Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երկրում անիշխանություն է, իսկ իշխանավորները շարունակում են աթոռներից կառչած մնալ․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Հայաստանը նոյեմբերի 9-ի տխրահռչակ համաձայնագրի կնքումից հետո շատ ծանր իրավիճակում է հայտնվել։ Բնական է, որ հասարակությունը խոր դեպրեսիայի մեջ է և շատ զգայուն է յուրաքանչյուր հարցի նկատմամբ։ Կասկած չկա, որ ներկայիս փուլում երկիրը նոր ցնցումներից հեռու պահելու համար պետք է գործի պետություն-հասարակություն համագործակցային միջավայրը։ Բայց իրադարձությունները տանում են նրան, որ պետությունը վերջին շրջանում ավելի է օտարացել հասարակությունից։ Դրա վաղ վկայությունն էր Նիկոլ Փաշինյանի երեկվա անբովանդակ, անիմաստ, բոլորի նկատմամբ մեղադրանքների նպատակ ունեցող «հեռուստաուղերձը»:

Բայց այս ամենը շատ ավելի խորքային պատճառներ ունի: Երկուսուկես տարվա ընթացքում մենք ականատես եղանք, թե ինչպես «հեղափոխականները» պարզապես ավիրեցին պետական համակարգը, սկսեց գերիշխել դիլետանտիզմը, իսկ պաշտոնյաներն ավելի շատ զբաղված էին սոցցանցային փիառով և քաղաքական դիվիդենտներ շահելով, քան իրական գործունեությամբ։ Այսպիսի իրադրության պայմաններում տպավորություն է ստեղծվում, թե կառավարման համակարգում միայն մեկ անձ կա, և այդ անձի ազգանունը Փաշինյան է. նա մեկ գլխավոր վարակաբան է կորոնավիրուսի թեմայով, մեկ՝ ռազմական փորձագետ, մեկ՝ գլխավոր տնտեսագետ, մեկ՝ գերագույն գլխավոր մամուլի քարտուղար և այսպես շարունակ։ Իսկ այդ դեպքում պետական կառավարման համակարգի աշխատանքի բուն առաքելությունը չի երևում և ստվերվում է Փաշինյանի լայվերով ու շատախոսությամբ։

Բացի այդ, նա միևնույն հարցի շուրջ շատ արագ կարող է փոխել կարծիքները, պահի տակ որոշումներ ընդունել և դրանք պարտադրել պետական համակարգին, ինչի մասին ոչ մեկ անգամ խոսել են պետական համակարգից հեռացած գրեթե բոլոր մեծ ու փոքր պաշտոնյաներն անխտիր: Երբ որևէ խնդրի արծարծումը ձեռնտու է իրեն, Փաշինյանը դրա պատասխանատվությունը վերցնում է իր վրա, իսկ երբ քաղաքական առումով այն ձեռնտու չէ, ապա պատասխանատվությունն ընկնում է պետական որոշ կառույցների, անհատների վրա (դե, նախկինները միշտ կան ու կան)։ Պատերազմում խայտառակ պարտություն կրելու դեպքում էլ նույն տրամաբանությունն է գործում։ Փոխանակ տեղի ունեցածի ողջ պատասխանատվությունը Փաշինյանը վերցնի իր ուսերին, որը կարող է բերել նաև արտահերթ զարգացումների, այդ թվում՝ նոր ընտրությունների և իշխանափոխության կոնտեքստում, Փաշինյանը զբաղված է ձախողումներն այլոց վրա գցելով։

Դրա արդյունքում է, որ այս ծանր իրավիճակում պետության համար կարևորագույն խնդիրները լուծելու փոխարեն, Փաշինյանը զբաղված է լոկ պետական կառավարման համակարգում նախարարների կամ այլ բարձրաստիճան պաշտոնյաների ձևական փոփոխությամբ։ Սակայն այդ կադրային տեղաշարժերն ի՞նչ են փոխելու, երբ կառավարության ընդհանուր քաղաքական կուրսը նույնն է մնացել։ Բացի դրանից, նոր նախարարները պետք է որոշակի ադապտացիոն փուլ անցնեն, իսկ դրա համար ժամանակ չկա։ Նաև դա է պատճառը, որ քաղաքացիները պետության աջակցությունը ստանալու փոխարեն, իրենք անձամբ պետք է լուծեն սեփական հարցերը։ Եվ տպավորություն է առաջանում, որ պետական կառույցներն ուղղակի պարապուրդի են մատնված, իսկ ընթացիկ զարգացումները թողնված են ինքնահոսի։

Օրինակ՝ համապատասխան աշխատանքներ չտանելու արդյունքում է, որ բնակիչներն անձամբ պետք է բանակցեն ադրբեջանական զինվորականների հետ, որպեսզի կարողանան որոշակի սահմանագծման հասնել, կամ խնդրել, որ հակառակորդի զինվորականները թողնեն իրենց գույքը դուրս բերել։ Այդպես եղավ նաև Սոթքի հանք ադրբեջանցի զինվորականների մուտք գործելու դեպքում։ Մեծ աղմուկից և սոցցանցերում հնչող ահազանգերից հետո միայն իշխանությունները բարեհաճեցին պարզաբանումներ տալ, թե ինչն ինչոց է։

Այնինչ գոնե այս իրավիճակում իշխանությունները պարտավոր էին ակտիվ աշխատանքներ տանել հանրության հետ և նախապես տեղեկացնել, թե ինչ է սպասվում իրենց։ Մի խոսքով, ակնհայտ է, որ երկրում լիակատար անիշխանություն է, պետական մարմինները չեն գործում, իսկ Նիկոլ Փաշինյանը շարունակում է կառչած մնալ աթոռին ու մանիպուլացնել հասարակությանը: Ինչպես հայտնի օգտատերերից մեկն էր գրել Նիկոլի երեկվա «հեռուստաուղերձից» հետո, «ժամանակին պատմությունն էին կեղծում, հիմա՝ իրականությունը»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Աբովյանի 34-ամյա բնակիչը ձերբակալվել է ապօրինի թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով (տեսանյութ) Թրամփի երդմնակալությանը ՌԴ-ից հատուկ ներկայացուցիչ չի լինի Ադրբեջանը սպառնում է «համապատասխան դիվանագիտական ​​միջոցներ կիրառել» ի պատասխան Լեհաստանի նախագահի՝ հայ-ադրբեջանական սահման այցին Արցախի Տանձատափի եկեղեցին ոչնչացնելով՝ Ադրբեջանը վերացնում է երկրամասի հայկականությունը ցուցող վերջին վկայությունը Առաջին ձյուն․ ի՞նչ տեղի ունեցավ երեկ՝ տեղումների հետևանքով (տեսանյութ)Փաշինյանը չի մասնակցի վաղն Աստանայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին Ռուսական արժույթը հերթական լուրջ անկումն է ապրում. ռուբլին 4-րդ օրն անընդմեջ կորցնում է արժեքը Հիանալի է Մեսսիի և Ռոնալդուի հետ նույն առաջնությունում լինելը. Լևանդովսկին՝ ՉԼ-ում 101 գոլի մասին «Հաճախ աջակցելու փոխարեն կանանց զրպարտում ու մեղադրում են». Անահիտ Սիմոնյանը բացել է «կանանց ակումբ», որը կաջակցի ամուսնալուծված կանանց Ինչպես է աշխարհն արձագանքել Լիբանան-Իսրայել hրադադարին 2025թ. խմելու ջրի սակագինը սպառողների համար չի բարձրանա Առաջիկա օրերին ԱՄՆ-ն կփորձի հասնել Գազայում հրադադարին, պատանդների ազատ արձակմանը և պատերազմի ավարտին. Բայդեն Վրաստանի 49 ընդդիմադիր պատգամավորներ հրաժարվել են վերցնել մանդատը Երեք տարեկան երեխան մահացել է գիշերը շոկոլադ ուտելուց հետո Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև հրադադարն ուժի մեջ է մտել Apple-ը գրեթե դադարեցրել է կարմիր սմարթֆոնների և այլ սարքերի արտադրությունը ՀՀ ԱԳՆ-ն ողջունում է Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարի համաձայնությունը Նոր մանրամասներ՝ Դավիթի սպանության գործովՆոր Եվրահանձնաժողովը կսկսի ռուսական բնական գազի դուրսբերումը եվրոպական շուկայից Մինչև 18 տարեկան անձանց էներգետիկ ըմպելիքների վաճառքը կարգելվի Արագածոտնի և Լոռու մարզերում 300-ից ավելի ավտոմեքենա հայտնվել են ճանապարհին ու չեն կարողանում տեղաշարժվել Թմրամիջոց 18-ամյա երիտասարդի մոտ. «անձնական օգտագործման համար է» Հիանալի է Մեսսիի և Ռոնալդուի հետ նույն առաջնությունում լինելը. Լևանդովսկին՝ ՉԼ-ում 101 գոլի մասին Տհաճ անակնկալ՝ Հայաստանի բնակիչների համար (տեսանյութ)Ի՞նչ է կատարվել. փորձել են կրակել տեսախցիկի ուղղությամբՋրի գնի հարցով նոր որոշում կա Ծանոթ ու միաժամանակ անհայտ … փախլավաՆոր «Օրեշնիկ» հրթիռն ունակ է ոչնչացնել ստորգետնյա բունկերները «Միայն ավելի վատ կլինի»  ««Հայաստանը Եվրոպա՞ է». Փաշինյանը գնում է ԵԱՏՄ-ից դուրս գալու ճանապարհով»  ՃՏՊ Շիրակի մարզում. 20 համարի երթուղայինը բախվել է ծառին. 5 վիրավոր կա Նոյեմբերյան համայնքի Դեբեդավան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի մասով նոր որոշում կա Փաշինյանը լուրջ բարդությունների է բախվել Գյումրիում Իրավիճակը՝ Վերին Լարսում Երբ ցիկլոնը կկորցնի ուժըԿոռուպցիան «պոզով-պոչով» չի լինում Հրդեհ՝ Բալահովիտի չշահագործվող մանկապարտեզում Արտակ Աղաբեկյանը դարձավ ոսկե մեդալակիր Թրամփն ուզում էր իմանալ՝ ինչ կարծիք ունեմ Պուտինի մասին. Ավստրիայի կանցլեր Լեհաստանի նախագահը Արևմուտքի զգուշացումներն է բերել Փաշինյանին Հրդեհ-վթար՝ Կոտայքի մարզում․ վիրավոր կա7 ոստիկան հեռացվել է համակարգից. մանրամասներ Ստեփանակերտում բացվել է առաջին դպրոցը պատերազմից հետո. պատմության այս օրը (27 նոյեմբեր)ՀՀ մեծ մասը ծածկված է ձյան շերտով․ հաստությունը կազմում է 30-40 սմԲազմաթիվ հասցեներ կհոսանքազրկվենԴոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացելՔԿ-ում իսկական քաոս է. Ովքե՞ր են ազատման դիմում գրել. «Հրապարակ» Փաշինյանի կախարդական փայտիկը ՔՊ-ից Ալխաս Ղազարյանի մոտ է. «Ժողովուրդ» Մանդատը հանձնածը վերջին կռիվը տվեց․ «Հրապարակ»
Ամենադիտված