Պատմության այս օրը (դեկտեմբերի 2)
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Ստրկատիրության դեմ պայքարի համաշխարհային օր, Մյանմա՝ Ազգային տոնի օր, Կուբա՝ Հեղափոխական զինված ուժերի օր, Ռուսաստան՝ Բանկային աշխատողի օր։
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
1816 - Վենետիկ է ժամանել Ջորջ Բայրոնը հայոց լեզու սովորելու և հայ գրականությանը ծանոթանալու նպատակով։
1868 – ծնվել է ազգային-եկեղեցական գործիչ, ամենայն հայոց 129-րդ կաթողիկոս Գևորգ Զ Նորնախիջևանցին (Գևորգ Զ Չորեքչյան):
1891 – ծնվել է գրականագետ Խորեն Սարգսյանը։
1895 - սկսվել է զեյթունցիների ապստամբությունը, որոնք հենց առաջին օրը 6000 կռվողներով հետ են մղել մի քանի անգամ գերակշռող թուրքերի բոլոր գրոհները:
1897 – ծնվել է մարշալ, Խորհրդային Միության նշանավոր զորահրամանատարներից մեկը հանդիսացող Հովհաննես Բաղրամյանը:
1910 – ծնվել է հայ խորհրդային ճարտարապետ Արտաշես Մամիջանյանը։
1915 – վախճանվել է պատմաբան, բանասեր, եկեղեցական գործիչ Կարապետ Տեր-Մկրտչյանը։
1920 – Հայաստանը և Թուրքիան սկսվել են Ալեքսանդրապոլի պայմանագրի բանակցությունները, որտեղ Թուրքիայի ներկայացուցչության ղեկավար Կարաբեքիրը ուլտիմատիվ պահանջներ է ներկայացրել։
- ՌՍՖՍՀ լիազոր ներկայացուցչության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև կնքվել է համաձայնագիր, ըստ որի Հայաստանը հայտարարվել է անկախ Սոցիալիստական Խորհրդային Հանրապետություն, մինչև Հայհեղկոմի ժամանումը մայրաքաղաք, իշխանությունը հանձնվել է զինվորական հրամանատարությանը Դրաստամատ Կանայանի ղեկավարությամբ։
- Լենինը ողջույնի հեռագիր է հղել Հայաստանի ռազմա-հեղափոխական կոմիտեի նախագահ Սարգիս Կասյանին Հայաստանում խորհրդային կարգեր հաստատվելու առթիվ։
1956 – վախճանվել է բանաստեղծուհի Պերճուհի Պարսամյանը։
1958 - Երևանում հիմնվել է սովետա-բուլղարական բարեկամության ընկերության հայկական բաժանմունք։
1989 – ծնվել է հայազգի իտալացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ Մատտեո Դարմյանը։
1993 - Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Եթովպիայի հետ։
2003 - Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել 1999 թվականի հոկտեմբերի 27-ին Հայաստանի Ազգային ժողովի դահլիճում ահաբեկչական գործողություն իրականացրած Նաիրի Հունանյանին և նրա հանցախմբի 5 անդամներին:
2013 - «Հայռուսգազարդի» բաժնետոմսերի Հայաստանի Հանրապետությանը պատկանող 20 տոկոս մասնաբաժինը փոխանցվել է ռուսական «Գազպրոմին», որով Հայաստանը փակել է իր 155 միլիոն դոլարի պարտքը
- պետական այցով Հայաստան է ժամանել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, որի առաջին կանգառը եղել է Գյումրին, ուր նա իր հայ պաշտոնակից Սերժ Սարգսյանի հետ միասին մասնակցել է Հայ - ռուսական միջտարածաշրջանային համաժողովին:
2013 - Հայերեն Վիքիպեդիան անցել է 100.000 հոդվածի շեմը:
2014 - ավարտվել են Լոռու մարզի Օձուն գյուղի 6-րդ դարի Սուրբ Մարիամ Աստվածածնի եկեղեցու վերականգնողական աշխատանքները։
2016 - Ընդդիմադիր երեք կուսակցություններ հայտնել են 2017 թվականի ընտրություններին դաշինքով մասնակցելու մասին, դրանք են «Լուսավոր Հայաստան», «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցությունները։
ԱՇԽԱՐՀՈՒՄ
1409 – Գերմանիայում բացվել է Լայպցիգի համալսարանը:
1547 – վախճանվել է իսպանացի կոնկիստադոր Էռնան Կորտեսը, որը նվաճել էր Մեքսիկան և ոչնչացրել ացտեկների պետությունը։
1594 – վախճանվել է ֆլամանդացի նշանավոր քարտեզագիր Գերհարդ Մերկատորը։
1804 — Նապոլեոն 1-ին Բոնապարտը հայտարարել է իրեն Ֆրանսիայի կայսր։
1805 – Նապոլեոն Բոնապարտի գլխավորած ֆրանսիական «Մեծ Բանակը» Աուստեռլիցի ճակատամարտում ջախջախել է ռուս-ավստրիական բանակին:
1814 — վախճանվել է ֆրանսիացի գրող, սադիզմի հիմնադիր մարքիզ դե Սադը։
1852 — Ֆրանսիայում ընկել է Երկրորդ հանրապետությունը և հաստատվել է Երկրորդ կայսրությունը Նապոլեոն 3-րդի գլխավորությամբ։
1896 – ծնվել է խորհրդային զորավար, Խորհրդային Միության մարշալ Գեորգի Ժուկովը:
1902 — Ուզբեկստանի Անդիժան քաղաքում տեղի է ունեցել 9 բալանոց ավերիչ երկրաշարժ։
1918 – վախճանվել է նեոռոմանտիկական ուղղության ֆրանսիացի պոետ և դրամատուրգ Էդմոն Ռոստանը։
1942 – Էնրիկո Ֆերմիի ղեկավարությամբ իրականացվել է առաջին կառավարվող միջուկային ռեակցիան:
1956 — ֆիդել Կաստրոյի գլխավորությամբ մի խումբ հեղափոխականներ Մեքսիկայից «Գրանմա» նավակով ափ են իջել Կուբայում, սկսվել է կուբայական հեղափոխությունը։
1971 – 6 արաբական էմիրաթներ միացել են և ստեղծել Արաբական Միացյալ Էմիրությունների պետությունը:
1981– ծնվել է ամերիկացի ճանաչված երգչուհի Բրիթնի Սփիրսը:
1987 – վախճանվել է խորհրդային ֆիզիկոս-տեսաբան Յակով Զելդովիչը։
2008 — վախճանվել է իտալացի կոմպոզիտոր, գրող և փիլիսոփա Ռենատո դե Գրանդիսը։
2010 - iPhone-ի վրա գործարկվել է Viber մեսենջերը։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը