Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՀ բնակֆոնդի դեֆիցիտը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Օրերս ԱՎԾ հրապարակած տեղեկությունների համաձայն՝ ՀՀ մշտական բնակչության թվաքանակի ցուցանիշը 2020թ. հունվարի 1-ի դրությամբ կազմել է 2 959.7 հազ. մարդ և 2019թ. տարեսկզբի համեմատ նվազել է 5.6 հազ. մարդով կամ 0.2%-ով:Այս մասին տեղեկացնում է Ազգային վիճակագրական ծառայությունը։ Նշենք, որ բնակչության թվաքանակի ընթացիկ հաշվառումն իրականացվում է ՀՀ մշտական բնակչության թվաքանակի ցուցանիշով` որպես հաշվարկի հիմք ընդունելով ՀՀ վերջին՝ 2011թ.-ի մարդահամարի արդյունքները, որոնք արդիականացվում են հաշվետու ժամանակաշրջանում արձանագրված բնակչության բնական հավելաճի և միգրացիայի մնացորդի տվյալներով: Փաստացի ՀՀ մշտական բնակչության կազմում 2020թ. տարեսկզբի դրությամբ քաղաքային և գյուղական բնակչության մասնաբաժինները կազմել են, համապատասխանաբար՝ 63.9% և 36.1%: ՀՀ մշտական բնակչության 47.2%-ը կազմել են տղամարդիկ, իսկ 52.8%-ը` կանայք: 2020թ.-ի տարեսկզբի դրությամբ բնակչության միջին տարիքը կազմել է 36.9 տարի, իսկ տղամարդկանց և կանանց համար, համապատասխանաբար՝ 34.8 և 38.8 տարի:

Միաժամանակ 2020թ. տարեսկզբի դրությամբ ՀՀ մշտական բնակչության թվաքանակի 63.8%-ը կազմել է աշխատունակ բնակչությունը (16-62 տարեկան), 21.5%-ը` աշխատունակ տարիքից ցածր (0-15 տարեկան), իսկ 14.7%-ը` աշխատունակ տարիքից բարձր (63 և ավելի տարեկան) բնակչությունը: ՀՀ 1 000 աշխատունակ տարիքի բնակչությանը բաժին է ընկել անաշխատունակ տարիքի 566 մարդ (230 տարեց և 336 0-15 տարեկան երեխա): Պտղաբերության (ծնելիության գումարային) գործակիցը` ծնունակ տարիքի (15-49 տարեկան) մեկ կնոջ հաշվով 2019թ. կազմել է 1.599 միավոր, 2018թ.՝ 1.572 միավորի համեմատ, ինչը զգալիորեն ցածր է բնակչության պարզ վերարտադրության համար անհրաժեշտ` 2.150 ցուցանիշից (պարզ վերարտադրության դեպքում ծնողներին փոխարինող երեխաների սերունդը և ծնողների սերունդը հավասար են իրենց բացարձակ թվաքանակներով):

Բնակչության վերարտադրության բրուտտո գործակիցը 2019թ. կազմել է 0.760 (ծնունակ տարիքում միջին հաշվով քանի աղջիկ երեխա կծնի կինը, ծնելիության տվյալ տարվա մակարդակի պահպանման դեպքում), իսկ բնակչության վերարտադրության նետտո գործակիցը 3 կազմել է 0.730 միավոր (միջին հաշվով քանի աղջիկ երեխա կծնի մեկ կինն իր ողջ կյանքի ընթացքում, որոնք կհասնեն մոր տարիքին, իրենց ծնվելուց` յուրաքանչյուր տարիքում ծնելիության և մահացության տվյալ ժամանակաշրջանի մակարդակների պահպանման դեպքում): Ըստ էության՝ 1990-ականներից Հայաստանում արձանագրված անկայուն տնտեսական, սոցիալական և քաղաքական իրավիճակն իր ազդեցությունն է թողել նաև բնակչության վերարտադրողական վարքագծի վրա: Այսպես, ծնելիության ընդհանուր գործակիցը 2019թ.-ին, 1000 բնակչի հաշվով, կազմել է 12.2 պրոմիլ, 2018թ. 12.3 պրոմիլի համեմատ: 2019թ.-ին գրանցված կենդանի ծնվածների 31.8%-ն արձանագրվել են չգրանցված ամուսնություններից (այդ թվում` արտաամուսնական): 2019թ.-ին` նախորդ տարվա համեմատ, արձանագրվել է մահվան դեպքերի աճ` 1.7%-ով, իսկ մահացության ընդհանուր գործակցն աճել է՝ 0.1 պրոմիլային կետով և կազմել 8.8 պրոմիլ:

Ընդ որում, մահացության գործակիցը, համեմատաբար, ավելի բարձր է քաղաքային բնակչության շրջանում՝ 8.9, քան գյուղականում՝ 8.7 պրոմիլ: Մեկնած և 2019թ. դրությամբ դեռևս չվերադարձած տնային տնտեսության անդամների` 18.6%-ի տեղաշարժերի բնույթը եղել է ներհանրապետական՝ Երևան քաղաքի/ՀՀ մարզերի միջև, 11.8%-ինը` Արցախի Հանրապետության հետ, իսկ մնացած 69.6%-ինը եղել է միջպետական, որի գերակշիռ մեծամասնության` 90% տեղաշարժերն իրականացվել են ՌԴ հետ: 2014-2019թթ. ընթացքում մեկնած և 2019թ. դրությամբ վերադարձած տնային տնտեսության անդամների`8.8%-ի տեղաշարժերի բնույթը եղել է ներհանրապետական՝ Երևան քաղաքի/ՀՀ մարզերի միջև, 11%-ինը` Արցախի Հանրապետության հետ, իսկ մնացած 80.2%-ինը եղել է միջպետական, որի գերակշիռ մեծամասնության` 87.8%-ի տեղաշարժերն իրականացվել են Ռուսաստանի Դաշնության հետ:

Հետազոտված ժամանակահատվածում (2014-2019թթ.), ըստ ՄԱԿ-ի սահմանած մեթոդաբանության, միջազգային միգրանտները կազմել են երկրից 3 ամիս և ավելի ժամկետով բացակա տ/տ անդամների (չվերադարձածների) շուրջ 84%-ը (մոտ 85 000 հազ. մարդ), որոնցից կարճաժամկետ միգրանտները` 3-12 ամիս տևողությամբ երկրից բացակայածները (ներառված չեն` հանգստի, ընկերներին/բարեկամներին այցելության, արձակուրդի, գործնական, բուժման մեկնածները) կազմել են 68%, իսկ երկարաժամկետ միգրանտները՝ մեկ տարի և ավելի ժամկետով բացակայողները կազմել են 32%: Հետազոտության արդյունքներով արձանագրվել է, որ 2014-2019թթ. միջակայքում 3 ամիս և ավելի տևողությամբ ՀՀ-ից մեկնած և 2019թ.-ի դրությամբ դեռևս չվերադարձած տ/տ միգրանտ անդամների գնահատված միջին տարեկան թվաքանակը կազմել է շուրջ 16 հազ. մարդ:

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

700 հայկական բեռնատար է կուտակվել Վերին Լարսի անցակետի մոտ Պուտինը մեկնաբանել է ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի բացակայությունը Եկող տարի Աբխազիայում կկայանան ընտրություններ Մասկը «F-35»-ը համարում է ոչնչով աչքի չընկնող վագոն Globe Soccer Awards․ Տարվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդները 37 փաթեթ թմրամիջոց իրացնելու համար 2 անձ է կալանավորվել ՀԱՊԿ-ը պարտավոր չէր պատերազմել Ղարաբաղի համար, Հայաստանը այն չէր ճանաչել որպես անկախ պետություն. Պուտին «Երբեմն կյանքն, իրոք, ավելի լավը չի կարող լինել»․ Իվետա Մուկուչյանը նոր ֆոտոշարքում շեշտել է իր կազմվածքի առավելությունները Մեքենաների կատալիզատորների արտահանման արգելքը երկարաձգվեց Ավտովթար Երևանում՝ 4 մեքենայի մասնակցությամբ Բորելն ավարտում է աշխատանքը ԵՄ դիվանագիտության ղեկավարի պաշտոնում Հայաստանը եղել է, կա և մնում է մեր դաշնակիցը. ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար ՊՍՎ-ն ՉԼ-ի ռեկորդ է սահմանել Հայաստանը Հունգարիայում դեսպանություն կբացի. կառավարությունը հավանություն տվեց որոշմանը Կարգելվի առանց ձմեռային անվադողերի մեքենաների երթևեկությունը, վարորդների համար լրացուցիչ ծախս ենք նախատեսում, բայց անհրաժեշտ է. վարչապետ Արդշինբանկը նվիրաբերում է 120 մլն. ՀՀ դրամ «Հայաստան» համահայկական հիմնադրամին Սասունիկ գյուղում կեղտաջրերը հոսում են խմելու ջրի համար նախատեսված տեղովՌոբերտ Քոչարյանին նոր մեղադրանք առաջադրելու միջնորդություն ներկայացվեցՆոյեմբերի 27-28-ը ոստիկանները բացահայտել են հանցագործության 92 դեպք ԲԴԽ նախագահ չի հաջողվել ընտրել Նշվել է Հայաստանում համացանցի ներդրման եւ .am-ի ստեղծման 30-ամյա հոբելյանըԻ՞նչ է ցույց տալիս ՀՀ–ի բացակայությունը. Լուկաշենկոն` ՀԱՊԿ–ի մասին Փաշինյանը որոշեց փոխել ՀՀ օրհներգը «Հող հանձնող» գեներալին՝ նոր պաշտոն․ այս իշխանության օրոք դա օրինաչափ է «Ձնառատ»․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակվելՀնարավո՞ր է ռուսական «Օրեշնիկ» հրթիռը խոցել Անկախը կրկնակի է վճարում. Հայաստանը հեռու չի գնա առանց ռուսական գազի «Դավաճանական չեզոքություն». Հայաստանի իշխանությունները ՄԱԳԱՏԷ-ում չեն աջակցել ԻրանինՓաշինյանը պայքարում է Անկախության հռչակագրի դեմ«Երևանի բաքվեցումը». Փաշինյանի թիմը դափի տակ պարելով կկործանի Հայաստանը11-ամյա Վարդան Մ.-ն հրաշքով փրկվեց«Գոյ» թատրոնի գործով փաստաբանի ասուլիսը Սորոսի սանը հայ ժողովրդին մտցրել է փակուղի, իսկ փակուղուց ելքը տեսանելի չէ. «Փաստ»Հայաստանը շարունակում է հակառուսական կուրսը Ռուսական հատուկ ծառայությունը երկրորդ անգամ է զգուշացնում Դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը․ մանրամասներ Numbeo-ի վարկանիշը. ոչ արժանահավատ թվերով փորձում են մանիպուլացնել«Միայն ավելի վատ կլինի». «Փաստ»Ինչո՞ւ է աճում դոլարի փոխարժեքը Զանգեզուրում սկսվել են եռօրյա մարտեր. պատմության այս օրը (28 նոյեմբեր)«Ռուբենն արդարամիտ էր, բարի, պարտաճանաչ». Ռուբեն Պողոսյանն անմահացել է հոկտեմբերի 12-ին Ջուվառլու բնակավայրում, տուն «վերադարձել»... մեկ տարի երկու ամիս անց. «Փաստ»Գերեզմանոցում ծեծի են ենթարկել 16-ամյա տղայինԴավիթի սպանությունից հետո փորձել են այրել կասկածյալներից մեկի տունըԿսահմանվի մանկապատանեկան մարզադպրոցների անվանակոչության կարգ. «Փաստ»Պարտքն անընդհատ ավելացնում են, իսկ պետության ու ժողովրդի համար էական կամ կարևոր որևէ խնդիր չեն լուծել. «Փաստ»Հայտնի են հոսանքազրկման հասցեներըԻնչո՞ւ է օրվա իշխանություններին այդքան անհանգստացնում հայության ինքնության և պատմական հիշողության հարցը. «Փաստ»Ադրբեջանում ավտովթարի հետևանքով 5 զինվորական է մահացելՌուբլին կրկին էժանացել է«Կարծես թե գործ ունենք խուճապային գործողությունների հետ հարկային վարչարարության տեսքով». «Փաստ»
Ամենադիտված