Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արևելյան սադրանքներ Արցախի հարցում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Վերջին շրջանում պակիստանյան և չինական սոցցանցերում բավականին նկատելի ալիք է, որում ներգրավված օգտատերերը խոսում են այն մասին, թե իբրև Հայաստանը պատերազմում պարտության համար մեղադրում է Հնդկաստանին՝ մատակարարած Swathi ռադիոտեղորոշիչ համակարգերի անբավարար աշխատանքի համար: Դրանք սարքեր են, որոնք տեղորոշում են հակառակորդի հրետանային կայանները և խոցում դրանք: Թե որտեղից է պակիստանյան և չինական սոցցանցային տիրույթին հայտնի դարձել Հնդկաստանից Հայաստանի դժգոհությունը, պարզ չէ: Փոխարենը կարող ենք ենթադրել, թե ինչից է ծնվել այդ դժգոհության գաղափարը: Ըստ էության՝ Հնդկաստանի հետ խնդիր ունեն թե՛ Պակիստանը՝ որը, ըստ էության, եղել է Ադրբեջանի դաշնակիցը Արցախի դեմ պատերազմում, և թե՛ Չինաստանը: Չինաստանը այդ պատերազմում չի դաշնակցել Ադրբեջանի հետ, բայց պահել է չեզոք լռություն, ինչը անհավասար դիմակայությունում ըստ էության կարող է լինել աջակցությանը հավասարազոր: Դա, իհարկե, Պեկինի գործն է, վերջին հաշվով, սակայն ամբողջ հարցն այն է, որ այժմ չինական և պակիստանյան տիրույթում փորձ է արվում ստեղծել հայ-հնդկական լարվածություն: Եթե անգամ դա արվում է Հնդկաստանի հետ իրենց հարցերը լուծելու համար, ապա անթույլատրելի է այդ հարցերը լուծել Հայաստան-Հնդկաստան լարվածության ռիսկեր առաջացնելու գնով:

Մյուս կողմից, այստեղ հարց է՝ լուծվում են Հնդկաստանի՞ հետ կապված իրենց խնդիրները, թեկուզ սոցցանցային մանրախնդրությամբ, թե՞ Հնդկաստանը դիտարկվում է Կովկասի ուղղությամբ ռեգիոնալ խաղի մեջ ներգրավվելու մրցակից: Նոյեմբերի 9-ից հետո, իհարկե, Արցախի դեմ պատերազմի հետևանքով, ստեղծվել է ռեգիոնալ բոլորովին նոր իրավիճակ, որը շոշափում է ընդգրկուն շահեր: Խոսքն, ընդ որում, ոչ միայն բուն կովկասյան ռեգիոնի մասին է, այլ ավելի լայն ճյուղավորման և ընդգրկման, որ ներառում է Կովկասի հետ սերտ կապակցված անվտանգային այլ միջավայրերի: Իրականում դրանք ճյուղավորումով են, մերձավորարևելյան գոտուց մինչև Եվրոպա, Ռուսաստանից մինչև կենտրոնասիական գոտի: Նոր իրավիճակի և զարգացումների պատրաստվում են, գրեթե, բոլոր սուբյեկտները, որոնք այս կամ այն ներգրավվածությունն ունեն ռեգիոնալ այն դիապազոնում, որ ճյուղավորվում է Կովկասից կամ, մասնավորապես, արցախյան գոտուց: Իսկ Կովկասի հանդեպ հետաքրքրություն թե՛ Հնդկաստանը, թե՛ Չինաստանը դրսևորում են վաղուց: Իհարկե, այստեղ կարող ենք խոսել տարբեր քաշային կատեգորիաների մասին, և Չինաստանի ներուժն այստեղ, անշուշտ, չափելի է ԱՄՆ ու Ռուսաստանի հետ: Այդ համատեքստում առավել նկատելի է բավականին խոշոր խաղացողի՝ Չինաստանի քաղաքական պասիվությունը:

Փաստացի Պեկինը պատերազմի շրջանում բավարարվեց հրադադարի կոչով՝ առանձնապես չցուցաբերելով որևէ ուղղությամբ դիվանագիտական աշխուժություն կամ նախաձեռնողականություն: Անկասկած է, որ այդ առերևույթ պասիվությունն ամենևին չի կարող նշանակել, որ Չինաստանը հետաքրքրված չէր տեղի ունեցողով և հնարավոր այս կամ այն զարգացումով, չէր հետևում ծավալվող ռազմական և ռազմա-քաղաքական, դիվանագիտական խաղին: Հարցն այն է, սակայն, թե որոնք են եղել եզրահանգումներն ու ինչ ծրագրեր ունի Պեկինը: Բանն այն է, որ Չինաստանի ռեգիոնալ ծրագրերի առումով բավականին խոսուն է Երևանում կառուցվող դեսպանատունն իր մասշտաբով: Չինաստանը Երևանում կառուցել է եվրասիական տարածաշրջանում մեծությամբ երկրորդ դեսպանատունը Մոսկվայից հետո: Այն հազիվ թե լինի պարզունակ մեծամոլության վկայություն և, թերևս, խոսում է Չինաստանի ֆունկցիոնալ անհրաժեշտությունների մասին, առավել ևս պայմանավորված Հայաստանի ռեգիոնալ դերակատարմամբ և հեռանկարներով:

Բայց հարցն այստեղ այն է, որ Արցախի դեմ պատերազմից հետո այդ իմաստով տեղի են ունեցել առանցքային փլուզումներ՝ թե՛ ռեգիոնալ անվտանգային ճարտարապետության, թե՛ ուժերի հարաբերակցության, թե՛ Հայաստանի դերի առումով՝ բնականաբար ներառյալ Արցախը: Հետևաբար, առաջանում է հարց, թե արդյոք Չինաստանը ենթադրում է իր վերանայումները, այդ թվում՝ Հայաստանի ֆունկցիոնալ հենակետային նպատակահարմարության իմաստով: Արդյո՞ք Պեկինը «կքանդի» իր դեսպանատունը Երևանում՝ վերանայելով ռեգիոնալ ներկայացվածության առաջնահերթությունները և ուղղությունները:

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

700 հայկական բեռնատար է կուտակվել Վերին Լարսի անցակետի մոտ Պուտինը մեկնաբանել է ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի բացակայությունը Եկող տարի Աբխազիայում կկայանան ընտրություններ Մասկը «F-35»-ը համարում է ոչնչով աչքի չընկնող վագոն Globe Soccer Awards․ Տարվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդները 37 փաթեթ թմրամիջոց իրացնելու համար 2 անձ է կալանավորվել ՀԱՊԿ-ը պարտավոր չէր պատերազմել Ղարաբաղի համար, Հայաստանը այն չէր ճանաչել որպես անկախ պետություն. Պուտին «Երբեմն կյանքն, իրոք, ավելի լավը չի կարող լինել»․ Իվետա Մուկուչյանը նոր ֆոտոշարքում շեշտել է իր կազմվածքի առավելությունները Մեքենաների կատալիզատորների արտահանման արգելքը երկարաձգվեց Ավտովթար Երևանում՝ 4 մեքենայի մասնակցությամբ Բորելն ավարտում է աշխատանքը ԵՄ դիվանագիտության ղեկավարի պաշտոնում Հայաստանը եղել է, կա և մնում է մեր դաշնակիցը. ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար ՊՍՎ-ն ՉԼ-ի ռեկորդ է սահմանել Հայաստանը Հունգարիայում դեսպանություն կբացի. կառավարությունը հավանություն տվեց որոշմանը Կարգելվի առանց ձմեռային անվադողերի մեքենաների երթևեկությունը, վարորդների համար լրացուցիչ ծախս ենք նախատեսում, բայց անհրաժեշտ է. վարչապետ Արդշինբանկը նվիրաբերում է 120 մլն. ՀՀ դրամ «Հայաստան» համահայկական հիմնադրամին Սասունիկ գյուղում կեղտաջրերը հոսում են խմելու ջրի համար նախատեսված տեղովՌոբերտ Քոչարյանին նոր մեղադրանք առաջադրելու միջնորդություն ներկայացվեցՆոյեմբերի 27-28-ը ոստիկանները բացահայտել են հանցագործության 92 դեպք ԲԴԽ նախագահ չի հաջողվել ընտրել Նշվել է Հայաստանում համացանցի ներդրման եւ .am-ի ստեղծման 30-ամյա հոբելյանըԻ՞նչ է ցույց տալիս ՀՀ–ի բացակայությունը. Լուկաշենկոն` ՀԱՊԿ–ի մասին Փաշինյանը որոշեց փոխել ՀՀ օրհներգը «Հող հանձնող» գեներալին՝ նոր պաշտոն․ այս իշխանության օրոք դա օրինաչափ է «Ձնառատ»․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակվելՀնարավո՞ր է ռուսական «Օրեշնիկ» հրթիռը խոցել Անկախը կրկնակի է վճարում. Հայաստանը հեռու չի գնա առանց ռուսական գազի «Դավաճանական չեզոքություն». Հայաստանի իշխանությունները ՄԱԳԱՏԷ-ում չեն աջակցել ԻրանինՓաշինյանը պայքարում է Անկախության հռչակագրի դեմ«Երևանի բաքվեցումը». Փաշինյանի թիմը դափի տակ պարելով կկործանի Հայաստանը11-ամյա Վարդան Մ.-ն հրաշքով փրկվեց«Գոյ» թատրոնի գործով փաստաբանի ասուլիսը Սորոսի սանը հայ ժողովրդին մտցրել է փակուղի, իսկ փակուղուց ելքը տեսանելի չէ. «Փաստ»Հայաստանը շարունակում է հակառուսական կուրսը Ռուսական հատուկ ծառայությունը երկրորդ անգամ է զգուշացնում Դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը․ մանրամասներ Numbeo-ի վարկանիշը. ոչ արժանահավատ թվերով փորձում են մանիպուլացնել«Միայն ավելի վատ կլինի». «Փաստ»Ինչո՞ւ է աճում դոլարի փոխարժեքը Զանգեզուրում սկսվել են եռօրյա մարտեր. պատմության այս օրը (28 նոյեմբեր)«Ռուբենն արդարամիտ էր, բարի, պարտաճանաչ». Ռուբեն Պողոսյանն անմահացել է հոկտեմբերի 12-ին Ջուվառլու բնակավայրում, տուն «վերադարձել»... մեկ տարի երկու ամիս անց. «Փաստ»Գերեզմանոցում ծեծի են ենթարկել 16-ամյա տղայինԴավիթի սպանությունից հետո փորձել են այրել կասկածյալներից մեկի տունըԿսահմանվի մանկապատանեկան մարզադպրոցների անվանակոչության կարգ. «Փաստ»Պարտքն անընդհատ ավելացնում են, իսկ պետության ու ժողովրդի համար էական կամ կարևոր որևէ խնդիր չեն լուծել. «Փաստ»Հայտնի են հոսանքազրկման հասցեներըԻնչո՞ւ է օրվա իշխանություններին այդքան անհանգստացնում հայության ինքնության և պատմական հիշողության հարցը. «Փաստ»Ադրբեջանում ավտովթարի հետևանքով 5 զինվորական է մահացելՌուբլին կրկին էժանացել է«Կարծես թե գործ ունենք խուճապային գործողությունների հետ հարկային վարչարարության տեսքով». «Փաստ»
Ամենադիտված