Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանում ամենատարածված սեռավարակները, դրանց հետևանքով առաջացած բարդություններն ու կանխարգելումը

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունները բազմաթիվ են: Դրանցից որոշները մարդկությանը հայտնի են դարեր ի վեր, սակայն կան այնպիսինները, որոնք միայն վերջերս են հայտնի դարձել:

Այս հիվանդությունները կարող են լուրջ խնդիր դառնալ սեռական կյանքով ապրող ցանկացած մարդու համար: Բժշկության ու տեխնոլոգիաների զարգացումը, ցավոք, շատ չի օգնել մարդկությանը ապահով սեքսի հարցում, ինչի հետևանքով սեռավարակները շարունակում են տարածվել:

Med.tert.am-ը զրուցեց «Ուրոլոգիայի կենտրոն», Նյու Մեդ կլինիկայի բժիշկ-ուրոլոգ Ռաֆֆի Հ. Ջանեցյանի հետ և փորձեց պարզել, թե որ սեռավարակներն են ամենից շատ տարածված ՀՀ-ում, ինչպես կարելի է կանխել դրանց տարածումը և ինչ բարդություններ կարող են առաջանալ ոչ պատշաճ բուժման դեպքում:

- Պարոն Ջանեցյան, որո՞նք են Հայաստանում ամենատարածված սեռավարակները և ինչպե՞ս կարելի է կանխել դրանց տարածումը:

- Սեռավարակների կանխման համար հարկավոր է հետևել սեռական կյանքի հիգիենային, օգտագործել պահպանակներ և առհասարակ ունենալ սեռական հարաբերություններ միայն մեկ զուգընկերջ հետ: Հայաստանում, ինչպես և այլ երկրներում, հիմնականում տարածված են բակտերիալ վարակները, այսինքն խլամիդիան, գոնորեան, ինչու չէ նաև սիֆիլիսը, որն ավելի քիչ է տարածված և այլն: Սրանք բոլորն էլ սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններ են: Տարածված են նաև սնկային և վիրուսային վարակները, որոնք նույնպես կարող են փոխանցվել սեռական ճանապարհով: Դրանցից են հեպատիտ A-ն, որը նաև փոխանցվում է օրալ ճանապարհով և սեռական արտազատուկի միջոցով, հեպատիտ C-ն, որը նույնպես տարածվում է օրալ ճանապարհով, հեպատիտ B-ն, հերպեսները, մարդկային պապիլոմա վիրուսը և իհարկե Մարդու իմունային անբավարարության վիրուսը(ՄԻԱՎ):

Այսինքն՝ սեռավարակների տարածումը հիմնականում սեռական ճանապարհով է տեղի ունենում, բայց դրանք կարող են տարածվել նաև բերանի և վնասվածքների միջոցով:

Հիվանդությունների տարածումը կանխելու համար, ինչպես արդեն նշվել է, հարկավոր է հետևել սեռական կյանքի հիգիենային և ունենալ միայն մեկ զուգընկեր: Բացի այդ, պետք է նաև շատ ուշադիր լինել, քանի որ առկա են նաև անախտանիշ վարակներ, որոնք, «համր» լինելով, առաջացնում են մի շարք բարդություններ կապված սեռական և վերարտադրողական ֆունկցիաների հետ:

- Դուք նշեցիք, որ լինում են առանց ախտանշանների սեռավարակներ: Իսկ կարո՞ղ եք ավելի մանրամասնել, թե ինչ բարդությունների մասին է խոսքը։

- Տղամարդկանց մոտ դրանք կարող են առաջացնել շագանակագեղձի քրոնիկ բորբոքում: Սա նշանակում է, որ այդ վարակները, օրգանիզմում հայտնվելով, կարող են ախտահարել շագանակագեղձը: Բացի այդ, դրանք կարող են ախտահարել նաև մակամորձին կամ ամորձին՝ առաջացնելով քրոնիկ, որոշ դեպքերում նաև սուր, օրխիտ՝ մակամորձու կամ ամորձու բորբոքում, ինչի հետևանքով կարող են առաջանալ սերմնատար ուղիների խցանումներ և անպտղություն: Հատկապես վտանգավոր է խլամիդիոզը, որը երկարատև չբուժելու դեպքում նույնպես հանգեցնում է անպտղության:

- Այս ամենից կարելի է ենթադրել, որ պարբերաբար բուժզննում անցնելը պարտադիր է, քանի որ նույնիսկ ախտանշանների բացակայության դեպքում վտանգի գործոնը, միևնույն է, բավական բարձր է:

- Այո՛, հատկապես խոսքը վերաբերում է այն տղամարդկանց (կամ կանանց), որոնք վարում են ակտիվ սեռական կյանք տարբեր զուգընկերների հետ: Այս դեպքում անկախ նրանից, թե կան ախտանշաններ թե ոչ, նա պարտավոր է պարբերաբար կատարել մի շարք հետազոտություններ։ Առանձնահատուկ կարևորություն ունեն ամուսնության շեմին կանգնած երիտասարդ զույգերը։ Մեր կենտրոնում կատարվում են բոլոր այդ հետազոտությունները, իսկ զույգերին տրամադրվում է «առողջության սերտիֆիկատ»։ Բայց, ամեն պարագայում, առողջության ամենակարևոր գրավականը ինֆեկցիաների կանխարգելումն ու առողջ ապրելակերպի վարումն է։

Հարցազրույցը վարեց Անահիտ Գյոլեցյանը

Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Մատանի» Հռոմում տեղի կունենա միջազգային համաժողով՝ նվիրված Արցախի մշակութային ժառանգության պահպանությանը Սպանություն՝ Երևանի Նազարբեկյան փողոցում. կրակողը սպանվածի եղբայրն է Մարտինեսը բացատրել է, թե ինչի շնորհիվ է Ռոնալդուն շարունակում բարձր արդյունավետություն ցուցադրել Հնդկաստանի ԱԳ նախարարի կարծիքով աշխարհը գերհոգնած է ռուս-ուկրաինական հակամարտությունից Մենք կշարունակենք աշխատել․ Աբխազիայի նախագահը հրաժարական չի ներկայացրել Մխիթարյանի մարզումը․ ֆուտբոլիստը լուսանկարներ է հրապարակել Երևանի Իսաբեկյան փողոցի որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն Վթարային ջրանջատում Կենտրոն վարչական շրջանում Այնտեղ, որտեղ հետևակը չի անցնի, և զրահապատ գնացքը չի սուրա «Պլաստուն-2» նորագույն ռազմական ամենագնացը կսողա փորի վրայով ու նրա հետ ոչինչ չի պատահի ՏՏ ոլորտից շատերը բոյկոտել են կարկառուն ՔՊ-ականի ելույթը ԵՄ-ում խիստ զայրացած են Հայաստանի վերջին շրջադարձերից Գործող իշխանությունը վախենում է ՀՅԴ ազդեցության աճից Փաշինյանին դուրս են բերում իր կերպարից ՆԱՏՕ-ից դուրս գալու պահանջով Թուրքիայում ստորագրահավաք է անցկացվում ԱշխարհԲուժհաստատության բակում uպանություն է եղել․ մանրամասներ Երեք հայ շախմատիստներ մեկ միավոր են զիջում ԵԱ-ի առաջատարին Ինչու է մինչև հիմա իր պաշտոնում Ռազմական ոստիկանության պետը․ Տիգրան ԱբրահամյանԿյանքից հեռացել է ՌԴ վաստակավոր արտիստ Սվետլանա Սվետլիչնայան Ս. Անդրեաս և Ս. Փիլիպոս առաքյալների հիշատակի օրն է ԱԱԾ-ն հայտարարություն է տարածելՌուսների հերթական ծանր գիշերը. ի՞նչ է հայտնում ՊՆ-ն ՔՊ-ական համայնքապետը հրազենային վնաuվածք է ստացել, 1 անձ uպանվել է Ծեծկռտուք` ՊՆ աշխատողների միջև․ հարվածներ են հասցվել փոխգնդապետին Նոյեմբերի 18-ի հոսանքազրկման հասցեներըԱրտակարգ դեպք Վանաձորում․ ձին ընկել է դիտահորը Հայաստանի քաղաքացիների գրեթե 40 %-ն իր եկամտի մեծ մասը ծախսում է սննդի վրա      ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԻնչպես Թրամփը կարող է ազդել հայ-ադրբեջանական հակամարտության վրա«Քաղաքագետ Կիրեևը Երևանի դեպի Արևմուտք վերակողմնորոշելու մասին. դա Հայաստանի ղեկավարության երազանքն է»ՄԱԿ-ի կեղծավորությունը հասել է իր գագաթնակետին. միգուցե կորոնավիրուս ունե՞ն. «Փաստ»Ո՞ւմ և ինչի՞ն են սպասում Փաշինյանն ու Ալիևը. «Փաստ»Արտակարգ գիշեր՝ Երևանում․ մահացածը ժամանել էր Ֆրանսիայից«Ստոկհոլմյան համախտանիշ». մինչ Բաքվում որոշվում է Հայաստանի ճակատագիրը, Երևանը պահմտոցի է խաղում  «Արտաքինից խիստ էր երևում, բայց այնքան բարի էր, յուրաքանչյուր զինվորի կողքին էր ցանկացած հարցում». փոխգնդապետ Արմեն Օհանյանն անմահացել է հոկտեմբերի 19-ին Քաշաթաղում. «Փաստ»Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հարձակում են իրականացրել, հայկական կողմից զոհվել է 15 զինծառայող. պատմության այս օրը (16 նոյեմբեր)ՈՒժեղ ձյուն կգա, ջերմաստիճանը կնվազի․ ՌԴՄակրոնը Պուտինի հետ հեռախոսազրույցի համար չի դիմել. Պեսկով Գիտությունը, կրթությունն ու մշակույթը՝ ավելորդ բե՞ռ. «Փաստ»Թանկացումներ՝ տարադրամի շուկայումԻնչո՞ւ իշխանությունները չեն ցանկանում օգնել աղքատ և ծայրահեղ աղքատ գյուղացուն. «Փաստ»Ողբերգական վթար՝ Ղազախստանում․ 7 մարդ է մաhացել, այդ թվում՝ 2 երեխաԻնչո՞ւ իշխանություններին չեն հետաքրքրում հայ գերիների ճակատագրերը. «Փաստ»«Հայաստանում հաստատվում է առանց որևէ գաղափարախոսության մեկ ընտանիքի բռնապետություն». «Փաստ»«Նուբարաշեն» հոգեկան առողջության կենտրոնում կյանքից զրկել են Շուշաննա Թովմասյանի եղբորըԻսկ ընդհանրապես՝ Հայաստանն՝ ո՜ւր, դուք՝ ո՜ւր.... «Փաստ»Գիտական կադրերի համապետական հաջորդ ատեստավորումը նախատեսվում է իրականացնել 2026 թվականին. նախագիծ. «Փաստ»Ինչի՞ վրա է ծախսվելու 100 մլն դրամը. «Փաստ»Գյումրիում քաղաքապետի թեկնածուների պակաս չկա. թեկնածությունը կառաջադրի Արայիկ Հարությունյանի ընկերը. «Ժողովուրդ» Ադրբեջանցիները Ռուսաստանում իսկական գլխացավանք են դարձել. «Փաստ»
Ամենադիտված