Բողոքի ակցիաները քաշքշուկի են վերածվում. «Հրապարակ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Հրապարակ» թերթը գրում է.
Երեկ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքական տարբեր ուժերի ներկայացուցիչներ երկրորդ անգամ ակցիա իրականացրին «Իմ քայլի» անհայտ պատգամավոր Կորյուն Մկրտչյանի տան բակում:
Հիշեցնենք, որ նախորդ օրը այդ բակում Մկրտչյանի կողմնակիցները հարձակվել էին ակցիայի մասնակիցների վրա ու ծեծել նրանց, անգամ՝ կանանց։ Երեկ ավելի մեծ խումբ ժամանեց Կիեւյանի համապատասխան հասցեն՝ «Կորյո՛ւն, դավաճա՛ն», վանկարկելու։
Այս ակցիան եւս առանց միջադեպի չանցավ, շենքի բնակիչները պատուհաններից սկսեցին գոռգոռալ ակցիայի մասնակիցների վրա, թե ինչու են իրենց անդորրը խաթարում, ակցիա անողները ներողություն խնդրեցին, սակայն դրանով ամեն ինչ չավարտվեց: Շենքերից երիտասարդներ իջան, որ հաշիվ պահանջեն, հնչեցին հայհոյանքներ, քաշքշուկ սկսվեց, եւ միայն ոստիկանների միջամտությամբ բանը ծեծկռտուքի չհասավ:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում