Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Կառավարման համակարգը ո՛չ շնչում է, ո՛չ արտաշնչում. գոյատևման ամենացածր օղակի վրա ենք»․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Այսօր ոչ միայն կառավարման ճգնաժամ է, այլև գործ ունենք կառավարման իսպառ բացակայության հետ: «Փաստի» հետ զրույցում նման կարծիք հայտնեց հանրային կառավարման փորձագետ Սիրանուշ Սերոբյանը: «Այս իրավիճակի հետևանքով ոչ թե կառավարում, այլ ուղղակի հրահանգների որոշակի խումբ ունենք: Երբ մեզ մոտ իշխանությունը հանձնվեց Նիկոլ Փաշինյանին ու «Իմ քայլը» դաշինքին, ականատես եղանք ոչ թե բովանդակային, այլ միայն ազգանունների ու անվանումների փոփոխության: Մենք մշտապես ահազանգել ենք, որ ձևական բնույթ կրող փոփոխությունները կառավարման համակարգի առողջացմանը չեն հանգեցնելու, հակառակը՝ ավելի են լճացնելու համակարգը: Երկուսուկես տարվա ընթացքում պլանավորում չիրականացվեց, տապալվեց համաճարակի դեմ պայքարը, տապալվեցին պատերազմական գործողություններն, ու այսօր ունենք ցավալի և ամոթալի փաստաթղթի ստորագրում:

Ինչո՞ւ, որովհետև ունենք սուպերվարչապետական համակարգ և մի անձից կախված կառավարման ողջ գործընթաց: Այս ամենի հետևանքով ունենք նման ծանրագույն թերացումներ ու բացթողումներ»,ասաց նա՝ շեշտելով, որ անհրաժեշտ են ոչ թե ձևական, այլ բովանդակային փոփոխություններ ու լուրջ կադրային քաղաքականություն: «Երկուսուկես տարվա ընթացքում մսխվեցին կառավարման բոլոր օղակներում առկա դրական տեղաշարժերը: Որքան էլ նախկին իշխանությունների օրոք օրենսդիր, գործադիր ու դատական իշխանությունները միմյանց հետ փոխկապակցվածության մեջ են եղել ու ազդել են միմյանց վրա, այնուամենայնիվ, մենք չենք ունեցել պետականության կորուստ, մենք չենք ունեցել կառավարման համակարգի զրոյացում:

Իսկ այս իշխանության օրոք մենք այսօր ունենք մի վիճակ, երբ մեր կառավարման համակարգը ո՛չ շնչում է, ո՛չ արտաշնչում. գոյատևման ամենացածր օղակի վրա ենք կանգնած: Իրականում ոլորտը տապալածները պետք է կրեն դրա պատասխանատվությունը: Միայն հրաժարականը անձին ու պետական գործչին պատասխանատվությունից չի ազատում: Այսօր մասնագետներիս համար շատ դժվար է ներկայիս իշխանությունների և կառավարման համակարգի յուրաքանչյուր օղակի գործունեությունն ու պատասխանատվության չափը տեղավորել զուտ ոչ կոմպետենտ կամ վատ կառավարում գնահատականների համատեքստում: Բացի ամենաթողությունից, տգիտությունից, անիմաստ ինքնավստահությունից, այսօր կառավարման համակարգում ոչինչ չկա»,-շեշտեց փորձագետը՝ ընդգծելով, որ ներկայիս իշխանության որևէ ներկայացուցիչ, որը թելում է Նիկոլ Փաշինյանի կառավարման թելը, երբեք չի կարող հանգել դրական փոփոխությունների ու հասնել հանրության նկատմամբ վստահության ամրապնդմանը:

«Որևէ ոլորտում որևէ դրական տեղաշարժ ու փոփոխություն չիրականացվեց: Նրանց կազմը միայն պարգևավճար է կարողանում ստանալ: Մեզ պետք է պրոֆեսիոնալների կառավարում՝ մերիտոկրատիայի սկզբունքով: Պետական ապարատում 99,8 տոկոսը անձինք են, ովքեր ներկայացնում են ներկայիս իշխող վարչակարգը ու մակաբույծի պես սնվում են մեր պետական բյուջեից, ի բարօրություն ազգի ու պետության՝ որևէ գործունեություն չեն իրականացնում: Այսօր նման անձինք խարխլում են պետականությունը՝ չտիրապետելով իրենց մասնագիտությանը, իրենց պաշտոնի լիազորագրին: Նիկոլ Փաշինյանը երկուսուկես տարի մանիպուլացրեց, ասաց՝ իրավիճակին տիրապետում է, բայց հասանք ամենացավալիին՝ պատերազմական իրավիճակի»,-ընդգծեց Ս. Սերոբյանը՝ շեշտելով, որ կորուստներն անհեռատես ու ոչ ռացիոնալ կառավարման արդյունք էին: Նա նշեց, որ, անկախ ամեն ինչից, պետք է լավատես լինել՝ զուգահեռ հաշվի առնելով մի շարք հարցադրումներ. «Մենք սրանից վատ չէինք կարող կառավարել երկիրը:

Միգուցե անգամ կառավարման հմտություններ չունեցող մեկին դրսից բերեինք, նստեցնեինք վարչապետի աթոռին, ավելի լավ ու սրտացավ կառավարեր, քան այն անձը, որը գրավեց ամբողջ իշխանությունը, ստեղծեց սուպերվարչապետական՝ մեկ անձից կախված համակարգ ու փլուզեց այն: Այսօր կարող ենք փաստել, որ, այո, կառավարման համակարգն ամբողջովին փլուզվել է: Օր առաջ այս նենգ իշխանությունները, միևնույն է, գնալու են ու պատասխանատվություն են կրելու երկրում թե՛ կառավարման, թե՛ ունեցած կորուստների համար: Բայց մենք պետք է գիտակցենք, որ յուրաքանչյուր օր ու վայրկյան մեզ համար շատ կարևոր է, որովհետև մենք ո՛չ 70 միլիոն բնակիչ ունեցող երկիր ենք, ո՛չ էլ մեր ՀՆԱ-ն հավասար է ԱՄՆ-ի ՀՆԱ-ին: Հիմա հարց է՝ արդյո՞ք իրենց մնալը մեր պետության գոյության հաշվին չէ: Այս իշխանությունը տապալեց բոլոր ոլորտներում, նույնիսկ Արցախը՝ մեր հայրենիքը, նվիրաբերեց Ադրբեջանին: Այս ամենից զատ՝ անընդհատ պրոադրբեջանական պրոպագանդա է իրականացվում: Այս ամենից ելնելով՝ իրենց կործանարար քաղաքականությունը կարող է նաև ՀՀ-ի, որպես պետություն, կորստին հանգեցնել:

Մարտի դաշտում մեր տղաները հաղթել են, պարտվել է կառավարման օղակը, և ցավալի է, որ արտաքին քաղաքականության բացթողումների պատճառով մեր հերոսների արյան յուրաքանչյուր կաթիլը չգնահատվեց: Ներկայիս իշխանությունն օր առաջ պետք է հեռանա՝ իր տեղը զիջելով պրոֆեսիոնալներին, որ այս ճգնաժամային իրավիճակում, այս կոլապսի պայմաններում, զրո կառավարման համակարգում գոնե դեպի դրականն ինչ-որ քայլ կատարվի»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Աբովյանի 34-ամյա բնակիչը ձերբակալվել է ապօրինի թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով (տեսանյութ) Թրամփի երդմնակալությանը ՌԴ-ից հատուկ ներկայացուցիչ չի լինի Ադրբեջանը սպառնում է «համապատասխան դիվանագիտական ​​միջոցներ կիրառել» ի պատասխան Լեհաստանի նախագահի՝ հայ-ադրբեջանական սահման այցին Արցախի Տանձատափի եկեղեցին ոչնչացնելով՝ Ադրբեջանը վերացնում է երկրամասի հայկականությունը ցուցող վերջին վկայությունը Առաջին ձյուն․ ի՞նչ տեղի ունեցավ երեկ՝ տեղումների հետևանքով (տեսանյութ)Փաշինյանը չի մասնակցի վաղն Աստանայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին Ռուսական արժույթը հերթական լուրջ անկումն է ապրում. ռուբլին 4-րդ օրն անընդմեջ կորցնում է արժեքը Հիանալի է Մեսսիի և Ռոնալդուի հետ նույն առաջնությունում լինելը. Լևանդովսկին՝ ՉԼ-ում 101 գոլի մասին «Հաճախ աջակցելու փոխարեն կանանց զրպարտում ու մեղադրում են». Անահիտ Սիմոնյանը բացել է «կանանց ակումբ», որը կաջակցի ամուսնալուծված կանանց Ինչպես է աշխարհն արձագանքել Լիբանան-Իսրայել hրադադարին 2025թ. խմելու ջրի սակագինը սպառողների համար չի բարձրանա Առաջիկա օրերին ԱՄՆ-ն կփորձի հասնել Գազայում հրադադարին, պատանդների ազատ արձակմանը և պատերազմի ավարտին. Բայդեն Վրաստանի 49 ընդդիմադիր պատգամավորներ հրաժարվել են վերցնել մանդատը Երեք տարեկան երեխան մահացել է գիշերը շոկոլադ ուտելուց հետո Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև հրադադարն ուժի մեջ է մտել Apple-ը գրեթե դադարեցրել է կարմիր սմարթֆոնների և այլ սարքերի արտադրությունը ՀՀ ԱԳՆ-ն ողջունում է Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարի համաձայնությունը Նոր մանրամասներ՝ Դավիթի սպանության գործովՆոր Եվրահանձնաժողովը կսկսի ռուսական բնական գազի դուրսբերումը եվրոպական շուկայից Մինչև 18 տարեկան անձանց էներգետիկ ըմպելիքների վաճառքը կարգելվի Արագածոտնի և Լոռու մարզերում 300-ից ավելի ավտոմեքենա հայտնվել են ճանապարհին ու չեն կարողանում տեղաշարժվել Թմրամիջոց 18-ամյա երիտասարդի մոտ. «անձնական օգտագործման համար է» Հիանալի է Մեսսիի և Ռոնալդուի հետ նույն առաջնությունում լինելը. Լևանդովսկին՝ ՉԼ-ում 101 գոլի մասին Տհաճ անակնկալ՝ Հայաստանի բնակիչների համար (տեսանյութ)Ի՞նչ է կատարվել. փորձել են կրակել տեսախցիկի ուղղությամբՋրի գնի հարցով նոր որոշում կա Ծանոթ ու միաժամանակ անհայտ … փախլավաՆոր «Օրեշնիկ» հրթիռն ունակ է ոչնչացնել ստորգետնյա բունկերները «Միայն ավելի վատ կլինի»  ««Հայաստանը Եվրոպա՞ է». Փաշինյանը գնում է ԵԱՏՄ-ից դուրս գալու ճանապարհով»  ՃՏՊ Շիրակի մարզում. 20 համարի երթուղայինը բախվել է ծառին. 5 վիրավոր կա Նոյեմբերյան համայնքի Դեբեդավան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի մասով նոր որոշում կա Փաշինյանը լուրջ բարդությունների է բախվել Գյումրիում Իրավիճակը՝ Վերին Լարսում Երբ ցիկլոնը կկորցնի ուժըԿոռուպցիան «պոզով-պոչով» չի լինում Հրդեհ՝ Բալահովիտի չշահագործվող մանկապարտեզում Արտակ Աղաբեկյանը դարձավ ոսկե մեդալակիր Թրամփն ուզում էր իմանալ՝ ինչ կարծիք ունեմ Պուտինի մասին. Ավստրիայի կանցլեր Լեհաստանի նախագահը Արևմուտքի զգուշացումներն է բերել Փաշինյանին Հրդեհ-վթար՝ Կոտայքի մարզում․ վիրավոր կա7 ոստիկան հեռացվել է համակարգից. մանրամասներ Ստեփանակերտում բացվել է առաջին դպրոցը պատերազմից հետո. պատմության այս օրը (27 նոյեմբեր)ՀՀ մեծ մասը ծածկված է ձյան շերտով․ հաստությունը կազմում է 30-40 սմԲազմաթիվ հասցեներ կհոսանքազրկվենԴոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացելՔԿ-ում իսկական քաոս է. Ովքե՞ր են ազատման դիմում գրել. «Հրապարակ» Փաշինյանի կախարդական փայտիկը ՔՊ-ից Ալխաս Ղազարյանի մոտ է. «Ժողովուրդ» Մանդատը հանձնածը վերջին կռիվը տվեց․ «Հրապարակ»
Ամենադիտված