Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աղե­տի մա­սին ըմբռ­նու­մը շու­տով ըն­կա­լե­լի կլի­նի բո­լո­րի հա­մար․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

vz.ru-ն «Հայերը դեռ չեն գիտակցում, թե ինչ է տեղի ունեցել» վերնագրով հոդվածում գրում է, որ Լեռնային Ղարաբաղում ռազմական պարտությունը գրեթե վերածվել է ազգային աղետի ամբողջ հայ ժողովրդի համար: Հայաստանում դեռ երկար են վիճելու այդ աղետի անխուսափելիության աստիճանի, ինչպես նաև այն մասին, թե որն է առանձին քաղաքական գործիչների կամ նույնիսկ մի ամբողջ քաղաքական ուղղվածության մեղքի բաժինը այդ ամենում: Այլ հարց է, որ մեկուկես ամիս տևած պատերազմն ավարտվել է ամբողջական բարոյական ապոկալիպսիսով, արժեքների կորստով և հարմարավետ ու ինքնաբավ այն աշխարհի ոչնչացմամբ, որում քառորդ դար ապրել է հայ հասարակությունը:

Իհարկե, դա մասամբ հորինված մի աշխարհ էր, որտեղ ցանկալին ներկայացվում էր որպես իրական, և ներկայի վերլուծությունն ու ապագայի կանխատեսումը փոխարինվում էին հին դեպքերի մասին պատմական օգտակար հղումներով: Հարցն այն չէ, թե ինչ տարածք է կորսվել, այլ այն, թե ինչ կարելի էր պահպանել և, ընդհանրապես, ինչն է սխալ եղել: Փաստն այն է, որ հայկական աշխարհը այլևս երբեք նույնը չի լինի: Բնական, գենետիկ վախը կրկին վերադառնում է այնտեղ, պատմական հեռանկար չի երևում, և ազգը կրկին նման է քանդված մրջնաբնի: Փախստականը ամսվա բառն է: Մշակութային և կրոնական ինքնությունը հարցականի տակ է:

Փաշինյանին նույնիսկ ծաղրում են Էջմիածնում՝ կաթողիկոսի ներկայությամբ, ինչը աներևակայելի է, և ի պատասխան՝ վարչապետը թաքնվում է թիկնապահների պատով: Քահանաները սրբապատկերներն ու գրքեր են տեղափոխում Ղարաբաղի եկեղեցիներից և վանքերից: Ադրբեջանին փոխանցվող տարածքները վերածվել են ոչ թե ամայի տարածքի, այլ բառացիորեն այրված տարածքի: Հայ բնակչությունը, այնտեղից հեռանալով, հրկիզում է սեփական տները: Անգամ նախնիների աճյուններն են գերեզմաններից հանվում և տեղափոխվում Հայաստան: Դա հեռանալ չէ, դա գաղթ է։ Այդպես հեռացել են անցած դարի սկզբին Կիլիկիայից, Վանից, Տրապիզոնից և այլ վայրերից։ Հեռանում են առանց վերադառնալու հույսի։ Հայերի մեծ մասը բացատրում է իր արտագաղթը պարզապես այսպես. «Մենք չենք կարող և չենք ապրելու նրանց (ադրբեջանցիների) հետ»: Այդ փաստարկի հետ նույնիսկ անհնար է վիճել, քանի որ համակեցություն եղել է միայն կայսրության, ապա խորհրդային ռեժիմի օրոք: Հենց թուլացել է ռուսական (ցանկացած ձևով) իշխանությունն ու ուժը, սկսվել են ջարդերը: Հենց հաջորդ օրը:

Վերացականորեն խաղաղության և բարեկամության մասին մարդասիրական, «աղջկական» փաստարկները, կամ նույնիսկ հանրահայտ «չկան վատ ազգեր, կան առանձին չարագործներ» ասույթը այդ տարածքում չի գործում: Դա, իհարկե, ցավալի է, բայց դա պետք է գիտակցել: Իլհամ Ալիևն ասում է, որ հայ բնակչությունն Ադրբեջանում կապրի ինչպես Քրիստոսի ծոցում, կստանա տարատեսակ արտոնություններ և պաշտպանված կլինի օրենքով: Կան նախադեպեր: Օրինակ՝ Իրանի փոքրիկ հրեական համայնքը, որը պարբերաբար ցուցադրվում է արտաքին աշխարհին որպես շիական հանդուրժողականության օրինակ: Ի դեպ, Թեհրանում կա նաև նմանատիպ հայկական համայնք, որը երկրում բացառիկ արտոնություն ունի. «Հայկան տունը» միակ տեղն է, որտեղ օրինականորեն վաճառվում է ալկոհոլ, և երեկոները բոլոր խմել ցանկացող դիվանագետների համար այն լույսի աղբյուր է: Իրականում Բաքուն պատրաստվում է բռնազավթված տարածքներում նախկին ադրբեջանցի փախստականների կամ նրանց սերունդների հոսքային վերաբնակեցում իրականացնել:

Հայ բնակչության զանգվածային արտագաղթը չնայած հրապարակավ չի խրախուսվում, բայց դրան ոչ ոք չի էլ խանգարում: Արդյունքում հնարավորինս սեղմ ժամկետում տարածաշրջանի էթնիկ և ժողովրդագրական իրավիճակը կտրուկ կփոխվի, ինչը կբերի քաղաքական փոփոխությունների: Իզուր չէ, որ Բաքուն փոխել է իր հռետորաբանությունը Ղարաբաղի հարցում և այժմ համաձայն է միայն «մշակութային ինքնավարության» հետ: Այլևս չի խոսվում քաղաքական իրավունքների կամ իրական ինքնավարության մասին: Միգուցե Ալիևը պարզապես չափն անցել է, երբ ուղիղ եթերի ընթացքում սկսել է նվաստացնել Փաշինյանին՝ գոռալով. «Լավ, որտե՞ղ է ձեր ինքնավարությունը»: Բայց Իլհամ Ալիևը չափազանց փորձառու անձնավորություն է նման ձախողում թույլ տալու համար:

Բաքուն նախապես էլ հասկանում էր, որ համատեղ կյանք չի լինելու, արդյունքն անխուսափելի էր, և ոչ ոք չէր պատրաստվում խոսել հայերի քաղաքական իրավունքների մասին: Այս բարոյական աղետի մասշտաբը համեմատելի է 1915 թվականի ցեղասպանության դեպքերի հետ, ուղղակի թվային առումով ավելի փոքր է: Կարելի է, իհարկե, ասել, որ Ալիևը իրոք կփորձի հանդուրժողականության տեսք ստեղծել գոնե սկզբնական ժամանակներում, բայց հայ հասարակության գիտակցության մեջ այն, ինչ տեղի է ունենում, ընկալվում է որպես բարբարոսների կողմից Հռոմի ոչնչացում: Հայկական մտածելակերպն արդեն հակված է ինքնաքննադատության, մտորումների և հավերժ վշտի: Ներկայումս բորբոքված են միայն քաղաքական կրքերը և անձնական հարաբերությունների պարզաբանումները:

Բայց որոշակի ժամանակ կանցնի, և բարոյական, էթնիկ և պատմական աղետի մասշտաբներն առավել հայտնի կդառնան: Նույնիսկ դժվար է պատկերացնել, թե ինչ պատմական հաշիվ կներկայացվի նրանց, ովքեր կնշանակվեն այս աղետի մեղավորներ: 1990-ականների սկզբին դժվար էր պատկերացնել դասալքություն հայկական ջոկատներից: Ժամանակները սուղ էին, իսկ բարձր մոտիվացիա ունեցող մարդիկ՝ առատ: Եվ այն, ինչ տեղի ունեցավ 2020 թվականին, անհավանական է թվում: Տեսանելին այն է, որ ներկայումս այս մասշտաբն ավելի լավ է ընկալվում հեռվից, մինչդեռ Հայաստանում մարդիկ զբաղված են հարաբերությունների պարզմամբ: Հայկական ինքնության համար իսկական ծանր ժամանակները դեռ չեն եկել:

Բայց աղետի մասին ըմբռնումը շուտով ընկալելի կլինի բոլորի համար: Մնում է հուսալ, որ հայ հասարակությունը կկարողանա հաղթահարել դա, չնայած իրոք շատ դժվար է պատկերացնել, թե ինչպես կարելի է դա վերապրել առանց մեկ այլ հետտրավմատիկ համախտանիշի այն ազգի համար, որն արդեն շատ բան է վերապրել իր դարավոր պատմության ընթացքում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Աբովյանի 34-ամյա բնակիչը ձերբակալվել է ապօրինի թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով (տեսանյութ) Թրամփի երդմնակալությանը ՌԴ-ից հատուկ ներկայացուցիչ չի լինի Ադրբեջանը սպառնում է «համապատասխան դիվանագիտական ​​միջոցներ կիրառել» ի պատասխան Լեհաստանի նախագահի՝ հայ-ադրբեջանական սահման այցին Արցախի Տանձատափի եկեղեցին ոչնչացնելով՝ Ադրբեջանը վերացնում է երկրամասի հայկականությունը ցուցող վերջին վկայությունը Առաջին ձյուն․ ի՞նչ տեղի ունեցավ երեկ՝ տեղումների հետևանքով (տեսանյութ)Փաշինյանը չի մասնակցի վաղն Աստանայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին Ռուսական արժույթը հերթական լուրջ անկումն է ապրում. ռուբլին 4-րդ օրն անընդմեջ կորցնում է արժեքը Հիանալի է Մեսսիի և Ռոնալդուի հետ նույն առաջնությունում լինելը. Լևանդովսկին՝ ՉԼ-ում 101 գոլի մասին «Հաճախ աջակցելու փոխարեն կանանց զրպարտում ու մեղադրում են». Անահիտ Սիմոնյանը բացել է «կանանց ակումբ», որը կաջակցի ամուսնալուծված կանանց Ինչպես է աշխարհն արձագանքել Լիբանան-Իսրայել hրադադարին 2025թ. խմելու ջրի սակագինը սպառողների համար չի բարձրանա Առաջիկա օրերին ԱՄՆ-ն կփորձի հասնել Գազայում հրադադարին, պատանդների ազատ արձակմանը և պատերազմի ավարտին. Բայդեն Վրաստանի 49 ընդդիմադիր պատգամավորներ հրաժարվել են վերցնել մանդատը Երեք տարեկան երեխան մահացել է գիշերը շոկոլադ ուտելուց հետո Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև հրադադարն ուժի մեջ է մտել Apple-ը գրեթե դադարեցրել է կարմիր սմարթֆոնների և այլ սարքերի արտադրությունը ՀՀ ԱԳՆ-ն ողջունում է Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարի համաձայնությունը Նոր մանրամասներ՝ Դավիթի սպանության գործովՆոր Եվրահանձնաժողովը կսկսի ռուսական բնական գազի դուրսբերումը եվրոպական շուկայից Մինչև 18 տարեկան անձանց էներգետիկ ըմպելիքների վաճառքը կարգելվի Արագածոտնի և Լոռու մարզերում 300-ից ավելի ավտոմեքենա հայտնվել են ճանապարհին ու չեն կարողանում տեղաշարժվել Թմրամիջոց 18-ամյա երիտասարդի մոտ. «անձնական օգտագործման համար է» Հիանալի է Մեսսիի և Ռոնալդուի հետ նույն առաջնությունում լինելը. Լևանդովսկին՝ ՉԼ-ում 101 գոլի մասին Տհաճ անակնկալ՝ Հայաստանի բնակիչների համար (տեսանյութ)Ի՞նչ է կատարվել. փորձել են կրակել տեսախցիկի ուղղությամբՋրի գնի հարցով նոր որոշում կա Ծանոթ ու միաժամանակ անհայտ … փախլավաՆոր «Օրեշնիկ» հրթիռն ունակ է ոչնչացնել ստորգետնյա բունկերները «Միայն ավելի վատ կլինի»  ««Հայաստանը Եվրոպա՞ է». Փաշինյանը գնում է ԵԱՏՄ-ից դուրս գալու ճանապարհով»  ՃՏՊ Շիրակի մարզում. 20 համարի երթուղայինը բախվել է ծառին. 5 վիրավոր կա Նոյեմբերյան համայնքի Դեբեդավան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի մասով նոր որոշում կա Փաշինյանը լուրջ բարդությունների է բախվել Գյումրիում Իրավիճակը՝ Վերին Լարսում Երբ ցիկլոնը կկորցնի ուժըԿոռուպցիան «պոզով-պոչով» չի լինում Հրդեհ՝ Բալահովիտի չշահագործվող մանկապարտեզում Արտակ Աղաբեկյանը դարձավ ոսկե մեդալակիր Թրամփն ուզում էր իմանալ՝ ինչ կարծիք ունեմ Պուտինի մասին. Ավստրիայի կանցլեր Լեհաստանի նախագահը Արևմուտքի զգուշացումներն է բերել Փաշինյանին Հրդեհ-վթար՝ Կոտայքի մարզում․ վիրավոր կա7 ոստիկան հեռացվել է համակարգից. մանրամասներ Ստեփանակերտում բացվել է առաջին դպրոցը պատերազմից հետո. պատմության այս օրը (27 նոյեմբեր)ՀՀ մեծ մասը ծածկված է ձյան շերտով․ հաստությունը կազմում է 30-40 սմԲազմաթիվ հասցեներ կհոսանքազրկվենԴոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացելՔԿ-ում իսկական քաոս է. Ովքե՞ր են ազատման դիմում գրել. «Հրապարակ» Փաշինյանի կախարդական փայտիկը ՔՊ-ից Ալխաս Ղազարյանի մոտ է. «Ժողովուրդ» Մանդատը հանձնածը վերջին կռիվը տվեց․ «Հրապարակ»
Ամենադիտված