Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ցա­նում ենք ցո­րե­նը և ուզում ենք՝ դրա տե­ղում խնձո­րի ծառ աճի, այդ­պես չի լի­նում»․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Ե՛վ որպես պետություն, և՛ որպես հասարակություն մեր պատմության բարդագույն շրջանն ենք ապրում։ Հոգեբան Իրինա Ծատուրյանն անմիջապես արձագանքում է այս ձևակերպմանը՝ կարծո՞ւմ եք, որ մենք պետություն ունենք։ «Այս օրերին հասկանում ենք՝ պատրանք էր, որ պետություն ունենք։ Օրհասական պահերին ենք դա զգում։ Բոլորիս համար շատ դժվար պահ է։ Մենք կորցրեցինք անվտանգության զգացումը։ Որքա՞ն շուտ կհաղթահարենք այս վիճակը։ Որքա՞ն ոգեղեն կլինենք յուրաքանչյուրս։ Մարդիկ կային, որոնք ընդամենը երկու տարի առաջ իրար հետ առճակատման էին գնում՝ ասելով, թե «դու սխալ ես, ես՝ ճիշտ»։ Հիմա ինձ մոտ մի հարց է ծագում՝ մի՞շտ ենք իրար այսքան ատել։ Ատելությունը գերագույն մեղք է։

Գոյություն ունի կապ հիվանդության և մեղքի միջև։ Ի վերջո, մեր բոլոր հիվանդությունները գալիս են գործած մեղքերից։ Հաճախ նաև մեղքեր ենք գործում՝ այդ մասին անգամ չգիտակցելով։ Մենք հիմա գտնվում ենք ակնհայտ ատելության դաշտում։ Ես դեռ երկու տարի առաջ էի խոսում այն մասին, թե ինչ ատելություն են տարածում Փաշինյանի կողմնակիցները։ Չէր կարելի այդպես վարվել, ընդամենը 2,5 միլիոն մարդ ենք, բոլորին իրար դեմ հանեցին։ Եվ այս պայմաններում խոսում ենք հասարակության վերականգնման մասին։ Բայց մինչև այս ատելությունը չանցնի, վերականգնում չի լինի։ Ոչ միայն ատելությունը պետք է մաքրվի մեր ներսից, այլ ցանկացած դեստրուկտիվ էմոցիա պետք է վերանա, ուղղակի հիմա ամենաշատը ատելությունն է։ Ողբը, վիշտը, ատելությունը, ուրախությունից հեռանալը, սիրել մոռանալը... եթե այս ամենը կա մեր ներսում, էլ ինչի՞ հիման վրա պետք է վերականգնվենք, մենք ռոբոտ չենք»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Ծատուրյանը։

Նշում է՝ եղավ այն, ինչ եղավ, անցյալը փոխել չենք կարող։ «Մենք հիմա շատ ծանր վիճակում ենք: Իբրև թե բուժված մեր վերքերը, արի ու տես, որ բացվեցին և հիմա շատ ավելի ծանր են, քան այն ժամանակ։ Մեր պապերին պատճառված վերքերն արդեն մշուշի մեջ էին: Կոմիտասը մնաց ազգային հերոս, շշմելու անձ, որն ունեցավ հոգեկան խանգարում, բայց այդպես էլ չվերականգնվեց և մահացավ Ֆրանսիայում։ Հիմա մենք մեզ այնպես պետք է պահենք, որ Կոմիտասի կենսագրությունը չկրկնենք։ Իհարկե, չմոռանանք, որ Կոմիտասը խիստ բարոյական մարդ էր, դրա համար էլ այդքան ծանր տարավ ազգային ողբերգությունը»,-նշում է մեր զրուցակիցը: Հոգեբանը կարծում է՝ այս օրերին մեր ազգը նման է մեկին, որն ունի գլխուղեղի ուռուցք, և այն պետք է հեռացնել։ «Այդ ուռուցքները շատ դժվար են վիրահատության ենթարկվում, որովհետև մեկ միլիմետրի անզգույշ շարժում և դու կարող ես դիպչել ամենակարևոր կենտրոնին։ Նույնը հիմա մեր հետ է կատարվում։

Մենք ունեցել ենք բարդ շրջաններ, բայց այսպիսի իրավիճակում երևի չենք եղել։ Կամ էլ եղել ենք 1915 թվականին, բայց ժամանակի ընթացքում մոռացել ենք, հաշտվել դրա հետ։ Ի դեպ, մի բան է, երբ լսում ես պատմություններ, թե ինչպես են գաղթել մարդիկ, փրկել մագաղաթները, բայց այլ բան է, երբ ինքդ դրա մեջ ես, վերապրում ես։ Փաստն այն է, որ այն, ինչ եղավ, փոխել չենք կարող։ Պատմությունը պարույրաձև է զարգանում, մեկ ամիս առաջ ունեինք հնարավորություն, որ իրադարձություններն այլ կերպ ընթանային, բայց մենք այդ հնարավորությունը կորցրեցինք, հիմա պարույրը շարունակում է պտտվել, այս պահին պետք է սկսենք դարմանել մեր վերքերը, գտնենք մեր բոլոր երեխաներին, հուղարկավորենք, եթե չգտնենք, մի ընդհանուր հուշակոթող լինի, որտեղ հարգանքի տուրք կմատուցենք նրանց հիշատակին:

Հետո արդեն հասկանանք, թե մեզանից որ մեկն ինչ չարեց, որ եկանք ու հասանք այս օրին։ Իսկ ի՞նչ ենք անում մենք՝ անընդհատ մեղավորներ ենք փնտրում։ Ցանում ենք ցորենը և ուզում ենք՝ դրա տեղում խնձորի ծառ աճի, այդպես չի լինում։ Ցորեն է աճելու։ Կամ էլ չենք մշակում ծառը, հետո տեսնում ենք շուրջբոլորը մոլախոտ է աճել։ Ինչո՞ւ ենք զարմանում։ Ամեն մեկս պետք է իր ներսը մաքրի»,-ընդգծում է Ծատուրյանը Հավելում է՝ հաճախ ենք լսում, երբ ասում են՝ կոտրվել է մեր պետության և ազգի ողնաշարը: «Ողնաշարը չի կոտրվում։ Պետք է հասկանալ, որ այն ընդամենը վնասվել է։ Պետք է ուշքի գալ։ Հասկանալ, թե որոնք են եղել մեր սխալները ու առաջ շարժվել, որովհետև այլ տարբերակ չունենք»,-եզրափակում է հոգեբանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Աբովյանի 34-ամյա բնակիչը ձերբակալվել է ապօրինի թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով (տեսանյութ) Թրամփի երդմնակալությանը ՌԴ-ից հատուկ ներկայացուցիչ չի լինի Ադրբեջանը սպառնում է «համապատասխան դիվանագիտական ​​միջոցներ կիրառել» ի պատասխան Լեհաստանի նախագահի՝ հայ-ադրբեջանական սահման այցին Արցախի Տանձատափի եկեղեցին ոչնչացնելով՝ Ադրբեջանը վերացնում է երկրամասի հայկականությունը ցուցող վերջին վկայությունը Առաջին ձյուն․ ի՞նչ տեղի ունեցավ երեկ՝ տեղումների հետևանքով (տեսանյութ)Փաշինյանը չի մասնակցի վաղն Աստանայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին Ռուսական արժույթը հերթական լուրջ անկումն է ապրում. ռուբլին 4-րդ օրն անընդմեջ կորցնում է արժեքը Հիանալի է Մեսսիի և Ռոնալդուի հետ նույն առաջնությունում լինելը. Լևանդովսկին՝ ՉԼ-ում 101 գոլի մասին «Հաճախ աջակցելու փոխարեն կանանց զրպարտում ու մեղադրում են». Անահիտ Սիմոնյանը բացել է «կանանց ակումբ», որը կաջակցի ամուսնալուծված կանանց Ինչպես է աշխարհն արձագանքել Լիբանան-Իսրայել hրադադարին 2025թ. խմելու ջրի սակագինը սպառողների համար չի բարձրանա Առաջիկա օրերին ԱՄՆ-ն կփորձի հասնել Գազայում հրադադարին, պատանդների ազատ արձակմանը և պատերազմի ավարտին. Բայդեն Վրաստանի 49 ընդդիմադիր պատգամավորներ հրաժարվել են վերցնել մանդատը Երեք տարեկան երեխան մահացել է գիշերը շոկոլադ ուտելուց հետո Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև հրադադարն ուժի մեջ է մտել Apple-ը գրեթե դադարեցրել է կարմիր սմարթֆոնների և այլ սարքերի արտադրությունը ՀՀ ԱԳՆ-ն ողջունում է Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարի համաձայնությունը Նոր մանրամասներ՝ Դավիթի սպանության գործովՆոր Եվրահանձնաժողովը կսկսի ռուսական բնական գազի դուրսբերումը եվրոպական շուկայից Մինչև 18 տարեկան անձանց էներգետիկ ըմպելիքների վաճառքը կարգելվի Արագածոտնի և Լոռու մարզերում 300-ից ավելի ավտոմեքենա հայտնվել են ճանապարհին ու չեն կարողանում տեղաշարժվել Թմրամիջոց 18-ամյա երիտասարդի մոտ. «անձնական օգտագործման համար է» Հիանալի է Մեսսիի և Ռոնալդուի հետ նույն առաջնությունում լինելը. Լևանդովսկին՝ ՉԼ-ում 101 գոլի մասին Տհաճ անակնկալ՝ Հայաստանի բնակիչների համար (տեսանյութ)Ի՞նչ է կատարվել. փորձել են կրակել տեսախցիկի ուղղությամբՋրի գնի հարցով նոր որոշում կա Ծանոթ ու միաժամանակ անհայտ … փախլավաՆոր «Օրեշնիկ» հրթիռն ունակ է ոչնչացնել ստորգետնյա բունկերները «Միայն ավելի վատ կլինի»  ««Հայաստանը Եվրոպա՞ է». Փաշինյանը գնում է ԵԱՏՄ-ից դուրս գալու ճանապարհով»  ՃՏՊ Շիրակի մարզում. 20 համարի երթուղայինը բախվել է ծառին. 5 վիրավոր կա Նոյեմբերյան համայնքի Դեբեդավան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի մասով նոր որոշում կա Փաշինյանը լուրջ բարդությունների է բախվել Գյումրիում Իրավիճակը՝ Վերին Լարսում Երբ ցիկլոնը կկորցնի ուժըԿոռուպցիան «պոզով-պոչով» չի լինում Հրդեհ՝ Բալահովիտի չշահագործվող մանկապարտեզում Արտակ Աղաբեկյանը դարձավ ոսկե մեդալակիր Թրամփն ուզում էր իմանալ՝ ինչ կարծիք ունեմ Պուտինի մասին. Ավստրիայի կանցլեր Լեհաստանի նախագահը Արևմուտքի զգուշացումներն է բերել Փաշինյանին Հրդեհ-վթար՝ Կոտայքի մարզում․ վիրավոր կա7 ոստիկան հեռացվել է համակարգից. մանրամասներ Ստեփանակերտում բացվել է առաջին դպրոցը պատերազմից հետո. պատմության այս օրը (27 նոյեմբեր)ՀՀ մեծ մասը ծածկված է ձյան շերտով․ հաստությունը կազմում է 30-40 սմԲազմաթիվ հասցեներ կհոսանքազրկվենԴոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացելՔԿ-ում իսկական քաոս է. Ովքե՞ր են ազատման դիմում գրել. «Հրապարակ» Փաշինյանի կախարդական փայտիկը ՔՊ-ից Ալխաս Ղազարյանի մոտ է. «Ժողովուրդ» Մանդատը հանձնածը վերջին կռիվը տվեց․ «Հրապարակ»
Ամենադիտված