Բազմադարյա լոգարան. ինչո՞ւ էր միջնադարում լողանալը համարվում մեղք․ «Փաստ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Փաստ» օրաթերթը գրում է
Լոգարանը (վաննա) տարբեր չափերի խոր ու երկարաձև տարողություն է, որի մեջ լոգանք են ընդունում կամ շոր լվանում: Ուշագրավ է, որ լոգարանը մի քանի հազարամյակի պատմություն ունի: Ճիշտ է, միանշանակ անհնար է ասել, թե երբ, ինչպես և ինչ պայմաններում է հայտնվել այն, քանի որ դա տեղի է ունեցել շատ հին ժամանակներում, և այդ օրերից շատ ժամանակ է անցել: Բայց կա լեգենդ, ըստ որի, հնագույն մի մարդ մամոնտի որսից հետո գնացել է ծովափ ուժերը վերականգնելու համար: Տեղատվությունից հետո ծովափի փոսերը մնացել են ջրով լցված, որտեղ էլ նա թիկնել է և հանգստացել, անգամ քնել: Ընդ որում, արևից ջուրը տաքացել է, և մարդը, արթնանալով, հայտնաբերել է, որ քնած է տաք ջրի մեջ, ինչը, անկասկած, դուր է եկել նրան: Դրանից հետո մարդիկ սկսել են փոսեր փորել իրենց տների մոտ գտնվող քարերի մեջ, որոնք լցրել են ջրով, իսկ արևը տաքացրել է այն, մարդիկ սկսել են վայելել ջրային լոգանք իրենց տան մոտակայքում:
Հենց սրանք են համարվում առաջին լոգարանները: Սակայն, իհարկե, չկա որևէ ապացույց, որ ամեն ինչ տեղի է ունեցել այդ ձևով: Բայց կան այլ փաստեր: Հնդկաստանում հայտնաբերված առաջին կերամիկական լոգարանը ստեղծվել է մոտ հինգ ու կես հազարամյակ առաջ: Կրետե կղզում պեղումների ժամանակ հայտնաբերվել է լոգարան, որը պատրաստվել է մոտ 2,5 հազար տարի առաջ: Պոմպեյում պեղումների ժամանակ հայտնաբերվել են բրոնզե լոգարաններ: Չնայած այն բանին, որ անցել են բազմաթիվ տարիներ, ժամանակակից լոգարանները իրենց նախնիներից առանձնապես չեն տարբերվում: Հին հռոմեացիները բավականաչափ մաքրասեր են եղել, ուստի լոգարանները տարածված են եղել Հին Հռոմում: Հայտնի է, որ եգիպտական թագուհի Կլեոպատրան նույնպես սիրում էր լոգանք ընդունել, ընդ որում, դրա համար օգտագործում էր ոչ միայն ջուր, այլ նաև կաթ կամ բուսական թեյեր, որոնց հսկայական քանակի բաղադրատոմսեր ուներ:
Լոգարանների կարիքը կտրուկ նվազել է Հռոմեական Կայսրության անկումից հետո: Այն դարձել է անհավատալիորեն թանկ հաճույք, որը հասանելի է եղել միայն շատ մեծահարուստներին: Անգամ հարուստ քաղաքացիները ունակ են եղել միայն ժամանակ առ ժամանակ վարձակալել դրանք: Այդ պատճառով էլ մարդիկ սկսել են համատեղ օգտագործել նույն լոգարանը: Միջնադարը բնութագրվում է որպես ընդհանուր անմաքրության ժամանակաշրջան, և լողանալը համարվել է մեղք գործել: Մարդիկ շատ հազվադեպ են լողացել, հաճախ միասին և առանց երկար ժամանակ ջուրը փոխելու: Այս ամենը հանգեցրել է խոլերայի և ժանտախտի սարսափելի համաճարակների, որոնց զոհ են դարձել միլիոնավոր մարդիկ: Ոչ մի այլ պատերազմ նման քանակի զոհեր չի բերել: Դա եղել է սարսափելի, ցավալի ժամանակաշրջան: Հին Հունաստանում սովորություն է եղել լոգանք ընդունել նստած վիճակում, ընդ որում, կանանց համար լոգարանը լցվել է տաք ջրով, իսկ տղամարդկանց համար՝ սառը ջրով:
Ռուսաստանում լոգարանները սկսել են լայնորեն կիրառվել միայն 15-րդ դարից: Սկզբում դրանք պատրաստվել են փայտից, իսկ 17-րդ դարում փայտի թանկության պատճառով դրանք փոխարինվել են չուգունով: Հենց Պետրոս Մեծի օրոք էլ Ռուսաստանում հայտնվեցին մեզ հայտնի և ծանոթ չուգունե լոգարանները: Իհարկե, ոչ բոլորը կարող էին իրենց թույլ տալ ունենալ դրանցից, քանի որ դրանք շատ թանկ էին և ավելի շուտ շքեղության առարկաներ էին: Ներկայումս էլ չուգունե լոգարանները դեռ մեծ պահանջարկ ունեն, քանի որ դրանք շատ ամուր են: Բանն այն է, որ 18-րդ դարում շատ կարևոր է եղել լոգարանի որակը, քանի որ այդ ժամանակներում լոգարանը «վերականգնելու» գաղափար և հնարավորություն չի եղել:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում