ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ)․Արցախում անցկացվել է անկախության հանրաքվե․ «Փաստ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Փաստ» օրաթերթը գրում է
ՏՈՆԵՐ
Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օր, Ֆուտբոլի միջազգային օր, Ռուսաստան՝ Մարինել յան գրերի օր, Թայլանդ՝ Սահմանադրության օր:
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
1827 - Երևանի Սարդարի պալատում ռուս սպաների ուժերով առաջին անգամ բեմադրվում է Ալեքսանդր Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս» կատակերգությունը:
1864- ռուսական Սենատի դատավճռով Միքայել Նալբանդյանը աքսորվում է Կամիշին:
1888 - ծնվել է մատենագետ Արմենակ Սալմասլ յանը:
1901 - Ռիգայում տեղի է ունենում Ռուսաստանի հայ ուսանողների համագումար, որտեղ Ստեփան Շահումյանը ղեկավարում էր հեղափոխական սոցիալ-դեմոկրատական խումբը:
1917 - Թիֆլիսում բացվում է կովկասյան բանակի երկրորդ համագումարը, որը որոշում է ընդունել Կովկասում անհապաղ խորհրդային իշխանություն ստեղծելու մասին:
1918- հայ-ադրբեջանական պատերազմի ընթացքում գնդապետ Դոլուխանովի ղեկավարած հայկական ուժերը Ուլուխանլու և Քամառլու գյուղերը գրավելուց հետո սկսել են հարձակումը Շարուրի ուղղությամբ և գրավել Դավալու խոշոր բնակավայրը:
1920 - ՀԽՍՀ Հեղկոմը որոշում է ընդունել բանկերը ազգայնացնելու մասին:
1937 –վախճանվել է ռազմական գործիչ, Սարդարապատի ճակատամարտում հրետանու հրամանատար, Հայաստանի առաջին Հանրապետության երկրորդ պաշտպանության նախարար Քրիստափոր Արարատյանը:
1957 - ծնվել է բանաստեղծ, գրականագետ, մամուլի տեսաբան Դավիթ Պետրոսյանը:
1988-Հայաստանում ձերբակալվել է Ղարաբաղ կոմիտեի (հետագայում Հայոց համազգային շարժում) անդամների մեծ մասը:
1991 – Արցախում անցկացվել է անկախության հանրաքվե. մասնակցել է ընտրողների 82%-ը, որոնց 98%-ը կողմ է արտահայտվել Արցախի անկախությանը։
1998 - վախճանվել է գյուտարար, ինժեներ Մանուկ Աթոյանը:
2004 - վախճանվել է դերասան և ռեժիսոր Խորեն Աբրահամյանը:
2005- Նախիջևանի տարածքում գտնվող Ջուղայի գերեզմանատանը ադրբեջանցիները սկսել են ջարդել խաչքարերը և նետել Արաքս գետը. այդ բարբարոսությունը շարունակվել է 4 օր:
2007-Ստամբուլի «Ակոս» թերթի սպանված խմբագրապետ Հրանտ Դինքը Մամուլի միջազգային ինստիտուտի կողմից արժանացել է Աշխարհում մամուլի ազատության հերոսի կոչման:
2010- Ազգային ժողովում Ղարաբաղի անկախությունը ճանաչելու մասին «Ժառանգություն» խմբակցության ներկայացրած օրինագիծը տապալվել է, քանի որ կոալիցիոն ուժերը չեն մասնակցել քվեարկությանը:
2010– վախճանվել է ամերիկահայ ռեժիսոր և գրող, Հայոց ցեղասպանությունը վերապրած Մայքլ Հակոբ Հակոբյանը:
2016 -վախճանվել է հայ խորհրդային թատրոնի և կինոյի ռեժիսոր Սերգեյ Միքայել յանը:
ԱՇԽԱՐՀ
մ.թ.ա. 59-Կլոդ Պուբլիոս Պլուտարքոսը, հրաժարվելով պատրիկությունից, ընտրվել է ժողովրդական տրիբուն: մ.թ.ա. 36- ստեղծվել է մայա ցեղի օրացույցի՝ մեզ հասած ստելլան (պեղումներ Մեքսիկայի Չայապս դե Կորսայում):
1198 –վախճանվել է արաբ բժիշկ և փիլիսոփա Ավերրոեսը (Իբն-Ռուշդ):
1520 -Մարտին Լյութերը հրապարակայնորեն այրել է իրեն եկեղեցուց վտարելու՝ Հռոմի պապի Exsurge Domine բուլլան:
1610 – ծնվել է հոլանդացի գեղանկարիչ և գրաֆիկ Ադրիան վան Օստադեն: 1798 –ծնվել է ռուս նկարիչ և ճարտարապետ Ալեքսանդր Բրյուլովը:
1817– Միսիսիպին դարձել է ԱՄՆ 20-րդ նահանգը։
1821 –ծնվել է ռուս բանաստեղծ Նիկոլայ Նեկրասովը:
1822-ծնվել է ռուս սոցիոլոգ, մշակութաբան, հրապարակախոս, պանսլավիզմի իդեոլոգ Նիկոլայ Դանիլևսկին:
1828 -Պետրոս Մեծի հրամանով Սանկտ Պետերբուրգում հիմնադրվել է Տեխնոլոգիական ինստիտուտը:
1830– ծնվել է ամերիկացի բանաստեղծուհի Էմիլի Դիքինսոնը։
1848 –Լուի Նապոլեոն Բոնապարտը ընտրվել է Ֆրանսիական Հանրապետության առաջին նախագահ:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում