«Դեկտեմբերի կեսերին ԼՂ կժամանի ՄԱԿ-ի գնահատող առաքելությունը». Լավրովը՝ ՀՀ ԱԳ նախարարի հետ հանդիպմանը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԼեռնային Ղարաբաղի հարցով ՄԱԿ-ի գնահատող առաքելությունը տարածաշրջան կմեկնի դեկտեմբերի կեսին: Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Այժմ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը պատրաստում է, որոշ ժամանակ է պետք դրա համար, գնահատման առաքելություն, որը կներառի ՄԱԿ-ի համակարգի հատուկ բաժանմունքներ և ծրագրեր. նրանք ակնկալում են այն ուղարկել այնտեղ դեկտեմբերի կեսերին»,-ասել է Լավրովը ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանի հետ տեղի ունեցած բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։