Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Տարօրինակ» ու կասկածելի ճանապարհի լեգենդը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նախօրեին Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ինքն ունի Նախիջևանն ու, այսպես ասած, «ցամաքային» Ադրբեջանը միջանցքով կապելու գաղափար, որին կողմ են Պուտինն ու Էրդողանը: Ալիևն, ըստ էության, խոսում է ՀՀ տարածքով երկրորդ միջանցքի մասին՝ չտալով ՀՀ և Հայաստանի ղեկավարի անուն: Այն, որ Ալիևը չի խոսում Հայաստանի կողմ կամ դեմ լինելու մասին, սա դեռ կարելի է հասկանալ և դիտարկել թշնամական կարգավիճակների տեսանկյունից, առավել ևս, որ նա իրեն համարում է հաղթող և բացահայտ արհամարհանքով է խոսում Նիկոլ Փաշինյանի հասցեին: Սակայն տարօրինակն այն է, որ այդ միջանցքի մասին հայտարարությունն առանց մեկնաբանության է թողել ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Ավելին, հայտարարել է, որ ղեկավարների շփման օրակարգում տրանսպորտային հարցերն առկա են: Մինչդեռ, տրամաբանությունը հուշում է, որ գոնե Պեսկովը Ալիևին պետք է հիշեցներ Հայաստանի գոյության, ըստ այդմ՝ Հայաստանի համաձայնության մասին՝ նշելով, որ կարևոր չէ, թե ինչ են մտածում Պուտինն ու Էրդողանը, որովհետև միջանցքը կարող է անցնել միայն Հայաստանի տարածքով, հետևաբար՝ կարևոր է, թե ինչ է մտածում Հայաստանը:

Բայց եթե այդ մասին չի խոսում Կրեմլի խոսնակը՝ և, թերևս, գուցե պարտավոր չէ, ապա Հայաստանում պետական դիրքորոշման համար պատասխանատու որևէ բանախոս կամ խոսնակ պարտավոր է անդրադառնալ և հիշեցնել Հայաստանի մասին: Ի վերջո, մենք գտնվում ենք իսկապես հասկանալիորեն չափազանց բարդ մի ճամփաբաժանում, երբ պատերազմն ավարտված է, սակայն օբյեկտիվ ու սուբյեկտիվ իրողությունների բերումով, պարտության արատավոր «էֆեկտը» շարունակվում է ամենատարբեր քաղաքական ու մարդասիրական խնդիրների տեսքով, ինչպես, օրինակ, ռազմագերիների և պատանդների վերադարձի հարցը: Իհարկե, այս հարցերը լուծելու համար, այդ հարցերում Հայաստանի ձայնի իրավունքի համար երկրում շատ կարևոր է ներքին կայունությունը:

Մյուս կողմից, սակայն, կայունությունն ինքնին դեռ չի նշանակելու որևէ լուծում, որովհետև ծանրակշիռ գործոնները Հայաստանի ձեռքից կորսվել են պատերազմի հետևանքով: Ակնհայտ է, որ մենք պետք է ձեռնամուխ լինենք առավելագույնս արագ վերականգնմանը կամ, այսպես ասած, փոխարինող գործոնների ձևավորմանը: Չի նկատվում կամ նշմարվում հենց այդ գործընթացը: Այն դեպքում, երբ մեր շուրջ փաստորեն շարունակվում է օղակի սեղմման գործընթացը: Մենք այդ ընթացքում զբաղված ենք ներքին հարաբերություններ պարզելով, որովհետև, հակառակ դեպքում, օրինակ, Հայաստանի քաղաքական ուժերը կառավարող ուժից ոչ պակաս անհրաժեշտություն ունեն՝ որպես քաղաքականության սուբյեկտներ, իրենց կարծիքը արտահայտել մեր շուրջը ծավալվողի առնչությամբ բովանդակային առումով: Այսինքն՝ դիտարկել ոչ միայն քննադատության առիթներն ու պատճառները, այլ նաև դրան զուգահեռ արտահայտել սեփական դիրքորոշում:

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

700 հայկական բեռնատար է կուտակվել Վերին Լարսի անցակետի մոտ Պուտինը մեկնաբանել է ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի բացակայությունը Եկող տարի Աբխազիայում կկայանան ընտրություններ Մասկը «F-35»-ը համարում է ոչնչով աչքի չընկնող վագոն Globe Soccer Awards․ Տարվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդները 37 փաթեթ թմրամիջոց իրացնելու համար 2 անձ է կալանավորվել ՀԱՊԿ-ը պարտավոր չէր պատերազմել Ղարաբաղի համար, Հայաստանը այն չէր ճանաչել որպես անկախ պետություն. Պուտին «Երբեմն կյանքն, իրոք, ավելի լավը չի կարող լինել»․ Իվետա Մուկուչյանը նոր ֆոտոշարքում շեշտել է իր կազմվածքի առավելությունները Մեքենաների կատալիզատորների արտահանման արգելքը երկարաձգվեց Ավտովթար Երևանում՝ 4 մեքենայի մասնակցությամբ Բորելն ավարտում է աշխատանքը ԵՄ դիվանագիտության ղեկավարի պաշտոնում Հայաստանը եղել է, կա և մնում է մեր դաշնակիցը. ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար ՊՍՎ-ն ՉԼ-ի ռեկորդ է սահմանել Հայաստանը Հունգարիայում դեսպանություն կբացի. կառավարությունը հավանություն տվեց որոշմանը Կարգելվի առանց ձմեռային անվադողերի մեքենաների երթևեկությունը, վարորդների համար լրացուցիչ ծախս ենք նախատեսում, բայց անհրաժեշտ է. վարչապետ Արդշինբանկը նվիրաբերում է 120 մլն. ՀՀ դրամ «Հայաստան» համահայկական հիմնադրամին Սասունիկ գյուղում կեղտաջրերը հոսում են խմելու ջրի համար նախատեսված տեղովՌոբերտ Քոչարյանին նոր մեղադրանք առաջադրելու միջնորդություն ներկայացվեցՆոյեմբերի 27-28-ը ոստիկանները բացահայտել են հանցագործության 92 դեպք ԲԴԽ նախագահ չի հաջողվել ընտրել Նշվել է Հայաստանում համացանցի ներդրման եւ .am-ի ստեղծման 30-ամյա հոբելյանըԻ՞նչ է ցույց տալիս ՀՀ–ի բացակայությունը. Լուկաշենկոն` ՀԱՊԿ–ի մասին Փաշինյանը որոշեց փոխել ՀՀ օրհներգը «Հող հանձնող» գեներալին՝ նոր պաշտոն․ այս իշխանության օրոք դա օրինաչափ է «Ձնառատ»․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակվելՀնարավո՞ր է ռուսական «Օրեշնիկ» հրթիռը խոցել Անկախը կրկնակի է վճարում. Հայաստանը հեռու չի գնա առանց ռուսական գազի «Դավաճանական չեզոքություն». Հայաստանի իշխանությունները ՄԱԳԱՏԷ-ում չեն աջակցել ԻրանինՓաշինյանը պայքարում է Անկախության հռչակագրի դեմ«Երևանի բաքվեցումը». Փաշինյանի թիմը դափի տակ պարելով կկործանի Հայաստանը11-ամյա Վարդան Մ.-ն հրաշքով փրկվեց«Գոյ» թատրոնի գործով փաստաբանի ասուլիսը Սորոսի սանը հայ ժողովրդին մտցրել է փակուղի, իսկ փակուղուց ելքը տեսանելի չէ. «Փաստ»Հայաստանը շարունակում է հակառուսական կուրսը Ռուսական հատուկ ծառայությունը երկրորդ անգամ է զգուշացնում Դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը․ մանրամասներ Numbeo-ի վարկանիշը. ոչ արժանահավատ թվերով փորձում են մանիպուլացնել«Միայն ավելի վատ կլինի». «Փաստ»Ինչո՞ւ է աճում դոլարի փոխարժեքը Զանգեզուրում սկսվել են եռօրյա մարտեր. պատմության այս օրը (28 նոյեմբեր)«Ռուբենն արդարամիտ էր, բարի, պարտաճանաչ». Ռուբեն Պողոսյանն անմահացել է հոկտեմբերի 12-ին Ջուվառլու բնակավայրում, տուն «վերադարձել»... մեկ տարի երկու ամիս անց. «Փաստ»Գերեզմանոցում ծեծի են ենթարկել 16-ամյա տղայինԴավիթի սպանությունից հետո փորձել են այրել կասկածյալներից մեկի տունըԿսահմանվի մանկապատանեկան մարզադպրոցների անվանակոչության կարգ. «Փաստ»Պարտքն անընդհատ ավելացնում են, իսկ պետության ու ժողովրդի համար էական կամ կարևոր որևէ խնդիր չեն լուծել. «Փաստ»Հայտնի են հոսանքազրկման հասցեներըԻնչո՞ւ է օրվա իշխանություններին այդքան անհանգստացնում հայության ինքնության և պատմական հիշողության հարցը. «Փաստ»Ադրբեջանում ավտովթարի հետևանքով 5 զինվորական է մահացելՌուբլին կրկին էժանացել է«Կարծես թե գործ ունենք խուճապային գործողությունների հետ հարկային վարչարարության տեսքով». «Փաստ»
Ամենադիտված