Երեկոյան կներկայացնենք մեր հետագա անելիքները. Իշխան Սաղաթելյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՍիրելի հայրենակիցներ, դուք այսօր ևս մեկ անգամ ապացուցեցիք, որ Նիկոլ Փաշինյանին չի հաջողվել գողանալ մեր արժանապատվությունը, մեր պատիվը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Չի հաջողվել վերջնականապես սպանել հայ ժողովրդին։
Կոչ եմ անում բոլոր հայրենակիցներին 17:00-ից դադարեցնել բողոքի գործողությունները։
Երեկոյան «Հայրենիքի փրկության շարժման» անունից հանդես կգանք հայտարարությամբ և կներկայացնենք մեր հետագա անելիքները: