Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Առաջին անգամ Մոսկվայում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նախօերին Մոսկվայում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ տեղի ունեցած առաջին հանդիպումից հետո Հայաստանի նոր արտգործնախարար Արա Այվազյանը հայտարարել է, որ Թուրքիան որպես Արցախի դեմ պատերազմի պատասխանատու և ոգեշնչող, շարունակում է ռեգիոնի համար կործանարար քաղաքականությունը: Այվազյանը հայտարարել է, որ Անկարան դուրս չի բերել ռեգիոն ներկրած զինյալներին և ավելին, ծրագրում է դրանց ընդլայնում այն տարածքներում, որ պատերազմի հետեւանքով անցել է Ադրբեջանի հսկողության տակ:

«Դա պարտավորեցնում է միջազգային հանրությանը գործի դնել բոլոր հնարավոր լծակները` ստիպելու Թուրքիային զերծ մնալ ցանկացած գործողություններից, որոնք կարող են էլ ավելի սրել լարվածությունը: Թուրքիան պետք է դուրս բերի իր զինված ուժերի անձնակազմը և նրա հետ փոխկապակցված զինյալ ահաբեկչական խմբավորումները Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտուց և ընդհանրապես Հարավային Կովկասից», հայտարարել է նա:

Ամեն ինչ ասված է շատ ճիշտ, թերեւս մի հանգամանքի բացառությամբ: Բանն այն է, որ խաղաղարար մոնիտորինգը՝ ըստ ռուս-թուրքական պայմանավորվածության, իրականացվելու է համատեղ: Դրա համար, դարձյալ ռուս-թուրքական պայմանավորվածությամբ, ստեղծվելու է ռուս-թուրքական մոնիտորինգի համատեղ կենտրոն, որն ըստ մամուլի՝ կարող է տեղակայվել Ադրբեջանի Բարդա քաղաքում: Երբ ակնառու է ռուս-թուրքական պայմանավորվածությունը, առնվազն տարօրինակ կամ հակասական է հնչում, որ Հայաստանի արտգործնախարարը զինյալներին և թուրքական զորքը ռեգիոնից դուրս բերելու պարտավորություն է դնում միջազգային հանրության վրա: Որովհետեւ, զինյալներն և ահաբեկիչները խաղաղության սպառնալիք են, իսկ խաղաղության մոնիտորինգը ռուս-թուրքական համատեղ պարտավորություն ու պայմանավորվածություն է:

Ըստ այդմ, Հայաստանի արտգործնախարարի պարագայում առավել տրամաբանական կհնչի, եթե խաղաղությանը սպառնացող զինյալներին ու ահաբեկիչներին, նաև թուրքական զինված ուժերի անձնակազմը ռեգիոնից դուրս բերելու պարտավորությունը նախ դրվի Թուրքիայի հետ պայմանավորված Ռուսաստանի վրա, կոչը ուղղվի նախ և առաջ Մոսկվային: Դրանից հետո, այդ հարցում Հայաստանի օրակարգին աջակցելու ընդհանուր հորդորը կդառնա լսելի, հասկանալի նաեւ միջազգային մյուս դերակատարների համար: Կարձագանքե՞ն, թե ոչ, իհարկե այլ հարց է: Այստեղ եւս պետք չէ պատրանք ունենալ: Բայց հենց ռացիոնալությունը թելադրում է հարցերը բարձրացնել նախ նրանց առաջ, որոնք ստանձնել են իրավիճակի համար անմիջական պատասխանատվությունը, ովքեր ընդհանրապես պատասխանատու են իրավիճակի ձեւավորման համար:

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Միրզոյանը ԵԱՀԿ գործող նախագահի հետ քննարկել է Հարավային Կովկասում առկա անվտանգային իրավիճակըԱրևմտյան վերլուծաբանները պնդում են, որ ՌԴ-ն ձախողել է «Սարմատ» հրթիռի վերջին փորձարկումը. Կրեմլը չի մեկնաբանումԼիբանանում զոհերի թիվը հասել է 182-ի, Իսրայելը Լիբանանի Բեքաա հովտի բնակիչներին 2 ժամ է տվել տարածքը լքելու համարԱԽ քարտուղարը Նիդերլանդների վարչապետի խորհրդականի հետ քննարկել է տարածաշրջանում անվտանգային իրավիճակըՀարկեր չվճարելու միջոցով պետությանը պատճառված վնասից վերականգնվել է 109 մլն դրամ. ՔԿԱրցախի ՄԻՊ-ը ԱՄՆ-ում խոսել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և պատանդների ազատ արձակման մասինՄանկավարժական համալսարանի ստորգետնյա հատվածում հայտնաբերվել է տղամարդու մարմինՀայաստանը խաղաղության պայմանագրի նախագծից հանել է 3 կետ. Ալիև Վերջին 5 ամիսներին աճել է Հայաստանի և Իրանի միջև առևտուրը Մահացել է լեգենդար ABBA խմբի անդամ Ռոջեր Պալմը Ամերիկյան համալսարանի մոտ վիճաբանության ժամանակ կրակnց էր հնչել․ նոր մանրամասներ Բնակարանային գողություն՝ Արարատում. 15-ամյա աղջիկը ներկայացվել է քննչական բաժին Ուկրաինան ենթարկվել է հարվածների. Սումիում կա 2 վիրավոր, Զապորոժիեում` 17 Չդիմադրելու հրամանը Հայաստանից է Արցախ գնացել. ԿարապետյանԿապանում 28-ամյա երիտասարդը հուշանվեր թղթադրամով գնումներ է կատարել մթերային խանութից Ի՞նչ է ակնարկում Էրդողանը Ընդդիմադիր շարժումն ակտիվանալու է. ի՞նչ կտա դա Հայաստանին Ութ ամիս անց Ադրբեջանի դեմ հայց չի ներկայացվել ՆԳՆ-ն զգուշացնում է Ավագ Զաքարյանի մահվան գործով նոր մանրամասեր են ի հայտ եկելՔաղաքագետ Նաումով. Փաշինյանը Հայաստանին պարտադրում է արևմտյան օրակարգ՝ հաշվի չառնելով հասարակության կարծիքըԵրևանում ծեծկռտուքն ավարտվել է դանակահարությամբ Մետրոպոլիտենից օգտվելիս վճարային համակարգից օգտվել է ուղևորների ընդհանուր թվի 21 տոկոսը Էլինա Ավանեսյանը կրկին առաջընթաց է գրանցել դասակարգման աղյուսակում. WTA-ն հրապարակել է նոր աղյուսակը Գյումրիում կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը Օդի ջերմաստիճանը կբարձրանա Թուրքական ստորաբաժանումները հրադադարի հաստատումից հետո փորձել էին ներխուժել Ստեփանակերտ. Տիգրան Աբրահամյան Կրակոցներ՝ Հաղարծինում․ ինչ է հայտնիԾանոթ ու միաժամանակ անհայտ … խաչբառ«Հայաստանի անվտանգությունը ամրագրված է ռուս զինվորների արյունով»․ Սենատոր ԴոլգովBrent նավթը թանկացել է՝ մեկ բարելը 75,03 դոլար «Ատոմային ուրվականն է շրջում Հայաստանում» Ողբերգական դեպք՝ Երևանում․ Մանկավարժական համալսարանի դիմաց հայտնաբերվել է տղամարդու դիԱմուլսարի շրջակա համայնքների բնակիչները բողոքի ցույց են անցկացրել Ազգային Ժողովի դարպասների մոտ․ պատմության այս օրը (23 սեպտեմբեր)Կրասնոյարսկում ընտանիքի 3 երեխաները մահացել են հավ և պելմեններ ուտելուց հետոՀրազենի կրակոցից ադրբեջանցի զինծառայող է մահացելԶգուշացում՝ Վարդենիսցիներին․ 36 ժամ ջուր չի լինիՆոր փոխարժեքներ են սահմանվելՉիլիում 5,8 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է լինելու․ մանրամասներ Իրանում ևս մեկ երկրաշարժ է տեղի ունեցել՝ այս անգամ 5,2 մագնիտուդ ուժգնությամբ Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել սեպտեմբերի 22-ին Մյանմարում «Յագի» թայֆունի հետևանքով զոհերի թիվը հասել է 384-ի Մեր պայքարի ակտիվ շրջանը վերսկսում ենք. հոկտեմբերի 2-ին՝ ժամը 18։30 ին, հավաքվում ենք Հանրապետության հրապարակում. Բագրատ Սրբազան ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են, Լարսն ամեն առավոտ երեք ժամով փակ է լինելու մինչև հոկտեմբերի 1-ը Խոշոր վթար Երևանի Սիլիկյան թաղամասից դեպի Հաղթանակ թաղամաս տանող ճանապարհին․ կան վիրավորներ Ռուսաստանը մտադիր չէ մասնակցել Ուկրաինայի հարցով խաղաղության երկրորդ գագաթնաժողովին. ՌԴ ԱԳՆ Նիկոլ Փաշինյանի կառավարման տարիները․ տեսաշար՝ առանց մեկնաբանության Շիրակում Mercedes-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և հայտնվել դաշտում. 1 կին, 2 երեխա հոսպիտալացվել են Հայերի շրջանում տուժածներ չկան. ՌԴ զինված ուժերը հարվածել են Խարկով քաղաքին
Ամենադիտված