Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ոչինչ չի արվի, ոչինչ չի կառուցվի ու ոչինչ չի փոխվի. սա ոչ միայն լուրջ չէ, այլև շատ վտանգավոր գործընթաց է»․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Երբ դիմացդ թշնամին է, մի կողմից նորմալ է, երբ այդ թշնամին փորձում է վնաս հասցնել և պարալիզացնել տնտեսությունդ: Այլ բան է, որ մարդիկ կամ մարդկանց խումբը, որոնք կոչված են ներկայացնելու երկրի շահերը, պետք է նախօրոք հաշվարկեին, հասկանային ու փորձեին համապատասխան գործընթացներ սկսել դա կանխարգելելու համար: ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, էներգետիկ հարցերով փորձագետ Արմեն Մանվել յանի դիտարկումն է, որի խոսքով, պարզ է, որ ստորագրված խայտառակ կապիտուլ յացիոն փաստաթուղթը մեզ նաև տնտեսական մեծ վնաս է հասցնելու:

«Մինչև հիմա շրջանառվում է, թե իբրև այն ինչ-որ ճանապարհներ բացելու հնարավորություն կտա, բայց դա էլ է կեղծիք ու սուտ. ոչ մի ճանապարհ էլ չի բացվի, Նախիջևանով մեզ ճանապարհ չեն տա ու եթե անգամ տան, դա այն աստիճան ռիսկային կլինի, որ ոչ ոք չի էլ օգտվի այդ ճանապարհից, էլ չեմ խոսում այլ ճանապարհներից, որոնց գոյությունն ինձ համար մի փոքր անհասկանալի է: Ժամանակին Հայաստանից երեք ճանապարհ էր դուրս գալիս. Նախիջևանով գնացող երկաթգիծ կար, որը գնում, Նախիջևանով հասնում էր Մեղրի, ապա Ադրբեջանի հարավով գնում ու հասնում էր Բաքու, Բաքվից էլ՝ Ռուսաստան: Երկրորդ ճանապարհը Տավուշի շրջանից մտնում էր Ղազախ և ապա Վրաստան: Սա դեպի Վրաստան գնացող կարճ ճանապարհն էր: Նաև կար մի կարճ երկաթգիծ՝ Ղափանից մինչև Հորադիզ գնացող, որը կրկին միանում էր այդ երկաթգծին:

Ղազախով գնացող ճանապարհը մեզ պետք չէր, որովհետև կառուցեցինք ուղղակիորեն Վրաստանի հետ կապող այլընտրանքային ճանապարհ: Իսկ Նախիջևանի հարավի ուղղությամբ ճանապարհը միշտ է ռիսկային եղել՝ անգամ Խորհրդային Միության տարիներին: Նույնիսկ մինչև 1988թ.-ի հայտնի դեպքերը հայերը նախընտրում էին Նախիջևանով շատ հավազդեպ գնալ, որովհետև այնտեղի բնակչությունը ագրեսիվ էր հայերի հանդեպ: Քարերով հարվածում էին մեքենաներին, նաև գնացքներին: Գնացքները միշտ ջարդված ապակիներով էին հետ գալիս: Առհասարակ, շատ հարցեր կան այստեղ, որոնք չեն լուծվել ու չեն էլ լուծվի: Ու հիմա անիմաստ է խոսել հնարավոր ապաշրջափակման մասին: Անիմաստ է նաև խոսել նաև այն մասին, թե դրանից հետո ինչ-որ բան դեպի դրական կփոխվի, որովհետև, մեծ հաշվով, ոչինչ չի արվի, ոչինչ չի կառուցվի, ու ոչինչ չի փոխվի»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Ա. Մանվել յանը:

Անդրադառնալով տնտեսական վնասներին ու ռիսկերին՝ նա շեշտեց. «Իրականության մեջ շատ լուրջ տնտեսական վնասներ ենք ստանում՝ հաշվի առնելով հատկապես Արցախի տարածքների կորուստները, որոնք կարևոր նշանակություն ունեին Հայաստանի տնտեսության ու մասնավորապես գյուղոլորտի համար: Այդ վնասների դիմաց ոչինչ չենք ստանում, փոխարենը նկատում ենք, որ ադրբեջանցիներն օր օրի ավելի են լկտիանում: Ու, փաստորեն, Հայաստանում պետաիշխանական համակարգի բացակայության պայմաններում ուղղակի տարածքներ են զավթում՝ ներկայացնելով ինչ-որ GPS քարտեզներ: Սա լուրջ չէ, բայց, փաստորեն, աշխատում է ու անգամ հայտնվում է ինչ-որ գեներալ, որն այդ քարտեզը ցույց է տալիս: Եվ սա ոչ միայն լուրջ չէ, այլև շատ վտանգավոր գործընթաց է»:

Օրինակ բերելով Սոթքի հանքավայրի շուրջ ստեղծված իրավիճակը՝ Ա. Մանվել յանը շեշտեց. «Ոչ միայն 4-րդ խոշոր հարկատուի գործունեությունը, այլ ընդհանրապես Վարդենիսն է հայտնվել վտանգի տակ: Այստեղ ոչ միայն Սոթքի, այլև ընդհանրապես տարածքի անվտանգության խնդիրն է: Նորից եմ ասում՝ սահմանները չեն կարող որոշվել GPS-ով: Նախ՝ եռակողմ փաստաթուղթը ոչինչ չի ասում այդ սահմանների մասին, առավել ևս՝ ոչինչ չի ասում այն մասին, որ ռուսները կարող են ադրբեջանցիների հետ սահման գծել կամ սահման որոշել: Երկրորդ՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան, չեն ճանաչում միմյանց, ուստի սահման հասկացողությունը շատ հարաբերական է: Օրինակ՝ 90-ականներին, երբ մեր երկիրը ղեկավարություն ուներ, ինչպե՞ս որոշվեց Տավուշի սահմանը:

Տավուշի սահմանը որոշվեց ըստ երկրի անվտանգության: Նույնը արվեց նաև Նախիջևանի ուղղությամբ, որտեղ Ադրբեջանը որոշակի սահմանային առավելություն ուներ, բայց 90-ականներին հայկական կողմը այդ ամբողջ առավելությունն իր ձեռքը վերցրեց: Այլ կերպ ասած՝ սարի գլուխները պետք է վերցնել հայկական ուժերի վերահսկողության տակ ու այսպիսով թույլ չտալ, որ վաղը մյուս օրը Վարդենիսի բնակավայրերը ռմբակոծվեն: Ինչպե՞ս կարելի է թույլ տալ, որ մի քանի տասնյակ ադրբեջանցի գան ու հանգիստ իրենց կետերը դնեն»: Փորձագետը նշեց, որ այս պատկերի պատճառը մեկն է. «Սա ապացույցն է նրա, որ իշխանական համակարգը կաթվածահար է, ցավոք սրտի՝ նաև ՊՆ-ն:

Իշխանական համակարգը չի գործում, իրադարձությունների հետևից են վազում, իսկ իրադարձությունները թելադրում է ադրբեջանական կողմը: Ընդհանուր առմամբ, մենք իսկապես լուրջ խնդիրների առաջ ենք, որոնք շատ դեպքերում անխուսափելի են: Ինչո՞ւ, որովհետև ստորագրված դավաճանական փաստաթուղթը ոչինչ չի ասում Հայաստանի հետ սահմանի և այլ խնդիրների մասին: Փաստորեն, ադրբեջանցիները ռուսների հետ ՀՀ-ի հետ կապված ինչ-որ սահմանային գծեր են որոշում: Սա ցույց է տալիս, որ բացի այդ հայտնի փաստաթղթից, շատ հնարավոր է, որ կա նաև ինչ-որ գաղտնի փաստաթուղթ, որով ռուսական կողմին տրվել է Ադրբեջանի հետ ինչ-որ հարցեր որոշելու իրավունքը: Այսօր ստացվում է, որ մեր բնակիչներից ամեն մեկն ինչպես կարողանում, այնպես էլ լուծում է իր հարցերը՝ բառացիորեն միայնակ ու դեմ առ դեմ կանգնելով թշնամու առաջ: Ու Հայաստանում չկա գործող գեթ մեկ ինստիտուտ, որը կկարողանա այս պայմաններում հարցեր լուծել»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Աբովյանի 34-ամյա բնակիչը ձերբակալվել է ապօրինի թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով (տեսանյութ) Թրամփի երդմնակալությանը ՌԴ-ից հատուկ ներկայացուցիչ չի լինի Ադրբեջանը սպառնում է «համապատասխան դիվանագիտական ​​միջոցներ կիրառել» ի պատասխան Լեհաստանի նախագահի՝ հայ-ադրբեջանական սահման այցին Արցախի Տանձատափի եկեղեցին ոչնչացնելով՝ Ադրբեջանը վերացնում է երկրամասի հայկականությունը ցուցող վերջին վկայությունը Առաջին ձյուն․ ի՞նչ տեղի ունեցավ երեկ՝ տեղումների հետևանքով (տեսանյութ)Փաշինյանը չի մասնակցի վաղն Աստանայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին Ռուսական արժույթը հերթական լուրջ անկումն է ապրում. ռուբլին 4-րդ օրն անընդմեջ կորցնում է արժեքը Հիանալի է Մեսսիի և Ռոնալդուի հետ նույն առաջնությունում լինելը. Լևանդովսկին՝ ՉԼ-ում 101 գոլի մասին «Հաճախ աջակցելու փոխարեն կանանց զրպարտում ու մեղադրում են». Անահիտ Սիմոնյանը բացել է «կանանց ակումբ», որը կաջակցի ամուսնալուծված կանանց Ինչպես է աշխարհն արձագանքել Լիբանան-Իսրայել hրադադարին 2025թ. խմելու ջրի սակագինը սպառողների համար չի բարձրանա Առաջիկա օրերին ԱՄՆ-ն կփորձի հասնել Գազայում հրադադարին, պատանդների ազատ արձակմանը և պատերազմի ավարտին. Բայդեն Վրաստանի 49 ընդդիմադիր պատգամավորներ հրաժարվել են վերցնել մանդատը Երեք տարեկան երեխան մահացել է գիշերը շոկոլադ ուտելուց հետո Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև հրադադարն ուժի մեջ է մտել Apple-ը գրեթե դադարեցրել է կարմիր սմարթֆոնների և այլ սարքերի արտադրությունը ՀՀ ԱԳՆ-ն ողջունում է Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարի համաձայնությունը Նոր մանրամասներ՝ Դավիթի սպանության գործովՆոր Եվրահանձնաժողովը կսկսի ռուսական բնական գազի դուրսբերումը եվրոպական շուկայից Մինչև 18 տարեկան անձանց էներգետիկ ըմպելիքների վաճառքը կարգելվի Արագածոտնի և Լոռու մարզերում 300-ից ավելի ավտոմեքենա հայտնվել են ճանապարհին ու չեն կարողանում տեղաշարժվել Թմրամիջոց 18-ամյա երիտասարդի մոտ. «անձնական օգտագործման համար է» Հիանալի է Մեսսիի և Ռոնալդուի հետ նույն առաջնությունում լինելը. Լևանդովսկին՝ ՉԼ-ում 101 գոլի մասին Տհաճ անակնկալ՝ Հայաստանի բնակիչների համար (տեսանյութ)Ի՞նչ է կատարվել. փորձել են կրակել տեսախցիկի ուղղությամբՋրի գնի հարցով նոր որոշում կա Ծանոթ ու միաժամանակ անհայտ … փախլավաՆոր «Օրեշնիկ» հրթիռն ունակ է ոչնչացնել ստորգետնյա բունկերները «Միայն ավելի վատ կլինի»  ««Հայաստանը Եվրոպա՞ է». Փաշինյանը գնում է ԵԱՏՄ-ից դուրս գալու ճանապարհով»  ՃՏՊ Շիրակի մարզում. 20 համարի երթուղայինը բախվել է ծառին. 5 վիրավոր կա Նոյեմբերյան համայնքի Դեբեդավան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի մասով նոր որոշում կա Փաշինյանը լուրջ բարդությունների է բախվել Գյումրիում Իրավիճակը՝ Վերին Լարսում Երբ ցիկլոնը կկորցնի ուժըԿոռուպցիան «պոզով-պոչով» չի լինում Հրդեհ՝ Բալահովիտի չշահագործվող մանկապարտեզում Արտակ Աղաբեկյանը դարձավ ոսկե մեդալակիր Թրամփն ուզում էր իմանալ՝ ինչ կարծիք ունեմ Պուտինի մասին. Ավստրիայի կանցլեր Լեհաստանի նախագահը Արևմուտքի զգուշացումներն է բերել Փաշինյանին Հրդեհ-վթար՝ Կոտայքի մարզում․ վիրավոր կա7 ոստիկան հեռացվել է համակարգից. մանրամասներ Ստեփանակերտում բացվել է առաջին դպրոցը պատերազմից հետո. պատմության այս օրը (27 նոյեմբեր)ՀՀ մեծ մասը ծածկված է ձյան շերտով․ հաստությունը կազմում է 30-40 սմԲազմաթիվ հասցեներ կհոսանքազրկվենԴոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացելՔԿ-ում իսկական քաոս է. Ովքե՞ր են ազատման դիմում գրել. «Հրապարակ» Փաշինյանի կախարդական փայտիկը ՔՊ-ից Ալխաս Ղազարյանի մոտ է. «Ժողովուրդ» Մանդատը հանձնածը վերջին կռիվը տվեց․ «Հրապարակ»
Ամենադիտված