Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ո՞վ պետք է կրի պատասխանատվությունը, եթե ոչ` կորոնավիրուսի դեմ պայքարը տապալած ու ոլորտը ձախողած անձը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանը 6 միլիոն դոլար կհատկացնի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ձեռք բերելու նպատակով՝ 300 000 անձի համար», – հայտարարել է առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնող և միաժամանակ կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարը տապալած ու ոլորտը ձախողած անձը։

Սկզբում իրենց անգործությունը, հանցավոր ինքնավստահությունը, սեփական անզորությունը,քայլերիանհետևողականությունն ու անտրամաբանությունը նրանք փորձեցին քողարկել պրիմիտիվ մանիպուլյացիաներով՝ իրավիճակի մեղավոր նշանակելով ՀՀ քաղաքացուն, իսկ հիմա իրենց ակնհայտ ձախողումները փորձում են դուրս գրել պատերազմի վրա:

Անգամ այդ ծանր օրերին գտնվեցին մասնագետներ, որոնք սեփական տեսակետի ու դիրքորոշման համար հետապնդվելու և առողջապահական համակարգից անձնական դրդապատճառներով դուրս թողնվելու պարագայում իրենց խորհուրդները բարձրաձայնեցին հանրային դաշտում, պատրաստակամությունը հայտնեցին ծառայել հայրենիքին, սակայն նրանց ձայնը լսելի չեղավ:

Դարձյալ իրեն հատուկ դեմագոգիկ ոճով համավարակի դեմ ողջ պայքարը ԱԹ-ն հանգեցնում է դիմակ կրելուն, այսինքն՝ հանրության անելիքներից ընդամենը մեկին և ոչ ամենակորևորին և արդյունավետին: Այնինչ համավարակի դեմ պայքարը կազմակերպելու, արդյունավետ միջոցառումներ իրականացնելու գլխավոր պատասխանատուն կառավարությունն է՝ ի դեմս առողջապահության նախարարության (ԱՆ):

Մասնավորապես, ԱՆ-ի գործառույթներից են. բնակչության առողջության բարելավման, հիվանդությունների կանխարգելման և բուժման, աշխատանքի վայրում առողջության ևանվտանգության պահպանման, հաշմանդամության և մահացության նվազեցմանն ուղղված ծրագրերի մշակումն ու իրականացման դիտարկումը, բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովմանն ուղղված պետական քաղաքականության և նպատակային ծրագրերի մշակումը և դրանց իրականացման դիտարկումը (մեջբերում ԱՆ կանոնադրությունից):

Այս բոլոր ուղղություններով առկա է ապաշնորհ կառավարում՝ իր բոլոր աղետալի հետևանքներով: Ի լրումն չկա ֆինանսական միջոցների կառավարման թափանցիկ հաշվետվողականություն: Նախկինում պետպատվերով փոխհատուցման անձնական շարժառիթներով պայմանավորված կամայական գնագոյացման ու բաշխման մոտեցումները ոչ միայն չվերանայվեցին, այլ ցուցաբերվեցին հերթական պոպուլիստական մոտեցումները՝ այս օրերին ավելի ցայտուն դարձնելով սեփական ամբիցիաները բժշկական կազմակերպությունների հաշվին լուծելու ցանկությունները:

Առաջանում են մի շարք հարցադրումներ, որոնց ստիպված են լինելու առերեսվել ԱՆ պատասխանատուները և իրենց կուրատորները.

1. Վակցինայի այդպիսի պատվեր կատարելիս արդյո՞ք հաշվի են առնվել ՀՀ-ում ռիսկային խմբերի չափերը:

2. Արդյո՞ք հաշվարկվել է, թե քանի տոկոսն է այդ ռիսկային խմբերի ներկայացուցիչներից արդեն վարակվել Կովիդով:

3. Արդյո՞ք կանխատեսվել է, թե մինչև վակցինան կմատակարարվի, ռիսկային խմբերից քանի տոկոսն արդեն վարակված կլինի ու կունենա բնական իմունիտետ այդ վարակի հանդեպ:

4. Արդյո՞ք գնահատվել է բնակչության պատվաստվելու պատրաստակամությունը պատվերը տալուց առաջ:

5. Ո՞վ պետք է կրի պատասխանատվություն չհաշվարկված քայլերի պատճառով վակցինայի չսպառման ու գումարների փոշիացման համար:

6. Ո՞վ պետք է կրի պատասխանատվություն առ այսօր բուժառուների վարման միասնական մոտեցման բացակայության, բուժման բազմապիսի, երբեմն հակասական սխեմաների կիրառման համար:

7. Ո՞վ պետք է կրի պատասխանատվություն հակաբիոտիկների անվերահսկելի կիրառման ու դեղակայունության զարգացման համար իր բոլոր բացասական հետևանքներով:

8. Արդյո՞ք այս ընթացքում հնարավոր չէր օպերատիվ կերպով կազմակերպել բավարար քանակի թթվածնի արտադրություն, որը կփրկեր մարդկանց կյանքեր:

9. Ո՞վ պետք է կրի պատասխանատվություն պատշաճ բուժօգնություն չստացած հիվանդների տնային մահերի համար:

10. Ո՞վ պետք է կրի պատասխանատվություն դիահերձման արգելման ու բժշկագիտության զարգացման կասեցման համար:

11. Ո՞վ պետք է կրի պատասխանատվություն համավարակին դիմակայելու անպատրաստվածության, մարդկանց ծաղրելու ու հակասական ուղերձներով մոլորեցնելու համար:

12. Ո՞վ պետք է կրի պատասխանատվություն հակահամաճարակային միջոցառումների սխալ կազմակերպելու պատճառով վարակվածների թվի անվերահսկելի աճի համար, որը բերեց առողջապահական համակարգի կոլապսի:

13. Ո՞վ պետք է կրի պատասխանատվություն սխալ կազմակերպման պատճառով բուժաշխատողների մարդկային ռեսուրսի մսխման, սպառման, հյուծման համար, որի հետևանքով այսօր ծանր հիվանդների բուժմամբ զբաղվում են կլինիկական օրդինատորները:

14. Ո՞վ պետք է կրի պատասխանատվություն պետական բյուջեի գումարների կամայական տնօրինման ու ոչ թափանցիկ վերաբաշխման համար:

15. Ո՞վ պետք է կրի պատասխանատվություն գործարարների լայն շերտերին մարզերում համակարգի համաչափ զարգացմանը մասնակցելուն խոչընդոտելու համար, ինչի արդյունքում մարզերը բավարար չափով չհագեցան բարձր տեխնոլոգիական բուժսարքավորումներով, ստեղծելով բազում անհարմարություններ բուժառուների համար:

16. Ո՞վ պետք է կրի պատասխանատվություն համաճարակի մեկնարկից 10 ամիս հետո համաճարակի հակազդման համապարփակ ռազմավարության բացակայության համար, ինչը հանդիսանում է այս բոլոր ձախողումների պատճառը:

17. Եվ ի վերջո, արդյո՞ք վակցինա գնելու փոխարեն ավելի հրատապ ծախսերի անհրաժեշտություն չի առաջացել հետպատերազմական իրավիճակում, երբ անհրաժեշտ է իրականացնել հազարավոր վիրավորների բուժում, հաշմանդամների մարմնական և հոգեբանական ռեաբիլիտացիա:

‼ Բավական է սեփական ապիկար, բացիթողի, տարրերային կառավարման արդյունքում տարածաշրջանում և Եվրոպայում վատագույն ցուցանիշների արձանագրումը թաքցնեք անգիր սերտած ֆրազների և թերուս մտքերի ետևում ու թաքնվեք հանրայինը անձնականից վեր դասած բուժաշխատողների թիկունքում:

‼ Ձեր մատուցմամբ կառավարությունը պատրանք է ստեղծել, որ համավարակի խնդիրը ամենևին առողջապահական համակարգից դուրս է, իսկ առողջապահական համակարգի դերը հանգեցվել է ընդամենը անհրաժեշտություն ունեցող բոլոր քաղաքացիների սպասարկմանը, ինչը դարձյալ չի կատարվել:

‼ Եկել է առողջապահական համակարգը կոլապսի եզրին հասցնելու, անձնական ամբիցիաներին տուրք տալով մասնագիտական կարծիքն արհամարելու, իրարամերժ հայտարարություններ ու կեղծիք տարածելու, բուժաշխատողներին հալածելու, աշխատանքից զրկելու և բազմաթիվ այլ ապօրինություններ կատարելու համար պատասխանատվություն կրելու ժամանակը:

Արժանապատիվ բուժաշխատողների միություն

Ի՞նչ կփոխի Գուրգեն Արսենյանը Արքեպիսկոպոսը ուղիղ եթերում խոստացել է տապալել Փաշինյանին  Ջերմաստիճանի բարձրացում է սպասվումԾանոթ ու միաժամանակ անհայտ … պարկուր«Հայաստանը հրաժարվում է պետականության հիմքերից. երկիրը փաստացի չեղյալ է հայտարարել Անկախության հռչակագիրը»Երևանում կասեցվել է հացի արտադրամասի արտադրական գործունեությունը««Փաշինյանի աթոռները». Երևանը սերտ կապի մեջ է Կիևի, ՆԱՏՕ-ի և ԵԱՏՄ-ի հետ»Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ հայկական կողմը հեռահար հրթիռներով ռմբակոծել է Գյանջա քաղաքի օդանավակայանը․ պատմության այս օրը (04 հոկտեմբեր)Իրանում երկրաշարժ է գրանցվելBrent-ի գինը կտրուկ անկումից հետո կայունացել է մեկ բարելի դիմաց 77,5 դոլարի մակարդակում Քննարկվել է Քաջարան-Ագարակ 32կմ երկարությամբ ճանապարհի կառուցման ընթացքը Հայաստանում ստեղծվել է իշխող վարչախմբի գործողություններին հանրային գնահատական տալու նախադեպ ԱՊՀ հատուկ ծառայությունների ղեկավարների հանդիպում կլինի․ մանրամասներ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի արտաքին քաղաքականությունը. Հայաստանին միակողմանի տոմս են վաճառում Արժանի էինք այս հաղթանակին. «Նոա»-ի գլխավոր մարզիչ «Համահայկական ճակատ» կուսակցությունը ակցիաների շարք է իրականացրել Երևանում Կրակոց՝ Սուրենավան գյուղի գազալցակայանում. տղամարդու են տեղափոխել հիվանդանոցՌուբլու նվազագույն արժեք է սահմանվելՓարսյանի եղբորը ձերբակալել են․ «Հրապարակ» 13 մլն 740 հազար դրամ` ուսուցչի տոնին. ի՞նչ միջոցառում է նախատեսում Երեւանի քաղաքապետարանը․ «Ժողովուրդ» Ինչպես իշխանությունն է, այնպես էլ՝ իր ոստիկանապետը․ «Հրապարակ» Ովքե՞ր են հրաժարվել Արդարադատության նախարարի պաշտոնից. «Ժողովուրդ» Քաղաքը չբեռնաթափվեց, բայց քաղաքապետարանի բյուջեն լցվեց․«Հրապարակ» Տղամարդը փորձել է Կիրանցի երեխաներին առևանգելՈստիկանները ծեծում են, ո՛չ թե սահման պահում. Փաշինյանը խաբել է. Մաս 226․ «Ժողովուրդ» Նախարարի փնտրտուքը շարունակվում է․ «Հրապարակ» ՔՊ-ում քննարկել են ֆինանսների նախարարության կողմից կատարվող աշխատանքները«Մերձավոր Արևելքի առյուծը» շատ լավ գիտակցում է, որ պատերազմն այս տարածաշրջանում գրեթե հավերժական է. իրանագետՄոտ ապագայում Փաշինյանը մեզ կհամոզի, թե պետք է պատժել արցախյան առաջին պատերազմի հերոսներին. Սուրեն ՍուրենյանցՍյունիքի Խոտ-Որոտան ճանապարհի մի հատվածում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվիՈվ է հովանավորում Հայաստանից մանր եղջերավոր անասունների արտահանման բիզնեսը․ Հովիկ Աղազարյանը՝ կոռուպցիոն սկանդալի կենտրոնումԻրանը զգուշացրել է ԱՄՆ-ին, որ միակողմանի զսպվածություն չի ցուցաբերիՓաշինյանն այցելել է 23 միլիոն եվրոյով ձեռք բերված Ֆրանսիայում ՀՀ դեսպանության նոր շենք«Չենք բացառում Լիբանան և Գոլանի բարձունքներ զորք ուղարկելու տարբերակը»․ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի բարձրաստիճան հրամանատարՌուսական կողմի վերահսկողության տակ է անցել Դոնեցկի Ուգլեդար քաղաքը. ՌԴ ՊՆԵրևան է ժամանել Ռուսաստանի գլխավոր դատախազ Իգոր ԿրասնովըԱՄՆ 60 կոնգրեսական կոչ են անում երկրի ղեկավարությանը պատասխանшտվnւթյան ենթшրկել ԱդրբեջանինԱկտիվացնել ջանքերը, ապահովել Ադրբեջանում ապօրինաբար կալանավորված բոլոր քաղբանտարկյալների և գերիների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը․ Լիլիթ Գալստյանը՝ ԵԱՀԿ ԽՎ-ումՀայաստանը սկսել է ևս 84 միավոր ATAGS կայանքների գնման գործընթացը. IDRWՆիկոլ Փաշինյանը հանդիպել է Ֆրանսիայի վարչապետ Միշել Բարնիեի հետՎաղը Հանրապետության հրապարակի տրանսպորտային մուտքերը ժամանակավորապես կփակվենՌուբեն Վարդանյանի փաստաբանները հայցեր են ներկայացրել Ադրբեջանի դատարան«Ես եկել եմ հարթելու հայ-ռուսական հարաբերությունները»․ Գուրգեն ԱրսենյանՀայաստանը ողջունում է Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի նախագիծը, որն աջակցում է ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացին. ՄիրզոյանՄՊՀ նախագահ Գևորգյանը Վաշինգտոնում հայտարարել է՝ Հայաստանի օրենսդրությունը ԵՄ օրենսդրության հետ է ներդաշնակեցվումԲազմիցս պատրաստակամություն ենք հայտնել առանց հետագա հապաղման ստորագրել խաղաղության համաձայնագիրն Ադրբեջանի հետ․ ՄիրզոյանՌԴ-ի և Ադրբեջանի արտաքին հետախուզության ծառայությունները կխորացնեն համագործակցությունը. Նարիշկինը Բաքվում հանդիպել է Ալիևի հետՄեծ Բրիտանիան համաձայնել է Չագոս կղզիները վերադարձնել ՄավրիկիոսինՎանաձորի տներից մեկում տեղի է ունեցել պայթյունՏուգանքի որոշումը բողոքարկելու դեպքում 30 տոկոս բոնուսային բաղադրիչը չի գործում․ ՆԳՆ
Ամենադիտված