Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արարատ Միրզոյանը կոչ էր անում ինչ–որ մեկի հետ «չշշկռել» գերագույն հրամանատարին. Արփինե Հովհաննիսյան

ՎԻԴԵՈ

Այս տարիների ընթացքում Նիկոլ Փաշինյանը ցույց տվեց, որ սեփական խայտառակ ձախողումների մեջ մարդկանց մեղադրելուց բացի այլ բանի ունակ չէ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը՝ անդրադառնալով վարչապետի ուղիղ եթերում արված հայտարարությանը, թե նախկին իշխանություններն են ձախողել դիվանագիտությունը, իսկ իր իշխանությունը նախկինների ձախողումների բեռի տակից դուրս գալու փորձերն է ձախողել։

«Նա հերթական անգամ անամոթաբար ստում է, քանի որ նախկին իշխանություններին մեղադրելով պետք է ցույց տա գեթ մեկ փաստաթուղթ, որտեղ եղել են նման խայտառակ ձևակերպումներ, որտեղ եղել է Շուշիի, Հադրութի հանձնման վերաբերյալ դրույթ, որտեղ եղել է Սյունիքի մարզում բազմաթիվ տարածքների հանձնման, Սոթքի՝ Հայաստանի տարածքի հատվածից հանձնման  կամ Սյունիքով անցնող միջանցքի մասին որևէ դրույթ: Նա լավ կանի ցույց տա, բավական է ուղղակի մեղադրել, ընդ որում՝ եթե նույնիսկ իրեն թողած լինեինք ինչ–որ վատ փաստաթուղթ, որն այդպես չի, որտեղ ինքը երկուսուկես տարում ձախողել էր դրա շտկումը և որը հանգեցրել է նման ողբերգության, դա նշանակում էր, որ ինքը պետք է հեռանա՝ լուռ, գլխիկոր, հասկանալով, որ ինքը հայ ժողովրդի  առաջ մեծ մեղք է գործել՝ անկախ նրանից՝ մարդիկ դա այս պահին գիտակցում, ընդունում են, թե ոչ, իր կողքն են, թե ոչ։ Փաստը մնում է փաստ, որ նա ծախել է մեր հայրենիքը անգրագիտության, ապիկարության, անհավասակշիռ վարքի պատճառով և նաև տարրական կանոնները չիմանալու պատճառով»,– ասաց Արփինե Հովհաննիսյանը։

Վարչապետն այսօր մի ուշագրավ հայտարարություն էր արել, թե մարտերում ձախողումների համար պատասխանատվությունը դնում են իր վրա, և նշել էր, թե «վարչապետը մա՞րտ է ղեկավարել, միանձնյա որոշո՞ւմ է կայացրել»։ Արփինե Հովհաննիսյանի դիտարկմամբ՝  այս հայտարարությամբ Փաշինյանը փորձեց պարտության պատասխանատվությունը դնել Զինված ուժերի վրա։

«Նա և Արցախի նախագահի նախկին սիմվոլ Արայիկ Հարությունյանը բանակին, զինվորին մեղադրելուց բացի ոչինչ չեն անում։ Փաշինյանը բոլորի վրա մեղքը կբարդի, բայց իր վրա պատասխանատվություն չի վերցնի։ Հարգելի պարոն Փաշինյան, ախր Դուք գերագույն գլխավոր հրամանատար եք, որին ինչ–որ մեկի հետ չշշկռելու կոչ էր անում ձեր ԱԺ–ի նախագահը, իսկ գերագույն գլխավոր հրամանատարը երկու ֆունկցիա ունի՝ ինքը պիտի մոբիլիզացներ ամբողջ պետության ռեսուրսը, իսկ ինքը մարդկանց թողեց կամավորների հույսին, 18 տարեկան երեխաներին տարավ ԱԹՍ–ների տակ սպանեց, քաջ գիտակցելով՝ ինչ պատերազմ է սա, երկրորդ գործառույթը, որը նա ձախողել է՝ այն է, որ պատերազմը չկանգնեցրեց ՝ գիտակցելով, թե Հայաստանը ինչ քաղաքական, դիվանագիտական,  սոցիալական, ռազմական  և բոլոր ոլորտներում  ինչ ռեսուրսներ ունի, հետևաբար ոչ մի կերպ չի ստացվի իր ուսերից մեղքը բարդել ինչ–որ մեկի վրա վրա։ Մարդ պետք է տղամարդկություն ունենա՝ իր սխալների պատասխանատվությունն իր վրա վերցնելու համար»,– նշեց նա։

«Հայրենիքի փրկության շարժումը» հայտարարեց, որ իրենց վարչապետի միասնական թեկնածուն Վազգեն Մանուկյանն է։ Այդ թեկնածությունը շատ քննադատվեց։ Արդարադատության նախկին նախարարը Վազգեն Մանուկյանի թեկնածությանը կողմ է, շեշտում է՝ պատերազմը չի ավարտվել, մենք այսօր անվտանգության խնդիր ունենք, թուրքը Հայաստանում է, իսկ նա կարող է անվտանգություն ապահովել։

«Փաշինյան Նիկոլը ամենամեծ վատությունը որ արել է՝ մեզ բաժանելն է սևերի ու սպիտակների, ներկա ու նախկինների , թալանչիների և ոչ թալանչիների միջև, ընդ որում՝ ամենանախկինն ինքն էր։ Հիմա մեզ պետք է մարդ, ով  ունի պետական կառավարման համակարգի մասին պատկերացում, փորձառություն, ով կարող է այս պահին բանակցել, որովհետև եթե մի անգամ թուրքի առաջ ծնկի ես եկել, երկրորդ անգամ ծնկի իջնելն անխուսափելի է։ Կարծում եմ, որ Վազգեն Մանուկյանը իր ամբողջ կենսագրության ընթացքում ցույց է տվել, որ ինքը սուր եզրերը հարթող է և ոչ թե բոլորին իրար հետ թշնամացնող։ Այս պահի դրությամբ ճիշտ թեկնածություն է, մի անգամ ժողովուրդն անմնացորդ սիրեց մեկին և մենք տեսանք, թե էդ սիրո արդյունքում ինչ եղավ»,– ասաց նա։

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցում քաղաքական ուժերը միաձայն են, բայց վարչապետի թեկնածուի հարցում՝ ոչ։ «Լուսավոր Հայաստան» խմբակցության վարչապետի թեկնածուն  Էդմոն Մարուքյանն է։ Արփինե Հովհաննիսյանը հույս ունի, որ ԼՀԿ–ն կտեսնի՝ ժողովուրդը փողոցում հավաքվել է ոչ թե Էդմոն Մարուքյանի համար, այլ Նիկոլ Փաշինյանի հեռանալու և կոնկրետ թեկնածուի համար։

«Հուսով եմ, որ կգա այն գիտակցումը , երբ նրանք պետք է միավորվեն, որովհետև չեմ կարծում, որ սա այն պահն է որտեղ պետք է փորձես երկու կողմերից յուրաքանչյուրին էլ թանկ ներկայացնես քեզ, որովհետև եթե «Իմ քայլը» կարողանա պահպանել Նիկոլ Փաշինյանին, ապա կպահպանի նրան, բայց, եթե ստիպված լինի ընտրել այլ վարչապետ ու ընտրի էդմոն Մարուքյանին, դա նշանակում է, որ ինչ–որ առումով Նիկոլ Փաշինյանն ու Էդմոն Մարուքյանը հավասար հարթության վրա են իմքայլականների համար։ Երբ իրենք հանդես են գալիս վարչապետի հրաժարականի պահանջով, հույս ունեմ, որ դա ոչ թե երրորդ ճանապարհ է դեպի Էդմոն Մարուքյանի վարչապետություն՝ Նիկոլ Փաշինյանի թույլտվությամբ, այլ ընդամենը Էդմոն Մարուքյան քաղաքական գործչի կարևորության ընդգծում է և ոչ ամենևին համագործակցություն Նիկոլ Փաշինյանի հետ»,– ասաց նա։

Արփինե Հովհաննիսյանի դիտարկմամբ՝ եթե ոստիկանությունը, իրավապահ մարմինները ենթարկվեն Նիկոլ Փաշինյանի քմահաճույքներին, ապա արյունը անխուսափելի կլինի։

«Բայց ես տեսնում եմ, որ ժողովրդի ցասումն ավելի ու ավելի է մեծանում, նա չի թողնում, որ երկիրը խաղաղվի, և երկիրը խաղաղ չի լինելու, քանի դեռ ինքը չի գնացել, հետևաբար մարդիկ հասկանում են, ինչպես օրինակ՝ Արմեն Սարգսյանը վերջերս ոստիկանությանը կոչ էր անում զերծ մնալ սադրիչ և բռնությանն ուղղված գործողություններից։ Կարծում եմ՝ ոստիկանությունը կկանգնի ժողովրդի կողքին՝ իր հայրենիքի համար և բռնություն չի լինի և Նիկոլ Փաշինյանը կհեռանա իր կամքին հակառակ, ինչը ներառում է նաև անցնցում հեռացում»։

Ձյունն ու մերկասառույցը` կնոջ մահվան պատճառ. ՌԴՀայաստանում ձյուն է տեղումՆեթանյահուին պետք է մահապատժի դատապարտել. ԽամենեիԹուրքիայում սողանք է տեղի ունեցել. կան զոհեր Նոր ձերբակալություն՝ Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմում. քրեական վարույթը վերաբերում է կաշառք տալուն և ստանալուն Զոհված զինծառայողների ծնողները պետական աջակցությամբ փոխնակ մոր ծառայությունից կկարողանան օգտվել երկու անգամ Հայտնի են գազանջատման հասցեներըԶոհվել է 2, վիրավորվել՝ 61 մարդ․ օպերատիվ իրավիճակը՝ ՀայաստանումՈւժային եռամարտի սեղմում հենարանից վարժության Հայաստանի բաց առաջնության չեմպիոնները Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում Հնդկաստանը սկսում է Pinaka համակարգերի արտահանումը Հայաստան. ANI Եղեգնաձորում առևանգման փորձ է եղել․ ի՞նչ է հայտնիՀեղուկ գազի գինը բարձրացել է, բենզինի գինը՝ իջել․ հասարակությունը, մեկ է, դժգոհ է «Նման հայտարարությունները շատ դժվար ընկալելի են» Մահացել է Ռուբեն Բեկյանը«Գրիգոր Գրիգորյան. հայկական ատոմակայանի վրա կատարվող բոլոր նարատիվներն ու հարձակումները քաղաքական նպատակներ ունեն»Ո՞րտեղ է եղել անհետ կորած 18-ամյա աղջիկըՎրաստանի կառավարությունում երեք փոփոխություն կլինիՀայաստանը վերածվել է 30-ականների Չիկագոյի Աղազարյանին կարող են ճնշել Փաշինյանի խաղը մինչև հանրաքվեն է«Երաժշտություն հանուն ապագայի հիմնադրամը շնորհալի երիտասարդ երաժիշտներին առաջարկում է դեպի Դուբայ կրթական ուղևորության մասնակիցը դառնալ Ադրբեջանի բանակը համաձայն եռակողմ պայմանավորվածության մտել է Քելբաջարի շրջան․ պատմության այս օրը (25 նոյեմբեր)Թուրքական KIZILELMA ԱԹՍ-ն. Դասական Բայրաքթարը ոչինչ է այդ հրեշի համեմատ Ծանոթ ու միաժամանակ անհայտ … երեկոյան շրջազգեստ Արտակարգ իրավիճակ՝ Արագածոտնի մարզում․ վիրավորներ կան Կրակոցներ՝ Երևանում․ 21-ամյա երիտասարդը հայտնաբերվել է ՌԴ-ում հայազգի գործարարը կրակոցներ է հնչեցրել. զոհ կաԴոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ փոխարժեքն՝ այսօր Հայաստանի հարյուրավոր հասցեներ կհոսանքազրկվենԵռօրյա վթարային ջրանջատումներ՝ նշված հասցեներումՊատրաստվեք․ ձյուն կտեղաReuters. Էրդողանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ կքննարկի Ուկրաինայի շուրջ վերջին իրադարձությունները Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում Լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել սպառազինության ձեռքբերման՝ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ. ՊՆ Պեսկով. ԱՄՆ-ի հեռացող վարչակազմը գնալով ավելի անխոհեմ քայլեր է անում Ուկրաինայի շուրջ ՌԴ ՊՆ-ն «Իսկանդեր»-ով հարվածել է Դնեպրի օդանավակայանին COP29-ում պայմավորվածություն է ձեռք բերվել տարեկան 300 մլրդ դոլար հատկացնել գլոբալ տաքացման դեմ պայքարի համար Շերը բացահայտել է այն միակ հայտնի մարդուն, ով հեռացել է իրենից՝ նշելով, որ ինքը «խենթի պես սիրահարված էր» նրան ՌԴ-Իրան համապարփակ գործընկերության համաձայնագիրը կներառի պաշտպանության ոլորտը. ՌԴ ԱԳՆ «Ինտեր»-ը 60 տարվա վաղեմության ռեկորդ է կրկնել Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը. նրա կարողությունը հասել է 347,8 մլրդ դոլարի Զելենսկու խորհրդականն ասել է, որ Պուտինի ներկայացրած «Օրեշնիկ» հրթիռը գոյություն չունի «Օրեշնիկ» հրթիռի արձակումը ժամանակին և արդյունավետ պատասխան էր. Պեսկով Վրաստանի խորհրդարանում նոյեմբերի 25-ին անվտանգության դեղին մակարդակ է գործելուԵրևան-Մոսկվա տոմսերի գները կտրուկ նվազել են. ի՞նչ արժե այս պահին Արմավիրի մարզի Ջրարբի գյուղում այրվել է վագոն-տնակ ՌԴ-ն իրեն իրավունք է վերապահում կիրառել միջուկային զենք՝ ի պատասխան իր և իր դաշնակիցների դեմ միջուկային զենքի կիրառման Ողբերգական դեպք՝ Երևանում հայտնի գազալցակայաններից մեկում. 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է3,7 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել ՌԴ-ում
Ամենադիտված