հստակ բժշկական ցուցումներ հետագա բուժական եւ վերականգնողական տակտիկայի վերաբերյալ:

ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական ծառայության միջնորդությամբ «Հայկական վիրավոր հերոսների հիմնադրամ»-ը նույնպես ակտիվ աշխատանքներ է տարել Ա.Զարգարյանի վերականգնողական բուժումն արտերկրում կազմակերպելու ուղղությամբ: Հիմնադրամի ներկայացուցիչներն օգոստոսի 30-ին հանդիպել են Ա.Զարգարյանին եւ նրա ծնողներին՝ նրանց առաջարկելով վերականգնողական բուժումը հիմնադրամի աջակցությամբ կազմակերպել Հնդկաստանի «Արտեմիս» հոսպիտալում:

Բարերար Հրանտ Թումասյանը Ավետիս Զարգարյանին նվիրաբերել է ժամանակակից էլելկտարական անվասայլակ: Հիմնադրամի ներկայացուցչի հետ ՀՀ ՊՆ ԿԿԶՀ-ում հանդիպման ժամանակ նա հայտնել է, որ հավաքված է բավարար քանակի գումար Ա.Զարգարյանի վերականգնողական բուժումը Հնդկաստանի «Արտեմիս» հոսպիտալում կազմակերպելու համար, սակայն խնդրահարույց է տեղափոխման հարցը, քանի որ մինչեւ Դելի ՀՀ-ից ուղիղ օդային հաղորդակցություն չկա, ավիափոխադրողները հանձն են առնում պառկած վիճակում վիրավորին տեղափոխել մինչեւ Մոսկվա: Նստած վիճակում Ա. Զարգարյանը չի կարող տեղափոխվել երկարատեւ, իսկ ընդհանուր թռիչքի տեւողությունը գերազանցում է 9 ժամը»,- ասվում է պարզաբանման մեջ:

Հիշեցնենք, որ Ավետիսը Ռուսաստանից էր եկել՝ ծառայության նպատակով, ընտանիքը Հայաստան է վերադարձել ապրիլին, Ավետիսի վիրավորվելու մասին իմանալուց հետո: Շուրջ 5 ամիս է՝ Ավետիսի ծնողներն ապրում էին բարեկամներից մեկի տանը, օրերս ստիպված բնակարան են վարձել եւ տեղափոխվել: Ինչպես են տան վարձը վճարելու, իրենք էլ չեն պատկերացնում. Ավետիսի մայրն ամբողջ օրը հիվանդանոցում է, որդուն է խնամում, իսկ հայրը դեռ աշխատանքի չի գտել: Հայաստան է վերադարձել նաեւ Ավետիսի եղբայրը, որը հաջորդ տարի պետք է ծառայության մեկնի:

Հռոմում տեղի կունենա միջազգային համաժողով՝ նվիրված Արցախի մշակութային ժառանգության պահպանությանը Սպանություն՝ Երևանի Նազարբեկյան փողոցում. կրակողը սպանվածի եղբայրն է Մարտինեսը բացատրել է, թե ինչի շնորհիվ է Ռոնալդուն շարունակում բարձր արդյունավետություն ցուցադրել Հնդկաստանի ԱԳ նախարարի կարծիքով աշխարհը գերհոգնած է ռուս-ուկրաինական հակամարտությունից Մենք կշարունակենք աշխատել․ Աբխազիայի նախագահը հրաժարական չի ներկայացրել Մխիթարյանի մարզումը․ ֆուտբոլիստը լուսանկարներ է հրապարակել Երևանի Իսաբեկյան փողոցի որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն Վթարային ջրանջատում Կենտրոն վարչական շրջանում Այնտեղ, որտեղ հետևակը չի անցնի, և զրահապատ գնացքը չի սուրա «Պլաստուն-2» նորագույն ռազմական ամենագնացը կսողա փորի վրայով ու նրա հետ ոչինչ չի պատահի ՏՏ ոլորտից շատերը բոյկոտել են կարկառուն ՔՊ-ականի ելույթը ԵՄ-ում խիստ զայրացած են Հայաստանի վերջին շրջադարձերից Գործող իշխանությունը վախենում է ՀՅԴ ազդեցության աճից Փաշինյանին դուրս են բերում իր կերպարից ՆԱՏՕ-ից դուրս գալու պահանջով Թուրքիայում ստորագրահավաք է անցկացվում ԱշխարհԲուժհաստատության բակում uպանություն է եղել․ մանրամասներ Երեք հայ շախմատիստներ մեկ միավոր են զիջում ԵԱ-ի առաջատարին Ինչու է մինչև հիմա իր պաշտոնում Ռազմական ոստիկանության պետը․ Տիգրան ԱբրահամյանԿյանքից հեռացել է ՌԴ վաստակավոր արտիստ Սվետլանա Սվետլիչնայան Ս. Անդրեաս և Ս. Փիլիպոս առաքյալների հիշատակի օրն է ԱԱԾ-ն հայտարարություն է տարածելՌուսների հերթական ծանր գիշերը. ի՞նչ է հայտնում ՊՆ-ն ՔՊ-ական համայնքապետը հրազենային վնաuվածք է ստացել, 1 անձ uպանվել է Ծեծկռտուք` ՊՆ աշխատողների միջև․ հարվածներ են հասցվել փոխգնդապետին Նոյեմբերի 18-ի հոսանքազրկման հասցեներըԱրտակարգ դեպք Վանաձորում․ ձին ընկել է դիտահորը Հայաստանի քաղաքացիների գրեթե 40 %-ն իր եկամտի մեծ մասը ծախսում է սննդի վրա      ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԻնչպես Թրամփը կարող է ազդել հայ-ադրբեջանական հակամարտության վրա«Քաղաքագետ Կիրեևը Երևանի դեպի Արևմուտք վերակողմնորոշելու մասին. դա Հայաստանի ղեկավարության երազանքն է»ՄԱԿ-ի կեղծավորությունը հասել է իր գագաթնակետին. միգուցե կորոնավիրուս ունե՞ն. «Փաստ»Ո՞ւմ և ինչի՞ն են սպասում Փաշինյանն ու Ալիևը. «Փաստ»Արտակարգ գիշեր՝ Երևանում․ մահացածը ժամանել էր Ֆրանսիայից«Ստոկհոլմյան համախտանիշ». մինչ Բաքվում որոշվում է Հայաստանի ճակատագիրը, Երևանը պահմտոցի է խաղում  «Արտաքինից խիստ էր երևում, բայց այնքան բարի էր, յուրաքանչյուր զինվորի կողքին էր ցանկացած հարցում». փոխգնդապետ Արմեն Օհանյանն անմահացել է հոկտեմբերի 19-ին Քաշաթաղում. «Փաստ»Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հարձակում են իրականացրել, հայկական կողմից զոհվել է 15 զինծառայող. պատմության այս օրը (16 նոյեմբեր)ՈՒժեղ ձյուն կգա, ջերմաստիճանը կնվազի․ ՌԴՄակրոնը Պուտինի հետ հեռախոսազրույցի համար չի դիմել. Պեսկով Գիտությունը, կրթությունն ու մշակույթը՝ ավելորդ բե՞ռ. «Փաստ»Թանկացումներ՝ տարադրամի շուկայումԻնչո՞ւ իշխանությունները չեն ցանկանում օգնել աղքատ և ծայրահեղ աղքատ գյուղացուն. «Փաստ»Ողբերգական վթար՝ Ղազախստանում․ 7 մարդ է մաhացել, այդ թվում՝ 2 երեխաԻնչո՞ւ իշխանություններին չեն հետաքրքրում հայ գերիների ճակատագրերը. «Փաստ»«Հայաստանում հաստատվում է առանց որևէ գաղափարախոսության մեկ ընտանիքի բռնապետություն». «Փաստ»«Նուբարաշեն» հոգեկան առողջության կենտրոնում կյանքից զրկել են Շուշաննա Թովմասյանի եղբորըԻսկ ընդհանրապես՝ Հայաստանն՝ ո՜ւր, դուք՝ ո՜ւր.... «Փաստ»Գիտական կադրերի համապետական հաջորդ ատեստավորումը նախատեսվում է իրականացնել 2026 թվականին. նախագիծ. «Փաստ»Ինչի՞ վրա է ծախսվելու 100 մլն դրամը. «Փաստ»Գյումրիում քաղաքապետի թեկնածուների պակաս չկա. թեկնածությունը կառաջադրի Արայիկ Հարությունյանի ընկերը. «Ժողովուրդ» Ադրբեջանցիները Ռուսաստանում իսկական գլխացավանք են դարձել. «Փաստ»Առանց Փաշինյանի նիստ են արել, ինչ են քննարկել. «Հրապարակ»
Ամենադիտված