Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կողմնորոշվեք՝ չեք ձախողվել ու շոու եք անո՞ւմ, թե՞ ձախողվել եք, բայց չեք ընդունում․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Այս օրերին շատ է շրջանառվում այն թեզը, թե Արցախյան պատերազմում հրադադարի ծանր պայմաններով փաստաթղթի ստորագրումը ռազմական պարտության հետևանք էր։ Սակայն յուրաքանչյուր քաղաքացու համար էլ պարզ է, որ այս թեզի շրջանառությունը պարտության մեղքը միայն զինված ուժերի վրա գցելու նպատակ է հետապնդում։ Այլ կերպ ասած՝ ինչքան հնարավոր է՝ պարտությունը հեռացնել քաղաքական ղեկավարության պատասխանատվությունից և դնել զինված ուժերի վրա։ Եվ պատահական չէ, որ արտաքին գործերի նորանշանակ նախարար Արա Այվազյանը օրերս հայտարարել է. «Ռազմադաշտում ունեցել ենք ձախողում, և դա պետք է ճիշտ գնահատենք, որովհետև անհամաչափ ուժերի դեմ էին հերոսաբար մեր զինվորները դիմադրում:Դիվանագիտության մեջ մենք ձախողում չենք ունեցել»:

Եթե, ինչպես արտգործնախարարն է հայտարարում, դիվանագիտության մեջ ձախողում չենք ունեցել, ապա այդ դեպքում պետք է որ դիվանագիտական ձեռքբերումներ ունեցած լինեինք, իսկ ո՞ւր են այդ դիվանագիտական ձեռքբերումները, որ ոչ մեկս չենք տեսնում։ Նկատի ունենանք, որ Արցախյան հիմնախնդրի շուրջ տարիներ շարունակ բանակցային գործընթաց է տեղի ունեցել։ Ըստ այդմ, եղել են խնդրի կարգավորման տարբեր առաջարկներ՝ փուլային, փաթեթային, ընդհանուր պետության և այլն։ Բայց ակնհայտ է, որ թեկուզ վատ բանակցություններն ավելի նախընտրելի են, քան պատերազմը։ Այդ դեպքում պատերազմն ինչո՞ւ սկսվեց, եթե բանակցային գործընթացն ընթանում էր իր հունով։ Մի՞թե պարզ չէ, որ պատերազմը բանակցային ջանքերի ձախողման և փակուղային իրավիճակի արդյունք էր։

Այնպես չէ, որ Ալիևը առաջին անգամ էր Արցախին սպառնում պատերազմով։ Վերջինս տարիներ շարունակ խոսում էր խնդրի ռազմական լուծման մասին, բայց եղել են դեպքեր, երբ նա նույնիսկ խոստովանում էր, թե փակ դռների հետևում իրեն ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը։ Սակայն Փաշինյանը իշխանության գալուց հետո չկարողացավ ճկուն մոտեցում որդեգրել բանակցային հարթակում ու անգամ տարբեր պատճառաբանություններով սկսեց տորպեդահարել բանակցային գործընթացը։ Օրինակ՝ նա հայտարարում էր, որ ինքը չի ընտրվել Արցախի ժողովրդի կողմից, ուստի մանդատ չունի բանակցելու: Այսպիսի մոտեցումները շատ արագ տանում էին դեպի բանակցային փակուղի։ Իսկ այդպիսի հանգրվանի հասնելու հարցում մեծապես շահագրգռված էր Ադրբեջանը, քանի որ փակուղային իրավիճակը Ալիևին պատերազմ սկսելու լեգիտիմ հիմք կտար։

Եվ հատկանշական է, որ Արցախյան բանակցային գործընթացը սերտորեն կապված է նաև Մինսկի խմբի համանախագահ երկրների դիրքորոշումների հետ, իսկ դա ենթադրում է, որ Հայաստանը պետք է շատ ակտիվ աշխատանք տաներ համանախագահ երկրների և մասնավորապես Ռուսաստանի հետ փոխգործակցությունը և համագործակցությունը խորացնելու ուղղությամբ, որպեսզի նրանք թույլ չտային Ադրբեջանին ագրեսիայի դիմել։ Բայց, ինչպես տեսնում ենք, այս երկուսուկես տարվա ընթացքում արտաքին հարաբերությունների ոլորտում Հայաստանը պասիվ և կրավորական դիրքորոշում որդեգրեց՝ ավելի շատ կենտրոնանալով ներքաղաքական խնդիրների և ինտրիգների վրա։ Դրա արդյունքում է, որ հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային հարաբերությունները գնալով սառեցին։

Լավ, եթե պատերազմի սկսվելը դիվանագիտական ճանապարհով չեղավ կանխել, կարելի էր դիվանագիտական գործիքակազմն օգտագործել գոնե պատերազմի ընթացքում առավել նվազ կորուստներով պատերազմից դուրս գալու համար, մանավանդ որ Գլխավոր շտաբը շատ հոռետեսական գնահատական էր տվել ռազմական գործողություններում բեկում մտցնելու մեր շանսերի վերաբերյալ։ Պատահական չէ, որ պատերազմի ընթացքում հայկական կողմին արվել էին տվ յալ իրավիճակի համար ձեռնտու հրադադարի առաջարկներ, ՌԴ նախագահն էլ վերջերս խոսեց այդ մասին։ Սակայն մեր դիվանագիտությունն ընդունակ չէր սթափ վերլուծել իրավիճակը, և արդյունքում հասանք նրան, որ մեզ ուղղակի թելադրեցին հրադադարի պայմանները։ Իսկ սա ի՞նչ է, եթե ոչ խոշոր դիվանագիտական ձախողում։

Եվ ցավալին այն է, որ նորանշանակ արտգործնախարարը, փոխանակ փորձի դասեր քաղել, եզրակացություններ անել տեղի ունեցածից և թարմ շունչ մտցնել դիվանագիտության մեջ, փորձում է արդարացնել դիվանագիտական ձախողումները։ Հ.Գ.-Ի դեպ, կա նաև հարցի մյուս կողմը, եթե դիվանագիտական ձախողում չի եղել, ինչո՞ւ փոխվեց ԱԳ նախարարը. այս հարցը նորանշանակ նախարարն իրեն նշանակողին տվե՞լ է արդյոք: Թե՞ փաստացի Արա Այվազյանն էլ է համոզված, որ Փաշինյանի՝ այս օրերի կադրային փոփոխությունները պարզապես թոզփչոցի են, շոու..․

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Աբովյանի 34-ամյա բնակիչը ձերբակալվել է ապօրինի թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով (տեսանյութ) Թրամփի երդմնակալությանը ՌԴ-ից հատուկ ներկայացուցիչ չի լինի Ադրբեջանը սպառնում է «համապատասխան դիվանագիտական ​​միջոցներ կիրառել» ի պատասխան Լեհաստանի նախագահի՝ հայ-ադրբեջանական սահման այցին Արցախի Տանձատափի եկեղեցին ոչնչացնելով՝ Ադրբեջանը վերացնում է երկրամասի հայկականությունը ցուցող վերջին վկայությունը Առաջին ձյուն․ ի՞նչ տեղի ունեցավ երեկ՝ տեղումների հետևանքով (տեսանյութ)Փաշինյանը չի մասնակցի վաղն Աստանայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին Ռուսական արժույթը հերթական լուրջ անկումն է ապրում. ռուբլին 4-րդ օրն անընդմեջ կորցնում է արժեքը Հիանալի է Մեսսիի և Ռոնալդուի հետ նույն առաջնությունում լինելը. Լևանդովսկին՝ ՉԼ-ում 101 գոլի մասին «Հաճախ աջակցելու փոխարեն կանանց զրպարտում ու մեղադրում են». Անահիտ Սիմոնյանը բացել է «կանանց ակումբ», որը կաջակցի ամուսնալուծված կանանց Ինչպես է աշխարհն արձագանքել Լիբանան-Իսրայել hրադադարին 2025թ. խմելու ջրի սակագինը սպառողների համար չի բարձրանա Առաջիկա օրերին ԱՄՆ-ն կփորձի հասնել Գազայում հրադադարին, պատանդների ազատ արձակմանը և պատերազմի ավարտին. Բայդեն Վրաստանի 49 ընդդիմադիր պատգամավորներ հրաժարվել են վերցնել մանդատը Երեք տարեկան երեխան մահացել է գիշերը շոկոլադ ուտելուց հետո Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև հրադադարն ուժի մեջ է մտել Apple-ը գրեթե դադարեցրել է կարմիր սմարթֆոնների և այլ սարքերի արտադրությունը ՀՀ ԱԳՆ-ն ողջունում է Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարի համաձայնությունը Նոր մանրամասներ՝ Դավիթի սպանության գործովՆոր Եվրահանձնաժողովը կսկսի ռուսական բնական գազի դուրսբերումը եվրոպական շուկայից Մինչև 18 տարեկան անձանց էներգետիկ ըմպելիքների վաճառքը կարգելվի Արագածոտնի և Լոռու մարզերում 300-ից ավելի ավտոմեքենա հայտնվել են ճանապարհին ու չեն կարողանում տեղաշարժվել Թմրամիջոց 18-ամյա երիտասարդի մոտ. «անձնական օգտագործման համար է» Հիանալի է Մեսսիի և Ռոնալդուի հետ նույն առաջնությունում լինելը. Լևանդովսկին՝ ՉԼ-ում 101 գոլի մասին Տհաճ անակնկալ՝ Հայաստանի բնակիչների համար (տեսանյութ)Ի՞նչ է կատարվել. փորձել են կրակել տեսախցիկի ուղղությամբՋրի գնի հարցով նոր որոշում կա Ծանոթ ու միաժամանակ անհայտ … փախլավաՆոր «Օրեշնիկ» հրթիռն ունակ է ոչնչացնել ստորգետնյա բունկերները «Միայն ավելի վատ կլինի»  ««Հայաստանը Եվրոպա՞ է». Փաշինյանը գնում է ԵԱՏՄ-ից դուրս գալու ճանապարհով»  ՃՏՊ Շիրակի մարզում. 20 համարի երթուղայինը բախվել է ծառին. 5 վիրավոր կա Նոյեմբերյան համայնքի Դեբեդավան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի մասով նոր որոշում կա Փաշինյանը լուրջ բարդությունների է բախվել Գյումրիում Իրավիճակը՝ Վերին Լարսում Երբ ցիկլոնը կկորցնի ուժըԿոռուպցիան «պոզով-պոչով» չի լինում Հրդեհ՝ Բալահովիտի չշահագործվող մանկապարտեզում Արտակ Աղաբեկյանը դարձավ ոսկե մեդալակիր Թրամփն ուզում էր իմանալ՝ ինչ կարծիք ունեմ Պուտինի մասին. Ավստրիայի կանցլեր Լեհաստանի նախագահը Արևմուտքի զգուշացումներն է բերել Փաշինյանին Հրդեհ-վթար՝ Կոտայքի մարզում․ վիրավոր կա7 ոստիկան հեռացվել է համակարգից. մանրամասներ Ստեփանակերտում բացվել է առաջին դպրոցը պատերազմից հետո. պատմության այս օրը (27 նոյեմբեր)ՀՀ մեծ մասը ծածկված է ձյան շերտով․ հաստությունը կազմում է 30-40 սմԲազմաթիվ հասցեներ կհոսանքազրկվենԴոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացելՔԿ-ում իսկական քաոս է. Ովքե՞ր են ազատման դիմում գրել. «Հրապարակ» Փաշինյանի կախարդական փայտիկը ՔՊ-ից Ալխաս Ղազարյանի մոտ է. «Ժողովուրդ» Մանդատը հանձնածը վերջին կռիվը տվեց․ «Հրապարակ»
Ամենադիտված