Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սա Ադրբեջանի վե՞րջն է. The National Interest (ԱՄՆ)

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ադրբեջանցիները նոյեմբերի 10-ը նշում են որպես ղարաբաղյան պատերազմում Հայաստանի նկատմամբ տարած հաղթանակի օր: Բայց երբ հաղթանակի արբեցուցիչ զգացումը մնա անցյալում, նրանք կհասկանան, որ սա Ադրբեջանի իրական անկախության ավարտի սկիզբն է:

Երբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը համաձայնեց հրադադարի հաստատմանը 2020թ. նոյեմբերի 10-ին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հաղթանակ տոնելու պատճառներ ուներ: Նա վերադարձրեց այն տարածքները, որոնք կորցրել էր իր հայրը՝ Ադրբեջանի նախկին նախագահը, առաջին ղարաբաղյան պատերազմի ավարտին: Նա հիմարացրեց ԱՄՆ-ին՝ խոստանալով գործել դիվանագիտական ​​ճանապարհով և դրա դիմաց ստանալով կանխիկ և ռազմական օգնություն, բայց հանկարծ սկսեց հարձակումը՝ բռնի ուժով հասնելով ավելիին, քան կտար իրեն դիվանագիտությունը:

Նա նաև ամրապնդեց իր իսկ իշխանությունը: Ցույց տալով, որ հանդիսանում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի անփոխարինելի դաշնակիցը, Ալիևն այժմ հաստատ ակնկալում է, որ նրանք կօգնեն իրեն պահպանել իշխանությունը Ադրբեջանում ցանկացած նշանակալի անկարգությունների դեպքում, քանի որ Պուտինը ջանք չէր խնայում Սիրիայում Ռուսաստանի շահերը պաշտպանելու համար, նա այնտեղ չի դավաճանել նախագահ Բաշար ալ-Ասադին: Հայաստանը պարտվեց պատերազմում, իսկ Ալիևը շահեց այն: Բայց Ադրբեջանը նույնպես պարտվեց:

Այժմ Ադրբեջանի դրոշները ծածանվում են Շուշիում և Քարվաճառում, սակայն Ադրբեջանն իր անկախությամբ ստիպված է լինելու վճարել Ալիևի հաղթանակի համար: Որպեսզի ամրապնդի իր անձնական իշխանությունը և երաշխավորի դրա փոխանցումը կնոջն ու որդուն, Ալիևը վաճառեց Ադրբեջանի ինքնիշխանությունը: Այժմ Ադրբեջանում ռուսական զորքեր կան: Տեսականորեն և գործնականում դրանք ապահովում են Ադրբեջանի և Հայաստանի միջև հրադադարի պայմանագրի կատարումը: Այնուամենայնիվ, ռուսական զորքերի վերադարձը տարածաշրջան համահունչ է Պուտինի վաղեմի նպատակին, որը կարծես ցանկանում է աստիճանաբար վերադարձնել իր կառավարման տակ գտնվող նախկին ԽՍՀՄ բոլոր հանրապետությունները: Հավանաբար Ալիևը իրեն վստահ էր զգում՝ համաձայնելով ռուսական զորքերի ներդրմանը, քանի որ դրանք ամրապնդում են այն հաղթանակները, որոնք նա և թուրքերը տարան պատերազմի ընթացքում: Բայց Ալիևը մոռացել է, որ ռուսական զորքերը արագ են մուտք գործում, սակայն հազվադեպ են հեռանում:

Թուրքերը նույնպես դժվար թե հեռանան Ադրբեջանից: Պատերազմի ընթացքում Ադրբեջանի նպատակը Լեռնային Ղարաբաղն ու հարակից ադրբեջանական շրջաններն էին, որոնք գրավել էր Հայաստանը 1988-1994 թվականների մարտերի ընթացքում: Բայց Թուրքիան այլ դրդապատճառներ ուներ: Էրդողանը և ռազմական մտավորական ղեկավարները, ինչպիսիք են Դողու Փերինչեքը, վաղուց արդեն պատրաստվում էին պանթուրքական կարգերի՝ ձգտելով մշակութային, տնտեսական և քաղաքական մերձեցման Ադրբեջանի և Կենտրոնական Ասիայի թուրքական պետությունների հետ:

Երբ Անկարայի հյուրերը Էսենբոգա օդանավակայանից շարժվում են դեպի քաղաքի կենտրոն, ճանապարհին հանդիպում են մի նկարի, ուր պատկերված էին թուրքական բոլոր հանրապետությունների դրոշները՝ Ադրբեջանից դեպի Արևելյան Թուրքիստան: Որպես տեղեկություն. այսպես է կոչվում չինական ույղուրների տարածքը, ովքեր պայքարում են Չինաստանի հետ իրենց անկախության համար: Բայց Հայաստանը խառնվում է Էրդողանի շքեղ հավակնություններին, քանի որ նա (ինչպես Վրաստանը) տարածքային առումով բաժանում է Թուրքիան թուրքերի հանրապետություններից: Ըստ առկա տեղեկատվության՝ հրադադարի պայմանագիրը նախատեսում է միջանցք տրամադրել Թուրքիային հայկական տարածքով (չնայած դրա գործողության մեխանիզմը դեռ պարզ չէ): Թուրքիան նաև իր զինվորականներին կուղարկի թուրք-ռուսական համատեղ դիտարկման կենտրոն: Թուրքական հատուկ նշանակության ջոկատները տեղակայված են Բաքվում, իսկ թուրքական F-16 ինքնաթիռները մնում են Ադրբեջանի ավիաբազաներում: Ալիևը կարող է Էրդողանին դիտարկել որպես իր ընկեր, բայց ինքը՝ Էրդողանը, Ալիևին համարում է ընդամենը միջոց՝ իր իսկ նպատակներին հասնելու համար:

Եվ վերջապես, կան սիրիացի վարձկաններ: Թուրքիան օգնեց նրանց տեղափոխել Ադրբեջան, և Ալիևը ողջունեց նրանց ներդրումը հաղթանակի մեջ (եկեք թողնենք այս հայտարարությունը հեղինակի խղճի վրա, փաստորեն, Ալիևը անընդհատ հերքում էր սիրիացի զինյալների, ինչպես նաև ընդհանրապես օտարերկրյա մարտիկների ներկայությունը ռազմի դաշտում), բայց նա դժվար թե կարողություն ունենա ստիպելու նրանց լքել երկիրը, նույնիսկ եթե ինքը ցանկանա: Թուրքիային հաջողվեց այս վարձկանների կրակն ուղղել հայերի ուղղությամբ: Նույն կերպ նա կկարողանա դրանք օգտագործել այն ադրբեջանցիների դեմ, ովքեր դեմ են թուրքական ծրագրերին:

Ադրբեջանն առաջին անգամ անկախություն ձեռք բերեց 1918թ.-ին, բայց 23 ամիս հետո կորցրեց այն, քանի որ ռուսական զորքերը մտան Ադրբեջանի տարածք իրենց նավթի հարուստ պաշարներով (ինչպես տեքստում, ըստ էության, խորհրդային զորքերը 1920-ին միայն աջակցում էին Բաքվում սկսված աշխատավորների ապստամբությանը՝ Նարիման Նարիմանովի գլխավորությամբ, որոնց հուշարձանները դեռ կանգուն են Ադրբեջանում): Խորհրդային Միության փլուզումը երկրորդ հնարավորությունը տվեց ադրբեջանցիներին: 1991թ. հոկտեմբերի 18-ին Ադրբեջանի Սովետական ​​Սոցիալիստական ​​Հանրապետության Գերագույն խորհուրդը հռչակեց Ադրբեջանի անկախությունը, որը հետագայում հաստատվեց հանրաքվեով: Անկախության այս շրջանը տևեց շատ ավելի երկար, բայց վերջնական արդյունքը նույնն է. Ադրբեջանի տարածքում կան օտարերկրյա զորքեր, որոնք ենթակա են ոչ թե Բաքվին, այլ Մոսկվային և Անկարային: Ադրբեջանցիները կարող են նոյեմբերի 10-ը նշել այնքան, որքան իրենց դուր է գալիս՝ համարելով այս ամսաթիվը ղարաբաղյան պատերազմում Հայաստանի նկատմամբ տարած հաղթանակի օր: Բայց երբ գլխապտույտ երջանկության օրերը մնան անցյալում, նրանք կհասկանան, որ սա Ադրբեջանի իրական անկախության ավարտի սկիզբն է, որին կհաջորդի երկրի ենթակայությունը ռուսական և թուրքական գերակայություններին:

Նյութի աղբյուր՝ armlife.am

Կոստանյանն ու Ուգանդայի ԱԳ պետնախարարը կարևորել են երկու կառույցների միջև քաղաքական խորհրդակցությունների անցկացումըԲագրատ արքեպիսկոպոսը մեկնել է եռօրյա առանձնության, աղոթքի, պահեցողության և ծոմապահությանՆուբար Աֆեյանն Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել ազատ արձակել Ռուբեն Վարդանյանին և ապօրինաբար Բաքվի բանտերում պահվող բոլոր հայերինՎրաստանում հայտարարել են՝ ոչ մի արտաքին ուժի թույլ չեն տա միջամտել իրենց երկրի ներքին գործերինԱՄՆ-ն միլիարդավոր դոլարների օգնություն է տրամադրել Իսրայելին․ Իրանում բնորոշել են՝ վարձատրություն է մարդասպաններին՝ պատվիրատուիցԲագրատ Սրբազանը կոչ է անում բոլորին՝ պատրաստվել Հոգևոր Հայաստանի հաղթանակինԴադարեցվե՞լ են ռազմական հանցագործություններ կատարած ադրբեջանցիների նկատմամբ քրեական հետապնդումները. Ինչու է ՔԿ-ն լռում և ում շահերն է պաշտպանում․ «Փաստինֆո»Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի մի շարք փողոցներումՀՀ և Բուլղարիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունների ընդլայնմանն ուղղված հարցերԵրևանում բախվել են բեռնատարն ու մոտոցիկլը. մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոցՀայաստանի ինքնիշխան իրավունքն է` աշխատել իր պաշտպանական ունակությունների վրա և ընտրել գործընկերներին. ԵՄ խոսնակՓոփոխություններ են կատարվել Արցախից 2020 թ․ տեղահանված անձանց բնակապահովման պետական աջակցության ծրագրի ընթացակարգումԵրևանում հրդեհ է բռնկվել երթուղային ավտոբուսումՎարորդական իրավունքի վկայական տրամադրելու պատրվակով հերթական խարդախությունն է բացահայտվելՍևանում հանգստյան տան տանիքում հայտնաբերվել է տղամարդու մարմինԶելենսկու հետ հանդիպմանը Թրամփը հայտարարել է Ուկրաինայի և ՌԴ միջև խաղաղ բանակցությունների անհրաժեշտության մասինՓակ է լինելու Արմենակյան փողոցի՝ Սարալանջ փողոցի խաչմերուկից դեպի «Հաղթանակ» զբոսայգի տանող ճանապարհի առաջին երթևեկելի գոտինՈրքան էլ Խաղաղության պայմանագրով փորձեն խաբել մեզ, քանի Արցախի ղեկավարությունը Բաքվում է, պատերազմը չի ավարտվել. Աշոտ ՂուլյանՍանոսյանին ներկայացվել են ՀՀ-ում կոշտ կենցաղային թափոնների կառավարման նախնական ուսումնասիրման մի քանի տարբերակներՊապոյանը և ՀԲ գրասենյակի ներկայացուցիչներն անդրադարձել են ՀՀ-ում զբոսաշրջության ոլորտի զարգացման հնարավորությանըՄիասնական աղոթք է հնչում Սուրբ Աննա եկեղեցում՝ գերիների տունդարձի համար (Տեսանյութ)Նախագահ Վահագն Խաչատուրյանը ներկա կգտնվի Մայր տաճարի վերաօծմանըԹուրքիան ձգտում է ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամ դառնալ, բայց արդյունքի առայժմ չի հասնում. ԷրդողանՀՀ տնտեսական ակտիվության աճը կրկին դանդաղել է. «Լույս» հիմնադրամԱՄՆ-ն F-35 կործանիչների խումբ է տեղակայել ՀունաստանումՀամայնքապետի որդուն հավաքներից ազատելու համար կեղծ նշումներ են արվելՌԴ ՊՆ-ն հայտնում է կորուստների մասինՏղաս այդպես էլ հորը չտեսավ․ Անդրեյը հավերժ մնաց 27 տարեկանՄեծ Բրիտանիան և Լիբանանը կոչ են արել անհապաղ դադարեցնել կրակը Խոշոր վթար՝ ԵրևանումԱտում եմ ինձ, որ այդքան հայրենապաշտ էի դարձրել որդուս. Կարին Տոնոյան Գողացել են WhatsApp հաշիվներ. մեդիափորձագետ Բաքվում խոշոր հրդեհ է բռնկվել Փաշինյանի խոստումը՝ Ալիևին Ինչպես նախարարը զոհաբերեց իր տեղակալին՝ հանուն իր պաշտոնի Էրդողանը նվաստացրեց Փաշինյանին ՌԴ-ում կարող են արգելել երկքաղաքացիությունը. հայերը մտածելու տեղիք ունեն2020 թվականի պատերազմում պարտությունը երաշխավորված է եղել. Տիգրան ԱբրահամյանԿարեն Խաչանովը հաղթանակով մեկնարկեց Պեկինի մրցաշարում Նյու Յորքում կայացել է Բլինկեն-Ֆիդան հանդիպում «Մայր Հայաստանի» աննախադեպ այցըԾանոթ ու միաժամանակ անհայտ … օդաչորացուցիչ Մեկ օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 78 դեպք «Հայաստան և ամերիկյան ընտրություններ. մեդիա շոու և քաղաքական լոբբինգ»  «Տարասովը պարզաբանել է, թե արդյո՞ք Երևանում ընդդիմությունը կարող է հույս դնել դրսից եկած հայերի վրա»  Սկսվել է 44-օրյա պատերազմը․ պատմության այս օրը (27 սեպտեմբեր)Երթևեկության փոփոխություն է կատարվելու ՃՏՊ Կոտայքի մարզում․ վիրավորը հոսպիտալացվել էԳագիկ Սուրենյանը՝ ցուրտ հոսանքների ներթափանցման մասինՀրդեհ Մուսալեռ գյուղում
Ամենադիտված