«Երկուսը՝ մեկում». անթույլատրելի արշավ. «Փաստ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Փաստ» օրաթերթը գրում է
Արցախյան հակամարտության ողջ ընթացքում հայաստանյան որոշ շրջանակներ արհեստականորեն փորձել են սեպ խրել հայաստանցիների և ղարաբաղցիների միջև: 44-օրյա պատերազմից հետո այդ փորձերն առավել ակնառու են դարձել: «Փաստ» թերթի տեղեկություններով, այս արշավը ուղղորդված է հենց իշխանությունների կողմից, իսկ ֆեյքային գրոհների թիկունքում մի շարք պաշտոնյաներ են: Արդյունքում սոցցանցերում այնպիսի ամոթալի գրառումներ են տարածվում, որոնք քիչ է ասել, թե անթույլատրելի են: ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն էլ արձագանքեց այս երևույթին՝ նշելով, որ բացարձակ անթույլատրելի են սոցիալական ցանցերում վիրավորական գնահատականները Արցախի մեր հայրենակիցների մասին: «Մեր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ թույլ են տրվում խտրական, իսկ որոշ դեպքերում՝ անգամ ներքին թշնամանքի հասնող արտահայտություններ:
Ընդ որում, դրանք հաճախ հրահրվում են կեղծ կամ կասկածելի էջերից»,-գրել էր Թաթոյանը։ Ի դեպ, այս «դաշտում» բավականին հարմար տեղավորվեցին նաև, այսպես կոչված, սորոսականները, որոնք հետպատերազմյան շրջանում որոշակիորեն թուլացրել էին իրենց ակտիվությունը: Այստեղ նրանք օգտագործեցին առիթը՝ կապված ռուս զինվորներին արցախցիների հայտնած շնորհակալության հետ, որպեսզի նորից հակառուսական տրամադրություններ արթնացնեն։ Ուշագրավ է, որ այս ամբողջ ընթացքում սորոսականների կողմից ոչ մի բացասական ու դատապարտող խոսք չի հնչել թուրքերի ու ադրբեջանցիների դեմ, փոխարենը ամեն առիթ օգտագործում են Ռուսաստանի դեմ «հարձակումների» համար: Իսկ այս պարագայում ստացվեց «երկուսը մեկում»՝ ատելության և թշնամանքի մթնոլորտի ձևավորման փորձ և՛ արցախցիների դեմ, և՛ ռուսների...
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում