Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իշխանության դավադրապաշտական հերթական բանաձևը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Թերևս շատերը կհամաձայնեն, որ իշխանության գալուց հետո Նիկոլ Փաշինյանի մոլեռանդ գաղափարներից մեկը ապօրինի գույքի բռնագանձումն է. 2.5 տարի նա քարոզել է ապօրինի գույքի գաղափարը՝ հին տերերից խլելու և նոր տերերին փոխանցելու։ Նախապատրաստական բոլոր աշխատանքները կատարվել են՝ օրենսդրական բազա, կառույցներ, քարոզչություն և այլն։ Փաստացի Փաշինյանն այդ ճանապարհին որևէ հակափաստարկ չի լսել, նույնիսկ՝ ամենառացիոնալը, որ դա կբերեր տնտեսական փլուզումների, որ Հայաստանում ուղղակի գոյություն չունի այդքան ֆինանսական կապիտալ, որը կարողանա գնել, ձեռք բերել ուրիշներից խլված գույքը։ Եվ ահա, կապիտուլյացիայի թուղթը ստորագրելու հենց հաջորդ օրը նա նորից խոսեց ապօրինի գույքի և դրա համատարած բռնագանձման մասին։ Շատերը սա վերագրեցին նրա անմեղսունակությանը՝ ի՞նչ է կորցրել, ինչի՞ց է խոսում։ Բայց հաջորդ օրերի նրա պահվածքը և խնդրի հետադարձ վերլուծությունը թույլ են տալիս եզրակացնելու, որ ապօրինի գույքի բռնագանձումը ո´չ մտասևեռում էր, ո´չ էլ՝ պոպուլիստական քայլ, այլ հստակ, լավ մշակված ծրագրի կարևորագույն փուլերից է։

Մինաշանակ ակնհայտ է, որ Հայաստանում չկա անհրաժեշտ ֆինանսական կապիտալ՝ խոշոր ձեռքբերումների համար։ Հայկական բիզնեսն այդ հնարավորությունները չունի։ Դրա լավագույն օրինակը Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցն էր, որը պետականացումից ավելի քան մեկ տարի անց էլ դեռ ոչ մի կերպ չի վաճառվում։ Հիմա պատկերացրեք, եթե վաճառքի հանվեն հարյուրավոր հյուրանոցներ, առանձնատներ, հողեր, բնակարաններ, ձեռնարկություններ և այլն։ Ո՞վ ձեռք կբերի այդ ամենը, եթե անգամ մեկ հյուրանոցի վաճառքն այսքան ժամանակ հնարավոր չեղավ կազմակերպել։ Ամենայն հավանականությամբ հենց սկզբից ՀՀ իշխանությունը գիտակցել է, որ կա ընդամենը մեկ գնորդ, և այս ամենը մեկ գնորդի համար է։ Այդ գնորդի անունն է թուրքական կապիտալ։ Ծրագիրը մեկը մեկին պիտի իրագործվեր Աջարիայի օրինակով։ Բաթումին, ողջ Աջարիան այսօր թուրքական և ադրբեջանական ֆինանսատնտեսական տարածքներ են, որտեղ վրացական իշխանությունը կրում է ֆորմալ բնույթ։ Արդյո՞ք պատահական էր , որ էկոնոմիկայի նորանշանակ նախարարը հևիհև խոսեց հենց այս թեմայից։ Ծրագիրը մոտավորապես այսպիսի տեսք ունի. պատերազմի արդյունքում մեր պետության արտաքին սահմանները ջախջախված են, իսկ խաղաղության պայմաններում պետք է ջախջախվեն երկրի ներքին սահմանները՝ թուրքական կապիտալի միջոցով։ Աջարիայի խաղաղ թուրքացումը տեղի է ունեցել շատ սահուն կերպով, կիրառվել է ապօրինի գույքի բռնագանձման նույնատիպ օպերացիա, և վրացիները կարճ ժամանակ անց արձանագրել են, որ Բաթումին, Աջարիան արդեն խիստ պայմանական կարող են վրացական համարվել։ Գրեթե նույնությամբ փորձ է արվում այս սցենարը կիրառել Հայաստանում։

Իրականում սա նաև պետությունը Ռուսաստանից կտրելու ամենագործուն քայլերից է։ Ըստ այդմ՝ մինչև Հայաստանում չկատարվի պատերազմի հետաքննություն, մինչև անկախ հանձնաժողովը չպարզի բոլոր մութ կետերը՝ հնարավոր ստվերային պայմանավորվածությունների, հնարավոր գործակալական ցանցի և 5-րդ շարասյան վերաբերյալ, Հայաստանում պետք է կասեցնել «Ապօրինի գույքի բռնագանձման» մեխանիզմը։ Իհարկե, այստեղ Ն. Փաշինյանը կարող է սկսել նորից իր սիրելի ճղճղան բառապաշարով հարձակվել և ասել իր սիրելի տեքստերը, սակայն գոնե այսօրվա իրավիճակում քաղաքացիները պիտի սկսեն վերջապես բաց աչքերով նայել նրա գործունեությանը։

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

700 հայկական բեռնատար է կուտակվել Վերին Լարսի անցակետի մոտ Պուտինը մեկնաբանել է ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի բացակայությունը Եկող տարի Աբխազիայում կկայանան ընտրություններ Մասկը «F-35»-ը համարում է ոչնչով աչքի չընկնող վագոն Globe Soccer Awards․ Տարվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդները 37 փաթեթ թմրամիջոց իրացնելու համար 2 անձ է կալանավորվել ՀԱՊԿ-ը պարտավոր չէր պատերազմել Ղարաբաղի համար, Հայաստանը այն չէր ճանաչել որպես անկախ պետություն. Պուտին «Երբեմն կյանքն, իրոք, ավելի լավը չի կարող լինել»․ Իվետա Մուկուչյանը նոր ֆոտոշարքում շեշտել է իր կազմվածքի առավելությունները Մեքենաների կատալիզատորների արտահանման արգելքը երկարաձգվեց Ավտովթար Երևանում՝ 4 մեքենայի մասնակցությամբ Բորելն ավարտում է աշխատանքը ԵՄ դիվանագիտության ղեկավարի պաշտոնում Հայաստանը եղել է, կա և մնում է մեր դաշնակիցը. ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար ՊՍՎ-ն ՉԼ-ի ռեկորդ է սահմանել Հայաստանը Հունգարիայում դեսպանություն կբացի. կառավարությունը հավանություն տվեց որոշմանը Կարգելվի առանց ձմեռային անվադողերի մեքենաների երթևեկությունը, վարորդների համար լրացուցիչ ծախս ենք նախատեսում, բայց անհրաժեշտ է. վարչապետ Արդշինբանկը նվիրաբերում է 120 մլն. ՀՀ դրամ «Հայաստան» համահայկական հիմնադրամին Սասունիկ գյուղում կեղտաջրերը հոսում են խմելու ջրի համար նախատեսված տեղովՌոբերտ Քոչարյանին նոր մեղադրանք առաջադրելու միջնորդություն ներկայացվեցՆոյեմբերի 27-28-ը ոստիկանները բացահայտել են հանցագործության 92 դեպք ԲԴԽ նախագահ չի հաջողվել ընտրել Նշվել է Հայաստանում համացանցի ներդրման եւ .am-ի ստեղծման 30-ամյա հոբելյանըԻ՞նչ է ցույց տալիս ՀՀ–ի բացակայությունը. Լուկաշենկոն` ՀԱՊԿ–ի մասին Փաշինյանը որոշեց փոխել ՀՀ օրհներգը «Հող հանձնող» գեներալին՝ նոր պաշտոն․ այս իշխանության օրոք դա օրինաչափ է «Ձնառատ»․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակվելՀնարավո՞ր է ռուսական «Օրեշնիկ» հրթիռը խոցել Անկախը կրկնակի է վճարում. Հայաստանը հեռու չի գնա առանց ռուսական գազի «Դավաճանական չեզոքություն». Հայաստանի իշխանությունները ՄԱԳԱՏԷ-ում չեն աջակցել ԻրանինՓաշինյանը պայքարում է Անկախության հռչակագրի դեմ«Երևանի բաքվեցումը». Փաշինյանի թիմը դափի տակ պարելով կկործանի Հայաստանը11-ամյա Վարդան Մ.-ն հրաշքով փրկվեց«Գոյ» թատրոնի գործով փաստաբանի ասուլիսը Սորոսի սանը հայ ժողովրդին մտցրել է փակուղի, իսկ փակուղուց ելքը տեսանելի չէ. «Փաստ»Հայաստանը շարունակում է հակառուսական կուրսը Ռուսական հատուկ ծառայությունը երկրորդ անգամ է զգուշացնում Դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը․ մանրամասներ Numbeo-ի վարկանիշը. ոչ արժանահավատ թվերով փորձում են մանիպուլացնել«Միայն ավելի վատ կլինի». «Փաստ»Ինչո՞ւ է աճում դոլարի փոխարժեքը Զանգեզուրում սկսվել են եռօրյա մարտեր. պատմության այս օրը (28 նոյեմբեր)«Ռուբենն արդարամիտ էր, բարի, պարտաճանաչ». Ռուբեն Պողոսյանն անմահացել է հոկտեմբերի 12-ին Ջուվառլու բնակավայրում, տուն «վերադարձել»... մեկ տարի երկու ամիս անց. «Փաստ»Գերեզմանոցում ծեծի են ենթարկել 16-ամյա տղայինԴավիթի սպանությունից հետո փորձել են այրել կասկածյալներից մեկի տունըԿսահմանվի մանկապատանեկան մարզադպրոցների անվանակոչության կարգ. «Փաստ»Պարտքն անընդհատ ավելացնում են, իսկ պետության ու ժողովրդի համար էական կամ կարևոր որևէ խնդիր չեն լուծել. «Փաստ»Հայտնի են հոսանքազրկման հասցեներըԻնչո՞ւ է օրվա իշխանություններին այդքան անհանգստացնում հայության ինքնության և պատմական հիշողության հարցը. «Փաստ»Ադրբեջանում ավտովթարի հետևանքով 5 զինվորական է մահացելՌուբլին կրկին էժանացել է«Կարծես թե գործ ունենք խուճապային գործողությունների հետ հարկային վարչարարության տեսքով». «Փաստ»
Ամենադիտված