Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ապագա ցանկացած իշխանություն առաջին հերթին չպետք է անի այն ամենը, ինչ արել է Նիկոլ Փաշինյանը. դառը պտուղների դասերը․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Արցախյան պատերազմում կրած պարտությունը նոր շրջափուլ է բացում ողջ հայության համար։ Իսկ սա ենթադրում է, որ մենք պետք է դասեր քաղենք անցյալի ու առաջին հերթին ներկայի իրողություններից և կարողանանք ապագան այնպիսի ռելսերի վրա տեղափոխել, որը թույլ կտա բարձրացնել հայ ժողովրդի դիմադրողականությունը և տարբեր մարտահրավերներին դիմագրավելու ներուժը։ Քիչ կասկածներ կան այն հարցում, որ ներկայիս պարտված, կապիտուլացված իշխանությունները վաղ թե ուշ հեռանալու են, քանի որ ձախողել են իրենց հիմնական առաքելությունը, իրականություն չեն դարձրել հանրության ակնկալիքները, երկիրը հասցրել են կրախի եզրին։ Եվ ընդհանրապես, աշխարհի քաղաքական փորձը ևս ցույց է տալիս, որ պարտված իշխանությունները, որպես կանոն, չեն կարողանում երկար պաշտոնավարել, հրաժարական են տալիս, և նոր իշխանություններ են ձևավորվում։

Բայց նկատի ունենանք, որ հաջորդ իշխանություններին՝ լինի ժամանակավոր, թե արտահերթ ընտրություններով կազմավորված, բարդ փորձություն է սպասվում։ Հեշտ գործ չէ երկիրը հանրային հուսահատության վիճակից, քաոսից, կառավարման համակարգի դեգրադացիայից, քաղաքական ստագնացիայից և տնտեսական խորտակման վիճակից դուրս բերելը։ Դրա համար քաղաքական մեծ կամք, հետևողական ջանքեր և բարձր պրոֆեսիոնալիզմ է հարկավոր։ Բայց պակաս կարևորություն չէ նաև այն հանգամանքը, որ ապագա իշխանությունները չպետք է անեն այն ամենը, ինչ արել ու անում է Նիկոլ Փաշինյանը, չպետք է գնան Փաշինյանի իշխանության տրորված արահետով, որի դառը պտուղները մենք այսօր քաղում ենք։ Իսկ ի՞նչ քայլեր է ձեռնարկել Փաշինյանի իշխանությունը, որոնք չպետք է կրկնել։

Եթե համապարփակ գնահատենք, գրեթե ոչ մի լավ բան, բացի ասֆալտ փռելուց, սա կարելի է կրկնել: Ժամանակ կլինի ամենայն մանրամասնությամբ քննարկել 2,5 տարվա ձախողումների և պատերազմում խայտառակ պարտության պատճառները: Հիմա պարզապես հասկանանք, թե հատկապես որ քայլերից պետք է սկզբունքորեն զերծ մնալ: Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման «արդյունքների» կարևոր արձանագրումներից մեկը սևերի ու սպիտակների շրջանակում հանրության պառակտումը, ատելության ու թշնամանքի գեներացումն է։ Ապագա ցանկացած (կրկնենք՝ ժամանակավոր, թե արտահերթով ընտրված) իշխանությունների խնդիրն է լինելու հրաժարվել այդ պրակտիկայից և համազգային նպատակների շուրջ համախմբել հանրությանը, որը ներկայիս պայմաններում բարդ գործ է, քանի որ քաղաքական տարբեր բևեռների ներկայացուցիչների ու քաղաքացիների շրջանում գերիշխում է ատելությունը, իսկ երկխոսությունն ու միմյանց ըմբռնումով մոտենալու կարողությունը երկրորդական պլան են մղվել։

Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման ընթացքում անընդհատ փորձ է արվել ընդդիմության ձայնը լռեցնել, իսկ ընդդիմադիրներն ու պարզապես ընդդիմախոսները դառնում էին քաղաքական հետապնդումների և ատելության թիրախ՝ «նշանակվելով» ձախողումների մեղավորներ ու թշնամիներ։ Փաշինյանի հեռացումից հետո երկրի քաղաքական համակարգի շահերից է բխում, որ այդ քաղաքական հետապնդումները դադարեցվեն, ընդդիմությունն առանց ճնշումների ենթարկվելու հնարավորություն ունենա մասնակցություն ունենալ երկրի քաղաքական կյանքին։ Այս տեսանկյունից շատ կարևոր է, որ հետփաշինյանական փուլում մեր երկրի քաղաքական կյանքում առանցքային տեղ զբաղեցնի քաղաքական բանավեճն ու դիսկուրսը։

Քիչ չեն նաև երկրի կառավարման ոլորտում գործող իշխանությունների թերացումները։ Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունն այս ուղղությամբ հիմնված էր ոչ թե իրական և բովանդակային քայլերի, այլ ֆեյքային իրականության և փիառի վրա։ Մենք տեսանք, թե ինչպես երկրի իրական խնդիրների լուծումը թողած՝ Փաշինյանը երկրի կառավարումը տեղափոխել սոցցանցեր, որտեղ մարդկանց զբաղեցնում էր շոուներով, լայվերով ու կեղծ օրակարգերով։ Ուստի այս առումով գալիք իշխանությունների խնդիրներից մեկը պետք է լինի դուրս գալ վիրտուալ իրականությունից ու կեղծ օրակարգերից և առերեսվել իրական խնդիրների հետ։ Փաշինյանի կառավարման քաղաքականության անբաժանելի մասն են կազմում նաև դատական իշխանության նկատմամբ ճնշումները, այդ թվում՝ դատարանների մուտքերի խայտառակ շրջափակումով և այլն, որպեսզի համակարգը կորցնի իր ինքնուրույնությունն ու անկախությունը և վերածվի գործադիր իշխանության, իսկ ավելի ստույգ՝ մեկ անձի կամքից կախված մի կառույցի:

ՍԴ-ի ու այլ դատարանների մի քանի դատավորների հարցում դա նրան հաջողվեց, ինչի արդյունքում Հայաստանը հետընթաց է արձանագրել իրավական պետության ձևավորման ճանապարհին։ Բարեբախտաբար, դատական իշխանության ներկայացուցիչների մեծամասնությունը մնում է իր մասնագիտական բարձունքի վրա՝ պահպանելով ինքնուրույնությունն ու անկախությունը: Հաջորդ խնդիրն այն է, որ Փաշինյանը կադրային քաղաքականությունը կառուցելիս պրոֆեսիոնալիզմի գործոնով չի առաջնորդվել, այլ առաջին պլան է դրել քաղաքական հաշվարկներն ու իրենից կախված լինելու հանգամանքը։ Պատահական չէ, որ այս երկուսուկես տարվա ընթացքում իրական քաոս է տիրում երկրի կառավարման ոլորտում։

Կառավարման օղակներն ընդունակ չեն պատշաճ ձևով արձագանքել հանրության բարձրացրած խնդիրներին, ինչը շատ դեպքերում նաև կադրային շրջապտույտի պատճառ է դառնում։ Պետք է ուշադրություն դարձնել, որ Փաշինյանի իշխանավարման ընթացքում հարվածի տակ է հայտնվել մեր արժեքային համակարգը, որի հետևանքով թիրախավորվում են մեր հասարակության հիմնասյուները՝ ընտանիքը, եկեղեցին, բանակը, մեր պատմությունն ու լեզուն, հերոսներն ու ամենայն հայկականը։ Այսպիսի քաղաքականություն վարելու միջոցով Փաշինյանը փորձում է փոխհատուցում տրամադրել այն գլոբալիստական ուժերին, որոնք իրեն օգնել են իշխանության հասնելու ճանապարհին։ Ժամանակը ցույց տվեց, թե այս ամենը որքան վտանգավոր է և որքան է թուլացնում հասարակության իմունիտետն ու պետության հիմքերը՝ պայմաններ ստեղծելով բոլոր ճակատներում պարտության համար։ Ուստի չափազանց կարևոր է, որ հաջորդ ցանկացած իշխանություն վերջ դնի այս ամենին: Ի դեպ, «այս ամեն»-ի ցանկը շարունակելի է...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Աբովյանի 34-ամյա բնակիչը ձերբակալվել է ապօրինի թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով (տեսանյութ) Թրամփի երդմնակալությանը ՌԴ-ից հատուկ ներկայացուցիչ չի լինի Ադրբեջանը սպառնում է «համապատասխան դիվանագիտական ​​միջոցներ կիրառել» ի պատասխան Լեհաստանի նախագահի՝ հայ-ադրբեջանական սահման այցին Արցախի Տանձատափի եկեղեցին ոչնչացնելով՝ Ադրբեջանը վերացնում է երկրամասի հայկականությունը ցուցող վերջին վկայությունը Առաջին ձյուն․ ի՞նչ տեղի ունեցավ երեկ՝ տեղումների հետևանքով (տեսանյութ)Փաշինյանը չի մասնակցի վաղն Աստանայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին Ռուսական արժույթը հերթական լուրջ անկումն է ապրում. ռուբլին 4-րդ օրն անընդմեջ կորցնում է արժեքը Հիանալի է Մեսսիի և Ռոնալդուի հետ նույն առաջնությունում լինելը. Լևանդովսկին՝ ՉԼ-ում 101 գոլի մասին «Հաճախ աջակցելու փոխարեն կանանց զրպարտում ու մեղադրում են». Անահիտ Սիմոնյանը բացել է «կանանց ակումբ», որը կաջակցի ամուսնալուծված կանանց Ինչպես է աշխարհն արձագանքել Լիբանան-Իսրայել hրադադարին 2025թ. խմելու ջրի սակագինը սպառողների համար չի բարձրանա Առաջիկա օրերին ԱՄՆ-ն կփորձի հասնել Գազայում հրադադարին, պատանդների ազատ արձակմանը և պատերազմի ավարտին. Բայդեն Վրաստանի 49 ընդդիմադիր պատգամավորներ հրաժարվել են վերցնել մանդատը Երեք տարեկան երեխան մահացել է գիշերը շոկոլադ ուտելուց հետո Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև հրադադարն ուժի մեջ է մտել Apple-ը գրեթե դադարեցրել է կարմիր սմարթֆոնների և այլ սարքերի արտադրությունը ՀՀ ԱԳՆ-ն ողջունում է Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարի համաձայնությունը Նոր մանրամասներ՝ Դավիթի սպանության գործովՆոր Եվրահանձնաժողովը կսկսի ռուսական բնական գազի դուրսբերումը եվրոպական շուկայից Մինչև 18 տարեկան անձանց էներգետիկ ըմպելիքների վաճառքը կարգելվի Արագածոտնի և Լոռու մարզերում 300-ից ավելի ավտոմեքենա հայտնվել են ճանապարհին ու չեն կարողանում տեղաշարժվել Թմրամիջոց 18-ամյա երիտասարդի մոտ. «անձնական օգտագործման համար է» Հիանալի է Մեսսիի և Ռոնալդուի հետ նույն առաջնությունում լինելը. Լևանդովսկին՝ ՉԼ-ում 101 գոլի մասին Տհաճ անակնկալ՝ Հայաստանի բնակիչների համար (տեսանյութ)Ի՞նչ է կատարվել. փորձել են կրակել տեսախցիկի ուղղությամբՋրի գնի հարցով նոր որոշում կա Ծանոթ ու միաժամանակ անհայտ … փախլավաՆոր «Օրեշնիկ» հրթիռն ունակ է ոչնչացնել ստորգետնյա բունկերները «Միայն ավելի վատ կլինի»  ««Հայաստանը Եվրոպա՞ է». Փաշինյանը գնում է ԵԱՏՄ-ից դուրս գալու ճանապարհով»  ՃՏՊ Շիրակի մարզում. 20 համարի երթուղայինը բախվել է ծառին. 5 վիրավոր կա Նոյեմբերյան համայնքի Դեբեդավան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի մասով նոր որոշում կա Փաշինյանը լուրջ բարդությունների է բախվել Գյումրիում Իրավիճակը՝ Վերին Լարսում Երբ ցիկլոնը կկորցնի ուժըԿոռուպցիան «պոզով-պոչով» չի լինում Հրդեհ՝ Բալահովիտի չշահագործվող մանկապարտեզում Արտակ Աղաբեկյանը դարձավ ոսկե մեդալակիր Թրամփն ուզում էր իմանալ՝ ինչ կարծիք ունեմ Պուտինի մասին. Ավստրիայի կանցլեր Լեհաստանի նախագահը Արևմուտքի զգուշացումներն է բերել Փաշինյանին Հրդեհ-վթար՝ Կոտայքի մարզում․ վիրավոր կա7 ոստիկան հեռացվել է համակարգից. մանրամասներ Ստեփանակերտում բացվել է առաջին դպրոցը պատերազմից հետո. պատմության այս օրը (27 նոյեմբեր)ՀՀ մեծ մասը ծածկված է ձյան շերտով․ հաստությունը կազմում է 30-40 սմԲազմաթիվ հասցեներ կհոսանքազրկվենԴոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացելՔԿ-ում իսկական քաոս է. Ովքե՞ր են ազատման դիմում գրել. «Հրապարակ» Փաշինյանի կախարդական փայտիկը ՔՊ-ից Ալխաս Ղազարյանի մոտ է. «Ժողովուրդ» Մանդատը հանձնածը վերջին կռիվը տվեց․ «Հրապարակ»
Ամենադիտված