«Զանգակ» գրատունը գովազդում է Արծրուն Հովհաննիսյանի «հարձակման «սիմֆոնիան». «Հրապարակ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Հրապարակ» թերթը գրում է.
«Զանգակ» գրատունը մի քանի օր է՝ գովազդում է ՊՆ ներկայացուցիչ, պատերազմի 45 օրվա ընթացքում ցինիկաբար հայ ժողովրդին խաբած եւ մեր պարտությանը նպաստած Արծրուն Հովհաննիսյանի «Հարձակման «Սիմֆոնիան» կամ ջախջախման պատերազմի հասունացումը ռազմարվեստում» գիրքը։
Գովազդի տակ ֆեյսբուքյան մեկնաբանություններն ավելի քան խոսուն են։
Ահա մի քանիսը․ «Այս ստախոսը դեռ գրքեր է՞լ է գրում», «Հայրենիքի զգետնման սիմֆոնիա», «Արծրունի հարձակման սիմֆոնիան իրականում կոչվում ա պարտվելու ռեքվիեմ», «Ես կսպասեմ «Հասարակությանը էշի տեղ դնելու եւ խաբելու սիմֆոնիան» գրքին», «Կամ էլ՝ մանիպուլյացիայի եւ ստի սիմֆոնիան»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում