Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պետականության չգոյությունը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երեկ բոլորս տեղեկացանք, որ Հադրութի քաղաքապետ Վահան Սայադյանն է մասնակցում իրենց շրջանի քարտեզը գծելու գործընթացներին, փորձում է մի բան պոկել ադրբեջանցիներից՝ հնարավորինս բարենպաստ սահմաններ գծել, որ գոնե ինչ-որ բան հաջողվի փրկել։ Հադրութի շրջանի տասնյակ գյուղերից, ըստ նախնական տեղեկությունների, մեզ մնալու է ընդամենը երկու գյուղ՝ Հին թաղեր և Խծաբերդ գյուղերը։ Նախօրեին հայտնի դարձավ, թե ինչպես է մեր Վարդենիսն ու Սոթքն անպաշտպան մնացել, որ թշնամին, կարելի է ասել, եկել ճեղքել է մեր սահմանը, կոտրել հանքի դարպասները, մտել մեր տարածք։ Սոթքի հանքի ռուս սեփականատերերն են խառնվել հարցի լուծմանը։ Օրեր շարունակ տեսանյութեր, հարցազրույցներ էին հրապարակվում, որտեղից երևում էր, թե ինչպես են Քարվաճառից, Բերձորից հայերը մազապուրծ փախչում՝ կարծես 1915 թվի փախեփախը լիներ։ Մարդիկ անգամ չէին կարողանում իրենց գույքը հանել ամբողջությամբ, բանակցություններ էին վարում թշնամու բանակի զինվորների հետ՝ խնդրելով մի քանի ժամ ժամանակ տալ։

Միաժամանակ անընդհատ տեղեկություններ են հասնում, որ Արցախում սահմանները գծվում են մի քանի թուրքի ու ռուսի կամայական համաձայնությունների արդյունքում՝ ոչ հայկական երկու պետություններից, ոչ մեր պետական կառույցներից որևէ մեկը չի մասնակցում այդ գործընթացին։ Առավել ևս ոչ ոք չգիտի՝ սահմանը որտեղով է անցնելու, ինչը խոսում է այն մասին, որ եթե մենք նոյեմբերի 9-ից հետո նորմալ կառավարություն և վարչապետներ ունենայինք շատ բան հնարավոր կլիներ ստանալ։ Ի դեպ՝ մամուլում տեղեկություն էր շրջանառվում, որ Վայոց Ձորի մարզին կապող և Ադրբեջանին սահմանակից վիճելի դարձած հողակտորների հարցում էլ սահմանամերձ համայնքների բնակիչներին աջակցելու են շտապել մոսկվաբնակ քրեական հեղինակություններ, որոնց «ջանքերի շնորհիվ տեղում կարգավորվել է խնդիրը, և խաղաղապահների ներկայությամբ որոշվել է Ադրբեջանի հետ սահմանակից հայկական գյուղի բլուրների և դաշտերի ճակատագիրը»։

Քրեական ենթամշակույթի դեմ պայքարող իշխանությունը հիմա հանգիստ դիտում է, թե ինչպես են ռուս քրեական հեղինակությունները մեզ համար ճակատագրական խնդիրների լուծմանը մասնակցում։ Դրան զուգահեռ հայտնի դարձավ, որ Քարվաճառի տարածքում մնացած Դադիվանքը շարունակելու է գործել և հայ հոգևորականները շարունակելու են ծառայություն մատուցել ու հերթափոխով սպասարկել վանք այցելողներին, որոնց համար երաշխավոր է կանգնելու ռուսական բանակը։ Այս հարցում էլ, սակայն պարզվում է, ոչ թե Նիկոլ Փաշինյանը կամ որևէ իրավասու անձ է մասնակցել, այլ միջամտել է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, ով կապվել է ռուս պատրիարք Կիրիլի հետ և խնդրել է միջամտել, վերջինս անձամբ խնդրել է ՌԴ նախագահ Պուտինին՝ կարգավորել այս հարցը։

Եթե ամենին հավելենք այն, որ գերիների ու անհետ կորածների հարցը, որոնք մատնվել են թշնամու կամայականությանը եւ համաձայնությունը կնքելուց 17 օր անց էլ դեռ նրանցից ոչ մեկը չի վերադարձվել հայրենիք, և նրանց հարցերով էլ զբաղվում է Կարմիր խաչը, ՄԻՊ-ը, անհատ անձինք, ապա ստիպված ենք արձանագրել, որ մենք պետություն և պետական մարմիններ այս պահին չունենք։ Մինչդեռ այս բոլոր գործընթացները հենց պետության իրականացվելիքն են, նրա պարտականությունը։ Մենք՝ հարկատուներս դրա համար ենք այսքան պարազիտների աշխատավարձ վճարում, պահում, որ լուծեն պետության առջև ծառացած խնդիրները։ Իսկ նրանք կա՛մ այդ խնդիրները լուծելուց հրաժարվում են, կա՛մ անկարող են և այս ամբողջ բեռը մնացել է ռուս իշխանավորների ու կրիմինալի, միջազգային կառույցների, կաթողիկոսի, օմբուդսմենների, մի քիչ էլ համայնքապետերի ու տարբեր անհատների վրա։

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

700 հայկական բեռնատար է կուտակվել Վերին Լարսի անցակետի մոտ Պուտինը մեկնաբանել է ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի բացակայությունը Եկող տարի Աբխազիայում կկայանան ընտրություններ Մասկը «F-35»-ը համարում է ոչնչով աչքի չընկնող վագոն Globe Soccer Awards․ Տարվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդները 37 փաթեթ թմրամիջոց իրացնելու համար 2 անձ է կալանավորվել ՀԱՊԿ-ը պարտավոր չէր պատերազմել Ղարաբաղի համար, Հայաստանը այն չէր ճանաչել որպես անկախ պետություն. Պուտին «Երբեմն կյանքն, իրոք, ավելի լավը չի կարող լինել»․ Իվետա Մուկուչյանը նոր ֆոտոշարքում շեշտել է իր կազմվածքի առավելությունները Մեքենաների կատալիզատորների արտահանման արգելքը երկարաձգվեց Ավտովթար Երևանում՝ 4 մեքենայի մասնակցությամբ Բորելն ավարտում է աշխատանքը ԵՄ դիվանագիտության ղեկավարի պաշտոնում Հայաստանը եղել է, կա և մնում է մեր դաշնակիցը. ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար ՊՍՎ-ն ՉԼ-ի ռեկորդ է սահմանել Հայաստանը Հունգարիայում դեսպանություն կբացի. կառավարությունը հավանություն տվեց որոշմանը Կարգելվի առանց ձմեռային անվադողերի մեքենաների երթևեկությունը, վարորդների համար լրացուցիչ ծախս ենք նախատեսում, բայց անհրաժեշտ է. վարչապետ Արդշինբանկը նվիրաբերում է 120 մլն. ՀՀ դրամ «Հայաստան» համահայկական հիմնադրամին Սասունիկ գյուղում կեղտաջրերը հոսում են խմելու ջրի համար նախատեսված տեղովՌոբերտ Քոչարյանին նոր մեղադրանք առաջադրելու միջնորդություն ներկայացվեցՆոյեմբերի 27-28-ը ոստիկանները բացահայտել են հանցագործության 92 դեպք ԲԴԽ նախագահ չի հաջողվել ընտրել Նշվել է Հայաստանում համացանցի ներդրման եւ .am-ի ստեղծման 30-ամյա հոբելյանըԻ՞նչ է ցույց տալիս ՀՀ–ի բացակայությունը. Լուկաշենկոն` ՀԱՊԿ–ի մասին Փաշինյանը որոշեց փոխել ՀՀ օրհներգը «Հող հանձնող» գեներալին՝ նոր պաշտոն․ այս իշխանության օրոք դա օրինաչափ է «Ձնառատ»․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակվելՀնարավո՞ր է ռուսական «Օրեշնիկ» հրթիռը խոցել Անկախը կրկնակի է վճարում. Հայաստանը հեռու չի գնա առանց ռուսական գազի «Դավաճանական չեզոքություն». Հայաստանի իշխանությունները ՄԱԳԱՏԷ-ում չեն աջակցել ԻրանինՓաշինյանը պայքարում է Անկախության հռչակագրի դեմ«Երևանի բաքվեցումը». Փաշինյանի թիմը դափի տակ պարելով կկործանի Հայաստանը11-ամյա Վարդան Մ.-ն հրաշքով փրկվեց«Գոյ» թատրոնի գործով փաստաբանի ասուլիսը Սորոսի սանը հայ ժողովրդին մտցրել է փակուղի, իսկ փակուղուց ելքը տեսանելի չէ. «Փաստ»Հայաստանը շարունակում է հակառուսական կուրսը Ռուսական հատուկ ծառայությունը երկրորդ անգամ է զգուշացնում Դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը․ մանրամասներ Numbeo-ի վարկանիշը. ոչ արժանահավատ թվերով փորձում են մանիպուլացնել«Միայն ավելի վատ կլինի». «Փաստ»Ինչո՞ւ է աճում դոլարի փոխարժեքը Զանգեզուրում սկսվել են եռօրյա մարտեր. պատմության այս օրը (28 նոյեմբեր)«Ռուբենն արդարամիտ էր, բարի, պարտաճանաչ». Ռուբեն Պողոսյանն անմահացել է հոկտեմբերի 12-ին Ջուվառլու բնակավայրում, տուն «վերադարձել»... մեկ տարի երկու ամիս անց. «Փաստ»Գերեզմանոցում ծեծի են ենթարկել 16-ամյա տղայինԴավիթի սպանությունից հետո փորձել են այրել կասկածյալներից մեկի տունըԿսահմանվի մանկապատանեկան մարզադպրոցների անվանակոչության կարգ. «Փաստ»Պարտքն անընդհատ ավելացնում են, իսկ պետության ու ժողովրդի համար էական կամ կարևոր որևէ խնդիր չեն լուծել. «Փաստ»Հայտնի են հոսանքազրկման հասցեներըԻնչո՞ւ է օրվա իշխանություններին այդքան անհանգստացնում հայության ինքնության և պատմական հիշողության հարցը. «Փաստ»Ադրբեջանում ավտովթարի հետևանքով 5 զինվորական է մահացելՌուբլին կրկին էժանացել է«Կարծես թե գործ ունենք խուճապային գործողությունների հետ հարկային վարչարարության տեսքով». «Փաստ»
Ամենադիտված