Պեսկովը մեկնաբանել է Ադրբեջանից եւ Հայաստանից բանջարեղենի ներկրման արգելքը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱդրբեջանից եւ Հայաստանից բանջարեղենի ներկրման արգելքը Կրեմլի խնդիրը չէ, այլ պրոֆիլային գերատեսչության առանձնաշնորհը: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Ավելի վաղ հաղորդվել է, որ դեկտեմբերի 10-ից «Ռոսսելխոզնադզորը» արգելում է Ռուսաստան լոլիկի ու խնձորի ներկրումը Ադրբեջանից` այդ երկրից արտադրանքներում վնասատուների, մասնավորապես պտղաբանջարեղենի արտադրանքում (լոլիկ, խնձոր) հարավամերիկյան լոլիկի ցեց եւ արեւելյան ցեց հայտնաբերեու պատճառով: Բացի այդ, դեկտեմբերի 14-ից արգելվում է Ռուսաստան լոլիկի եւ պղպեղի ներկրումը Արմավիրի մարզից Pepino mosaic վիրուսի հայտնաբերումից հետո:
Պրոֆիլային գերատեսչությունը, Պեսկովի խոսքով, չպետք է նման գործողությունները համաձայնեցնի Կրեմլի հետ:
«Բնականաբար, նման գործողություններն արվում են կառավարության հետ համագործակցության շրջանակներում եւ կան հստակ չափանիշներ, որոնց համաձայն կայացվում են նման որոշումները: Դուք գիտեք, որ այդ որոշումները կապված են վիրուսների հետ, եւ պանդեմիայի պայմաններում, իհարկե, դրան հատուկ ուշադրություն է հատկացվում: Գերատեսչությունը նման պարտավորություն չունի՝ համաձայնեցնել գործողությունները Կրեմլի հետ»,-պատմել է Պեսկովը: